Շախմատ

Հայ աշակերտն ԱՄՆ-ում շախմատի օգնությամբ դրամահավաք է կազմակերպել Արցախին օգնելու համար

33
(Թարմացված է 11:34 11.11.2020)
Առաջին մրցաշարի ընթացքում հավաքվել է ավելի քան 3000 ԱՄՆ դոլար։ Հավաքված բոլոր միջոցներն ուղղվելու են ադրբեջանա-թուրքական ագրեսիայի զոհերի ընտանիքներին օգնություն տրամադրող հայկական հիմնադրամներին։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Վաշինգտոնում բնակվող հայազգի պատանին շախմատի առցանց մրցաշար է կազմակերպել՝ Արցախի և Հայաստանի համար գումար հավաքելու համար։ Երիտասարդ ու տաղանդավոր մարզիկի մասին պատմել է Mirrorspectator պարբերականը։

«Գոյաբանական պատերազմն Արցախում բոլոր տարիքի հայերին դրդում է միավորվել և ամեն կերպ աջակցել իրենց պատմական հայրենիքին։ Արշակի մոտեցումը բացառիկ է։ Նա շախմատի չորս առցանց մրցաշար է կազմակերպել՝ Վաշինգտոնի Սուրբ Մարիամ առաքելական եկեղեցու հովանու ներքո։ Առաջինը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին, մյուսները նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 14-ին, նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 14-ին»,-գրում է հոդվածի հեղինակը։

Ինչպես բացատրում է ինքը՝ ավագ դպրոցի աշակերտ Արշակը, միջոցների հավաքագրումը տեղի է ունենում հետևյալ կերպ․ մարդիկ գումար են նվիրաբերում Donate Box առցանց հարթակի միջոցով, ինչից հետո ստանում են lichess.org-ում անցկացվող մրցաշարի ծածկագիրը։

Նա նշում է, որ Lichess-ը լիովին անվճար կայք է։ Մրցաշարը կձգվի 100 րոպե։ Յուրաքանչյուր խաղացողի տրամադրվում է 10 րոպե, ընդ որում՝ մասնակիցների թիվը սահմանափակ չէ։

Ամենաշատ միավորներ հավաքած հինգ խաղացողները կստանան պատվոգրեր և խորհրդանշական մրցանակներ։ Բացի այդ, Արշակին հաջողվել է լավագույն խաղացողների համար լրացուցիչ հատուկ մրցանակ կազմակերպել։

Այսպես, հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած մրցման հաղթողը հնարավորություն կունենա արագ շախմատի երկու պարտիա խաղալ հայ գրոսսմայստեր Հրանտ Մելքումյանի հետ։ Իսկ նոյեմբերի 14-ին կայանալիք մրցման հաղթողը կխաղա միջազգային կարգի վարպետ, կին գրոսսմայստեր և Հայաստանի կանանց օլիմպիական հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանի հետ։

Հայ շախմատիստները մեկնել են առաջնագիծ. լուսանկարներ

Արշակը խոստովանում է, որ նրանց հաղորդագրություններ է ուղարկել առանց որևէ սպասում ունենալու, բայց երկու գրոսմայստերներն էլ լիովին աջակցել են նրա գաղափարին։

Առաջին մրցաշարի ընթացքում հավաքվել է ավելի քան 3000 դոլար։ Հավաքված բոլոր միջոցներն ուղղվելու են ադրբեջանա-թուրքական ագրեսիայի զոհերի ընտանիքներին օգնություն տրամադրող հայկական հիմնադրամներին։

46 մասնակիցների մեծ մասը եղել են ԱՄՆ-ի տարբեր վայրերից, ներառյալ Տեխասը, Ֆլորիդան, Նյու-Յորքն ու Վաշինգտոնը, բայց եղել են նաև խաղացողներ Գերմանիայից, Կատալոնիայից, Իսպանիայից, Ռուսաստանից և Հայաստանից։

Արշակը շատ է աշխատել մրցաշարի գովազդի վրա։ Նա նաև կապի մեջ է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի և հայ շախմատիստների այլ խմբերի հետ։ Հաջորդ մրցաշարին կարելի է գրանցվել` անցնելով այս հղումով։

«Այս դեպքում պատահական չէ, որ Արշակը հենց շախմատի մրցաշար է սկսել։ Նա կարծում է, որ շախմատն ունիվերսալ լեզու է, որը միավորում է մարդկանց»,-ասվում է հոդվածում։

