Դոնալդ Թրամփ

8 միլիարդատերեր և նրանց կանայք ավելի քան 1 մլն դոլար են նվիրաբերել Թրամփի պարտության համար

138
(Թարմացված է 14:22 15.10.2020)
2019 թվականի վերջին հիմնադրված «Լինքոլնի նախագծի» անդամների և ԱՄՆ ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության քաղաքական համոզմունքները տարբերվում են։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկացի ութ միլիարդատերեր և մեծահարուստների կանայք ավելի քան 1 մլն դոլար են նվիրաբերել «Լինքոլնի նախագիծ» հատուկ կոմիտեին՝ ԱՄՆ նախագահի` նոյեմբերին կայանալիք ընտրություններում երկրորդ անգամ հանրապետական Դոնալդ Թրամփի վերընտրվելը կանխելու համար։ Տեղեկությունը հայտնում է Forbes–ը։

Պարբերականի տվյալներով՝ այս տարի «Լինքոլնի նախագծին» մասնակցող միլիարդատերերի թիվն ավելացել է՝ հասնելով 15-ի։ Վերջին շրջանում նրանց շարքում 8 մարդ կար։ Կոմիտեն ամենախոշոր գումարը ստացել է նավթային մագնատ և արդյունաբերող Փոլ Գեթիի (1892-1976) ժառանգից։ Գորդոն Գեթին Թրամփի պարտության համար 1 մլն դոլար է նվիրաբերել։

Մյուս դոնորների թվում նշվել է Hyatt Hotels հյուրանոցների ցանցի կայսրության ժառանգ Ջոն Փրիթցքերը (100 հազար դոլար), համակարգիչների և գաջեթների վաճառքից հարստացած գործարար Մայքլ Կրասնին (10 հազար դոլար), Cargill պարենային ընկերության ժառանգ Գվենդոլին Սոնթեյմ Մեյերը (10 հազար դոլար), ներդրող Ռոբերտ Զիֆը (10 հազար դոլար) և հեջ հիմնադրամների կառավարիչ Ջոզեֆ Էդելմանը (2 հազար դոլար)։

2019 թվականի վերջին հիմնադրված «Լինքոլնի նախագծի» անդամների և ԱՄՆ ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության քաղաքական համոզմունքները տարբերվում են։ Forbes-ի հրապարակման համաձայն՝ կոմիտեն միայն այս տարի 58 մլն դոլար է ներգրավել։ Հուլիսից մինչև հոկտեմբեր ստացվել է 39,4 մլն դոլար, այս նվիրատվությունների 3 տոկոսը կատարել են միլիարդատերերը։

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվելու են հերթական համընդհանուր ընտրությունները։ Ընտրվելու են երկրի նախագահը և փոխնախագահը, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներն ու Սենատի մեկ երրորդը, 13 նահանգապետներ։ Պետության ղեկավարի պաշտոնի համար հանրապետականներից պայքարում է Դոնալդ Թրամփը, որն առաջադրվել է երկրորդ ժամկետի համար, դեմոկրատներից` ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը։ Երդմնակալությունը տեղի է ունենալու 2021 թվականի հունվարի 20-ին։

Հայտնի է Դոնալդ Թրամփի վերջին թեստի արդյունքը

138
թեգերը:
դոլար, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ
Эдуардо Эрнекян на торжественной церемонии присуждения высшего звания Национальный герой Армении (12 октября 2017). Еревaн

Էդուարդո Էռնեկյանը «Հայաստան» հիմնադրամին 3,5 մլն դոլար է նվիրաբերել

0
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ստանալ Արցախին աջակցելու համար։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը տեղեկացնում է, որ արգենտինահայ գործարար, բարերար և Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդո էռնեկյանը նույնպես միացել է «Մենք ենք մեր սահմանները» համազգային շարժմանը։

Էռնեկյանը հիմնադրամին 3,5 մլն ԱՄՆ դոլար է նվիրաբերել։

«Տարիներ շարունակ Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին է»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Արշամյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 27-ի, ժամը 16։50–ի դրությամբ` հիմնադրամն արդեն իսկ 150 մլն 399 հազար դոլար նվիրատվություն է ստացել։ Ստացված նվիրատվություններն ուղղված են միմիայն հումանիտար օգնությանը։

0
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, «Հայաստան» համահայկական հիմնադրամ, Հայաստան, Էդուարդո էռնեկյան
Իրանի զինված ուժերի հրամանատար Աբդուլռահիմ Մուսավին

Իրանական բանակը կպայքարի իր սահմանների մոտ հայտնված ահաբեկիչների դեմ. Իրանի ԶՈւ հրամանատար

81
(Թարմացված է 16:19 27.10.2020)
Իրանի իշխանություններն ավելի վաղ որոշում էին կայացրել ուժեղացնել սահմանների պաշտպանությունը երկրի անվտանգության ապահովման համար:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Իրանական բանակը վճռականորեն պայքարելու է իր սահմանների մոտ հայտնված ահաբեկիչների դեմ։ Ինչպես հաղորդում է Miran Press Telegram-ալիքը, այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի հրամանատար Աբդուլռահիմ Մուսավին։

Ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողություններ են ընթանում նաև Իրանի հարակից մասում։ Իրանի ղեկավարությունը բազմիցս անհանգստություն է հայտնել Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Երկրի իշխանություններն ուժեղացրել են սահմանների պահպանությունն Իրանի անվտանգությունն ապահովելու համար։

«Մեր ուժերը մարտական են տրամադրված և անխնա պայքարելու են ահաբեկիչների, մեր սահմանների մոտ ԻՊ ներկայության դեմ», - նշել է Մուսավին:

Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում զորավարժություններ է անցկացրել

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի նախագահի հատուկ դեսպանորդ Աբբաս Արաքչին կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը քննարկելու համար:

81
թեգերը:
ահաբեկիչ, վարձկաններ, Ադրբեջան, Սահման, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի պատճառով Իրանն ուժեղացրել է սահմանների պաշտպանությունը
ՆԱՏՕ-ն արցախյան պատերազմով թակում է Իրանի դարպասները
Հոսեյն Սալամին այցելել է Իրանի սահմանի Խուդաֆերինի հատված