Նիկոս Դենդիասի այցը Հայաստան

Թուրքիային պետք է դատեն գործողություններով, ոչ թե հայտարարություններով. Նիկոս Դենդիաս

195
(Թարմացված է 14:11 16.10.2020)
Հունաստանն իր ձայնն արդեն իսկ բարձրացրել է արցախա–ադրբեջանական կոնֆլիկտի առնչությամբ և առաջինն էր, որ ԵՄ–ին դիմեց այդ կոնֆլիկտին արտաքին միջամտությունը բացառելու, ինչպես նաև կողմերին բանակցությունների տանելու կոչով։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Անկարայի միջամտությունը ևս մեկ կոնֆլիկտում շատ մտահոգիչ է։ Նման կարծիք հայտնեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը` ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Պետք է վերջ դրվի երրորդ կողմի միջամտությանը Ղարաբաղյան հարցում։ Անկարայի միջամտությունն այս կոնֆլիկտում միջազգային ասպարեզում լուրջ մտահոգություն է առաջացրել։ Թուրքիան պետք է դատվի գործողություններով, ոչ թե հայտարարություններով»,–ասաց Դենդիասը։

Նրա խոսքով` շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը հստակ տարբերակում մտցնի, թե ովքեր են լարում մտցնում հակամարտության մեջ և ովքեր են կառուցողական մոտեցում ցուցաբերում:

Դենդիասը հիշեցրեց` Հունաստանն իր ձայնն արդեն իսկ բարձրացրել է արցախա–ադրբեջանական կոնֆլիկտի առնչությամբ և առաջինն էր, որ ԵՄ–ին դիմեց այդ կոնֆլիկտին արտաքին միջամտությունը բացառելու, ինչպես նաև կողմերին բանակցությունների տանելու կոչով։

Հարցին, թե արդյոք դիտարկվում է Հայաստանի ներգրավվածության հարցը «հակաթուրքական կոալիցիայում»` Դենդիասը պատասխանեց, որ Կիպրոսի, Եգիպտոսի և այլ երկրների միջև հարաբերությունները կոալիցիա չեն ինչ–որ մեկի դեմ, այլ խաղաղություն սիրող ազգերի համախմբում են միայն։
Հունաստանի ԱԳ նախարարն ասաց, որ ուրախ կլիներ Թուրքիային էլ տեսներ այդ երկրների ցանկում, սակայն, ցավոք, Թուրքիան այս պահին կագնած է տարածաշրջանում ստեղծված ագրեսիայի հետևում։

Հույները 100 հազար դոլար են փոխանցել «Հայաստան» հիմնադրամին ու տապալել ադրբեջանական կայքը

Նշենք, որ աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ։

Այցի շրջանակում Հունաստանի արտաքին գործերի նախարարին կընդունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

195
թեգերը:
Հունաստան, Ադրբեջան, Թուրքիա, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Զոհրաբ Մնացականյան, Հայաստան, Նիկոս Դենդիաս
Ըստ թեմայի
Թուրքիան մասնակցում է արցախյան հակամարտությանը. Հունաստանի արտգործնախարար
Հունաստանը նույնպես ողջունում է հումանիտար հրադադարը և ավելին «պահանջում»
Թուրքիան 20 րոպե երկնքում է պահել Հունաստանի կառավարական ինքնաթիռը
Իրանական դրոշ

Իրանը հատուկ բանագնաց կուղարկի Երևան, Բաքու և Մոսկվա

162
(Թարմացված է 15:17 27.10.2020)
Իրանը փորձում է չեզոքություն պահպանել Ղարաբաղում ընթացող պատերազմի հարցում, բայց արդեն որոշ ժամանակ է` գործողություններ են ընթանում նաև իրանական սահմանների մոտ: Հարվածի տակ են հայտնվել նաև բնակելի շրջանները։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Իրանի ԱԳ քաղաքական հարցերով փոխնախարար, Իրանի նախագահի հատուկ բանագնաց Աբբաս Արաքչին կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեին։

«Բացի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններ այցելելուց, Արաքչին այցելելու է նաև Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա», - գրված է Խատիբզադեի հայտարարության մեջ:

Նշվում է, որ Իրանի փոխարտգործնախարարը նախագահի հատուկ բանագնացի կարգավիճակում է լինելու Ղարաբաղյան հակամարտության լուծման համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

162
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
ՆԱՏՕ-ն արցախյան պատերազմով թակում է Իրանի դարպասները
Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում զորավարժություններ է անցկացրել
Հոսեյն Սալամին այցելել է Իրանի սահմանի Խուդաֆերինի հատված
Թուրքիա

Թուրքիայում ահաբեկիչների հետապնդման ժամանակ պայթյուն է որոտացել

293
(Թարմացված է 23:39 26.10.2020)
Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում պայթյունի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում հատուկջոկատայինների կողմից երկու ահաբեկիչների հետապնդման ժամանակ պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի Հաթայի նահանգի ղեկավար Ռահմի Դողանին։

«Խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան, հաջողվել է ահաբեկիչներից մեկին վնասազերծել»,- ասել է նահանգապետը։

Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել էր այդ երկրում ահաբեկչությունների վտանգի և օտարերկրացիների առևանգման մասին։

ԱՄՆ–ն իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել հատուկ զգուշություն ցուցաբերել օտարերկրյա քաղաքացիների զանգվածային կուտակման վայրերում, այդ թվում՝ գրասենյակային և առևտրային խոշոր կենտրոններում:

Անկարայի դեսպանատանը և Թուրքիայի այլ քաղաքներում գործող հյուպատոսություններում ժամանակավորապես դադարեցվել է հյուպատոսական ծառայությունների մատուցումը:

Ինչո՞ւ ահաբեկիչները չեն կռվում Արցախի հյուսիսում, կամ ինչ կանեն նրանք Իրանի հետ

293
թեգերը:
պայթյուն, Ահաբեկչություն, Թուրքիա
Ըստ թեմայի
Ադրբեջանը վարձկաններին ստիպել է ռազմական գործողություններ ձեռնարկել Հորադիզի շրջանում
«Իսկական գազաններ են»․ վարձկանների չստացված «արձակուրդը» Ղարաբաղում 
Հոգեմետ դեղերի ազդեցության տակ են. վարձկանների ներկայությունն ապացուցող տեսանյութ

Իմ անմիջական հրամանատարն ասաց, որ թշնամու՝ այսինքն հայկական դիրքերը դատարկ են. ռազմագերի

0
Համաձայն ռազմագերու խոսքերի` ամառվանից Ադրբեջանի զինված ուժերում եղել են Թուրքիայի բանակից զինվորականներ, իսկ պատերազմը սկսելու ժամանակ պետք է օգնեին զինվորականներ Պակիստանից։

Հայաստանի Քննչական կոմիտեն հրապարակել է ադրբեջանցի ռազմագերի, ենթասպա Էմին Բախշալիևի հարցաքննության տեսանյութը։ Տեսանյութում ռազմագերին մանրամասներ է բացահայտում Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման նախապատրաստումից։

«2020 թվականի սեպտեմբերի 20–ին կամ 21-ին մեր գումարտակով մենք դուրս ենք եկել և «ԿամԱզ» մեքենայով շարժվել Գյուլիստանի ուղղությամբ: Իմ անմիջական հրամանատար Ահմադ Հանիֆաևը մեզ ասել է, որ թշնամու՝ այսինքն հայկական դիրքերը դատարկ են, 5-7 զինծառայողներ կլինեն, հրաման է տրվել նրանց էլ ոչնչացնել, գրավել և տեղակայվել հայերի մարտական դիրքերում: Հրաման էր տրված՝ ինչքան շատ գրավեինք, այնքան լավ կլիներ»,- նշում է նա:

Նրա խոսքով՝ քաղաքացիական բնակիչների տների բակերում տեղադրվել են հրթիռահրետանային միջոցներ, որոնք կիրառվել են ռազմական գործողությունների ընթացքում, այդ բնակավայրերում քաղաքացիական բնակիչները շարունակել են ապրել։


0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020