Футбольный матч Лиги Европы между сборными Армении и Грузии (15 ноября 2020). Тбилиси

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈւԵՖԱ-ի կողմից տուգանվել է 10 հազար եվրոյով

212
(Թարմացված է 21:40 18.11.2020)
Կորոնավիրուսային կանոնների համաձայն` ֆուտբոլային հանդիպումների ընթացքում թիմի անդամներին չի թույլատրվում լքել հյուրանոցը, բացառությամբ հատուկ դեպքերի:

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի -Sputnik. Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 10 հազար եվրոյով Տալլինում կորոնավիրուսային մեկուսացման կանոնները խախտելու համար։ Տեղեկությունը հայտնել է Էստոնիայի ERR  հեռուստառադիոհեռարձակման կայքը:

Հոկտեմբերին Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի շրջանակներում Տալլինում հանդիպում է ունեցել Էստոնիայի թիմի հետ (այն ավարտվել է 1:1 հաշվով):

«Հանդիպումից առաջ Հայաստանի թիմի ֆուտբոլիստներն ու մարզիչներն այցելել են հայկական եկեղեցի և հանդիպել Տալլինի «Արարատ»  ֆուտբոլային ակումբի պատանի ֆուտբոլիստների և նրանց ծնողների հետ։ Ընդ որում, մեկ օր առաջ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներից մեկի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել», - ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

Ինչպես նշում է ՈւԵՖԱ-ի կայքը, Return to Play Protocol կորոնավիրուսային կանոնների համաձայն` թիմի անդամներին հանդիպումների ընթացքում չի թույլատրվում լքել հյուրանոցը, բացառությամբ հատուկ դեպքերի:

Տուգանքը պետք է վճարել 90 օրվա ընթացքում։

212
թեգերը:
Էստոնիա, ՈւԵՖԱ, Տուգանք, Հայաստանի ազգային հավաքական
Ըստ թեմայի
Այս հաղթանակը բոլորիդ համար է. Դավիթ Յուրչենկոն` վրացիներին պարտության մատնելու մասին
Բացասական էներգիայի ուժը, կամ եկեք հավատանք հաղթանակի ուժին
Ուրուգվահայը ամերիկյան ֆուտբոլային լիգայում ճանաչվել է լավագույն երիտասարդ խաղացող
Խաղաղապահներ. Արցախ

Ադրբեջանի մոնիթորինգի կենտրոնում Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականների թիվը հավասար կլինի

7
(Թարմացված է 17:50 01.12.2020)
Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ դիտորդական կենտրոնի տեխնիկական հարցերի վերաբերյալ արդեն համաձայնության են եկել։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանում ռուս–թուրքական համատեղ դիտորդական կենտրոնում երկու երկրների զինվորականների թիվը հավասար կլինի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը` հավելելով, որ Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել ԼՂ հրադադարի վերահսկման վերաբերյալ համատեղ կենտրոնի շուրջ։

Ավելի վաղ Թուրքիայի ՊՆ–ն հայտնել էր, որ ՌԴ–ի հետ համաձայնագրի են ստորագրել ԼՂ–ում հրադադարի  վերահսկման մոնիթորինգային համատեղ կենտրոնի ստեղծման մասին։

Կոնաշենկովի խոսքով` նոյեմբերի 11-ին ՌԴ–ի և Թուրքիայի ՊՆ–ների ստորագրած հուշագրով` համաձայնություն է ձեռք բերվել հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման ռուս–թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման և գործելու կարգի վերաբերյալ։  

«Կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում։ Համատեղ կենտրոնի կազմակերպչական կառույցում ռուսական և թուրքական անձնակազմերի թիվը հավասար է լինելու», – նշել է Կոնաշենկովը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1712 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

7
թեգերը:
զինադադար, զինծառայող, Թուրքիա, Ռուսաստան, Ադրբեջան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
ՀԱՊԿ երկրների ԱԳ և ՊՆ ղեկավարները կքննարկեն խաղաղապահներին մասին փաստաթուղթը․ Զաս
Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 26 հազար փախստականների անվտանգ վերադարձն Արցախ
Արցախում ռուս խաղաղապահները շուրջ 1000 պայթյունավտանգ զինամթերք են վնասազերծել
Գինի

