ՈւԵՖԱ

Հայերին սպանելու կոչ անող Նուրլան Իբրահիմովը ցմահ որակազրկվել է

172
(Թարմացված է 17:59 26.11.2020)
Ադրբեջանական ֆուտբոլի ներկայացուցիչների ռազմականացված և քաղաքականացված կեցվածքը պատժվեց ՈւԵՖԱ-ի կողմից։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը սոցցանցերից մեկում իր` հայերի սպանելու կոչերի համար ՈւԵՖԱ-ի կողմից որակազրկվել է ցմահ, իսկ ակումբը տուգանվել է 100 հազար եվրոյով։

Նուրլան Իբրահիմովը հոկտեմբերին ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման։ Ճիշտ է, կարճ ժամանակ անց նա հեռացրել էր իր հրապարակումը, բայց շատերն արդեն տեսել, կարդացել ու կրկնօրինակել էին ադրբեջանցի ֆուտբոլային գործչի ոչ մարդկային կոչը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ինչպես նաև լրատվամիջոցների ու անհատների միջոցով ֆուտբոլային եվրոպական գերատեսչությունը տեղեկացավ Իբրահիմովի արարքի մասին։ ՀՖՖ-ն խնդրեց ՈւԵՖԱ-ին գնահատական տալ ոչ միայն Իբրահիմովի արարքին, այլ զրկել «Ղարաբաղ» ակումբին Եվրոպայի լիգայի խաղարկությանը մասնակցությունից։ Ի դեպ «Ղարաբաղը» խոստացել էր պատժել Իբրահիմովին, բայց այդպես էլ չէր արել։ Այնպես, որ ՈւԵՖԱ-ն  անմիջապես սկսեց ուսումնասիրել տեղի ունեցածը։

Ո՞ւր գնալ, ինչո՞վ ապրել. տունն ու գյուղը կորցրած վուրգավանցու ապագան անորոշ է

ՈւԵՖԱ-ի կողմից կարգապահական հետաքննություն անցկացնելուց հետո, որոշում է կայացրել ֆուտբոլային ամեն տեսակի գործունեությունից ցմահ որակազրկել Նուրլան Իբրահիմովին, իսկ ակումբը տուգանվել է հարյուր հազար եվրոյով։ Բացի այդ ՈւԵՖԱ-ն խնդրել է ՖԻՖԱ-ին տարածել որակազրկումը  ոչ միայն Եվրոպայում, այլ նաև ամբողջ աշխարհում։

ՈւԵՖԱ-ի որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ֆուտբոլը քաղաքականության հետ կապ չունի։

172
թեգերը:
Տուգանք, հայ, ադրբեջանցի, Ադրբեջան, ֆուտբոլ, ՈւԵՖԱ
Ըստ թեմայի
Դպրոցներն ու մանկապարտեզները կգործեն դեկտեմբերի 1-ից․ Ստեփանակերտի քաղաքապետ
Պաշտպանության նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ ռազմական դրությունը չեղարկելուց
Քարվաճառում տեղադրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս. Թովմասյան
Ալեքսեյ Նավալնուն ձերբակալել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում

Նավալնուն ձերբակալել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում. տեսանյութ

97
(Թարմացված է 23:25 17.01.2021)
Ալեքսեյ Նավալնու հետագա խափանման միջոցը կորոշի դատարանը, մինչ այդ նա կմնա կալանքի տակ։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ռուսաստանցի քաղաքական գործիչ և բլոգերԱլեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան է վերադարձել և ձերբակալվել օդանավակայանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պատիժների կատարման դաշնային ծառայությանը (ՊԿԴԾ)։

«Ռուսաստանի Դաշնության ՊԿԴԾ օպերատիվ վարչության Մոսկվայի հետախուզության բաժնի աշխատակիցները «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնուն, որը պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար հետախուզվում էր 2020 թվականի դեկտեմբերի 29–ից», - հավելել են գերատեսչությունում:

Նավալնու հետագա խափանման միջոցը կորոշի դատարանը, մինչ այդ նա կմնա կալանքի տակ։

Հիշեցնենք` Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել 2020 թվականի օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել էին նյութափոխանակության խանգարումը, որն արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկում էր առաջացրել։

Մերկելը գաղտնի հանդիպել է Նավալնու հետ. Spiegel

Ավելի ուշ ընդդիմադիր գործչին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:

Մինչ այդ Նավալնու դեմ երկու պայմանական ազատազրկման դատավճիռ էր կայացվել՝ 16 մլն ռուբլի վատնելու և ավելի քան 30 մլն ռուբլի յուրացնելու գործերով:

«Բեռլինը բլեֆ է անում». Զախարովան մեկնաբանել է Նավալնու գործը

97
թեգերը:
Ձերբակալություն, Շերեմետևո, Ալեքսեյ Նավալնի, Ռուսաստան
Ըստ թեմայի
Նավալնին չի օգնի. Գերմանիայում սխալ են որակել «Հյուսիսային հոսք - 2»–ը կասեցնելու կոչերը
Գերմանիան Նավալնուն կստիպի լռել, քանի որ նրա վերադարձը հղի է կանխատեսելի հետևանքներով
Թրամփը չի ցանկանում խառնվել Նավալնու հետ կապված «մութ պատմությանը»
Պատվաստում

Իսրայելում «Pfizer» պատվաստանյութի ներարկումից հետո 13 մարդ դիմային կաթված են ստացել

101
(Թարմացված է 20:23 17.01.2021)
Պատվաստում ստացածներից մեկը պատմել է, որ ներարկումից մի քանի րոպե անց դնչի և բերանի հատվածում տարօրինակ զգացողություններ է ունեցել:

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Իսրայելում կորոնավիրուսի դեմ «Pfizer» պատվաստանյութի առաջին ներարկումից հետո 13 հոգի դիմային նյարդի կաթված են ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Едиот Ахронот»–ին։

«Նախարարության տվյալներով՝ առնվազն 13 մարդու մոտ ի հայտ են եկել դեմքի մի մասի թուլության (պարեզ) նշաններ, սակայն բժիշկները համարում են, որ գործնականում այդպիսի դեպքերի թիվն ավելի շատ է»,-նշում է կայքը:

Պատվաստվողներից մեկը պատմել է, որ ներարկումից մի քանի րոպե անց դնչի և բերանի հատվածում տարօրինակ զգացողություններ է ունեցել:

«Առնվազն 28 ժամ ունեցել եմ այդ զգացողությունը: Չեմ կարող ասել, որ այն լիովին անցել է, բայց ուրիշ ցավ չեմ զգում»,-ասել է տղամարդը:

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր ներարկումից հետո նմանատիպ ախտանշաններ ունեն, միայն լիովին ապաքինվելուց հետո կարող են ստանալ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը:

Էրդողանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Իսրայելում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը սկսվել է դեկտեմբերի 20-ին։ Պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը մարդիկ սկսել են ստանալ հունվարի 10-ից: Առաջին փուլում պատվաստել են բուժաշխատողներին, բժիշկ ուսանողներին, իշխանության ներկայացուցիչներին, որոնք պետք է օրինակ ծառայեին բոլորի համար: Երկրորդ փուլում սկսել են պատվաստել 60 տարեկանից բարձր և ռիսկային խմբում գտնվող մարդկանց։ Պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է ավելի քան երկու միլիոն մարդ, երկրորդը՝ ավելի քան 200 հազար:

Պուտինն ասել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն ամենալավն է աշխարհում

101
թեգերը:
Իսրայել, պատվաստանյութ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
«Սպուտնիկ V»-ն հասել է Աֆրիկա. ինչո՞ւ են վստահում ռուսական պատվաստանյութին
Արցախում ռուս խաղաղապահներին պատվաստում են կորոնավիրուսի դեմ
Հայաստանի ռուսական բազայում կորոնավիրուսի դեմ պատվաստում է սկսվել