Բռնցքամրտիկ

Երիտասարդ հայ բռնցաքամարտիկները Եվրոպայի առաջնությունից 5 բրոնզե մեդալով կվերադառնան

40
(Թարմացված է 15:25 22.11.2020)
Հավաքականի մեդալների թիվն ավելացրել են նաև աղջիկ մարզիկները՝ երկու բրոնզե մեդալ նվաճելով։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Հայ բռնցքամարտիկները 5 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանի երիտասարդական հավաքականը Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մասնակցում էր 17-18 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։

56 կգ քաշային կարգում Ռուսլան Ասլիկյանը կիսաեզրափակչում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Շենդրիկին՝ բավարարվելով բրոնզե մեդալով։ Ի դեպ, Ասլիկյանը շատ լավ էր սկսել մրցելույթները։ Մեկնարկային մենամարտում 5։0 հաշվով հաղթել էր խորվաթ Դենի Ալագիչին, ապա նույն հաշվով՝լատվիացի Մաթվեյ Պրոկուդինսին։

«Բրոնզե մեդալակիր են դարձել նաև Արթուր Սահակյանը (60 կգ) և Հովհաննես Փափազյանը (91 կգ), որոնք պայքարը սկսել էին 1/4 եզրափակչից։ Սահակյանը մեկնարկային մենամարտում 5։0 հաշվով հաղթել է մոլդովացի Ստեֆան Վոզնեակովսկուն, իսկ կիսեզրափակչում 2։3 հաշվով պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Թենիգիզ Կոտոյանին։ Փափազյանը մեկնարկում հաղթել է ալբանացի Արբի Հաքշիուին, իսկ կիսաեզրափակչում զիջել ուկրաինացի Վասիլ Տկաչուկին»,- տեղեկացնում են նախարարությունից։

Մեդալների թիվն ավելացրել են նաև բռնցքամարտիկ աղջիկները. 48 կգ քաշային Գայանե Տեր-Աբրահամյանը և 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը ևս բրոնզե մեդալներ են նվաճել։

Տասնմեկ բժիշկներ պարգևատրվել են «Արիության համար» և «Մարտական զինծառայության» մեդալներով

Նշենք, որ առաջնությանը մասնակցում էին նաև Ռուդոլֆ Գարբոյանը (49 կգ), Ռուբեն Գարբոյանը (52 կգ), Վաղինակ Գալուստյանը (64 կգ), Նարեկ Զախարյանը (69 կգ), Հենրիկ Ծղրիկյանը (91 կգ), Ասրինե Ծատուրյանը (51 կգ)։ 

Հայ բռնցքամարտիկները հանդես են եկել ՀՀ երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի, մարզիչներ Հարություն Նազարյանի ու Գարիկ Բաղդասարյանի ղեկավարությամբ։

40
թեգերը:
Եվրոպա, մեդալ, բռնցքամարտիկ, բռնցքամարտ
Ֆրանսիայի խորհրդարան

Ֆրանսիայի խորհրդարանը Ղարաբաղը ճանաչելու կոչով բանաձև ընդունեց

163
(Թարմացված է 20:11 03.12.2020)
Կողմ քվեարկեցին պատգամավորներից 188–ը, դեմ՝ 3–ը ։ Բանաձևը խորհրդատվական բնույթ է կրում Ֆրանսիայի կառավարության համար։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի խորհրդարանն այսօր ընդունեց մի բանաձև, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտությունը։

Բանաձևը, որն ընդունվեց 188 կողմ և 3 դեմ ձայնով, խորհրդատվական բնույթ ունի Ֆրանսիայի կառավարության համար։

Նախագծի քննարկման ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարեց, որ այդուհանդերձ ճանաչումը օգտակար չի համարում բանակցային գործընթացի համար:

Հայաստանը մեզ չի խնդրում ճանաչել Ղարաբաղը. Ֆրանսիայի արտգործնախարար

Հիշեցնենք` նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայնով ընդունել էր Արցախի անկախության մասին բանաձևի նախագիծ, որով դատապարտում էր Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան՝ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ, և կոչ էր անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը, որոնք, ըստ էության, ամրագրվել են Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրով։