Հայաստանից արտահանվող գինին ու կոնյակը խնդրի են բախվել. հարցը քննարկվում է ԵԱՏՄ–ում

34
(Թարմացված է 17:26 01.12.2020)
«Խաղողագործության և գինեգործության մասին» ՌԴ օրենքը բավական խիստ պահանջներ է սահմանում գինու և կոնյակի շշերի վրա փակցվող պիտակների համար։ Այդ կանոնները չեն համապատասխանում եվրասիական կանոնակարգերին։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման և ստանդարտացման վարչության պետ Անդրեյ Պոլոզկովն այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Նուր-Սուլթան առցանց տեսակամրջի ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում շարունակում են քննարկել «Խաղողագործության և գինեգործության մասին» ՌԴ օրենքի հետ կապված հարցերը։

Ըստ այդ օրենքի, որն ուժի մեջ է մտել սույն թվականի հունիսի 26-ին, Ռուսաստանում գինու և կոնյակի շշերի պիտակներին պետք է նշվի, թե խաղողի որ տեսակից են դրանք պատրաստված, ինչպես նաև պատրաստման տարեթիվն ու որտեղ է հավաքվել բերքը (նման պրակտիկա չի կիրառվում խաղողագործական ոչ մի երկրում)։

Դրանից բացի, գինի է համարվում միայն խաղողից պատրաստված ոգելից խմիչքը, իսկ այլ մրգերից ստացվող գինու շշերի վրա «գինի» բառի գրելն արգելվում է։ Այս խնդիրը շատ արդիական է Հայաստանի համար, քանի որ հայրենական նռան գինիները, այսօր արդեն հավասարվելով խաղողի գինուն, դեպի Ռուսաստան արտահանման կեսն են կազմում։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` ներքին շուկան համակարգող պատասխանատուները հոկտեմբերին քննարկեցին օրենքի հետ կապված հարցերը, իսկ ՌԴ գյուղնախարարությունը հայտարարեց, որ ուսումնասիրում է դրանք։

Նոր օրենքը չի համապատասխանում Ռուսաստանի մյուս օրենքներին, ինչպես նաև եվրասիական տեխնիկական կանոնակարգերին։ Оրինակ` ՌԴ «Էթիլային սպիրտի, ալկոհոլային և սպիրտ պարունակող արտադրանքի արտադրության և շրջանառության պետական կարգավորման մասին» օրենքով մրգային գինին կարող է գինի կոչվել։ Ինչ վերաբերում է խաղողից ստացվող գինիներին ու կոնյակին, ապա խաղողի բոլոր տեսակների մակնշման և բերքահավաքի ժամանակի մասին պահանջը չի համապատասխանում «Սննդամթերքի մակնշման» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին։

«Նշվում էր, որ Ռուսաստանում կարգավորումը պետք է համապատասխանի իրավական այդ դաշտին։ Հայաստանի նախաձեռնությամբ բարձրացված հարցը վերահսկվում է», – նշեց Պոլոզկովը։

Հիշեցնենք, որ ժամանակին օրենքի հետ կապված հարցեր էր բարձրացրել նաև Բելառուսը, որտեղ մրգից ու հատապտուղներից գինի են արտադրում (որոնք, ռուսական օրենքի համաձայն, հիմա նույնպես չեն կարող գինի համարվել)։

Այնպես, ինչպես Եվրոպայում․ առաջին անգամ հայկական գինիները «ֆիրմային» անվանում կստանան

 

34
թեգերը:
Ռուսաստան, կոնյակ, Գինի, Հայաստան
Ըստ թեմայի
Հայկական գինին և ջուրը ՌԴ–ում կփոխարինե՞ն վրացականին. ի՞նչ կտա մեզ ռուս-վրացական լարումը
Գինի, կոնյակ, մրգեր, կամ «Armenia» ավիաընկերությունը գտել է ռուսաստանցիների «թույլ տեղը»
«Այս գինիներն այստեղ են, որովհետև ես բարի մարդ եմ». օրգանական գինին «խնդրում են» դրսերում