Հենրիխ Մխիթարյան

«Ռոման» չի թույլատրել Հենրիխ Մխիթարյանին միանալ ազգային հավաքականին

188
(Թարմացված է 16:02 11.11.2020)
ՖԻՖԱ-ն հաստատել է ֆուտբոլի խաղի կանոնների նոր փաթեթը, ըստ որի` ակումբն իրավունք ունի իր խաղացողին արգելել գնալ` ազգային ընտրանուց հրավեր ստանալու դեպքում: Կանոնը ժամանակավոր է և ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև աշխարհը չհաղթահարի համավարակը:

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի- Sputnik. Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումները Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանիների հետ կանցկացնի առանց իր առաջատարի՝ Հենրիխ Մխիթարյանի, որին «Ռոման» չի թույլատրել միանալ հավաքականին։

Կորոնավիրուսը հերթական անգամ ուղղումներ է մտցնում ֆուտբոլային որոշումների ու խաղերի մեջ։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  պաշտոնական կայքը, մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը համավարակի պատճառով չի կարող միանալ ազգային հավաքականին։ Իտալական «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Մխիթարյանը, գրություն է ուղարկել ՀՖՖ` խնդրելով ազատել հայ ֆուտբոլիստին հավաքականին միանալու հնարավորությունից, քանի որ ջալոռոսիների կազմում հանդես եկող ֆուտբոլիստներից մեկի թեստը դրական է եղել։

Բացի այդ ստացվել է նաև գրություն, որում նշվել է, որ ըստ Իտալիայում ընդունված առողջապահական նոր օրենքի «Ռոմայում» ընդգրկված ֆուտբոլիստները չեն կարող մասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող սպորտային որևէ միջոցառման մինչև կարանտինի ժամանակահատվածի ավարտը: Ֆուտբոլիստները պետք է ինքնամեկուսանան ակումբի բազայում և չեն կարող լքել Իտալիայի սահմանները, հետևաբար, նաև` միանալ իրենց երկրների հավաքականներին: Նոր կանոնը վերաբերում է նաև «Միլանին», «Ինտերին, «Ֆիորենտինային», «Ջենոային», այսինքն՝ բոլոր այն ակումբներին, որոնք ներկայացնում են Իտալիայում կորոնավիրուսի օջախի առավել մեծ տարածում ունեցող շրջանները:

«Իմ ազգի համար». հաղթական խաղից հետո Մխիթարյանը լուսանկար է հրապարակել

ՀՖՖ-ն փորձել է «Ռոմայի» հետ բանակցելով բացառության կարգով Մխիթարյանի համար ապահովել հավաքականին միանալու հնարավորությունը, բայց ապարդյուն։ Հայ ֆուտբոլիստը հաստատել է, որ պատրաստ է միանալ հավաքականին` հաշվի առնելով առաջիկա երկու հանդիպումների կարևորությունը, սակայն ակումբից ևս մեկ անգամ հաստատել են, որ հարցի դրական հանգուցալուծումը կախված չէ իրենցից։

Այսպիսով, Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա ժամանել Հայաստան և մասնակցել հավաքականի առաջիկա հանդիպումներին:

Կհայտնվե՞ն մեր ֆուտբոլիստներն իտալական «Սիենայում». ակումբի հայ սեփականատիրոջ ծրագրերը

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին և 18-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի C խմբային փուլում երկու կարևոր հանդիպում պետք է անցկացնի այս պահին խմբի առաջատարների՝ Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանիների հետ։ Մեր հավաքականն ընդամենը մեկ միավոր է հետ մնում երկու հիմնական մրցակիցներից և խմբում վերջնական հաղթանակի հասնելու լավ շանսեր ունի։ Այդ հնարավորությունը մեր թիմը պետք է փորձի օգտագործել առանց իր ավագի ու առաջատարի:

188
թեգերը:
ՖԻՖԱ, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (321)
Ըստ թեմայի
ՈւԵՖԱ-ն պատժել է «Ղարաբաղի» մամուլի խոսնակին
ՀՀ-ում քրգործ է հարուցվել Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարի դեմ
Թուրքեր և ադրբեջանցիներ չկան. ինչու է մեր հավաքականը Կիպրոսն ընտրել որպես «սեփական հարկ»
ՈւԵՖԱ

Հայերին սպանելու կոչ անող Նուրլան Իբրահիմովը ցմահ որակազրկվել է

28
(Թարմացված է 17:59 26.11.2020)
Ադրբեջանական ֆուտբոլի ներկայացուցիչների ռազմականացված և քաղաքականացված կեցվածքը պատժվեց ՈւԵՖԱ-ի կողմից։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը սոցցանցերից մեկում իր` հայերի սպանելու կոչերի համար ՈւԵՖԱ-ի կողմից որակազրկվել է ցմահ, իսկ ակումբը տուգանվել է 100 հազար եվրոյով։

Նուրլան Իբրահիմովը հոկտեմբերին ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման։ Ճիշտ է, կարճ ժամանակ անց նա հեռացրել էր իր հրապարակումը, բայց շատերն արդեն տեսել, կարդացել ու կրկնօրինակել էին ադրբեջանցի ֆուտբոլային գործչի ոչ մարդկային կոչը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ինչպես նաև լրատվամիջոցների ու անհատների միջոցով ֆուտբոլային եվրոպական գերատեսչությունը տեղեկացավ Իբրահիմովի արարքի մասին։ ՀՖՖ-ն խնդրեց ՈւԵՖԱ-ին գնահատական տալ ոչ միայն Իբրահիմովի արարքին, այլ զրկել «Ղարաբաղ» ակումբին Եվրոպայի լիգայի խաղարկությանը մասնակցությունից։ Ի դեպ «Ղարաբաղը» խոստացել էր պատժել Իբրահիմովին, բայց այդպես էլ չէր արել։ Այնպես, որ ՈւԵՖԱ-ն  անմիջապես սկսեց ուսումնասիրել տեղի ունեցածը։

Ո՞ւր գնալ, ինչո՞վ ապրել. տունն ու գյուղը կորցրած վուրգավանցու ապագան անորոշ է

ՈւԵՖԱ-ի կողմից կարգապահական հետաքննություն անցկացնելուց հետո, որոշում է կայացրել ֆուտբոլային ամեն տեսակի գործունեությունից ցմահ որակազրկել Նուրլան Իբրահիմովին, իսկ ակումբը տուգանվել է հարյուր հազար եվրոյով։ Բացի այդ ՈւԵՖԱ-ն խնդրել է ՖԻՖԱ-ին տարածել որակազրկումը  ոչ միայն Եվրոպայում, այլ նաև ամբողջ աշխարհում։

ՈւԵՖԱ-ի որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ֆուտբոլը քաղաքականության հետ կապ չունի։

28
թեգերը:
Տուգանք, հայ, ադրբեջանցի, Ադրբեջան, ֆուտբոլ, ՈւԵՖԱ
Ըստ թեմայի
Դպրոցներն ու մանկապարտեզները կգործեն դեկտեմբերի 1-ից․ Ստեփանակերտի քաղաքապետ
Պաշտպանության նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ ռազմական դրությունը չեղարկելուց
Քարվաճառում տեղադրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս. Թովմասյան
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ-ի համար «երկրորդ կարգի» երկրներ են․ Լավրով

218
(Թարմացված է 16:05 26.11.2020)
Ռուսաստանի արտգործնախարարը կարծում է, որ Եվրամիության շատ երկրներ ունակ չեն հրաժարվել «ուժի դիրքից մյուսների հետ խոսելու վերամբարձ սովորությունից»։ 

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik.  «Երկրորդ կարգի» երկրների շարքը, որոնց հետ համագործակցությունը փաստացի կարող է սառեցվել, Ադրբեջանի ու Հայաստանի հետ միաժամանակ կարող է համալրել նաև Բելառուսը։ Այսօր Ռուսաստանի ու Բելառուսի ԱԳՆ-ների կոլեգիաների նիստում ելույթի ժամանակ նման կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովն ընդգծել է, որ Եվրամիության շատ երկրներ ունակ չեն հրաժարվել «ուժի դիրքից մյուսների հետ խոսելու վերամբարձ սովորությունից»։

«Այդ սովորությունը սահմանափակում է իրավահավասար, փոխհարգալից երկխոսության վերականգնման հնարավորությունը։ Նույնիսկ Արևելյան գործընկերության մասնակիցներին են կարգերի դասում։ «Երկրորդ կարգի» երկրների խմբին, որոնց հետ համագործակցությունը փաստացի կարող է սառեցվել, Ադրբեջանի ու Հայաստանի հետ միաժամանակ, դասվում է նաև Բելառուսը», - ավելացրել է նա։

Նա նշել է, որ ներկայիս իրավիճակում Ռուսաստանը ոչ թե մտածում է՝ ինչպես աշխատել Եվրամիության կառույցների հետ, այլ ուզում է հասկանալ՝ արդյո՞ք արժե համագործակցել նրանց հետ, քանի դեռ այդ կառույցներն այսպես են աշխատում։

Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության կենսունակությունը վերահաստատվում է ամեն օր. Լավրով

Նա նշել է, որ հարաբերությունները ԵՄ-ի հետ այսօր բարդ են։ Պատճառը ԵՄ մի շարք երկրների ոչ գործընկերային, հաճախ ոչ բարեկամական պահվածքն է, որն արժանանում է ամբողջ Եվրամիության հավանությանը։

218
թեգերը:
Եվրամիություն, Սերգեյ Լավրով, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Էրդողանի հայտարարությունը Մակրոնի հասցեին անընդունելի է Եվրամիության համար. Ժոզեպ Բորել
Եվրամիությունը 3 միլիոն եվրո օգնություն կհատկացնի ԼՂ բնակչությանը
Երևան և Բաքու կատարած այցերի արդյունքները կներկայացվեն Պուտինին. Լավրով
Սոթք–Քարվաճառ

Արձանագրենք`Հայաստանն այսօր չունի իշխանություն. Նաիրա Զոհրաբյանը` Սոթքի իրավիճակի մասին

0
(Թարմացված է 18:31 26.11.2020)
Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում ներկայացրեց համացանցում տարածված տեսանյութն ու պատասխանեց Փաշինյանի խոսնակին:

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնին մոտեցավ միացրած հեռախոսով՝ գործընկերներին ու ընտրողներին ցույց տալով այն տեսանյութը, որի համաձայն` ադրբեջանցի զինծառայողներն այս պահին գտնվում են Սոթքի ոսկու հանքավայրի մատույցներում:

«Նիկոլ Փաշինյանի ստորագրած դավաճանական համաձայնագրից հետո գծվեցին սահմանները, երբ Քարվաճառի դռները ցավալիորեն փակվեցին: Իսկ այսօր ազերի զինյալները 80 հոգով կոտրել են կողպեքը: Քիչ առաջ ինձ զանգեցինք Սոթքի հանքի աշխատակիցներն ու ասացին, որ իրենք սարսափի մեջ են, փորձում են իջեցնել իրենց տեխնիկան ու մարդկանց անվտանգ տեղափոխել»,- ասաց Զոհրաբյանը:

Այս բոլոր փաստերով Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է արձանագրել, որ Հայաստանն այսօր չունի իշխանություն:

«Այս կադրերից հետո վարչապետի մամուլի խոսնակը հայտարարում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և երկրորդ նախադասության մեջ գրում է. «Սպասում ենք Գեղարքունիքի մարզպետի պարզաբանմանը, որի հետ այս պահին չենք կարողանում կապ հաստատել»: Հարգելի տիկին կամ օրիորդ, եթե տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, այդ դեպքում ինչո՞ւ եք սպասում մարզպետի պարզաբանմանը», -ասաց Զոհրաբյանը:

Փոխանցվու՞մ է Ադրբեջանին, թե՞ ոչ․ Բերձորում խառը իրավիճակ է

Պատգամավորը հայտարարեց, որ  Հայաստանը փրկելու միակ տարբերակն այսօր ռազմական դրության չեղարկում ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:

ՊՆ–ն հերքում է ադրբեջանցի զինվորականների` Սոթքի հանքավայր մտնելու լուրերը

0
թեգերը:
հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, Քարվաճառ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Սոթքի հանքավայր
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո