ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Կանադական «Bombardier Recreational Products»-ը (BRP) ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է ավիացիոն շարժիչների մատակարարումները Թուրքիային։ Ընկերության ավագ փոխնախագահ Մարտին Լանժելյեն ու մամուլի քարտուղարն այս մասին հայտնել են «Radio Canada International»-ին։
«Վերջերս մեզ հայտնի դարձավ, որ «Rotax»-ի որոշ շարժիչներ օգտագործվում են ռազմական անօդաչու թռչող սարքերում, և մենք անմիջապես սկսել ենք մանրակրկիտ հետաքննություն»,– հայտնել են ընկերությունից։
Ընդ որում`այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ընկերությունում տեղեկացել են, որ իրենց արտադրած շարժիչներն օգտագործվում են թուրքական մարտական անօդաչու թռչող սարքերում, որոնք կիրառվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ծավալած պատերազմական գործողություններում։
BRP–ն պարզել է, որ թուրքական արտադրության «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերում օգտագործվում են իրենց ավստրիական «Rotax» դուստր ընկերության կողմից արտադրվող շարժիչները։
«Մենք դադարեցնում ենք այդ ավիաշարժիչների մատակարարումները կասկածելի կիրառմամբ երկրներ»,– ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
ՀՕՊ ստորաբաժանումները Հայաստանի ուղղությամբ խոցել են թշնամու ԱԹՍ. լուսանկարներ
Նշենք, որ հոկտեմբերի 20-ին ամերիկահայ համայնքը շուրջ 2 օր անընդմեջ խաղաղ ակցիաներ էր իրականացնում ամերիկյան «Viasat» ընկերության գրասենյակի դիմաց, որը թուրքական «Bayraktar» ԱԹՍ–ների արտադրության համար կապի միջոցներ է մատակարարում Թուրքիային։
Հոկտեմբերի 22-ին «Viasat»–ի PR մենեջեր Քեն Փեթերմանը։ Նա ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ընկերությունը տեղյակ չի եղել, թե ինչ նպատակով է օգտագործվում իր արտադրանքը, որը, ըստ նրանց, բացառապես պաշտպանական նշանակություն ունի։
Փեթերմանը հայտարարել էր, որ «Viasat»–ը կդադարեցնի թուրքական մատակարարումները։ Բայց ընկերությունն առ այսօր պաշտոնական հայտարարություն չի արել։
Ավելի քան 10 «Բայրաքթար» է խոցվել. Հովհաննիսյանը` ԱԹՍ–ների ու փրկված զինվորների մասին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հունաստանում քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է AFP լրատվական գործակալությունը։
«Հունաստանի կենտրոնում գրանցված երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6.3 մագնիտուդ»,–նշված է գործակալության Twitter-ի էջում։
Զոհերի և ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվում։
Լարիսա քաղաքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ, մարդիկ դուրս են եկել փողոցներ։
Սիրտ-անոթային հիվանդություններով դիմելիության ցուցանիշն աճել է. ի՞նչ կապ ունի երկրաշարժը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:
Նշենք, որ այսօր լրանում է ՌԴ վարչապետի 55-ամյակը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարտի 3-ին` ժամը 11:00-ին, Գյումրիում մեկնարկել է ֆլեշմոբ-քայլերթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության համահեղինակ իրավաբան Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ու դերասան Մկրտիչ Վարդանյանը պատրաստվում են անցնել այն ճանապարհով, որով Փաշինյանը երեք տարի առաջ Գյումրիից եկել է Երևան, հասնել մայրաքաղաք ու խորհրդանշական իրեր փոխանցել ՀՀ վարչապետին։
Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան
Նշենք, որ քայլերթից առաջ Պողոսյանն ու Վարդանյանը խորհրդանշական ակցիա են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը խորհրդանշող պայուսակից հանելով իրեր՝ փուչիկ, ծաղրածուի և բժշկական դիմակներ, կախարդական փայտիկ, նոթբուք, ելակ, նուռ, Հայաստանի քարտեզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարը։ Նրանք վստահեցրին, որ հենց այս ամենն էր Փաշինյանն իր հետ բերել Երևան։
Ֆլեշմոբի մասնակիցները նշեցին, որ այդ ամենից բացի, իրենք այլ իրեր էլ են տանելու Փաշինյանին` պարան, օճառ, մարզական կոշիկներ, հերոս տղաների շիրիմների լուսանկարը և այլն:
Մի շարք քաղաքացիներ էլ առաջարկել են պայուսակում ավելացնել նաև 2020 թվականին իմքայլականների նախաձեռնված «Սահմանադրական» հանրաքվեի «Այո» քարոզչության բուկլետը, «Հպարտ քաղաքացու անձնագիրը», Շուշիի տան բանալիներ և այլն։
«Հենց նույն ճանապարհով, որով 2018 թվականին Փաշինյանը Գյումրիից շարժվել է Երևան, մենք ենք անցնելու, լինելու ենք նույն բնակավայրերում, փորձելու ենք հասկանալ մարդկանց դիրքորոշումը, լսել նրանց կարծիքները։ Ամենայն հավանականությամբ, արդեն ուրբաթ օրը ճամպրուկը կհասցնենք կառավարություն», - ասաց Կարապետ Պողոսյանը` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք արդեն հասել են Սպիտակ։
Սպիտակի ղեկավարը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին և աջակցում ԳՇ–ին



