Էրդողանն ու Մակրոնը

Էրդողանի խոսքերից հետո Ֆրանսիան իր դեսպանին հետ է կանչել Թուրքիայից

488
(Թարմացված է 21:38 24.10.2020)
Թուրքիայի նախագահի վիրավորական հայտարարությունից հետո Ֆրանսիան ևս մեկ անգամ զգուշացրել է, որ Թուրքիան պետք է փոխի իր քաղաքականությունը:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպանին այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել հոգեբույժի մոտ գնալ։ Տեղեկությունը հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի հայտարարությունը:

Էրդողանն այսօր իր ելույթում խոսել էր Մակրոնի մասին և ասել. «Մակրոնն ի՞նչ խնդիր ունի իսլամի ու մահմեդականների հետ։ Եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մուսուլմաններին, ուրեմն նա գիտակցության վերահսկողության կորուստ ունի։ Նա հոգեբույժի մոտ գնալու կարիք ունի»

«Նախագահ Էրդողանի խոսքերն անընդունելի են: Ծայրահեղությունների հետևից ընկնելն ու կոպիտ լինելը ճանապարհ չէ: Մենք պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականությունը, քանի որ այն վտանգավոր է բոլոր տեսանկյուններից: Մենք ավելորդ վեճերի չենք մասնակցում և վիրավորանք չենք ընդունում», - գրված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ելիսեյան պալատը որոշում է կայացրել Ֆրանսիայի դեսպանին հետ կանչել Անկարայից` ստեղծված իրավիճակը Մակրոնի հետ քննարկելու համար:

Ելիսեյան պալատը հայտարարել է նաև, որ Փարիզի մերձակայքում ուսուցչի դաժան սպանությունից հետո Թուրքիայի նախագահի կողմից ցավակցական կամ աջակցության ուղերձներ չեն եղել: Պալատը հայտնել է, որ Էրդողանը վերջերս հանդես է եկել վիրավորական հայտարարություններով, մասնավորապես կոչ է արել բոյկոտել ֆրանսիական արտադրանքը:

Ավելի վաղ Մակրոնը Ֆրանսիայում ելույթ էր ունեցել անջատողականության դեմ պայքարի թեմայով և հայտնել, որ համապատասխան օրինագիծը, որն ուղղված է հանրապետական արժեքների ամրապնդմանը, կներկայացվի դեկտեմբերի 9-ին: Ֆրանսիայի իշխանությունը իսլամական անջատողականության դեմ պայքարի շրջանակում ուզում է հատուկ ուշադրություն դարձնել երեխաների ուսուցմանը: Մակրոնը խոսել էր նաև Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ համատեղ կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին` նշելով, որ դա թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Նրա խոսքով՝ Ֆրանսիայում պետք է իսլամն ազատել օտարերկրյա ազդեցությունից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը:

Էրդողանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հետ

Նշենք, որ Թուրքիայի ու Ֆրանսիայի նախագահների հարաբերությունները սրվեցին Միջերկրական ծովի արևելյան հատվածի առնչությամբ Հունաստանի հետ հակամարտության և Լեռնային Ղարաբաղի պատերազմի ֆոնին։ Մակրոնը Թուրքիային մեղադրեց վարձկաններին Սիրիայից Ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելու մեջ:

Էրդողանը` բոլորի դեմ. Թուրքիան աշխարհաքաղաքական փորձարկում է անում

488
թեգերը:
Ֆրանսիա, Թուրքիա, Էմանուել Մակրոն, Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ըստ թեմայի
Ադրբեջանի սանձազերծած պատերազմում յուրաքանչյուր զոհ Ալիևի և Էրդողանի խղճին է. Շենդերովիչ
Էրդողանը` բոլորի դեմ. Թուրքիան աշխարհաքաղաքական փորձարկում է անում
Պուտինի հայտարարությունները շատ կարևոր, շատ զսպող էին Էրդողանի համար. Քոչարյան
Սեյսմոգրաֆ

Հունաստանում քիչ առաջ 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

116
(Թարմացված է 15:45 03.03.2021)
Զոհերի և ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հունաստանում քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է AFP լրատվական գործակալությունը։

«Հունաստանի կենտրոնում գրանցված երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6.3 մագնիտուդ»,–նշված է գործակալության Twitter-ի էջում։

Զոհերի և ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվում։

Լարիսա քաղաքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ, մարդիկ դուրս են եկել փողոցներ։

Սիրտ-անոթային հիվանդություններով դիմելիության ցուցանիշն աճել է. ի՞նչ կապ ունի երկրաշարժը

116
թեգերը:
Հունաստան, Երկրաշարժ
Ըստ թեմայի
Փետրվարի 13-ի երկրաշարժը բացահայտեց 1988-ից հետո չլուծված բազմաթիվ խնդիրներ. Փամբուխչյան
Հայաստանի դպրոցների 30% -ը չի դիմանա 5,5 մագնիտուդով երկրաշարժին. փորձագետ
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 60 մարդ է տուժել
Փաշինյանն ու Միշուստինը

Փաշինյանն ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետին

89
(Թարմացված է 13:19 03.03.2021)
ՀՀ վարչապետն իր շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:

Նշենք, որ այսօր լրանում է ՌԴ վարչապետի 55-ամյակը։

 

89
թեգերը:
Միխայիլ Միշուստին, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
Ղարաբաղյան պատերազմը ևս ազդել է ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության վրա․ Միշուստին
ԵԱՏՄ երկրները պետք է ամրապնդեն միասնական շուկան. Միշուստինը` զարգացման նոր մակարդակի մասին
Օնիկ Գասպարյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ. ինչ են քննարկել

0
Արմեն Սարգսյանը նշել է, որ շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Տեղեկությունը հաղորդում է նախագահի պաշտոնական կայքը։
«Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին: Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Սարգսյանը նշել է, որ զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո, և ինքը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները:
https://www.president.am/hy/press-release/item/2021/03/03/President-Armen-Sarkissian-met-with-Onik-Gasparyan/

0