Արխիվային լուսանկար

Գիտնականները կորոնավիրուսի նոր բռնկում են կանխատեսել

219
(Թարմացված է 21:02 26.10.2020)
Գիտնականները կարծում են, որ ձմռան սեզոնին վարակման ռիսկը նվազեցնելու նպատակով հնարավոր է` կորոնավիրուսի կանխարգելման առավել խիստ միջոցառումների կարիք լինի։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Կալիֆոռնիայի Սթենֆորդի համալսարանի գիտնականները ձմռան սեզոնին համավարակի սրացում են կանխատեսում, գրում է Nature-ը։

Փորձագետների հաշվարկներով՝ COVID-19-ի հերթական բռնկումը պայմանավորված կլինի մի քանի գործոնով։ Առաջինը լրացուցիչ ռիսկն է, որ տարվա ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են գտնվելու վատ օդափոխվող տարածքներում։

Երկրորդ գործոնը, ըստ գիտնականների, այն է, որ ցուրտն ու սառը օդը, ինչպես և արևի ուղիղ ճառագայթների պակասը կորոնավիրուսի փոխանցման ավելացման համար բարենպաստ միջավայր են ստեղծում։

«Այս վիրուսի համար բարգավաճման շրջան է լինելու։ Մեզ բավականին սթափեցնող և բարդ ամիսներ են սպասում»,-նշել է Կալիֆոռնիայի Սթենֆորդի համալսարանի միկրոկենսաբան Դեվիդ Ռելմանը։

Համաձայն գիտնականների ենթադրությունների՝ ձմռանը կարող են վերահսկողության ավելի խիստ միջոցառումներ պետք լինել, որպեսզի բռնկումների վտանգը նվազեցվի։

Կորոնավիրուսի պատվաստանյութը կարո՞ղ է պաշտպանել գրիպից. պատասխանում է մասնագետը

219
թեգերը:
համավարակ, գիտնական, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (937)
Ըստ թեմայի
Գիտնականները բացահայտել են կորոնավիրուսի «թույլ տեղը»
Կորոնավիրուսը ծագել է ո՞չ Ուհանում և ո՞չ 2019–ին. գիտնականների նոր բացահայտումը
Գիտնականները կորոնավիրուսը կանխող վիտամին են հայտնաբերել
Ստեփանակերտի օդանավակայան

Ինքնաթիռները Ռուսաստանից կարող են Արցախ թռչել արդեն դեկտեմբերին

304
(Թարմացված է 19:48 04.12.2020)
Օդանավակայանը սպասարկելու է նաև մարդատար չվերթեր ոչ միայն Մոսկվայից, այլև ՌԴ այլ շրջաններից։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Արցախի ու Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության հարցը։ Առաջին ինքնաթիռները Ռուսաստանից կարող են վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում արդեն դեկտեմբերին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Արցախի վարչակազմում ունեցած իր աղբյուրներին։

«Երկու կողմն էլ՝ մեր ու ռուսականը, ջանքեր են գործադրում, որ դա տեղի ունենա», -  ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով մինչ տարեվերջ Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքի վերականգման մասին հարցին։

Նա ավելացրել է, որ օդանավակայանը սպասարկելու է նաև մարդատար չվերթեր ոչ միայն Մոսկվայից, այլև ՌԴ այլ շրջաններից։

Մեկ այլ աղբյուր հաստատել է այդ ծրագրերի հավաստիությունը։ Նրա խոսքով՝ «հավանաբար մինչ այս ամսվա մեջ մենք կտեսնենք՝ ինչպես են ռուսական առաջին ինքնաթիռները վայրէջք կատարում Լեռնային Ղարաբաղում»։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

 

304
թեգերը:
օդանավակայան, Ռուսաստան, Արցախ
Բաքու

Բաքվում Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի պատճառով

51
(Թարմացված է 19:07 04.12.2020)
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին Ադրբեջանի արտգործնախարարություն էին կանչել դեկտեմբերի 4-ի առավոտյան։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ-ն Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին բողոքի նոտա է հանձնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի արտգործնախարարությանը։

Հիշեցնենք` Ֆրանսիայի խորհրդարանը երեկ` դեկտեմբերի 3-ին, ընդունեց մի բանաձև, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտությունը։

188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունված բանաձևը խորհրդատվական բնույթ ունի Ֆրանսիայի կառավարության համար։

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի ընդունած բանաձևից հետո Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել։

Ավելի վաղ` նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայնով ընդունել էր Արցախի անկախության մասին բանաձևի նախագիծ, որով դատապարտում էր Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան՝ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ, և կոչ էր անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը, որոնք, ըստ էության, ամրագրվել են Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրով։

51
թեգերը:
Դեսպան, բանաձև, Ֆրանսիա, Ադրբեջան
Ըստ թեմայի
«Հայկական հարցը»՝ Ֆրանսիայի ներքին ու արտաքին քաղաքականության ելևէջներում
Էրդողանը Ֆրանսիային կոչ է արել ազատվել Մակրոնից
Ինչ ուժ կարող են ունենալ Արցախի վերաբերյալ բանաձևերը. Ֆրանսիայի խորհրդարանի պարզաբանումը
Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը հետ է կանչել ՀՀ դեսպաններից մեկին

0
(Թարմացված է 21:27 04.12.2020)
Հայաստանի նախագահը հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։ Դիվանագիտական այս առաքելությունը դեսպանը սկսել էր երկու տարի առաջ։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ղազախստանի և Ղրղզստանի հանրապետություններում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել պաշտոնից։ Հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Գագիկ Ղալաչյանին հետ կանչել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։

Նշենք, որ Գագիկ Ղալաչյանը Ղազախստանում դիվանագիտական առաքելություն էր իրականացնում 2018թ-ից, իսկ 2019թ–ի հունիսի 7-ից նա համատեղությամբ նաև Ղրղզստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանն էր։

 

 

 

0
թեգերը:
Դեսպան, Ղազախստան, Արմեն Սարգսյան, Հայաստան