Ես, Լավրովն ու Բիգանը մտադիր ենք շարունակել աշխատանքը ԼՂ հարցի լուծման շուրջ. լը Դրիան

163
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Արցախի ճանաչմամբ և բնակավայրերի վերադարձով է հնարավոր խաղաղության հաստատումը. Միրզոյան
Ի՞նչ կտա Հայաստանին Արցախի միջազգային ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը
«Ճանաչեք Արցախը»․ Նյու Յորքի հայերն ակցիա են անցկացրել Մանհեթենում
Մենք չենք ճանաչում Արցախի անկախությունը, սպասում ենք, որ ուրիշները ճանաչեն
Ժան–Իվ լը Դրիան

Հայաստանը մեզ չի խնդրում ճանաչել Ղարաբաղը. Ֆրանսիայի արտգործնախարար

36
(Թարմացված է 20:10 03.12.2020)
Ղարաբաղի ճանաչումը կնշանակի, որ Ֆրանսիան չի կարող հանդես գալ որպես հակամարտության միջնորդ:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը Ֆրանսիային չի խնդրում ճանաչել Ղարաբաղը։ Այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատում Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին բանաձևի նախագծի քննարկման ժամանակ (մի քանի օր առաջ նման նախաձեռնություն քննարկվել էր Սենատում, այսինքն՝ խորհրդարանի Վերին պալատում)։

«Պատերազմի ժամանակ ռմբակոծությունները չխնայեցին ո՛չ հիվանդանոցները, ո՛չ տաճարները, հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված եղան լքել իրենց տները։ Ֆրանսիայում ոչ ոք չպետք է անտարբեր մնա այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Ղարաբաղում»,–հավելել է նախարարը:

Նա ընդգծել է, որ հասկանում է պատգամավորներից շատերի վրդովմունքը ռազմական հանցագործությունների, կասետային և ֆոսֆորային ռումբերի օգտագործման կապակցությամբ: Շատերը, այդ թվում ՝ նախարարը, խստորեն դատապարտում են Սիրիայից օտարերկրյա վարձկանների ներգրավումը։

Շատերը, ինչպես և նախարարն ինքը դատապարտում են Թուրքիայի գործողությունները, որի մրցակցությունը Ռուսաստանի հետ անկայունության է հանգեցնում տարածաշրջանում։ Լը Դրիանի խոսքով` Թուրքիան վճռական աջակցություն է ցուցաբերել հակամարտության կողմերից մեկին, այդ թվում ՝ վարձկաններ ուղարկելով, ինչպես դա արել է Լիբիայում:

«Այդուհանդերձ, ես աջակցում եմ բանաձևի նախագծին, քանի որ մեր հայ ընկերները մեզ չեն խնդրում այդ մասին, և իրենք չեն ճանաչել Ղարաբաղը։ Իմ հայ գործընկերը՝ պարոն Այվազյանը, մեզ այլ բան է խնդրում՝ աջակցել հրադադարին և ապահովել մարդկանց վերադարձը իրենց տներ», - ասել է Լը Դրիանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայնով ընդունել էր Արցախի անկախության մասին բանաձևի նախագիծը։

Այս բանաձևով Սենատը դատապարտում էր Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան՝ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ, և կոչ էր անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը, որոնք, ըստ էության, ամրագրվել են Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրով։

36
թեգերը:
բանաձև, Ֆրանսիա, Հայաստան
Ըստ թեմայի
Արցախի ճանաչմամբ և բնակավայրերի վերադարձով է հնարավոր խաղաղության հաստատումը. Միրզոյան
«Ճանաչեք Արցախը»․ Նյու Յորքի հայերն ակցիա են անցկացրել Մանհեթենում
Մենք չենք ճանաչում Արցախի անկախությունը, սպասում ենք, որ ուրիշները ճանաչեն
Սեյրան Սողոյան

Նա չէր հավատում, որ Ջաբրայիլի մարտից հետո կյանք կա. վիրավոր Սեյրանը նոր հրաշքի է սպասում