Արշակն ԱՄՆ-ում է ծնվել, բայց նրա ծնողները ծնունդով  Երևանից են։ Նրանք Ամերիկա են տեղափոխվել 2000-ականներին։ Արշակը Հայաստանում շատ ազգականներ ունի, այդ թվում՝ պապիկը։ Հենց նա է թոռան մեջ շախմատի հանդեպ սեր արթնացրել։

«Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչիր Արցախը». Հենրիխ Մխիթարյանը նոր գրառում է արել

«Մի անգամ, երբ ամռանը Հայաստան էինք գնացել, պապիկը բերեց շախմատի տախտակը և առաջարկեց խաղալ։ Դրանից էլ ամեն ինչ սկսվեց։ Ամբողջ ամառ մենք միասին շախմատ խաղացինք։ Իսկ երբ վերադարձանք Ամերիկա, արդեն Skype-ով էինք խաղում։ Դա իմ կյանքի լավագույն շրջաններից մեկն էր»,-պատմում է Արշակը։

Նա սկսել է շախմատ խաղալ 5 տարեկանում, իսկ արդեն 9-10 տարեկանում լրջորեն է զբաղվել այդ սպորտաձևով։ Տղան կարծում է, որ այդ հոբբիի հարցում պապի դերը հսկայական է եղել։

33
թեգերը:
Արցախ, Աշակերտ, ԱՄՆ, շախմատիստ, շախմատ
Кандидат в президенты США от Демократической партии и бывший вице-президент Джо Байден на предвыборной кампании в Сент-Поле (30 октября 2020). Миннесота

Բայդենը պետք է հատուկ կոշիկ կրի. Թրամփը առողջություն է մաղթել նրան

0
ԱՄՆ նորընտիր նախագահի ոսկրերի ռենտգենային հետազոտության արդյունքում ոտնաթաթի ոսկրերում ճաքեր են հայտնաբերվել:

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ, 78-ամյա Ջո Բայդենը սայթաքել և վայր է ընկել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Բայդենի բժիշկ Քեվին Օ'քոննորը հայտնել է, որ ոսկրերի ռենտգենային հետազոտության արդյունքում ոտնաթաթի ոսկրերում ճաքեր են հայտնաբերվել:

Բայդենը մի քանի շաբաթ պետք է հատուկ վիրակապ ու կոշիկ կրի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել նախագահական ընտրություններում իր մրցակից Ջո Բայդենին։

«Շուտ ապաքինվեք»,-գրել է Թրամփն իր թվիթերյան էջում:

 

0
Մանկական Եվրատեսիլ

«Մանկական Եվրատեսիլ-2020» - ում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինա Տրոնելը

92
(Թարմացված է 22:51 29.11.2020)
Հաղթողը որոշվել է պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության և կայքում հանդիսատեսի քվեարկության արդյունքում:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի -Sputnik. Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինա Տրոնելը «J ' imagine» երգով ճանաչվել է «Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթի հաղթող։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել այսօր Լեհաստանում ՝ հեռուստակամուրջի ձևաչափով:

Պրոֆեսիոնալ ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքում փոքրիկ երգչուհին հավաքել է 200 միավոր:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի ներկայացուցիչ Կարակատ Բաշանովան է, իսկ երրորդ հորիզոնականը բաժին է հասել  Իսպանիայի ներկայացուցիչ Սոլեային։

Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել են պատանիներ 12 երկրներից ՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից, Վրաստանից, Ղազախստանից, Մալթայից, Նիդեռլանդներից, Սերբիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Լեհաստանից և Գերմանիայից:

Հաղթողը  որոշվում էր պրոֆեսիոնալ ժյուրիի և մրցույթի կայքում հանդիսատեսի քվեարկության հանրագումարով: Ի տարբերություն մեծահասակների «Եվրատեսիլի», հանդիսատեսն այս դեպքում կարող է քվեարկել իր երկրի օգտին։

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը հրաժարվել է մասնակցել միջազգային մրցույթին Արցախում ռազմական գործողությունների պատճառով։

92
թեգերը:
հաղթանակ, Լեհաստան, Ֆրանսիա, Մանկական Եվրատեսիլ
Ըստ թեմայի
«Հոգի չկա, մենակ զենք». ֆրանսիական «Լադանիվայի» հայերեն նոր երգը