Արմեն Սարգսյան

ՆԱՏՕ-ն կանաչ լո՞ւյս է վառել Թուրքիայի համար. ՀՀ նախագահի հարցազրույցը Politico-ին

550
(Թարմացված է 16:41 19.10.2020)
Արմեն Սարգսյանը նշել է, որ ցանկանում է այցելել Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան։ Նա ուզում է «բացատրություն ստանալ»` ինչու են հսկայական քանակությամբ թուրքական զենքեր, դրոններ և F-16-ներ ներառված հայ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու գործում։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եթե Բրյուսել գնա, ապա կցանկանա խոսել ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ Արցախյան հարցում Թուրքիայի պահվածքի մասին։ Հայտնի վերլուծաբան Բեն Յուդահը զրուցել է Արմեն Սարգսյանի հետ և Politico պարբերականում անդրադարձել այդ հարցազրույցին՝ հոդված հրապարակելով ԼՂ հակամարտության և ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Կցանկանայի խոսել ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ ու հասկանալ` ինչո՞վ է պայմանավորված այս շատ տարօրինակ իրավիճակը, երբ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ Թուրքիան ներքաշվում է մի պատերազմի մեջ, որը ոչ մի կապ չունի ՆԱՏՕ-ի հետ:  Ինչպե՞ս է պատահում, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան գործում է այդքան ազատ, իսկ ՆԱՏՕ-ն ոչինչ չի ձեռնարկում: Արդյո՞ք սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն նրա առաջ կանաչ լույս է վառել»,- ասել է Սարգսյանը։

Նա ասել է նաև, որ Հայաստանը մեղադրում է Թուրքիային՝ Ադրբեջան կործանիչներ ու սիրիացի վարձկաններ ուղարկելու/բերելու մեջ: Անկարան հերքել է դա, չնայած մամուլում մի շարք հոդվածներ փաստել են սիրիացի զինյալների և F-16- ների առկայությունը:

ՀՀ նախագահը նշել է, որ ցանկանում է այցելել Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան՝ «բացատրություններ ստանալու», թե ինչու են հսկայական քանակությամբ թուրքական զենքեր, դրոններ և F-16-եր ներառված հայ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու գործընթացում: Դրանք ՆԱՏՕ-ի արտադրության զենքեր են. շարժիչներն Ավստրիայից են, ավիացիոն ռադիոտեխնիկան՝ Կանադայից, հրթիռային մասերը՝ Բրիտանիայից և այլն:

Բացի այդ, Սարգսյանը նաև ասել է, որ պատրաստ է մեկնել Փարիզ, Լոնդոն և Բեռլին՝ Հայաստանի դիրքորոշումը Եվրոպայի ղեկավարներին ներկայացնելու համար։ Նրա խոսքով` Թուրքիայի և Ադրբեջանի հրահրած պատերազմը մեկ այլ Սիրիա ստեղծելու վտանգ է պարունակում:

ՀՀ նախագահն ասում է, որ տպավորությունը, թե Եվրոպան և ՆԱՏՕ-ն չեն կարողանում ազդեցություն գործել Անկարայի վրա, ռիսկի տակ է դրել այդ կառույցների վստահելիությունը:

«Ես գնահատում եմ այն, ինչ անում են նախագահ Վլադիմիր Պուտինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը»,- ասում է Սարգսյանը:

Անդրադառնալով Արցախի ճանաչմանը` Սարգսյանը նշել է, որ իրավիճակն ավելի չբարդացնելու նպատակով է մինչև հիմա Հայաստանը զերծ մնացել Արցախի ճանաչումից: Սակայն, ըստ նախագահի, եթե թունելի վերջում լույս չտեսնեն, կճանաչեն ԼՂ–ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Տեղեկություններ կան, որ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայկական և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 710 զինծառայողներ և 36 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները

550
թեգերը:
ահաբեկիչ, վարձկաններ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Թուրքիա, Արմեն Սարգսյան, ՆԱՏՕ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
Ըստ թեմայի
Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձկանների համար. Սարգսյան
Հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին. Փաշինյանի հարցազրույցը «Ֆրանս-24»-ին
Էրդողանն ասել է` չի ցանկանում, որ Ադրբեջանը դադարեցնի մարտերը. Փաշինյան
Դոլար

Հեռուստամարաթոն 2020-ի արդյունքում 22 միլիոն դոլարից ավելի գումար է հանգանակվել

39
(Թարմացված է 11:38 27.11.2020)
Շուրջ 100 000 արցախցի աջակցություն կստանա` կապահովվեն բնակարաններով և 1 տարվա համար անհրաժեշտ կենցաղային պարագաներով։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 26-ին` Գոհաբանության օրը, Լոս Անջելեսում տեղի է ունեցել 23–րդ ամենամյա հեռուստամարաթոնը, որի կարգախոսն էր «Համախմբվածություն, ուժ, հավատ»: ԱՄՆ հայ համայնքի համախմբվածության շնորհիվ հանգանակվել է 22 990 898 դոլար։

«Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակով պայմանավորված՝ հանգանակություններն ուղղվելու են Արցախից տեղահանված և զինվորների ընտանիքների աջակցմանը։ Շուրջ 100 000 մարդ աջակցություն կստանան` կապահովվեն բնակարաններով և 1 տարվա համար անհրաժեշտ կենցաղային պարագաներով, ինչպես նաև կկազմակերպվի տեղահանված երեխաների պատշաճ կրթությունը»,– նշել է ԱՄՆ–ի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մարիա Մեհրանյանը:

Սեպտեմբերի 27–ից ԱՄՆ հայ համայնքն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել հայրենիքի փրկության համար կազմակերպված դրամահավաքին և մինչև հեռուստամարաթոնն արդեն իսկ 80 մլն ԱՄՆ դոլարի նվիրաբերություն էր արել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22–ին սկսված Ֆրանսիական հեռախոսամարաթոնի շրջանակներում արդեն հանգանակվել էր շուրջ 3.132.000 դոլար:

«Ինձ պատերազմ չեն տանում, բայց ես ձեռքերս ծալած չեմ նստում». հանգանակություն բանակի համար

Նշենք, որ նախորդ տարի հեռուստամարաթոնի շրջանակներում ավելի քան 2.5 անգամ ավելի քիչ գումար էր հավաքվել` շուրջ 9 մլն դոլար։

39
թեգերը:
Արցախյան պատերազմ, Արցախ, ԱՄՆ, Հայաստան, դոլար, Հեռուստամարաթոն
Ըստ թեմայի
Որքան գումար է «Հայաստան» հիմնադրամից ուղղվել «նոր ի հայտ եկած ծախսերի» ֆինանսավորմանը
Արմավիրցի փոքրիկն ավելի քան 4 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» հիմնադրամ՝ ընկույզ վաճառելով
Ստեփանակերտում էլեկտրամատակարարումը 95-97 տոկոսով վերականգնվել է
ՄիԳ-29

Հնդկաստանում ՄիԳ-29 ինքնաթիռ է կործանվել

45
(Թարմացված է 09:44 27.11.2020)
Օդաչուներից մեկը հայտնաբերվել և տեղափոխվել է հիվանդանոց, երկրորդի որոնումները շարունակվում են:

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի -Sputnik. Հնդկաստանի ռազմածովային ուժերի ՄիԳ-29Կ ուսումնավարժական ինքնաթիռը կործանվել է Արաբական ծովի վրա։ Օդաչուներից մեկն անհայտ կորել է, հայտնում է Times of India-ն ՝ վկայակոչելով ՌԾՈՒ ներկայացուցչին:

Ավիավթարը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին տեղական ժամանակով ժամը 17: 00-ին (Երևանի ժամանակով ժամը 14: 30-ին):

Ինքնաթիռը թռիչքի դուրս եկել «Վիկրամադիտիա» օդանավակայանից։ Օդաչուներից մեկին հայտնաբերել և տեղափոխել են հիվանդանոց։  Երկրորդի որոնումները շարունակվում են։

Հնդկաստանի ՌԾՈՒ-ն հետաքննություն է սկսել։

Ղարաբաղի համար ռազմական բժիշկներ են ուղարկում. Ռուսաստանից երկու Իլ-76 ինքնաթիռ է թռել

Նշենք, որ հնդկական սպառազինության մաս են կազմում ռուսական արտադրության 36 ՄիԳ-29Կ կործանիչները, որոնք շահագործվում են «Վիկրամադիտյա» ավիակրի վրա (նախկին Խորհրդային «Ադմիրալ Գորշկով» հածանավը): Եվս 65 ՄիԳ-29-ը գտնվում են Հնդկաստանի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ։

45
թեգերը:
Օդաչու, Զոհ, Հնդկաստան, ինքնաթիռ, ՄիԳ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Պակիստանում կործանված ինքնաթիռի անձնակազմի զրույցն ու կադրերը հայտնվել են համացանցում
Շվեյցարիայի լեռներում ինքնաթիռ է կործանվել, կա չորս զոհ
Հարավային Սուդանում բեռնատար ինքնաթիռ է կործանվել. տեսանյութ
Մայր Աթոռ սուրբ Էջմիածին

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը դուրս կբերվի. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնն է

0
(Թարմացված է 12:29 27.11.2020)
Ամենայն Հայոց կաթողիկոսը հրաշագործ Սուրբ Գեղարդով կօրհնի ներկա ժողովրդին և հայրենի մեր երկիրը:

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է նոյեմբերի 28-ին: Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

«Տոնին Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում ժամը 10:30-ին կմատուցվի պատարագ: Այս առիթով դուրս կբերվի և Ս. Պատարագի ընթացքում տաճարում կմնա Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վերջում կաթողիկոսը հրաշագործ Սուրբ Գեղարդով կօրհնի ներկա ժողովրդին և հայրենի մեր երկիրը:

0
թեգերը:
պատարագ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Սուրբ Գեղարդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ըստ թեմայի
Մայր աթոռը դատապարտում է Սուրբ Ղազանչեցոցի պղծման փաստը
Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում. Մայր աթոռը հաստատեց
Ցավն ու վիշտը վերածելու ենք ուժի և զորության. Մայր աթոռում զոհվածների հիշատակի պատարագն է