ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի- Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Whoscored պորտալի վարկածով ընդգրկվել է իտալական Ա Սերիայի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Ինչպես արդեն հաղորդել ենք, հայ ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել նոյեմբերի 22–ին «Պարմայի» հետ խաղում և ստացել է առավելագույն՝ 9 միավոր:
2020/2021 մրցաշրջանի Իտալիայի առաջնության 8 հանդիպումներում Մխիթարյանը խփել է հինգ գոլ, ընդ որում ՝ բոլոր հինգը ՝ վերջին երկու խաղերում (նախորդ խաղում նա 3 գոլի հեղինակ է դարձել): Բացի այդ, Հենրիխը կատարել է չորս գոլային փոխանցում և այդ ցուցանիշով առաջատար է Ա Սերիայում:
Հենրիխ Մխիթարյանն իր երկու գոլը նվիրել է հայ հերոսներին. լուսանկար
Եվրոպայի լիգայի երեք հանդիպումներում Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է իրաքյան բանակի հետ Քուրդիստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ համատեղ գործողություն անցկացնել Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար շրջանում։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Խուլուսի Աքարն Իրաք կատարած այցի ժամանակ կողմ էր արտահայտվել Բաղդադի ու Էրբիլի համատեղ պայքարին Թուրքիայում արգելված ՔԱԿ-ի դեմ։
«Մենք պատրաստ ենք համատեղ (Իրաքի հետ) գործողություն իրականացնել Սինջարում։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա նման բաների մասին նախապես չեն խոսում», - ասել է Էրդողանը լրագրողների հետ զրույցում։
Նա ավելացրել է, որ թուրքական բանակը «կարող է մի գիշեր գնալ այնտեղ»։ Նա օգտագործել է նույն արտահայտությունը, որն արել էր 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայի հյուսիսում քրդական ձևավորումների դեմ Թուրքիայի ԶՈւ-ի «Խաղաղության աղբյուր» գործողությունից առաջ։
«Փոխել Թուրքիայի պահվածքը»․ ինչի՞ համար է Արևմուտքը պատժում Էրդողանին
Թուրքական կողմի տվյալներով՝ 2015 թվականի հուլիսին Թուրքիայի ու ՔԱԿ-ի զինված հակամարտության վերսկսելուց հետո քուրդ ապստամբների հարձակումների հետևանքով մոտ հազար զինվորական ու ոստիկան է մահացել, նաև մոտ 500 քաղաքացիական անձ։ Իրաքի հյուսիսում գտնվում են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի ԶՈւ-ն օդային ու ցամաքային գործողություններ է անցկացնում՝ հինգ տարվա ընթացքում չեզոքացնելով ավելի քան 10 հազար ՔԱԿ անդամ։
Մեծ խաղը շարունակվում է, կամ ի՞նչ է նշանակում Էրդողանի մասնակցությունը Բաքվի շքերթին
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Ռուսաստանի քննչական կոմիտեն ու Գերագույն դատարանը հավանություն են տվել օրինագծին, որը քրեական հետապնդում է նախատեսում անչափահասներին ապօրինի բողոքի ակցիաներում ներգրավելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պետդումայի պատգամավոր Եվգենի Մարչենկոյի ներկայացրած փաստաթուղթն առաջարկում է նման դեպքերում վարչական պատասխանատվության փոխարեն քրեական պատասխանատվության ենթարկել՝ մինչև հինգ տարի ազատազրկմամբ։
Մարչենկոն ասել է, որ օրինագիծն այս պահին կառավարությունում քննարկման փուլում է։
Գլխավոր դատախազությունն իր հերթին պահանջել է արգելափակել համացանցում հանրահավաքներ անցկացնելու կոչերը․ նման միջոցառումներն ինքնին օրենքով արգելված են։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նման ակցիաների կոչեր են անում «որոշ սադրիչներ», որոնց գործողությունները «շատ հասկանալի են»։
Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Երևանում՝ լուսանկարներով
Ռուսական քաղաքների իշխանությունները զանգվածային միջոցառումներ չանցկացնելը պարզաբանում են կորոնավիրուսի պատճառով ստեղծված համաճարակային իրավիճակով։ Համավարակի ու գործող սահմանափակումների պայմաններում մարդկանց մեծ քանակի մասնակցությամբ ակցիաները ռուսաստանցիների համար հիվանդության իրական սպառնալիք կստեղծեն։
Վրացական ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքը հապշտապ վաճառքի է հանվել
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Ռոմա»-«Սպեցիա» հանդիպմանը, գրում է Armsport–ը։
«Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպմանը «Ռոմայի» հայտացուցակում 22 ֆուտբոլիստներ են ներառվել։
Մխիթարյանի` հանդիպումը բաց թողնելու պատճառը նրա մկանային ցավերն են։ Բացի Մխիթարյանից, «Ռոմա»-«Սպեցիա» հանդիպմանը չեն մասնակցի նաև Էդին Ջեկոն ու Պեդրո Ռոդրիգեսը:
Հիշեցնենք, որ «Ռոմա»-«Սպեցիա» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:
Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռոմա»- «Սպեցիա» հունվարի 20-ին կայացած հանդիպմանը Մխիթարյանը ոչ միայն մասնակցել էր, այլև գոլ խփել։
Մխիթարյանը 8 րոպեում 2 գոլ է խփել «Ռոմայի» կազմում. տեսանյութ