Իլոն Մասկ

Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 100 միլիարդ դոլարը. նա հիմա Ցուկերբերգից հարուստ է

79
(Թարմացված է 10:30 22.11.2020)
Tesla- ի բաժնետոմսերը 20 տոկոսով թանկացան, երբ հայտնի դարձավ S&P 500 ինդեքսում ընկերության ընդգրկման մասին:

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Ամերիկյան Tesla Motors ընկերության հիմնադիր Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 100 միլիարդ դոլարը: Տեղեկությունը հայտնում է Forbes-ը։

Tesla- ի բաժնետոմսերը թանկացան 20 տոկոսով, երբ հայտնի դարձավ, որ ընկերությունն ընդգրկվել է բիրժային ինդեքս S&P 500 -ի ցուցակում։ Այս բիրժային ինդեքսով չափվում է ԱՄՆ տնտեսության վիճակը:

Այսպիսով, Իլոն Մասկի կարողությունն աճել է 13,5 միլիարդ ԱՄՆ դոլարով և կազմել 104.5 միլիարդ դոլար: Մասկը դարձել է աշխարհի չորրորդ ամենահարուստ մարդը` առաջ անցնելով Facebook- ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին (99,1 միլիարդ):

Աշխարհի ամենահարուստ մարդը շարունակում է մնալ Amazon- ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (181,4 միլիարդ), որին հաջորդում են Louis Vuitton- ի և Moët Hennessy- ի գործադիր տնօրեն Բեռնար Առնոն (140,5 միլիարդ), իսկ Microsoft- ի հիմնադիր Բիլ Գեյթսը երրորդը տեղում է(118,6 միլիարդ):

Կորոնավիրուսը մրսածության տարատեսակ է. Իլոն Մասկ

79
թեգերը:
Tesla, Forbes, մեծահարուստ, Մարկ Ցուկերբերգ, Իլոն Մասկ
Ըստ թեմայի
Իլոն Մասկն առաջին անգամ հայտնվել է մոլորակի 5 ամենահարուստ մարդկանց շարքում
Իլոն Մասկի տիզերանավը երկիր է վերադարձել. մանրամասներ
Իլոն Մասկն ուղեղի իմպլանտով խոզ է ցուցադրել. տեսանյութ
Ջո Բայդեն

Բայդենը պետք է հատուկ կոշիկ կրի. Թրամփն առողջություն է մաղթել նրան

37
(Թարմացված է 11:47 30.11.2020)
ԱՄՆ նորընտիր նախագահի ոսկրերի ռենտգենային հետազոտության արդյունքում ոտնաթաթի ոսկրերում ճաքեր են հայտնաբերվել:

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ-ի նորընտիր նախագահ, 78-ամյա Ջո Բայդենը սայթաքել և վայր է ընկել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Բայդենի բժիշկ Քեվին Օ'քոննորը հայտնել է, որ ոսկրերի ռենտգենային հետազոտության արդյունքում ոտնաթաթի ոսկրերում ճաքեր են հայտնաբերվել:

Բայդենը մի քանի շաբաթ պետք է հատուկ վիրակապ ու կոշիկ կրի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել նախագահական ընտրություններում իր մրցակից Ջո Բայդենին։

«Շուտ ապաքինվեք»,-գրել է Թրամփն իր թվիթերյան էջում:

«Հարյուր հազարավոր կեղծ ձայներ». Թրամփը վստահ է՝ ընտրությունների արդյունքները կփոխվեն

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Ջո Բայդենը։ Գործող նախագահ Թրամփը մի շարք տեղամասերում վերահաշվարկ է պահանջել։

37
թեգերը:
Դոնալդ Թրամփ, Ջո Բայդեն
Ըստ թեմայի
Զարմանալի ընտրություններ, կամ ԱՄՆ նախագահ դարձավ Ջո Բայդենը, բայց վերընտրվեց Դոնալդ Թրամփը
Թրամփի խորհրդականները պարտության են նախապատրաստում նախագահին․ Washington Post
Թրամփի կողմնակիցների և հակառակորդների միջև բախման հետևանքով երիտասարդ է դանակահարվել
Մանկական Եվրատեսիլ

«Մանկական Եվրատեսիլ-2020» - ում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինա Տրոնելը

96
(Թարմացված է 22:51 29.11.2020)
Հաղթողը որոշվել է պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության և կայքում հանդիսատեսի քվեարկության արդյունքում:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի -Sputnik. Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինա Տրոնելը «J ' imagine» երգով ճանաչվել է «Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթի հաղթող։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել այսօր Լեհաստանում ՝ հեռուստակամուրջի ձևաչափով:

Պրոֆեսիոնալ ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքում փոքրիկ երգչուհին հավաքել է 200 միավոր:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի ներկայացուցիչ Կարակատ Բաշանովան է, իսկ երրորդ հորիզոնականը բաժին է հասել  Իսպանիայի ներկայացուցիչ Սոլեային։

Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել են պատանիներ 12 երկրներից ՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից, Վրաստանից, Ղազախստանից, Մալթայից, Նիդեռլանդներից, Սերբիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Լեհաստանից և Գերմանիայից:

Հաղթողը  որոշվում էր պրոֆեսիոնալ ժյուրիի և մրցույթի կայքում հանդիսատեսի քվեարկության հանրագումարով: Ի տարբերություն մեծահասակների «Եվրատեսիլի», հանդիսատեսն այս դեպքում կարող է քվեարկել իր երկրի օգտին։

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը հրաժարվել է մասնակցել միջազգային մրցույթին Արցախում ռազմական գործողությունների պատճառով։

96
թեգերը:
հաղթանակ, Լեհաստան, Ֆրանսիա, Մանկական Եվրատեսիլ
Ըստ թեմայի
«Հոգի չկա, մենակ զենք». ֆրանսիական «Լադանիվայի» հայերեն նոր երգը
Սակրավորներն աշխատանքի պահին

Արցախի Այգեստան և Խնածախ համայնքներում պայթյուններ կլսվեն. ԱԻՊԾ-ն զգուշացնում է

0
Խաղաղապահ գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում մաքրվել է ավելի քան 24 հեկտար տարածք և ավելի քան 8 կմ ճանապարհ։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում է իրականացվում: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել»,-նշված է հաղորդագրության մեջ:

Պատերազմի հետևանքով Արցախի տարածքում հայտնված հրթիռային, կասետային և հարվածային ռումբերը, ինչպես նաև ականանետերի և այլ զինատեսակների չպայթած մնացորդները սակրավորական խմբերը հայտնաբերում և ոչնչացնում են անվտանգ տարածքում:

Հավելենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները ևս շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության ներքո գտնվող տարածքներում ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքները։

Ղարաբաղում ականի վրա մեքենա է պայթել. ադրբեջանցիներ են մահացել

Խաղաղապահ գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում մաքրվել է ավելի քան 24 հեկտար տարածք և ավելի քան 8 կմ ճանապարհ։ Միաժամանակ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 750 պայթյունավտանգ առարկա:

0
թեգերը:
ականազերծում, Արցախ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ռուս սակրավորներն ականազերծման աշխատանքներ են սկսել Ղարաբաղում. դա կարող է ամիսներ տևել
ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների մասին
Որքա՞ն ժամանակ կպահանջվի Լեռնային Ղարաբաղն ականազերծելու համար