На дороге из Степанакерта в Шуши установлен КПП российских миротворцев (13 ноября 2020). Карабах

Մի շարք հարցեր մնացել են չլուծված. ԱՄՆ-ն և Ֆրանսիան՝ ԼՂ հակամարտության մասին

201
(Թարմացված է 11:00 17.11.2020)
Երկու երկրներն էլ պնդում են, որ հավատարիմ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ համանախագահների դերին։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն մոռանում Ղարաբաղյան հակամարտության հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերի մասին և նշում են, որ մի շարք հարցեր մնացել են չլուծված։ Նման հայտարարություն են արել Պետդեպարտամենտի ներկայացուցիչները ճեպազրույցի ժամանակ։

Նրանք շեշտել են, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ - ն և Ֆրանսիան հավատարիմ են մնում համանախագահների դերին։

Ներկայացուցիչների փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը խոսել են ղարաբաղյան հակամարտության մասին։ Նրանք երկուսն էլ նշել են, որ հավատարիմ են մնում համանախագահների իրենց դերին։

«Իրենց հերթին, կողմերը քննարկել են Լը Դրիանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին զրույցը, որում վերջինս նշել է, որ Ռուսաստանը փորձել է դադարեցնել հակամարտությունն ու հումանիտար ճգնաժամը։ Սակայն հակամարտության հարցում պահպանվում են չլուծված հարցեր համաձայնագրի պարամետրերի և հակամարտությունում Թուրքիայի դերակատարության մասին»,– ընդգծել են Պետդեպարտամենտի ներկայացուցիչները:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1434 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

201
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, Ֆրանսիա, ԱՄՆ, Արցախյան պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (631)
Ըստ թեմայի
Ի՞նչ ճակատագիր կունենան Ադրբեջանի տիրապետության տակ անցած պատմամշակութային հուշարձանները
Հայաստանը ՄԻԵԴ է դիմել Գորիս-Շուշի ճանապարհին անհայտ կորած 10 քաղաքացիների հարցով
Ընդդիմությունը պահանջում է ԱԺ-ում քննարկել եռակողմ համաձայնագիրն ու վարչապետի հրաժարականը
Դմիտրի Կիսելյովը

«Փոքրիկ ծակոց»․ Կիսելյովը` Sputnik Լատվիայի և Baltnews-ի աշխատակիցների ձերբակալման մասին

9
(Թարմացված է 00:25 05.12.2020)
Դմիտրի Կիսելյովը վայրագություն է անվանել Լատվիայի պահվածքը ռուսական երկու ԶԼՄ-ների արտահաստիքային աշխատակիցների հանդեպ։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը նշել է, որ Լատվիայի իրավապահ մարմինների գործողությունները Sputnik-ի ու Baltnews-ի համար աշխատող լրագրողների դեմ Եվրամիության ոչ իրավաչափ ընդարձակման արդյունք է։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նա կոչ է արել երկրի իշխանությանը դադարել հետապնդումը այդ լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ։

Կիսելյովն ընդգծել է, որ տարբերություն կա անձնական պատժամիջոցների ու ռուսական կազմակերպությունների և ընկերությունների դեմ կիրառված սահմանափակումների միջև։

«ԵՄ պատժամիջոցները չեն տարածվում ինձ վրա՝ որպես մասնավոր անձի։ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը, որի մեջ ներառված է Sputnik գործակալությունը, պատժամիջոցների տակ չէ։ Կարծես թե տարրական է։ Լատվիան, ինչպես ասում են, ուզում է Հռոմի պապից կաթոլիկ լինել ու անձնական պատժամիջոցներն ընկալում է որպես կազմակերպության  դեմ պատժամիջոց։ Դրա մեջ ինչ-որ չար տրամադվածություն կա», - ասել է նա։  

Նրա խոսքով՝ այդ գործողությունները Ռուսաստանի համար «թեթև ծակոց» են։ Կիսելյովը կարծում է, որ Լատվիայում ձերբակալությունների պատճառ չկար, նրանք ոչ մի վատ բան չէին արել։

«Նրանք ազատ լրագրողներ են, հեղինակներ, հասարակական գործիչներ, որոնք չլինելով Sputnik գործակալության հաստիքում, պարզապես տեքստեր ու լուսանկարներ էին ուղարկում՝ իրագործելով ինքնադրսևորվելու իրենց իրավունքը։ Դրանում ի՞նչ վատ բան լա։ Ինչի՞ են հետապնդում այդ մարդկանց», - ասել է Կիսելյովը։

 «Ռուսաստանում ով ինչ ուզում գրում է։ Ոչ ոքի մտքով չի անցնում մարդկանց դրա համար հետապնդել։ Հանգիստ թողեք նրանց Ռիգայում ու խայտառակ մի եղեք։ Ամոթ է», - ամփոփել է նա։

ՌԴ ԱԳՆ–ն դատապարտել է Լատվիայում Sputnik-ի և Baltnews-ի լրագրողների ձերբակալությունը

Ավելի վաղ Լատվիայի ուժայինները ձերբակալել էին վեց լրագրողի, այդ թվում՝ Baltnews-ի նախկին գլխավոր խմբագիր Անդրեյ Յակովլևին։ Sputnik Լատվիայի ու Baltnews-ի լրագրողներին մեղադրում են Եվրամիության պատժամիջոցների ռեժիմը խախտելու մեջ։ Յակովլևի խոսքով՝ մեղադրանքները կապված են «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի հետ համագործակցելու հետ, սակայն մեդիախումբը պատժամիջոցային ցանկում նշված չէ։

Դեկտեմբերի 4-ին հարցաքննություններից ու խուզարկումներից հետո լրագրողներին չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ են արձակել։ Նրանց տեխնիկան առգրավել են։

9
թեգերը:
Sputnik, Ձերբակալում, Լատվիա, Դմիտրի Կիսելյով
ՄԻԵԴ

Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է գերիների մասին տեղեկություն

96
(Թարմացված է 23:35 04.12.2020)
ՄԻԵԴ-ը սահմանել է ժամկետ Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթեր և լուսանկարներ տրամադրելու համար:

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այսօր Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է մանրամասն տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է ՄԻԵԴ–ում հայկական ներկայացուցչությունը։

«ՄԻԵԴ-ը սահմանել է ժամկետ՝ մինչև դեկտեմբերի 11-ը, Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթեր և լուսանկարներ տրամադրելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի:

96
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, ռազմագերի, գերի, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
Ըստ թեմայի
Գերիների ու անհետ կորածների անմեղության կանխավարկածը. ինչո՞ւ նրանց գումար չի տրվում
Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել է իր զոհերի, վիրավորների, գերի ընկածների ու անհետ կորածների թիվը
Անհիմն են Ադրբեջանի այն պնդումները, որ հակամարտությունը հանգուցալուծված է. Արա Այվազյան
Ռոբերտ Քոչարյան

Հիմա Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրում է պետք. Ռոբերտ Քոչարյան

69
(Թարմացված է 00:24 05.12.2020)
Երկրորդ նախագահը վստահ է, որ ներկա իշխանությունները չեն կարող Ռուսաստանի հետ խորացնել հարաբերությունները։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Այս պատերազմում զինտեխնիկայի ահռելի մեծ կորուստներ ենք կրել։ Այդ ամենը սեփական ուժերով վերականգնելու և մարտունակ բանակ ունենալու հնարավորություն չունենք։ «5-րդ ալիքի» հետ հարցազրույցում ասեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք այսօր նույնիսկ բանակ չունենք, որ Սյունիքում սահման պահի։ Գյուղացիները` աշխարհազորով, տղամարդկանցով հավաքված, գյուղի սահմանն են պահում՝ պետական սահմանը։ Ո՞ւր է մեր կառավարությունը։ Ադրբեջանցիներն այն կողմից գալիս են, սահման են գծում, մեր կողմից մեկը չկա, որ բանակցի, ասի՝ այս կողմից չէ, դա այն կողմն է։ Գյուղապետն է դա անում։ Սա՞ է կառավարությունը»,- վրդովված աաց նախագահն ու շեշտեց, որ այս ամենը բնականոն ընթացքի բերելու և բանակի մարտունակությունը վերականգնելու համար մեզ Ռուսաստանն է պետք։

Վստահ է, որ պետք է ավելի խոր ինտերգման բանաձևեր գտնել՝ նաև հաշվի առնելով Թուրքիայի գործոնը, որը փորձելու է հնարավորինս թուլացնել Հայաստանին։ Ուստի և՛ անվտանգության, և՛ տնտեսական ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի պետք է զարգանան։

«Եթե ես լինեի, պատերազմ չէր սկսվի». Ռոբերտ Քոչարյան

«Բանակցելու հարց է...Եվ այստեղ պետք է լինի իշխանություն, որն ունի բացարձակ վստահություն Ռուսաստանի հետ հարաբերությունները ճիշտ կառուցելու համար։ Սա այն հանգամանքներից ևս մեկն է, որը ենթադրում է շատ արագ իշխանափոխություն, որ մենք կարողանանք սկսել այդ գործընթացը։ Մենք այսօր պաշտպանված չենք, և երկրորդ հարվածը ստանալու վտանգը, այո, կա»,- նշեց Քոչարյանը։

Վարչապետի հրահանգով անցկացված «օպերացիան» դարձավ պատերազմի ամենամեծ ձախողումը. Քոչարյան

Նա վստահ է՝ այս իշխանությունների հետ դա անհնար է։ Հիշեցրեց այն, որ ԱԱԾ նախկին պետ Արգիշտի Քարամյանի առջև խնդիր էր դրվել «ազատվել ռուսական գործակալներից»։ Ասում է՝ խոսքը Ռուսաստանում կրթություն ստացած մարդկանց մասին է։ Այս պայմաններում ինչպե՞ս կարող էին մեր երկրների հատուկ ծառայությունները համագործակցել։

69
թեգերը:
Ռուսաստան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն
Ըստ թեմայի
Արայիկ Հարությունյանը չի համաձայնել հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ. ասել է՝ «իրեն կուտեն»
Ինչ հարաբերություններ ուներ Մանուկյանը «նախկինների» հետ, կամ պաշտոն ստանալու նուրբ արվեստը
«Փոքրիկ ծակոց»․ Կիսելյովը` Sputnik Լատվիայի և Baltnews-ի աշխատակիցների ձերբակալման մասին