0
(Թարմացված է 20:30 03.12.2020)
Սեյրան Սողոյանն Արցախում վիրավորված զինվորներից մեկն է։ Հիշում է` ինչպես է բժիշկը մոտեցել, զննել, հարց տվել, բայց ինքը չի կարողացել պատասխանել։ Մտածել են` մահացել է, հրաման են տվել մահացածների մոտ տեղափոխել։

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ծնված 20-ամյա Սեյրան Սողոյանին ընդամենը 3 ամիս էր մնացել բանակում ծառայությունը վերջացնելու համար, երբ սկսվեց պատերազմը։ Մինչ այդ Սեյրանի միակ մտածմունքն այն էր, թե տուն վերադառնալիս որ հագուստին է փակցնելու ծառայության ընթացքում ստացած երկու մեդալը, որ ավելի գեղեցիկ լինի ու ուրախացնի ծնողներին։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան սկսվեց պատերազմը։ Որոտանում (Կուբաթլու) ծառայող տղաներն առաջինն էին, որ ուղևորվեցին Արցախի ամենակարևոր բնագծերից մեկը՝ Ջաբրայիլը պաշտպանելու համար։ Պատերազմի օրերին Սեյրանը վաշտի հրամանատարական տանկի ավագ նշանառու օպերատոր էր:

Ասում է` դժվար օրեր շատ են տեսել, բայց հաղթահարել են իրենց միասնության շնորհիվ։ Ճիշտ է` հայկական կողմն ունեցավ շատ կորուստներ` թե՛ մարդկային, թե՛ տեխնիկայի, բայց այդ ամենը գալիս էր ոչ թե զինվորների կազմակերպվածությունից, այլ անհավասար ուժերից։

Մեկը 5 տանկ է խոցել, մյուսը` 10 վիրավորի կյանք փրկել. մերօրյա հերոսների սխրանքը

«Վիրավորվելուս նախորդ օրը պատերազմական ընթացքի ամենածանր օրն էր. շատ մութ էր, հետո էլ հեղեղի պես անձրև էր գալիս։ Մոռացել էինք, որ թաց ենք, որ ցուրտ է, առաջ էինք գնում, բայց տեսանք, որ թշնամու կողմից ավելի քան 100 տանկ է մեզ վրա գալիս։ 2 տանկային վաշտով առաջ գնացինք ոչ թե ավելի վերադասի հրամանով, այլ մեր հրամանատարի, որովհետև թշնամին գալիս էր, իսկ մենք հրաման չէինք ստանում։ Հիշում եմ` կապիտան Ղազարյանը կապով մեզ հետ խոսում էր, ամեն տանկին խփելիս ասում` ապրեք, տղերքս։ Դրանից ավելի էինք ոգևորվում»,– պատմում է տղան։

Солдат-срочник Сейран Согомонян, учавствовавший в карабахской войне (2 декабря 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Սեյրան Սողոյան

Սեյրանը հիշում է, որ երբ իր տանկը թշնամուն թիրախավորվելու ժամանակ խափանվեց, տանկի մեխանիկը` Արթուր Խաչատրյանն այդ պահին կարողացավ տանկի աշտարակի դիրքն այնպես փոխել, որ անձնակազմի կյանքը փրկվեց։

Ինչ–որ պահի Սեյրանն անձամբ է ղեկավարել տանկերի գործողությունները, հրամաններ տվել, ինչի շնորհիվ տանկի նշանառուներից Անդրանիկ Մանուկյանը և Սամվել Մաթևոսյանը 4-5 տանկ են խոցել։

«Այնքան հպարտ էի այդ պահին, ոչ մի բանի մասին չէի մտածում, բացի նրանից, որ չթողենք թշնամին առաջ գա։ Չեմ սիրում «ցավոք սրտի» արտահայտությունը, բայց ստիպված էինք նահանջել, քանի որ ուժերը խիստ անհավասար էին։ Մենք մեր տանկերով մի քիչ հետ գնացինք, ասեցին` պետք է մի օր սպասենք, հանգստանանք, բայց սպասելը շատ հարաբերական է, իսկ հանգստանալ չէր ստացվում․ մի աչքներս փակ, մյուսը բաց քնել էինք»,– պատմում է նա։

Ովքեր Ջաբրայիլում հարազատներ, ընկերներ ունեն, գիտեն հոկտեմբերի 5–ի իրադարձությունների մասին։ Առավոտյան թշնամին հրետանիով 3 կողմից՝ առջևից, աջից ու ձախից, հարձակում է գործել։

«Ասել, թե ծանր մարտեր էին, նույնն է, որ ոչինչ չասել։ Ջաբրայիլում ամենաշատ զոհերը հենց հոկտեմբերի 5–ին ունեցանք։ 100 տոկոսով վստահ էի, որ սաղ չեմ մնալու` կա՛մ պետք է վիրավոր լինեիր, կա՛մ մեռնեիր, որովհետև 3 կողմից թշնամին կրակում էր։ Անօդաչուները խոցեցին մեր տանկերից մի քանիսը։ Երբ նկատեցի, որ իմ վաշտից 2–ը վիրավոր են, մի ձեռքով մեկին, մյուս ձեռքով մյուսին գրկած տեղափոխեցի մեքենայի մեջ։ Նրանցից մեկին ասեցի` քեզ հեռախոսահամար ասեմ (հորս համարն էի տալիս), հասնես հիվանդանոց, կզանգես ու կասես, որ ես իրենց շատ եմ սիրում։ Ինքն էդ պահին խփեց ուսիս ու ասեց, որ չի ասի, ասեց` դու անձամբ կգնաս, կասես։ Էդ պահին աչքերիցս արցունքը գնաց, բայց չէ, չէի լացում»,– վստահեցնում է նա։

Солдат-срочник Сейран Согомонян, учавствовавший в карабахской войне (2 декабря 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Սեյրան Սողոյան

Սեյրանն ընկերներին մեքենա տեղափոխելուց հետո դիրք է վերադարձել ու տեսել այն, ինչից ողջ պատերազմի ընթացքում վախենում էր։ Սեյրանի աչքի առաջ, նրա ձեռքերի մեջ զոհվել է ամենամոտ ընկերը։

«Էդ պահին ընկերներս ինձ մի կողմ քաշեցին, հիշում եմ, որ տեսա` թշնամին մեծ ուժերով առաջ է գալիս, իսկ իմ տանկը բարձր դիրքում կանգնած է, հրամանատարին խնդրեցի, որ թույլ տա, գնամ, իմ տանկից կրակեմ, ասեց` չէ, տանկը նշանառման տակ է, վտանգավոր է... Ես առաջին անգամ չլսեցի հրամանատարիս, բարձրացա տանկի վրա ու չհասցրի ներս մտնել, թշնամին կրակեց։ Էդ պահից սկսած` ոտքերս չեմ զգում, գնդակը ողնաշարս է վնասել, թոքիս էլ էր կպել, բերանիցս արյուն էր գալիս, խոսել չէի կարողանում։ Միանգամից ընկա տանկի մեջ։ Մեխանիկն էնտեղ էր...»,- պատմում է Սեյրանը։

Հետո բացատրում է, որ տանկի աշխատանքի ընթացքում երբ խափանում է լինում, իրենք մեխանիկին, որը համարյա իրենց ոտքերի տակ նստած է, ոտքով նշան են անում, որ իրենց նայի։

«40 րոպե ավելի ծանր վիրավորներին ենք դուրս բերել». վիրավոր Ժորան կրկին քայլել է սովորել

«Քանի որ ոտքերս չէի զգում, խոսել էլ չէի կարող, մի երկաթի կտոր աչքովս ընկավ, մեխանիկիս ուղղությամբ խփեցի, նայեցի ինձ, տեսավ, որ վիրավոր եմ, կապ տվեցին իրար, միայն հիշում եմ, որ ինձ տանկից հանեցին ու պառկեցրին գետնին, էդ պահին հանգիստ շունչ քաշեցի, ու աչքերս փակեցի»։

Սեյրանը լսում է, թե ինչպես է բժիշկն իրեն մոտեցել, զննել, հարց տվել, սակայն չի կարողացել պատասխանել, անգամ մատները շարժել չի կարողացել։ Մտածել են` մահացել է, հրաման են տվել մահացածների մոտ տեղափոխել։

«Հենց «մահացած» բառը լսեցի, մեջս ինչքան ուժ էր մնացել ասեցի՝ ես սաղ եմ։ Ու չգիտեմ ինչպես բժշկի ձեռքն եմ բռնել։ Ինձ արագ տեղափոխել են «Ուրալի» մեջ ու արագ քշել, որ թշնամին չհասցնի կրակել։ Այդ արագությունից ու քանդված ճանապարհներից մեջքս ջարդուփշուր էր լինում, շատ էր ցավում։ Մեքենայի մեջ մի տղա կար, Աստված տա` քայլեմ, ես իրեն պետք է գտնեմ։ Տեսավ, որ մեջքս ցավում է, ամբողջ ճանապարհին գրկեց ինձ ու մատերով աչքերս բռնել էր, որ չփակեի, եթե նա չլիներ, երևի այստեղ չէի լինի»,– ասում է երիտասարդը։

Սեյրանին տեղափոխում են Ստեփանակերտի հիվանդանոց, հետո ուղղաթիռով` Երևանի «Էրեբունի» հիվանդանոց։ Բժիշկները, որոնց Սեյրանը հրաշագործներ է անվանում, կարողանում են նրա կյանքը փրկել։

Սեյրանի հարազատ քույրը «Էրեբունի» հիվանդանոցում է աշխատում, բայց տեղյակ չի լինում եղբոր վիրավորվելու մասին։ Գալիս է վերակենդանացման բաժանմունք ու տեսնում եղբորը, մահճակալի վրա գրված «անհայտ» բառը ու կորցնում իրեն։ Հետո պոկում է այդ գրությունը և գրում եղբոր անուն–ազգանունը։

Հիմա Սեյրանը գտնվում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։ Ասում է՝ հիվանդանոցում էլ, կենտրոնում էլ հիանալի վերաբերմունքի է արժանանում և իրեն գնահատված զգում։

Реабилитационный центр Защитника Отечества, где проходит лечение участник карабахской войны, солдат-срочник Сейран Согомонян (2 декабря 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Հատկապես ուրախացել է, երբ ծառայակից տղաները, որոնց կյանքը փրկել է, այցելել են իրեն ու շնորհակալություն հայտնել։

Սեյրանը հավատում է Աստծուն ու հրաշքների գոյությանը, ասում է, եթե Ջաբրայիլից այստեղ է հասել, արդեն հրաշք է կատարվել։ Հիմա նոր հրաշքի է սպասում, հույս ունի, որ քայլելու է։

«Սկզբից չէի կարողանում անգամ ձեռքերս շարժել, իսկ հիմա արդեն նստում եմ։ Օրեցօր դրական դինամիկա եմ տեսնում, երկու ամիս էր փորի վրա չէի պառկել, դա էլ ստացվեց»,– ասում է նա։

Բժիշկները նշում են` ամեն ինչ Սեյրանից, նրա օրգանիզմից ու ժամանակից է կախված։

Солдат-срочник Сейран Согомонян, учавствовавший в карабахской войне (2 декабря 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Սեյրան Սողոյան

Սեյրանը դեռ շատ անելիքներ ունի, պետք է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ բաժինը ավարտի։ Այս ընթացքում որոշել է երկրորդ մասնագիտություն սովորել և բժիշկ դառնալ։

«Ինձ վիրահատող բժիշկը 2 ամիս տուն չէր գնացել, գիշեր–ցերեկ վիրահատություններ էր արել ու կյանքեր փրկել, իրական հերոսները նրանք են»,– շեշտում է նա։

Մինչ Սեյրանը խոսում է իր հերոսի մասին, իմ նոթատետրում ևս մեկ հերոսի անուն է ավելանում`Սեյրան Սողոյան։

Վիրավոր վիճակում ժամկետային զինվոր-բուժակը մոտ 20 ծառայակցի է փրկել. արցախյան հերոսապատում

0
թեգերը:
Վիրավոր, Զինվոր, Պատերազմ, Արցախ