Ջո Բայդենը հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի ապագա ղեկավարի անունը

120
(Թարմացված է 10:18 12.11.2020)
Քլեյնը հայտնի է որպես կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում Դոնալդ Թրամփի քաղաքականության ամենակատաղի քննադատներից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նորընտրիր նախագահ Ջո Բայդենը հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի ապագա ղեկավարի անունը․ այդ պաշտոնը կզբաղեցնի 59-ամյա Ռոն Քլեյնը, հաղորդում է Reuters-ը։

Բարաք Օբամայի ղեկավարման տարիներին Քլեյնը ԱՄՆ փոխնախագահի աշխատակազմի ղեկավարն էր, ուստի այս նշանակումը որևէ մեկի համար անսպասելի չէր։

Քլեյնը հայտնի է նաև որպես կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում Դոնալդ Թրամփի քաղաքականության ամենակատաղի քննադատներից մեկը։ Սպիտակ տան աշխատակազմի ապագա ղեկավարը 2014թ․-ին բարձր պաշտոն էր զբաղեցնում հանրային առողջապահության ոլորտում՝ էբոլա տենդի բռնկման ժամանակահատվածում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայցեր է ներկայացրել ԱՄՆ մի շարք նահանգներում՝ փորձելով վիճարկել նախագահական ընտրությունների արդյունքները։

Նոր նախագահ, հին խնդիրներ. ի՞նչ պետք է անի Հայաստանը Բայդենից «օգուտ քաղելու» համար

Սակայն վերջին շաբաթվա ընթացքում Ջո Բայդենը գրեթե ուշադրություն չի դարձրել ընտրակեղծիքների մասին Թրամփի բազմաթիվ հայտարարություններին։

ԱՄՆ նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին։

Բայդենը հաղթանակ է տարել անցյալ շաբաթ՝ գերազանցելով ընտրողների 270 քվեների նշագիծը, որոնք անհրաժեշտ են նախագահական ընտրություններում հաղթողին որոշող նահանգային կոլեգիայում: Բայդենը նաև հաղթանակ է տարել համաժողովրդական քվեարկության արդյունքում՝ հավաքելով ընտրողների ավելի քան 5 մլն ձայն: Ընդ որում, մի քանի նահանգներ դեռ հաշվում են ձայները։

Պեսկովն ասել է՝ ինչու Պուտինը Բայդենին չի շնորհավորել ընտրություններից հետո

120
թեգերը:
Նախագահ, ԱՄՆ, Ջո Բայդեն
Ըստ թեմայի
Բայդենը խոսել է իր քաղաքականության առաջնահերթությունների մասին
Փաշինյանը շնորհավորել է Բայդենին և անդրադարձել ԼՂ-ի խնդրին
Միասնություն ապահովելու ձեր նպատակը հիանալի օրինակ կլինի. Սարգսյանը` Բայդենին
Սեյսմոգրաֆ

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

14
(Թարմացված է 18:26 05.12.2020)
Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում՝ Անթալիայի Գազիպաշա քաղաքի շրջանում։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների վարչությանը:

Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում՝ Անթալիայի նահանգի Գազիպաշա քաղաքի շրջանում։

Նախնական տվյալներով՝ տուժածներ և ավերածություններ չկան։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որը զգացվել էր նաև հունական կղզիներում։

Թե ինչ եղավ հետո, երբ ապստամբ զինվորականները փորձեցին Թուրքիայում հեղաշրջում անել

14
թեգերը:
Երկրաշարժ, Թուրքիա
Ըստ թեմայի
Վրաստան-Հայաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել
Սոթք գյուղի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժ` Վրաստանում. այն զգացվել է նաև Լոռու մարզում
Համերգ Վիեննայում

Օգտակարն ու հաճելին` մեկ տեղում. վայելիր համերգ ու ցուցադրություն և օգնիր Արցախին

38
(Թարմացված է 21:07 04.12.2020)
Եթե ուզում էիք լավ համերգի կամ հետաքրքիր ցուցադրության գնալ, մշակութային դասախոսություն լսել կամ ձեր և ձեր ընկերների համար նվերներ գնել, նաև Արցախում պատերազմի պատճառով տուժածներին օգնելու տարբերակ էիք փնտրում, ապա մեր նյութը ձեզ համար է։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Այս տարի երևի աշխարհի բոլոր երկրները կորոնավիրուսի պատճառով չեղարկված կամ հետաձգված միջոցառումների ռեկորդ են սահմանել։ Տարվա երրորդ կեսին Հայաստանը կարծես միացել էր նոր թրենդին՝ առցանց համերգներին, ակցիաներին և այլն, բայց պատերազմ սկսվեց։

Չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո  պատերազմն ավարտվել է, սակայն հաշվի առնելով հայկական կողմի կորուստները՝ և՛ մարդկային, և՛ տարածքային, նաև բարոյահոգեբանական մթնոլորտը, Հայաստանում չեղարկեցին շատերի համար սիրելի Ամանորը։ Պատմության մեջ առաջին անգամ Հանրապետության հրապարակում տոնածառ չի դրվի, իսկ քաղաքային համերգները, ժամանցային հաղորդաշարներն ու խնջույքները կչեղարկվեն։ Նույնիսկ առանց իշխանության որոշման հիմա Հայաստանում քչերը կցանկանան ծնունդ կամ հարսանիք անել։

«Անունս Արցախ է». Երևանում կայացած համերգների ընթացքում 30 մլն դրամ է հավաքվել. տեսանյութ

Սակայն եթե ուզում եք մշակութային կյանքով ապրել ու միաժամանակ ներդրում ունենալ հայրենիքի վերականգնման գործում, ներկայացնում ենք հինգ հետաքրքիր բարեգործական միջոցառում, որոնց շահույթն ուղղվելու է Արցախում պատերազմից տուժածներին։

Գնել «Նշույլներ», լսել «Տիեզերքին» ու օգնել արցախցիներին

Տաս օր անընդմեջ՝ դեկտեմբերի 4-ից 14-ը, Երևանի կենտրոնում` «Զանգակ» գրատանը կանցկացվի ժամանակակից արվեստի «Նշույլներ» (Glimmers) ցուցահանդես-վաճառքը, որում ներկայացված կլինեն 15  երկրների արտիստների 34 մշակութային գործեր։

«Մեր ընտրած ստեղծագործությունները նկարիչների առաջին գործերն են Արցախում վերջերս տեղի ունեցած պատերազմի  մասին։ Սա իսկապես այն հույզերի եզակի հավաքածուն է, որը մենք զգացել ենք վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Ցուցադրությունն ընդգծում է հայ նկարիչների ստեղծագործական բազմազանություն ու տաղանդը», - ասում են կազմակերպիչները։

Ահա նկարներից մեկը, որը ցուցադրվելու է «Զանգակում»։

«Տիեզերք» խումբը կմիանա նախաձեռնությանը ու կնվագի ցուցահանդեսի ժամանակ։ Նկարների վաճառքի գումարն ամբողջությամբ փոխանցվելու է տեղական կազմակերպություններին, որոնք աշխատում են արցախցիներին օգնելու համար։

Այդ կազմակերպություններից մի քանիսն աջակցում են արցախցի երիտասարդ արտիստներին։ Կարող եք օգնել նրանց` մասնակցելով քրաուդֆանդինգին, որը կազմակերպում է բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը, որի լուսանկարը Շուշիի կիսավեր տաճարում տարածվել էր ամբողջ աշխարհում։

Մեծն Փարաջանովի մասին իմանալու և հադրութցի կարմրահեր տղաներին օգնելու հնարավորություն

Դեկտեմբերի 5-ին երեկոյան ժամը 8-ին կանցկացվի «Փարաջանովի կոլաժը դարաշրջանի համատեքստում» առցանց դասախոսությունը, որի ընթացքում հոգեբան, արվեստագետ, Parajanov Art Laboratorium ստեղծագործական միավորման արտ-տնօրեն Վերոնիկա Ժուրավլյովան հետաքրքիր մանրամասներ կներկայացնի Սերգեյ Փարաջանով հանճարի մասին։ Ռեժիսորի ու նկարչի լավագույն աշխատանքները կմատուցվեն ինչպես նրա անձնական պատմության համատեքստում, այնպես էլ 20-րդ դարի համաշխարհային ճանաչում ունեցող այլ նկարիչների՝ Էնդի Ուոխոլի, Ռոբերտ Ռաուշենբերգի, Իլյա Կաբակովի և այլ նկարիչների աշխատանքների հետ ներքին երկխոսության շրջանակում։

«Օրինակ՝ մեզանից ո՞վ չի տեսել հանճարեղ «Նռան գույնը» ֆիլմը։ Նույնիսկ արդեն Լեդի Գագան է դիտել։ Իսկ ֆիլմի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին շա՞տ բան գիտեք։ Էլ ավելի շատ բան իմանալու ու տեսնելու հնարավորություն ունեք։ Միաժամանակ կօգնեք Արցախից երեք կարմրահեր տղաների», - նշված է միջոցառման հայտարարության մեջ։

Կարմրահեր տղաները երեք եղբայրներ են Հադրութից՝ Արենը, Արմենն ու Սերգեյը։ Պատերազմի ժամանակ Դալլաքյանների ընտանիքը՝ երեք եղբայրները, նրանց մայրը՝ Էմման, տատը՝  Գյուլվարդն ու պապը՝ Յուրան, արագ լքել են Հադրութի իրենց տունն ու հայտնվել Դիլիջանում։ Պատերազմի առաջին իսկ օրերից տղաների հայրը ռազմաճակատ է մեկնել, նրանից վաղուց լուր չկա։

Դասախոսության էլեկտրոնային տոմսի արժեքը 1000 դրամ է, որը նվիրաբերություն է Դալլաքյան ընտանիքին։ Նրանք կորցրել են իրենց տունն ու աղոթքներով սպասում են հոր վերադարձին։

Դասախոսությանը կարելի է գրանցվել հետևյալ հղումով։

Դասախոսությունն անցկացվում է ՍԼՈՎՈ տպագրության հանրային կապերի տնօրեն Եկատերինա Երիցյանի «Տաք ոտքեր» մասնավոր նախաձեռնության շրջանակում։ Նման բարեգործական դասախոսություններ պարբերաբար կազմակերպվում են, որոնց եկամուտն ուղղվում է Արցախում պատերազմից տուժած կոնկրետ ընտանիքներին։

Մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 1-ին, նախաձեռնության շրջանակում կինոյի ու արվեստի մասին դասախոսություն է կարդացել կինոքննադատ Անտոն Դոլինը։ Դասախոսության տոմսերի եկամուտն ուղղվել է Շուշիից Դիլիջան տեղափոխված բազմազավակ ընտանիքին։

Էլեկտրոնային երաժշտություն վայելել ու փախստականներին «Մի կտոր հացով» ապահովել

Դեկտեմբերի 13-ին Մոսկվայի Live8 club ակումբում կկայանա Refuge խորագրով էլեկտրոնային երաժշտության համերգ։ Ելույթ կունենան Կարեն Շահինյանը, Arm & Hammer (Նյու Յորք), Marginal Twilight (Երևան), D.A.V., Marty Cherry ու Vagee խմբերը։ Համերգին հատուկ համարով ելույթ կունենա Garni հայկական պարի համույթը։ Միաժամանակ ակումբում ժամանակակից արվեստի ցուցահանդես կլինի։

«Դոկտոր Լիզան» մինչև Նոր տարի մարդասիրական օգնություն կուղարկի Արցախ

Եկամուտն ուղղվելու է «Մի կտոր հաց» երևանյան հացի փուռ ու Մարինե Հակոբյանի հիմնադրամներին։ Կազմակերպությունները սնունդ են ապահովում փախստական ընտանիքներին ու զինվորներին։

«Մենք նաև մշտապես աջակցելու ենք «Շտապիր բարուն» հիմնադրամին «Տաքացնենք կարիքավորներին» ակցիայի օգնությամբ։ Բերեք մաքուր և տաք հագուստ բոլոր տարիքի մարդկանց համար, ու մենք այն կհասցնենք Արցախում այն մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն։ Նաև ուսապարկեր ու մանկական սայլակներ են հարկավոր»,  - նշված է միջոցառման նկարագրության մեջ։

Մանրամասներին ծանոթացեք այս հղումով։

Համերգ գնա ու լույս սփռել Արցախի վրա

Դեկտեմբերի 17-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում Shine a light for Artsakh խորագրով բարեգործական համերգ կանցկացվի։ Համերգին կմասնակցեն տեղի աստղերը, այդ թվում մեր ընթերցողին հայտնի Միքայել Արամյանցի «լոնդոնյան» ծոռնուհի, երգչուհի Կատյա Յանոֆֆը։

Համերգի ժամանակ նվիրատվություններ կհավաքվեն՝ Արցախին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար։

Համերգը կազմակերպել են հայտնի բարերար Գալուստ Գյուլբենկյանի թոռները՝ Փոլ և Ժակի Գյուլբենկյանները։

 

Համերգ չէ, բայց արժե նայել

Ներկայացնում ենք մի հիանալի նախաձեռնություն ԱՄՆ-ից` Kooyrigs–ը։ Կազմակերպության հիմնադիր Կարինե Յուրդեկյանը մի քանի տարի առաջ է ստեղծել Kooyrigs-ը, որի նպատակն է աջակցել ԱՄՆ-ի ու ամբողջ աշխարհի հայուհիներին, առաջ տանել ֆեմինիզմի գաղափարները և այլն։ Սակայն հայրենիքի համար ծանր օրերին աղջիկները հանդես եկան մի շարք նախաձեռնություններով՝ աջակցելով Արցախի կանանց։

«Մայրիկ» նախագիծն օգնում է հղի արցախցի կանանց։

«Գիտե՞ք, որ հղիության ժամանակ սթրեսը կարող է բերել  վաղաժամ ծննդաբերության։ Այս պահին Հայաստանի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում շատ են երեխաները, որոնք սպասվածից շուտ են ծնվել սթրեսի պատճառով։ Հղիության ճանապարհը բարդ է, դրան գումարած ծնողները պատերազմի միջով են անցնում, կորցնում են ամուսիններին ու բարեկամներին, նաև ստիպված են լինում փոխել բնակության վայրը», - գրված է նախագծի նկարագրության մեջ։

Kooyrigs-ի քրաուդֆանդինգի շնորհիվ ապագա ծնողներին սննդամթերք, դեղորայք ու ապրանք է ուղարկվում, նաև յոգայի ու մայրության դասեր են կազմակերպվում։

38
թեգերը:
Սերգեյ Փարաջանով, օգնություն, Լոնդոն, Հադրութ, Ցուցահանդես, Համերգ, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ
Ըստ թեմայի
Ֆրանսիայից ուղարկված հումանիտար օգնությունը կբաժանեն բուժհաստատություններին
Խտացրած կաթ, սուրճ... Լիտվան մարդասիրական օգնություն է տրամադրել պատերազմից տուժած հայերին
Ռուս բժիշկները մեկ օրում օգնություն են ցուցաբերել Ղարաբաղի մոտ 40 բնակչի