ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik․ Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը դեկտեմբերի 6-9-ն ընկած ժամանակահատվածում այցով կլինի Հայաստանում և Արցախում: Տեղեկությունը հայտնել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Օլիվյե Ֆորը` առցանց բրիֆինգի ժամանակ։
«Մենք ցանկանում ենք քննարկել իրադրությունը Լեռնային Ղարաբաղում և պլանավորում ենք հաջորդ շաբաթ մեկնել այնտեղ»,- հայտարարել է ֆրանսիացի քաղաքական գործիչը:
Նրա խոսքով՝ խորհրդարանական պատվիրակությունում կընդգրկվեն նաև միջազգային հարաբերությունների քարտուղար Ժան-Մարկ Ժերմենը և Ալֆորվիլի պատգամավոր Իզաբել Սանտյագոն: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի և Արցախի ղեկավարությունների հետ։ Ֆրանսիացի պատգամավորները ցանկանում են նաև տեղում գնահատել Արցախում տիրող հումանիտար իրավիճակը, ինչպես նաև ծանոթանալ փախստականների հետ կապված խնդիրներին:
Ֆրանսիան Թուրքիայից սպասում է ԼՂ–ից վարձկանների դուրսբերման կոնկրետ գործողություններ
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Մոսկվայում վաղը`հունվարի 27–ին, նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպում։ Տեղեկությունը հայտնում է РБК-ն։
РБК-ի աղբյուրները փոխանցում են, որ քննարկվելու է Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը միացնող երկաթգծի կառուցման հարցը։
Հայկական կողմից բանակցություններին մասնակցելու է Մհեր Գրիգորյանը, ռուսական կողմից՝ Օլեքսեյ Օվելչուկը, ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաևը։
Փոխվարչապետները պետք է քննարկեն միանգամից մի քանի հնարավոր նախագծեր, մասնավորապես, Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցումը, որը կկապի Ադրբեջանը և Նախիջևանը, ինչպես նաև Հայաստանն ու Ռուսաստանը: Այժմ Նախիջևանի հետ Ադրբեջանը ցամաքային ճանապարհ չունի ունի։ Փոխարենը Հայաստանը պետք է երկաթուղային կապ ստանա Ռուսաստանի հետ։ Հիմա երկրների ցամաքային կապն իրականացվել է Վրաստանի տարածքով։ Բացի այդ, փոխվարչապետները կքննարկեն Հայաստանը և Իրանը Նախիջևանով երկաթուղով կապելու առաջարկը:
Վարդենիս–Մարտակերտ ճանապարհը կբացվի՞. ՀՀ փոխվարչապետի գրասենյակի մեկնաբանությունը
Հիշեցնենք, որ փոխվարչապետների մակարդակով այս հարցի քննարկման շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության էին եկել հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպման ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարեց, որ գերիների հարցով առաջընթաց չի գրանցել, բայց ստորագրել է տնտեսական համագործակցության հուշագիր:
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Հայտնի ռուս երգչուհի ու հաղորդավարուհի Օլգա Բուզովան Instagram-ի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է դիզայներ ու միջազգային կարգի պարող Արտաշես Օհանյանին` նոր զգեստներ շոր փորձելու և ընտրելու համար։
Փոփ-երգչուհին դիզայների հետ լուսանկար է հրապարակել։
Արտաշեսն իր հերթին բաժանորդներին հայտնել է, որ ռուսական փոփ արքայադստեր համար չորս զգեստ է պատրաստել ու տեսանյութ է հրապարակել։
«Այսօր գեղեցկագույն տոն է լինելու», - գրել է նա ու խորհուրդ է տվել բաժանորդներին հետևել իր «սթորիներին»։ Դիզայները դեռ չի ցուցադրել զգեստներն ու պահում է ինտրիգը։ Սակայն Բուզովան լուսանկար է հրապարակել նոր զգեստով ու գրել է․ «Ահա՝ սա նոր Բուզովան է»։
View this post on Instagram
Արտաշես Օհանյանը, լինելով պարող ու պարուսույց, զգեստներ է ստեղծում սպորտային-բալային պարերի համար։ Հայտնի բազմաթիվ պարողներ, նաև ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչներ բեմ դուրս գալու համար ընտրում են նրա ստեղծած հագուստը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախը շարունակելու է պայքարը անկախության միջազգային ճանաչման համար։ Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, նրա խոսքով, պարզապես անհնար ու անընդունելի է:
Այս հայտարարությունը նախագահ Հարությունյանն արել է այսօր` հունվարի 26-ին, Արցախի Ներքին գործերի նորաստեղծ նախարարության անձնակազմի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես հայտնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը, Հարությունյանը նորաստեղծ նախարարությանն է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին:
Նա շնորհակալություն է հայտնել նախարարության կազմում ընդգրկված արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ոստիկանության աշխատակիցներին պատերազմական ծանր ժամանակաշրջանում ունեցած գերազանց ծառայության համար՝ ընդգծելով, որ խաղաղ պայմաններում ևս այդ մարմինները կարևոր գործառույթներ ունեն կատարելու:
Նա խոստացել է, որ գերատեսչության աշխատակիցների ծառայողական ու սոցիալական խնդիրները մշտապես գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովվեն նրանց պարտականությունների պատշաճ կատարման համար:
Հայտնաբերվել է 4 զիծառայողի աճյուն. նրանցից մեկի մոտ եղել է վարորդական իրավունքի վկայական
Նախագահն անդրադարձել է նաև հետպատերազմական իրավիճակին ու վերականգնողական աշխատանքներին՝ շեշտելով, որ Արցախին դժվար ու երկար ճանապարհ է սպասվում երկրի վերականգնման ու զորացման ուղղությամբ: