ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուս-էմիրատական բանակցությունների ժամանակ (2019թ․ հոկտեմբերի 15)։ Աբու Դաբի

«Այլընտրանքը պատերազմն է»․ Պուտինը՝ Արցախի համաձայնությունները խափանելու փորձերի մասին

592
(Թարմացված է 22:12 20.11.2020)
ՌԴ նախագահը հայտարարել է, որ նրանք, ովքեր փորձում են արգելակել Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների կատարումը, պետք է հասկանան դրա հետևանքների լրջությունը։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԼՂՀ-ում ռուսական խաղաղապահ առաքելությանը նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ փորձեր են արվում արգելակել Լեռնային Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը: Խորհրդակցությունը գլխավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Լաչինի միջանցքն ամբողջովին ականազերծված է. Շոյգու

«Ցավոք, մենք այն զգում ենք, որ տենդենց կա, որն ուղղված է նոյեմբերի 9-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հայտարարության կատարումը արգելակելուն, փորձ է արվում թույլ չտալ, որ այդ հայտարարությունը լիովին կայանա, թեև բոլորը ստիպված են խոստովանել, որ այն հաջողությամբ իրականացվում է։ Խաղաղապահ գործողության բնույթը փոխելու փորձեր նույնպես նկատում ենք։ Առայժմ կամացուկ, բայց դրանք նույնպես տեղի են ունենում»,-ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ ԱԳՆ-ն պաշտպանության նախարարության, ԱԻՆ-ի և ռուս սահմանապահների հետ միասին մասնակցում է իրավիճակի գնահատմանը։

«Մենք համապատասխան ձևով փոխկապակցում ենք այն ազդակները, որոնք ուղարկում ենք միջազգային կազմակերպություններին՝ խրախուսելով նրանց հնարավորինս ակտիվորեն առաջարկել իրենց հնարավորությունները մարդասիրական հարցերի շուտափույթ կարգավորման, հակամարտության գոտում մշակութային ժառանգության պահպանման հարցերի համար»,-նշել է Լավրովը։

Ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է, որ ԼԵռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում արյունը կլինի նրանց ձեռքերին, ովքեր փորձում են արգելակել հակամարտության կարգավորման համար ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։

«Ինձ համար հիմա անսպասելի հնչեց այն, ինչ դուք հիմա ասացիք՝ եռակողմ հայտարարության կատարումն արգելակելու մասին։ Այն մարդիկ, ովքեր փորձում ենք նման բան անել, պետք է հասկանան, որ դրան միայն մեկ այլընտրանք կա՝ պատերազմ։ Եվ եթե Աստված չանի` դա տեղի ունենա, ապա արյունը կլինի նրանց ձեռքերին, ովքեր փորձում են տորպեդահարել այդ պայմանավորվածությունները»,-ասել է Պուտինը։

Նա ավելացրել է, որ դա պետք է բոլորը հասկանան, և բոլորը պետք է հաշիվ տան իրենց։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Եռակողմ հայտարարությունը չեղարկելու ու Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները չեն դադարում։ Ընդդիմությունն ու բազմաթիվ քաղաքացիներ ՀՀ վարչապետի քայլը որակում  են որպես դավաճանություն։ 

592
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, Սերգեյ Լավրով, Պատերազմ, Արցախ, Վլադիմիր Պուտին
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (587)
Ըստ թեմայի
Ընդդիմությունը պահանջում է ԱԺ-ում քննարկել եռակողմ համաձայնագիրն ու վարչապետի հրաժարականը
Անհրաժեշտության դեպքում եռակողմ փաստաթուղթ կստորագրվի. Տոնոյանը զրուցել է Շոյգուի հետ
Թուրքիան մտավախություն ունի, որ ՀՀ–ն հետքայլ է անելու եռակողմ հայտարարությունից. Սիմոնյան
Բաքու, շքերթ, արխիվային լուսանկար

Բաքուն վստահեցնում է, որ հայ ռազմագերիների մասնակցությամբ շքերթ չի ծրագրում

13
(Թարմացված է 19:03 01.12.2020)
Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովը հայտարարել է, որ ռազմագերիների ու պատանդների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կողմնակից է։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Բաքվում բացառում են հայ ռազմագերիների մասնակցությամբ շքերթի կազմակերպումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի գերիների ու անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովին։

Նշվում է, որ սոցցանցերում շրջանառվող տեղեկությունը, թե Ադրբեջանը մտադիր է նվաստացնել հայ ռազմագերիների պատիվն ու արժանապատվությունը Բաքվում կայանալիք շքերթի ընթացքում, չի համապատասխանում իրականությանը։

Բաքվում վստահեցրել են նաև, որ ռազմագերիների ու պատանդների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կողմնակից են։

Հիշեցնենք` արդեն տևական ժամանակ է`Ադրբեջանում գերության մեջ հայտնվածների ու անհետ կորածների հարազատները բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանում։ Փողոց են դուրս եկել նաև մտավորականները։ Սոցցանցերում պարբերաբար տեսանյութեր են հրապարակվում, որոնցում երևում է, թե ինչպես են ծաղրում ու նվաստացնում հայ ռազմագերիներին։ Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ Բաքուն մտադիր է հայ ռազմագերիների մասնակցությամբ ռազմական շքերթ կազմակերպել։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Էդմոն Մարուքյանը նոյեմբերի 29-ին հայտարարեց` չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը նվաստացնի հայ ռազմագերիներին Բաքվում անցկացվող շքերթում։

