ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Եվրամիությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութեր մատակարարելու գործարք է կնքել Նուբար Աֆեյանի Moderna-ի հետ։ Տեղեկությունը հայտնում է Reuters գործակալությունը` մեջբերելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ վաղը մենք COVID-19-ի դեմ պատվաստանյութի մատակարարման նոր պայմանագիր կհաստատենք։ Գործարքը թույլ է տալիս մեզ գնել Moderna-ի կողմից արտադրված մինչև 160 միլիոն դոզա պատվաստանյութ», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Նշվում է, որ Moderna-ի փորձարարական պատվաստանյութը 94,5% արդյունավետություն ունի COVID-19-ի կանխարգելման գործում:
Նշենք, որ Moderna ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերությունը մտադիր է մինչև տարեվերջ արտադրել COVID-19 դեմ պատվաստանյութի մոտ 20 միլիոն դեղաչափ։ Moderna ընկերության համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը հայազգի գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն է։
Պլաստիկ վիրաբույժ Ռիկարդո Ֆրատին համեմատել է հայտնի կանանց դեմքերի համաչափությունը ոսկե հատման կանոնի հետ։
Մաթեմատիկական հավասարությունը մշակվել է հին հույների կողմից. այն դիտարկում է դեմքի կատարյալ համաչափությունը որպես 3:2:3։ Դեմքի հարաբերակցությունը որոշվում է քթի հանդեպ ճակատի, ծնոտի հանդեպ՝ քթի վերլուծության ճանապարհով։
Հենց այդ հաշվարկների շնորհիվ է ցանկում հայտնվել Քիմ Քարդաշյանը․ «Նրա դեպքի կառուցվածքը շուռ տված եռանկյունի է հիշեցնում։ Դա հաճախ որպես ամենացանկալի դեմքի ձևի օրինակ են բերում», - ասել է բժիշկ Ֆրատին, չբացառելով, որ աստղը պլաստիկ վիրաբույժների օգնության է դիմել։
Ձնածածկ Ֆրանսիան․ գեղեցիկ լուսանկարներ հեքիաթային երկրից
Ամենայն հավանականությամբ` քթի ծայրի ռինոպլաստիկայի օգնությանն է դիմել նաև արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, որը նույնպես հայտնվել է Ֆրատիի ցանկում։ Նրա կարծիքով՝ Սասեքսի դքսուհին Դիսնեյի արքայադստեր դեմք ունի։
«Կատարյալների» ցանկում են հայտնվել նաև հեռուստաաստղեր Հոլի Ուիլոուբին ու Սյուզաննա Ռիդը, նաև դերասանուհի Միշել Կիգանը։
Ռեյգանից մինչև Թրամփ. ԱՄՆ նախագահների երդմնակալությունը` լուսանկարներով
Դերասանուհի Քիմ Քարդաշյան
Դերասանուհի Միշել Կիգան
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլ
Դերասանուհի Ամանդա Հոլդեն
Երգչուհի Ռիտա Օրա
Քեմբրիջի դքսուհի Կեյթ Միդլթոն
Անգլիացի հաղորդավարուհի Սյուզանա Ռայդ
Բրիտանացի հեռուստաաստղ Բիլի Ֆայերս
Բրիտանացի դերասանուհի Հոլի Ուիլոբի
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Աշխարհահռչակ ամերիկացի հեռուստահաղորդավար Լարի Քինգը մահացել է։ Այս մասին տեղեկանում են Twitter-ում լրագրողի պաշտոնական էջից։
Լարի Քինգը 87 տարեկան էր։ Նա մահացել է Լոս–Անջելեսի հիվանդանոցներից մեկում։
2012 թվականի հուլիսից նա վարում է Larry King Now ծրագիրը Hulu կայքում և RT America հեռուստաալիքով։
Լարի Քինգը հայտնի է CNN-ում 1985-2010թթ. իր աշխատանքով։ Նա հարցազրույցներ է անցկացրել հայտնի քաղաքական գործիչների, գործարարների և այլ հանրահայտ մարդկանց հետ Larry King Live թոք շոուում:
Դու երբեք մենակ չես լինի. մահացել է ֆուտբոլային աշխարհում հայտնի երգիչ Ջերի Մարսդենը
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին հայտնի էր դարձել, որ Քինգը հոսպիտալացվել է, նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել։ Նա շաքարային դիաբետ ուներ, ինչպես նաև սրտի խնդիրներ։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Չդասավանդվող առարկաների թիվը 18 է, նախնական հաշվարկներով` առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք։ Այս խնդրի կարգավորման նպատակով բացի գործուղման կարգի և տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման փոփոխություններից, սկսել ենք դպրոցների մենթորական աջակցության և էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիրը»,-գրել է փոխնախարարը։
Նրա խոսքով` վերոհիշյալ դպրոցներում ստեղծվել են անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ, որտեղ հնարավոր է կազմակերպել հեռավար ուսուցում։
Մինչև այս տարվա մարտի 30-ը նախատեսվում է արագ աջակցության դասընթացների մշակում և առցանց հարթակներում դրանց բաց հասանելիության ապահովում։ Այնուհետև կմշակվեն և կհավաքագրվեն էլեկտրոնային դասավանդող դպրոցների ընտրության չափանիշները. յուրաքանչյուր դպրոցի համար նախատեսվում է պատրաստել առնվազն մեկ մենթոր։
Ավագ մենթորները ապրիլ-մայիս ամիսներին կպատրաստեն ընտրված դպրոցների ուսուցիչներին՝ զարգացնելով նրանց էլեկտրոնային դասավանդման կարողությունները։
Յուրաքանչյուր դպրոցական մեկ տարում կկարողանա անվճար հաճախել 3 մշակութային հաստատություն
Էլեկտրոնային դասավանդման կարողությունների որակի ապահովման նպատակով մինչև օգոստոսի 30-ը նախատեսվում է մշակել և ներդնել որակի ապահովման մեխանիզմներ։
Ծրագրի միջոցով 2021 թվականի սեպտեմբերից բոլոր 101 դպրոցներում կապահովվի ներքոնշյալ առարկաների ուսուցումը:
Հաղթում ենք նաև միջազգային օլիմպիադաներում. հայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել