Ձեռնաշղթա

Բաշկիրիայում հայ գործարարների վրա հարձակում նախապատրաստող խումբ է ձերբակալվել

189
(Թարմացված է 17:59 08.11.2020)
Տեղի հայերից ցանկանում էին խլել բիզնեսը՝ իրենց սադրանքը փորձելով քողարկել պատրվակի տակ, թե իբր հայերը ծեծի են ենթարկել տեղացիներին։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Բաշկիրիայում հայ գործարարների հետ բախումներ ու կոնֆլիկտ էր նախապատրաստվում։ Կարմասկալինսկի շրջանում ուժային կառույցների օպերատիվ ծառայության աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացրել։ Բաշկիրիայի պետական լրատվական «Բաշինֆորմ» գործակալության հաղորդմամբ՝ դրանց արդյունքում 36 մարդ է ձերբակալվել։

Գործակալությունը, վկայակոչելով իրավապահ մարմիններում իրենց աղբյուրներին, նշում է, որ ձերբակալվածները հիմնականում Ռուսաստանի տարածքում դատարանի որոշմամբ արգելված «Բաշկորտ» հասարակական կազմակերպության անդամներ են։

Քննության վարկածով՝ նրանք ծրագրել էին շրջանում բնակվող հայազգի գործարարների հետ կոնֆլիկտ հրահրել։ Նպատակը նրանց բիզնեսի նկատմամբ վերահսկողություն հաստատելն էր։

«Բաշկորտ» կազմակերպությունը փաստացի վերաճում է կազմակերպված հանցավոր խմբավորման։ Ըստ տեղեկությունների՝ շուրջ 70-80 մարդ էր հավաքվել սրճարաններից մեկում կոնֆլիկտ հրահրելու նպատակով։

Լատվիական ընկերությունը ներողություն է խնդրում հայերից

Կոնֆլիկտի վերջնանպատակը հաստատության սեփականատերերին ստիպելն էր` սրճարանը հանձնելու կազմակերպության անդամներից որևէ մեկին կամ էլ ամսական տուրք վճարել՝ խնդիրներ չունենալու համար։

Նշենք, որ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, թե Կարմասկալների տեղաբնակների և հայ համայնքի ներկայացուցիչների միջև իբր թե կոնֆլիկտ է եղել, և հայերը ծեծել են տեղացիներին։ Սակայն Բաշկիրիայի իրավապահ մարմինները հերքել են այս տեղեկությունը։

Հավելենք, որ այս տարվա մայիսին Բաշկիրիայի Գերագույն դատարանը «Բաշկորտ» հասարակական կազմակերպությունը ծայրահեղական ճանաչեց և արգելեց դրա գործունեությունը։

«Որ հայերին աշխարհի երեսից չջնջեն»․ զրույց հիմնադրամին 1 մլն նվիրած 102–ամյա հայուհու հետ

189
թեգերը:
Բաշկիրիա, Թուրք, գործարար, հայեր
Ըստ թեմայի
ՌԴ իշխանությունները կանխել են հայերի և ադրբեջանցիների բախումները Ռուսաստանում. Լավրով
Այս պատերազմին վաղուց էին պատրաստվել․ Սարգսյանը՝ հայերի ու ադրբեջանցիների քայլերի մասին
«Հայերի դեմ կռվելու չգաք, ավելի լավ է` աղքատ մնաք». սիրիացի 2–րդ ահաբեկիչն էլ է խոսել
Դմիրտրի Պեսկովն ու Վլադիմիր Պուտինը

Առանց մեկնաբանության. Պեսկովը` Նախիջևանից Ադրբեջան տրանսպորտային միջանցք բացելու մասին

92
(Թարմացված է 14:36 01.12.2020)
ՌԴ նախագահի խոսնակը հիշեցրել է` որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի նախագահի և Պուտինի հեռախոսազրույցի մասին հաղորդագրություններից մեկում նշվել է, որ պետությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման և ապաշրջափակման հարցերը:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Ղարաբաղում նոր միջանցք բացելու հայտարարությունը: Ըստ ՌԻԱ Նովոստիի` Պեսկովը նշել է, որ տրանսպորտային հարցերն ընդհանուր առմամբ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների օրակարգում են։

Ալիևն այսօր հայտարարել է, որ առաջարկել է Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան մասի հետ կապող միջանցք ստեղծել: Նրա խոսքով ՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական են վերաբերվել այդ գաղափարին:

«Ես կոնկրետ այդ թեման կթողնեմ առանց մեկնաբանության», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Նա հիշեցրել է` որոշ ժամանակ առաջ Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի վերաբերյալ կրեմլյան հաղորդագրություններից մեկում նշվել է, որ պետությունների ղեկավարներն այլ խնդիրներին զուգահեռ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման և ապաշրջափակման հարցեր են քննարկել:

«Հաղորդագրություններում նման արտահայտություն կգտնեք։ Այդ պատճառով տրանսպորտային հաղորդակցության թեմաները, այո, օրակարգում են և քննարկվում են մեր առաջնորդների կողմից։ Բայց կոնկրետ այդ սյուժեն ես թողնում եմ առանց մեկնաբանության»,-նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը ։

Լրագրողները ճշտող հարց են ուղղել` չի մեկնաբանում Ալիևի այն պնդումը, որ Պուտինը դրական գնահատական ու հավանություն է տվել այդ գաղափարին։ Պեսկովը հաստատել է. «Այո»։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

92
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Իլհամ Ալիև, Դմիտրի Պեսկով, Ադրբեջան
Ըստ թեմայի
Որտեղի՞ց է առաջացել Ղարաբաղում թուրքական ԱԹՍ-ների արդյունավետության մասին միֆը
Ղարաբաղում ականի վրա մեքենա է պայթել. ադրբեջանցիներ են մահացել
Ղարաբաղում դաշտային հոսպիտալ է տեղադրվել․ ՌԴ պաշտպանության նախարարություն
Իբրահիմ Հալիլ

Հերոսները չեն մեռնում. եզդի երգիչն Արցախում զոհված հայրենակիցներին երգ է նվիրել

105
(Թարմացված է 00:10 01.12.2020)
Տեսահոլովակում երևում են 23 եզդի երիտասարդների լուսանկարները, որոնք զոհվել են Արցախում։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի- Sputnik. Գերմանիայում բնակվող եզդի երգիչ Իբրահիմ Հալիլն Արցախում զոհված իր հայրենակիցներին «Em Namirin»(«Հերոսները չեն մեռնում») անունով երգ է նվիրել։ Երաժշտության և խոսքերի հեղինակը Հալիլն է, ստեղծագործության պրոդյուսերը` Էրիկ Նազարյանը, կլարնետի նվագում է Վարդան Աբրահամյանը։

Տեսահոլովակում երևում են 23 եզդի երիտասարդների լուսանկարները, որոնք զոհվել են Արցախյան պատերազմում։ Հերոսներից մեկը Քյարամ Սլոյանն է, որը զոհվել է Ապրիլյան պատերազմում։ Տեսահոլովակում ծածանվում է եզդիական դրոշը։

Նշենք, որ արցախյան վերջին պատերազմում եզդիները հայերի հետ կռվել են Ադրբեջանի դեմ։ Նրանց թվում եղել են ոչ միայն ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, այլև կամավորականներ, որոնք  ջոկատ էին կազմել:

«Հայաստանի եզդիները մեկնում են Արցախը պաշտպանելու». եզդի պատգամավոր

Հիշեցնենք, որ եզդիները հայերի հետ կռվել են թուրքերի դեմ նաև Սարդարապատում և Բաշ Ապարանում 1918 թվականին։ Եզդիները կռվում էին նաև Արցախյան առաջին պատերազմում, որի ժամանակ 40 եզդի է զոհվել, իսկ քառօրյան պատերազմում` հինգը։

105
թեգերը:
տեսահոլովակ, երգ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ, եզդի
Ըստ թեմայի
Բոլոր կարևոր իրավիճակներում եզդի եղբայրները մեր կողքին են եղել. Արցախի նախագահ
«Հայաստանի եզդիները մեկնում են Արցախը պաշտպանելու». եզդի պատգամավոր
Եզդի պատգամավորը կոչով դիմել է Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին
Ընմշամարտի մեր հավաքականը

Մրցումային «քաղց»` նախաօլիմպիական շրջանում. ըմբիշները պատրաստվում են աշխարհի գավաթին

3
Հայաստանի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մեր ըմբիշները պայքարի մեջ են մտնելու աշխարհի անհատական գավաթի խաղարկության բոլոր տասը քաշային կարգերում։ Sputnik Արմենիան ներկա է գտնվել նրանց մարզումներին։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբը հրապարակեց այն ըմբիշների անունները, որոնք դեկտեմբերի 12–18 Բելգրադում կպայքարեն աշխարհի անհատական գավաթի համար։ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մեր ընտրանու կազմում է։

Կորոնավիրուսի պատճառով արդեն տասը ամիս է, ինչ ըմբիշները ոչ մի մրցման չեն մասնակցել, շատ հաճախ էլ մարզվել են անհատական ծրագրով։ Հետևաբար մեր մարզիկները մրցումային «քաղց» ունեն նախաօլիմպիական ժամանակահատվածում։ Չէ, որ Տոկիոյի օլիմպիադայի վարկանիշային մրցաշարերը համավարակի պատճառով արդեն մի քանի անգամ հետաձգվել են։ Եվ այդ առումով առաջիկա մրցաշարը կարևոր է բոլոր ըմբիշների համար։

Հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը Sputnik Արմենիայի գետ զրույցում ասում է, որ կարևոր է պարզապես հասկանալ, թե ինչ կարողություն ունեն մեր ըմբիշներն այս պահին։ «Թեկուզ աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը օլիմպիական վարկանիշ չի էլ տալիս, բացի այդ, այս մրցումների համար նույնիսկ պարգևավճարներ նախատեսված չեն  հաղթողներին, միևնույնն է մեր տղաներին մրցումային փորձ է հարկավոր։ Եվ այդ առումով այս մրցաշարը մեզ համար շատ կարևոր է»,–ասում է Ալեքսանյանը։

Այսպիսով, Սերբիայի մայրաքաղաք են մեկնելու տասը  ըմբշամարտիկներ` 55 կգ քաշային կարգի Ռուդիկ Մկրտչյանը, 60 կգ՝ Արմեն Մելիքյանը, 63 կգ՝ Գևորգ Ղարիբյանը, 67 կգ՝ Սլավիկ Գալստյանը, 72 կգ քաշային կարգի Մալխաս Ամոյանը, 77 կգ՝ Կարապետ Չալյանը, 87 կգ՝ Արթուր Շահինյանը, 97 կգ քաշային կարգի Արթուր Ալեքսանյանը, 130 կգ՝ Դավիթ Օվասապյանը։ 82 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշի անունը հայտնի կդառնա մոտ օրերս։  

5 ռեկորդ մեկ օրում. Յուրի Վարդանյանը մոսկովյան օլիմպիադայի թանկարժեք ադամանդն էր

Հետաքրքիր է, որ հավաքականի հետ մարզվում էր Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեևը։ «Յուրան անկասկած մեծ փորձ ունի, և հիմա նրա մարզվելը մեր թիմի հետ նպաստավոր եմ համարում։ Երբեմն մարզիկի խորհուրդն իր թիմակցին շատ կարևոր նշանակություն կարող է ունենալ։ Մեր գերծանր քաշային Դավիթ Օվասապյանի համար Պատրիկևի խորհուրդները շատ արժեքավոր կլինեն»,– նշեց Գևորգ Ալեքսանյանը։

Մեր հերոսը. Արթուր Ալեքսանյանը աշխարհի լավագույն ըմբշամարտիկներից մեկն է

Հավելենք, որ հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը վարակվել է կորոնավիրուսով և հիմա բուժում է ստանում։ Այսինքն` հավաքականը Բելգրադ կարող է մեկնել առանց գլխավոր մարզչի։ Մյուս կողմից էլ չի բացառվում, որ Բելգրադում անցկացվելիք մրցաշարն էլ կարող է չեղարկվել, քանի ոչ Սերբիայում Covid-19 –ը բավականին արագ տարածում է ստանում, և դրա դեմ պայքարը գնալով խստանում է։

3
թեգերը:
օլիմպիադա, Օլիմպիական խաղեր, Արթուր Ալեքսանյան, Ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբշամարտիկ
Ըստ թեմայի
Անփոխարինելի մարզիչը, կամ զգացողություն, որը հայ ըմբշամարտիկից «խլեց» օլիմպիական ոսկին
Ռուսաստանցի ըմբշամարտիկ Էդուարդ Վարդանյանը մեկնել է Արցախ
«Մենք չենք նահանջել, մեր փոխարեն որոշել են». ըմբիշ Միհրան Հարությունյանը` պատերազմի մասին