Նրա խոսքով` սա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արգելված է ժնևյան կոնվենցիաներով: Սրա հետ կապված դիմել են ՄԱԿ գլխավոր քարտուղարին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին: Նրանք էլ իրենց հերթին դիմել են Ադրբեջանին, որ դա տեղի չունենա։

Գերիների փոխանակման հարցով Մարուքյանը դիմել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որպես եռակողմ հայտարարության պայմանների կատարման երաշխավորի՝ անհետաձգելի քայլեր ձեռնարկելու գերիների փոխանակման հարցն առաջնահերթ օրակարգով լուծելու համար:

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 27-ին հայտնեց, որ բաց տեսանյութերի վերլուծության հիման վրա հայկական կողմը մոտ 50-60 ռազմագերու վերաբերյալ տվյալներ ունի, բայց 30-ի ինքնությունն են կարողացել պարզել:

13
թեգերը:
Բաքու, գերի, Ադրբեջան
Ըստ թեմայի
Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ գործընկերների մոտ խոսել է անհայտ կորածների ու գերիների մասին
Ղարաբաղում գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացն արագ կարվի. Լավրով
Սերգեյ Լավորվ

Ղարաբաղում գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացն արագ կարվի. Լավրով

14
(Թարմացված է 18:50 01.12.2020)
Կարմիր Խաչը պատրաստ է ավելացնել իր առաքելությունը տարածաշրջանում` հասցնելով մինչև 400 մարդու։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում գերիների և զոհվածների դիակների փոխանակման գործընթացն ավելի արագ կիրականացվի։  Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ։

«Մենք շահագրգռված ենք, որ այդ հումանիտար խնդիրը հնարավորինս շուտ լուծվի։ Այդ ուղղությամբ  մեր խաղաղապահներն արդեն մի շարք գործողություններ են ձեռնարկել», — հայտարարել է Լավրովը։

Նախարարը նշել է, որ այս հարցը պարբերաբար բարձրացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա հեռախոսազրույցների ժամանակ։ Լավրովը հավելել է, որ վերջերս նման շփումներ քիչ չեն եղել։

Նա հիշեցրել է, որ հակամարտության թեժ պահերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարհանել էր աշխատակիցներին Ղարաբաղից։

Վերջին շաբաթների ընթացքում ռուսական կողմը պայմանավորվածություններ է ձեռք բերել ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի հետ։ Կարմիր խաչն արդեն իր աշխատակիցներին վերադարձրել է Ղարաբաղ և նախատեսում է այդ տարածաշրջանում զգալիորեն ավելացնել նրանց` հասցնելով մինչև 400 մարդու: Դրա հետ մեկտեղ Կարմիր Խաչը կմեծացնի ֆինանսավորումը՝ հասցնելով մինչև 45 մլն շվեյցարական ֆրանկի:

«Փոխանակման համար պետք է մի շարք հարցեր լուծվեն, կողմերը պետք է շատ հստակ ցուցակներ ունենան։ Հուսանք` ԿԽՄԿ մասնագետների ներգրավմամբ գործը շատ ավելի արագ կընթանա։ Ռուս խաղաղապահներն ուժերի ներածին չափով կաջակցեն այդ աշխատանքին։ Օբյեկտիվ բարդություններ կան, բայց հույս ունեմ, որ դրանք ավելի արագ կլուծվեն», - հայտարարել է Լավրովը։

Որտեղ փնտրել հայ գերիների վերադարձի բանալին. Զաքարյանը՝ ՌԴ նախագահին ուղղված նամակի մասին

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 27-ին հայտնեց, որ բաց տեսանյութերի վերլուծության հիման վրա հայկական կողմը մոտ 50-60 ռազմագերու վերաբերյալ տվյալներ ունի, բայց 30-ի ինքնությունն են կարողացել պարզել:

14
թեգերը:
Ադրբեջան, Ռուսաստան, Լեռնային Ղարաբաղ, Սերգեյ Լավրով, ռազմագերի, գերի
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (587)
Ըստ թեմայի
Պուտինն Ադրբեջանում պահվող հարյուրավոր գերիների հարցերով անձամբ է զբաղվում. Արա Աբրահամյան
Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ գործընկերների մոտ խոսել է անհայտ կորածների ու գերիների մասին
Բաքուն վստահեցնում է, որ հայ ռազմագերիների մասնակցությամբ շքերթ չի ծրագրում
г. Капан

Կապանի տակ չեն հասել. համայնքապետարանը հերքում է իմքայլական պատգամավորի հայտարարությունը

0
Կապան համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի` այսօր արված հայտարարությանը։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Կապանի համայնքապետարանը հերքում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հայտարարությունները, թե հայկական և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս են և հասել են Կապան համայնքի տակ։

Համբարձումյանն ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել էր, թե Սյունիքում ոչ մի արտառոց դեպք կամ խուճապ չկա։ Նա վստահեցրել էր` երեկ է վերադարձել Սիսիանից, մեր ու Ադրբեջանի զորքերը սահմանը գծելով հասել էին Կապան համայնքի տակ:

«Կարեն Համբարձումյանի կողմից լրատվականներին տված հարցազրույցում ասվածի վերաբերյալ հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում»,–նշված է Կապանի համայնքապետարանի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը երեկ` նոյեմբերի 30-ին, հրաժարականի դիմում էր ներկայացրել։

0