Հռոմի պապ

Հռոմի պապը հակամարտող կողմերին կրկին կոչ է արել երկխոսություն սկսել ԼՂ-ի հարցի շուրջ

75
(Թարմացված է 16:17 01.11.2020)
Նա նշել է նաև, որ հակասությունները չի կարելի լուծել բռնությամբ և կոչ է արել ընտրել անկեղծ երկխոսության ուղին՝ միջազգային հանրության աջակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik․ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հակամարտող կողմերին կրկին կոչ է արել միջազգային հանրության օգնությամբ երկխոսություն սկսել Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ։

 «Չմոռանանք, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, այնտեղ զինված բախումները հաջորդում են փխրուն զինադադարներին։ Ցավոք, ավելանում է զոհերի թիվը, ավերվում են տները, ենթակառուցվածքներն ու պաշտամունքի վայրերը, քաղաքացիական բնակչությունն ավելի ու ավելի շատ է ներգրավվում պատերազմի մեջ։ Դա ողբերգություն է»,-հայտարարել է հայրապետը՝ Վատիկանի Առաքյալների պալատի պատուհանից հավատացյալներին ուղղված ավանդական կիրակնօրյա ուղերձի ընթացքում:

 «Ուզում եմ կրկին կոչով դիմել հակամարտող կողմերի պատասխանատուներին, որպեսզի նրանք հնարավորինս արագ միջամտեն, որպեսզի կանգնեցնեն անմեղ մարդկանց արյունահեղությունը»,-ընդգծել է Ֆրանցիսկոս պապը։ Նա նշել է նաև, որ հակասությունները չի կարելի լուծել բռնությամբ և կոչ է արել ընտրել անկեղծ երկխոսության ուղին՝ միջազգային հանրության աջակցությամբ։

Հռոմի պապը հավատացրել է, որ ինքն էլ է տառապում տուժածների հետ միասին և կոչ է արել սրբերի միջնորդությունը խնդրել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 1-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6997 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 241 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 669 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

75
թեգերը:
բանակցային գործընթաց, Արցախյան պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2227)
Ըստ թեմայի
Հռոմի պապն անդրադարձել է եկեղեցիների թիրախավորմանը
Շուշիի հրթիռակոծության հետևանքով վնասվել է պարսկական մզկիթը. նոր մանրամասներ
Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել է թշնամու հերթական ԱԹՍ-ն

Տոկիոյում վառվել է օլիմպիական կրակը. ամենավառ կադրերը՝ Sputnik-ի աչքերով

11
(Թարմացված է 23:25 23.07.2021)
  • Հրավառություն Տոկիոյում՝ 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ
  • Բեմականացման մասնակիցները՝ 32-րդ ամառային oլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ
  • Հրավառություն Տոկիոյում՝ 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ
  • Բեմականացման մասնակիցները՝ 32-րդ ամառային oլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ
  • Երգչուհի Միսիան կատարում է Ճապոնիայի օրհներգը երկրի դրոշի բարձրացման ժամանակ
  • Երգչուհի Միսիան կատարում է Ճապոնիայի օրհներգը երկրի դրոշի բարձրացման ժամանակ
  • Օլիմպիական մարզադաշտի դատարկ տրիբունաները խաղերի բացման արարողության ժամանակ
  •  Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ դուրս են բերվում օլիմպիական օղակները
  • Հունաստանի հավաքականի դրոշակակիրներ Աննա Կորակակին և Էլեֆտերիոս Պետրունիասը ՝ մարզիկների շքերթի ժամանակ
  • Հայաստանի հավաքականը՝ դրոշակակիրներ Վարսենիկ Մանուչարյանի և Հովհաննես Բաչկովի գլխավորությամբ
  • Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի դրոշակակիրներ Սոֆյա Վելիկայան և Մաքսիմ Միխայլովը՝ աթլետների շքերթի ժամանակ
  • Ճապոնիայի հավաքականի մարզիկները հանդիսավոր շքերթի ժամանակ
  • Օլիմպիադայի նորացված կարգախոսը՝ «Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ՝ միասին»
  • Հրավառություն Տոկիոյում՝ 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ
  • Տոկիոյի կազմակերպչական կոմիտեի նախագահ Սեյկո Հասիմոտոն (ձախից) Տոկիոյի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ ելույթ է ունենում ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի կողքին
  • 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ մարզադաշտ են դուրս բերում օլիմպիական դրոշը
  • Օլիմպիական դրոշի բարձրացումը խաղերի բացման արարողության ժամանակ
  • Հրավառություն Տոկիոյի Ազգային օլիմպիական մարզադաշտի վրա
  • Կաբուկի թատրոնի դերասան Էբիձո Իտիկավան՝ 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ
  • Մարզիկներն ու կամավորները նայում են օլիմպիական մարզադաշտի երկնքում դրոնների կազմած գլոբուսին
  • Դաշնակահարուհի, կոմպոզիտոր Հիրոմին՝ 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ
  • Արտիստները՝ 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ
  • Օլիմպիական կրակի վառման արարողությունը՝ խաղերի բացման ժամանակ
  • Օլիմպիական կրակի վառման արարողությունը՝ խաղերի բացման ժամանակ
  • Թենիսիստուհի Նաոմի Օսական վառում է օլիմպիական կրակը
  • Վառված օլիմպիական գավաթը՝ 32-րդ ամառային խաղերի բացման արարողության ժամանակ
  • Վառված օլիմպիական գավաթը՝ 32-րդ ամառային խաղերի բացման արարողության ժամանակ
  • Վառված օլիմպիական գավաթը՝ 32-րդ ամառային խաղերի բացման արարողության ժամանակ
Տոկիոյում օլիմպիական կրակը վառել է Մեծ սաղավարտի մրցաշարերի քառակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ Նաոմի Օսական:

Տոկիոյի Ազգային մարզադաշտում այսօր վառվել է 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի օլիմպիական հավաքականը։

Կրակը վառել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, ճապոնացի Նաոմի Օսական։

Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցել են 205 երկրների մարզիկներ, ինչպես նաև փախստականների օլիմպիական թիմը:

Թիմերի շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրներն են եղել հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Ի՞նչ է կատարվում Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղից հետո. լուսանկարներ

Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ն անցկացվող 2021 Օլիմպիական խաղերին մասնակցելու համար Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո են ժամանել է մոտ 200 երկրների 11 հազար մարզիկներ: Նրանք պայքարելու են մեդալների 339 հավաքածուների համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

«Շախ և մատ»․ Checkmate կործանիչի տպավորիչ շնորհանդեսը ավիացուցահանդեսում. ֆոտոշարք

11
  • Հրավառություն Տոկիոյում՝ 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ
    © Sputnik / Владимир Астапкович

    Հրավառություն Տոկիոյում՝ 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ

  • Բեմականացման մասնակիցները՝ 32-րդ ամառային oլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ
    © Sputnik / Алексей Филиппов

    Բեմականացման մասնակիցները՝ 32-րդ ամառային oլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ

  • Հրավառություն Տոկիոյում՝ 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ
    © AFP 2020 / JONATHAN NACKSTRAND

    Հրավառություն Տոկիոյում՝ 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ

  • Բեմականացման մասնակիցները՝ 32-րդ ամառային oլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ
    © Sputnik / Алексей Филиппов

    Բեմականացման մասնակիցները՝ 32-րդ ամառային oլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ

  • Երգչուհի Միսիան կատարում է Ճապոնիայի օրհներգը երկրի դրոշի բարձրացման ժամանակ
    © Sputnik / Алексей Филиппов

    Երգչուհի Միսիան կատարում է Ճապոնիայի օրհներգը երկրի դրոշի բարձրացման ժամանակ

  • Երգչուհի Միսիան կատարում է Ճապոնիայի օրհներգը երկրի դրոշի բարձրացման ժամանակ
    © Sputnik / Алексей Филиппов

    Երգչուհի Միսիան կատարում է Ճապոնիայի օրհներգը երկրի դրոշի բարձրացման ժամանակ

  • Օլիմպիական մարզադաշտի դատարկ տրիբունաները խաղերի բացման արարողության ժամանակ
    © AFP 2020 / JEWEL SAMAD

    Օլիմպիական մարզադաշտի դատարկ տրիբունաները խաղերի բացման արարողության ժամանակ

  •  Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ դուրս են բերվում օլիմպիական օղակները
    © Sputnik / Алексей Филиппов

    Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ դուրս են բերվում օլիմպիական օղակները

  • Հունաստանի հավաքականի դրոշակակիրներ Աննա Կորակակին և Էլեֆտերիոս Պետրունիասը ՝ մարզիկների շքերթի ժամանակ
    © Sputnik / Алексей Филиппов

    Հունաստանի հավաքականի դրոշակակիրներ Աննա Կորակակին և Էլեֆտերիոս Պետրունիասը ՝ մարզիկների շքերթի ժամանակ

  • Հայաստանի հավաքականը՝ դրոշակակիրներ Վարսենիկ Մանուչարյանի և Հովհաննես Բաչկովի գլխավորությամբ
    © Sputnik / Владимир Астапкович

    Հայաստանի հավաքականը՝ դրոշակակիրներ Վարսենիկ Մանուչարյանի և Հովհաննես Բաչկովի գլխավորությամբ

  • Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի դրոշակակիրներ Սոֆյա Վելիկայան և Մաքսիմ Միխայլովը՝ աթլետների շքերթի ժամանակ
    © Sputnik / Алексей Филиппов

    Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի դրոշակակիրներ Սոֆյա Վելիկայան և Մաքսիմ Միխայլովը՝ աթլետների շքերթի ժամանակ

  • Ճապոնիայի հավաքականի մարզիկները հանդիսավոր շքերթի ժամանակ
    © Sputnik / Владимир Астапкович

    Ճապոնիայի հավաքականի մարզիկները հանդիսավոր շքերթի ժամանակ

  • Օլիմպիադայի նորացված կարգախոսը՝ «Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ՝ միասին»
    © Sputnik / Алексей Филиппов

    Օլիմպիադայի նորացված կարգախոսը՝ «Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ՝ միասին»

  • Հրավառություն Տոկիոյում՝ 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ
    © Sputnik / Алексей Филиппов

    Հրավառություն Տոկիոյում՝ 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ

  • Տոկիոյի կազմակերպչական կոմիտեի նախագահ Սեյկո Հասիմոտոն (ձախից) Տոկիոյի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ ելույթ է ունենում ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի կողքին
    © AFP 2020 / ODD ANDERSEN

    Տոկիոյի կազմակերպչական կոմիտեի նախագահ Սեյկո Հասիմոտոն (ձախից) Տոկիոյի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ ելույթ է ունենում ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի կողքին

  • 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ մարզադաշտ են դուրս բերում օլիմպիական դրոշը
    © Sputnik / Алексей Филиппов

    32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ մարզադաշտ են դուրս բերում օլիմպիական դրոշը

  • Օլիմպիական դրոշի բարձրացումը խաղերի բացման արարողության ժամանակ
    © Sputnik / Алексей Филиппов

    Օլիմպիական դրոշի բարձրացումը խաղերի բացման արարողության ժամանակ

  • Հրավառություն Տոկիոյի Ազգային օլիմպիական մարզադաշտի վրա
    © Sputnik / Владимир Песня

    Հրավառություն Տոկիոյի Ազգային օլիմպիական մարզադաշտի վրա

  • Կաբուկի թատրոնի դերասան Էբիձո Իտիկավան՝ 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ
    © Sputnik / Алексей Филиппов

    Կաբուկի թատրոնի դերասան Էբիձո Իտիկավան՝ 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ

  • Մարզիկներն ու կամավորները նայում են օլիմպիական մարզադաշտի երկնքում դրոնների կազմած գլոբուսին
    © AFP 2020 / ANDREJ ISAKOVIC

    Մարզիկներն ու կամավորները նայում են օլիմպիական մարզադաշտի երկնքում դրոնների կազմած գլոբուսին

  • Դաշնակահարուհի, կոմպոզիտոր Հիրոմին՝ 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ
    © Sputnik / Алексей Филиппов

    Դաշնակահարուհի, կոմպոզիտոր Հիրոմին՝ 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ

  • Արտիստները՝ 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ
    © Sputnik / Владимир Астапкович

    Արտիստները՝ 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ

  • Օլիմպիական կրակի վառման արարողությունը՝ խաղերի բացման ժամանակ
    © Sputnik / Владимир Астапкович

    Օլիմպիական կրակի վառման արարողությունը՝ խաղերի բացման ժամանակ

  • Օլիմպիական կրակի վառման արարողությունը՝ խաղերի բացման ժամանակ
    © AFP 2020 / FRANCK FIFE

