Խաղաղապահները Դադիվանքի մոտ

ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չեն կարող անտեսել ղարաբաղյան կարգավորման սխեմայի փոփոխությունը․ փորձագետ

203
(Թարմացված է 14:32 17.11.2020)
«Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի գիտական աշխատանքների գծով տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը կարծում է, որ արդեն անհնար է Ղարաբաղի գործընթացը վերադարձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին:

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հիմա փորձում են միանալ ղարաբաղյան կարգավորման գործընթացին և մատնանշել իրենց ներկայությունը։ Թեև հրադադարի մասին հայտարարությունը, որը փոխում է գործընթացի ամբողջ սխեման, արդեն ստորագրվել է, Փարիզն ու Վաշինգտոնը չեն կարող դա հաշվի չառնել։ Նման կարծիք է հայտնել «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի գիտական աշխատանքների գծով տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչները հայտարարել էին, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան Ղարաբաղի հարցում շարունակում են հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին։ Այս թեման քննարկվել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի միջև բանակցությունների ընթացքում:

Փորձագետի կարծիքով՝ ձեռք բերված պայմանավորվածությունները փոխում են ղարաբաղյան գործընթացի բուն սխեման։

ԵԱՀԿ–ում ԱՄՆ դեսպանը կարևորել է Մինսկի խմբի դերն Արցախում խաղաղության պահպանման հարցում

«ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևականորեն մնում է, բայց փաստացի բոլոր պայմանավորվածությունները իրականացվում են դրան զուգահեռ, անմիջապես երկու արտաքին «տերերի» և ղարաբաղյան հակամարտության երկու մասնակիցների միջև։ Թուրքիան միայն ձևականորեն համաձայնագրի մասնակից չէ։ Այդ պատճառով այնպես ստացվեց, որ Մինսկի խմբի համանախագահները հայտնվեցին հետին պլանում և այնտեղ առանձնահատուկ դեր չեն խաղում», - կարծում է Լուկյանովը։

Նրա կարծիքով՝ Պետդեպի հայտարարությունը պարզապես քաղաքական ժեստ է, քանի որ ոչ Վաշինգտոնը, ոչ Փարիզը չեն կարող պարզապես չտեսնելու տալ նման փոփոխությունները։

«Նրանք, բնականաբար, հիմա պնդելու են, որ հարկավոր է ինչ-որ կերպ գործընթացին միացնել հենց Մինսկի խումբը՝  հանձինս դրա համանախագահների, որպեսզի փորձեն իրադարձությունների վրա ինչ-որ ազդեցություն վերադարձնել»,-կարծում է Լուկյանովը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարությունը ստորագրված է, «զարգացման լիովին նոր գլուխ է սկսվում, որը բոլորի համար լի է ինչպես հնարավորություններով, այնպես էլ էական ռիսկերով»։

«Ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել գործընթացի վերադարձը ԵԱՀԿ ձևաչափին․ ԵԱՀԿ-ն արդեն որպես կազմակերպություն չունի ո՛չ անհրաժեշտ ազդեցությունը, ո՛չ գործիքակազմը։ Բայց այս թեման լիարժեք օգտագործվելու է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայությունը ինչ-որ կերպ ավելացնելու համար։ Նոր դիվանագիտական խաղ է սկսվել»,-համոզված է քաղաքագետը։

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացումը

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

203
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, Արցախ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ
Ըստ թեմայի
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները մեկ օրում 2–րդ անգամ են խոսել Ղարաբաղից
Մեկ օրում խաղաղապահ առաքելության 22 չվերթ է կատարվել Ռուսաստանից Հայաստան
Ինչու չի կարելի Ղարաբաղը թողնել ԱՄՆ-ին, Բրիտանիային ու Թուրքիային. Մուխինի տեսակետը
Ջո Բայդեն

Բայդենը պետք է հատուկ կոշիկ կրի. Թրամփն առողջություն է մաղթել նրան

43
(Թարմացված է 11:47 30.11.2020)
ԱՄՆ նորընտիր նախագահի ոսկրերի ռենտգենային հետազոտության արդյունքում ոտնաթաթի ոսկրերում ճաքեր են հայտնաբերվել:

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ-ի նորընտիր նախագահ, 78-ամյա Ջո Բայդենը սայթաքել և վայր է ընկել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Բայդենի բժիշկ Քեվին Օ'քոննորը հայտնել է, որ ոսկրերի ռենտգենային հետազոտության արդյունքում ոտնաթաթի ոսկրերում ճաքեր են հայտնաբերվել:

Բայդենը մի քանի շաբաթ պետք է հատուկ վիրակապ ու կոշիկ կրի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել նախագահական ընտրություններում իր մրցակից Ջո Բայդենին։

«Շուտ ապաքինվեք»,-գրել է Թրամփն իր թվիթերյան էջում:

«Հարյուր հազարավոր կեղծ ձայներ». Թրամփը վստահ է՝ ընտրությունների արդյունքները կփոխվեն

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Ջո Բայդենը։ Գործող նախագահ Թրամփը մի շարք տեղամասերում վերահաշվարկ է պահանջել։

43
թեգերը:
Դոնալդ Թրամփ, Ջո Բայդեն
Ըստ թեմայի
Զարմանալի ընտրություններ, կամ ԱՄՆ նախագահ դարձավ Ջո Բայդենը, բայց վերընտրվեց Դոնալդ Թրամփը
Թրամփի խորհրդականները պարտության են նախապատրաստում նախագահին․ Washington Post
Թրամփի կողմնակիցների և հակառակորդների միջև բախման հետևանքով երիտասարդ է դանակահարվել
Մանկական Եվրատեսիլ

«Մանկական Եվրատեսիլ-2020» - ում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինա Տրոնելը

96
(Թարմացված է 22:51 29.11.2020)
Հաղթողը որոշվել է պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության և կայքում հանդիսատեսի քվեարկության արդյունքում:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի -Sputnik. Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինա Տրոնելը «J ' imagine» երգով ճանաչվել է «Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթի հաղթող։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել այսօր Լեհաստանում ՝ հեռուստակամուրջի ձևաչափով:

Պրոֆեսիոնալ ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքում փոքրիկ երգչուհին հավաքել է 200 միավոր:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի ներկայացուցիչ Կարակատ Բաշանովան է, իսկ երրորդ հորիզոնականը բաժին է հասել  Իսպանիայի ներկայացուցիչ Սոլեային։

Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել են պատանիներ 12 երկրներից ՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից, Վրաստանից, Ղազախստանից, Մալթայից, Նիդեռլանդներից, Սերբիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Լեհաստանից և Գերմանիայից:

Հաղթողը  որոշվում էր պրոֆեսիոնալ ժյուրիի և մրցույթի կայքում հանդիսատեսի քվեարկության հանրագումարով: Ի տարբերություն մեծահասակների «Եվրատեսիլի», հանդիսատեսն այս դեպքում կարող է քվեարկել իր երկրի օգտին։

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը հրաժարվել է մասնակցել միջազգային մրցույթին Արցախում ռազմական գործողությունների պատճառով։

96
թեգերը:
հաղթանակ, Լեհաստան, Ֆրանսիա, Մանկական Եվրատեսիլ
Ըստ թեմայի
«Հոգի չկա, մենակ զենք». ֆրանսիական «Լադանիվայի» հայերեն նոր երգը
Վիկտոր Սողոմոնյան

Քոչարյանը Պուտինի հետ հանդիպելու համար միջնորդի կարիք չունի. Վիկտոր Սողոմոնյան

0
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը։
Սողոմոնյան. «Քոչարյանը Պուտինի հետ անմիջականորեն հանդիպելու համար միջնորդի կարիք չունի»

ՀՀ վարչապետը մանրամասներ է հայտնել ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր–Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի` պատերազմական օրերին Մոսկվա այց նախատեսելու մասին։

Վիկտոր Սողոմոնյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի գրառումը կեղծիքի և նենգափոխման համադրություն էր, որին գուցե արժե մանրամասն անդրադառնալ, սակայն այս պահին այդքան էլ նպատակահարմար չգտավ խոսել այդ մասին։ 

«Այդ կապակցությամբ պարզապես մի անեկդոտիկ պատմություն եմ հիշել. մեկը մյուսին հարցնում է. լսել ե՞ս` մեր հարևանը լոտոյով մեքենա է շահել։ Պատասխանում է` մոտավորապես ճիշտ է, պարզապես ոչ թե հարևանը, այլ իր եղբայրը, ոչ թե լոտոյով, այլ կազինոյում, ոչ թե մեքենա, այլ բնակարան, ոչ թե շահել է, այլ կրվել»,– նշեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը։ 

Սողոմոնյանի գնահատմամբ` այդ պատմությունը լավագույնս բնորոշում է Նիկոլ Փաշինյանի գրառումը։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հավաստմամբ` ՀՀ երկրորդ նախագահը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անմիջականորեն շփվելու կամ հանդիպելու համար որևէ միջնորդի կարիք չունի։   

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են Մոսկվա մեկնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը ռուսական էլիտայի հետ քննարկելու համար։

Ըստ Գևորգյանի` Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի և Արցախի հնարավոր որևէ քայլի՝ համաձայնել էր առաջարկությանը։

Նույն օրը, սակայն, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից հայտնեցին, որ Քոչարյանն առայժմ չի կարող մեկնել Մոսկվա, քանի որ կորոնավիրուսով է վարակվել։

0