    Օլիմպիական կրակի վառման արարողությունը՝ խաղերի բացման ժամանակ

  • Թենիսիստուհի Նաոմի Օսական վառում է օլիմպիական կրակը
    © Sputnik / Владимир Астапкович

    Թենիսիստուհի Նաոմի Օսական վառում է օլիմպիական կրակը

  • Վառված օլիմպիական գավաթը՝ 32-րդ ամառային խաղերի բացման արարողության ժամանակ
    © Sputnik / Владимир Астапкович

    Վառված օլիմպիական գավաթը՝ 32-րդ ամառային խաղերի բացման արարողության ժամանակ

Լուսանկար, ֆոտոշարք, օլիմպիադա, Տոկիո
Ըստ թեմայի
Թիլդա Սուինթոնի մազերը բիզ-բիզ կանգնեցին․ ի՞նչ է կատարվում Կաննում
«Թաքնված» կրծքեր ու այլ բարեմասնություններ. ով ինչ հագուստով զարմացրեց Կաննում
Եվ կրկին աստղերը, և կրկին գեղեցկությունը. Կաննի 74-րդ փառատոնի փակման արարողությունը
Քերիմ Վելիևը Բաքվում շքահանդեսի ժամանակ

Ով է Ադրբեջանի ԶՈւ ԳՇ նորանշանակ պետը, ու ինչ կապ ունի նա Թուրքիայի հետ

210
(Թարմացված է 22:08 23.07.2021)
ԳՇ նախկին պետ Նաջմեդին Սադիկովի պաշտոնից ազատվելը կապում էին քաղաքականության, այդ թվում` թուրքական զինվորականների ներկայության հետ։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ ԳՇ նոր պետը բոլորովին էլ պատահական մարդ չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Razm.info ռազմական պորտալի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը` մեկնաբանելով ադրբեջանական ԶՈւ կառույցում նոր նշանակումը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր` հուլիսի 23-ին հրաման ստորագրեց Ադրբեջանի բանակի ԳՇ պետի, պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում Քերիմ Վելիևին նշանակելու մասին։

Էրդողանի ակնարկը Կիպրոսում. կկարողանա՞ հայկական դիվանագիտությունն օգտագործել իր շանսը

Խաչիկյանի խոսքով` այդ պաշտոնը շուրջ կես տարի թափուր էր մնացել այն բանից հետո, երբ աշխատանքից ազատել էին Նաջմեդին Սադիկովին։ Բնականաբար, նման իրավիճակը երկար տևել չէր կարող։

«Քերիմ Վելիևը պատահական անձնավորություն չէ։ Նա զբաղեցնում էր պաշտպանության փոխնախարարի, անձնակազմի գծով ԶՈւ գլխավոր վարչության պետի պաշտոնը», – պարզաբանեց Խաչիկյանը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարը ԳՇ պետից բացի մի քանի տեղակալներ ունի։ Նրանցից մեկը Վելիևն էր, երկրորդը զբաղվում է նյութատեխնիկական ապահովմամբ, երրորդը` ավիացիայով և ՀՕՊ–ով, և ևս մեկն էլ Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն է։

Տրամաբանությունը հուշում է, որ ԳՇ նոր պետը պետք է լիներ պաշտպանության փոխնախարարների շարքից։

Ինչ վերաբերում է Վելիևին, նախքան փոխնախարարի պաշտոնում նշանակվելը նա զբաղեցնում էր Ադրբեջանի ԶՈւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնը, 2000-ականներին կորպուսի հրամանատար էր։

Միևնույն ժամանակ, փորձագետը դժվարանում է պատասխանել` ինչու են Վելիևին նշանակել հիմա, և ոչ ավելի շուտ։ Նա նշեց, որ որևէ բան միանշանակ պնդել չի կարելի, ենթադրելով, սակայն, որ Սադիկովին պատերազմական շրջանում հեռացնելուց հետո նոր նշանակումը կարող էր բանակում որոշակի ցնցումների հանգեցնել։

Սադիկովին ազատելու մեջ քաղաքական դրդապատճառներ էին տեսնում։ Մասնավորապես, լուրեր էին շրջանառվում, որ դա ինչ–որ կերպ կապված է թուրքական զինվորականների ներկայության հետ։ Այդ հարցը ենթադրում էր եթե ոչ Անկարայի հետ համաձայնեցում, ապա գոնե նրա համար ընդունելի թեկնածուի նշանակում։

Ադրբեջանցիներն ուզում են էսկալացիայի նոր ուղղություն բացել. ռազմական փորձագետ

«Սակայն ՊՆ ապարատն աշխատում էր, և այդ պահի դրությամբ շտապելու անհրաժեշտություն չկար», – նշեց Խաչիկյանը։

Ադրբեջանի նման երկրներում նման բարձր պաշտոնը չեն վստահի զուտ պրոֆեսիանալ մարդու. այստեղ կարևոր է նաև քաղաքական նպատակահարմարությունը։ Վելիևի անունը մինչ օրս որևէ աղմկահարույց քաղաքական կամ կոռուպցիոն սկանդալում չի շրջանառվել։

Ինչ վերաբերում է նրան, որ Թուրքիան և Ադրբեջանն աստիճանաբար միավորում են իրենց բանակները, ապա, փորձագետի խոսքով, ակնհայտ գործընթացի մասին դեռ վաղ է խոսել, սակայն որոշակի նշաններ առկա են։

Օրինակ, երկրում մինչև վերջերս թուրքական բանակի ներկայացուցիչներ են մնում։ Նրանցից մեկը գեներալ–մայոր Բախտիյար Էրսայն է, որը պատերազմի ժամանակ գտնվել է Ադրբեջանի ԶՈւ օպերատիվ կառավարման կենտրոնում։

«Նրա պարտավորությունները ենթադրում են տարբեր գործողությունների նախապատրաստում։ Ֆորմալ առումով նա Ադրբեջանում Թուրքիայի առաքելության ներկայացուցիչն է։ Բայց քանի որ հայտնի են Էրսայի պրոֆեսիոնալ հմտությունները, կարելի է ենթադրել, որ նա մասնակցում է երկու բանակների համատեղ գործողությունների ներդաշնակեցմանը», – ասաց Խաչիկյանը։

Երկու երկրների ԶՈւ–երի հավանական միակցման մասին ընթերցեք Sputnik Արմենիայի նախորդ նյութում

210
թեգերը:
Թուրքիա, Զինված ուժեր, Ադրբեջան
Ըստ թեմայի
Ադրբեջանն ու Թուրքիան կավելացնեն համատեղ զորավարժությունների թիվը
Թուրքիայում ստեղծվող կառույցը լինելու է պատմության խեղաթյուրման ևս մեկ հարթակ. թուրքագետ
Ի՞նչ շահ է հետապնդում Թուրքիան Աֆղանստանում. պատրա՞ստ է Հայաստանը հնարավոր զարգացումներին
Ադրբեջանական հենակետ. արխիվային լուսանկար

Հայ–ադրբեջանական սահմանին շարունակում են անկանոն կրակահերթեր հնչել. ՀՀ ՊՆ

132
(Թարմացված է 23:24 23.07.2021)
Ինչ վերաբերում է սահմանի մյուս ուղղություններին, ապա իրավիճակը հարաբերական կայուն է։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական կողմից անկանոն կրակահերթերը շարունակվում են ընդհատումներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։

«Ինտենսիվ փոխհրաձգություն չկա, սակայն անկանոն կրակահերթեր հնչում են»,- նշեցին նախարարությունից։

Մյուս ուղղություններում իրավիճակը նորմալ է, հարաբերական կայուն։

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ինտենսիվ փոխհրաձգություն է Քարվաճառի շրջանում։

ՀՀ ՊՆ–ն իր հերթին հայտնել էր, որ այսօր՝ ժամը 17։00-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ հրազենային թեթև վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայող։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Իսկ հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։

132
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), կրակոց, Գեղարքունիքի մարզ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան
Ըստ թեմայի
Ռուսների տեղակայվելուց հետո գեղարքունիքցին կկարողանա օգտվել խոտհարքներից ու արոտներից
Գիշերը Գեղարքունիքի դիրքերում կրակոցներ են հնչել․ այժմ իրավիճակը հանգիստ է
Ադրբեջանը տարածել է` իբր Գեղարքունիքից կրակ են բացել իրենց ուղղությամբ. ՀՀ ՊՆ–ն հերքում է