Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը. արխիվային լուսանկար

Թրամփն ու Պուտինը «հոկտեմբերյան անակնկալ» են պատրաստել

2237
(Թարմացված է 01:44 14.10.2020)
СНВ-3 պայմանագիրը դանդաղ վախճանվում էր, և միայն մի քանի ամիս առաջ ամերիկացիներն «արթնացան» և սկսեցին խորհրդակցել Ռուսաստանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Որքան մոտենում են ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները, այնքան ավելի կարևոր է դառնում անկանխատեսելիության գործոնը։ ԱՄՆ-ում սիրում են խոսել «հոկտեմբերյան անակնկալի» մասին՝ իրադարձության կամ տեղեկության, որը կարող է փոխել նախնտրական իրավիճակը` կշեռքի նժարը վճռականորեն թեկնածուներից մեկի կողմը թեքելով։

«Անակնկալը» կարող է լինել ինչպես նախօրոք ծրագրված, այնպես էլ տարերային՝ թեկնածուի որևէ վառ արարք, նոր վարկաբեկող նյութ, բնական աղետի պատասխան, արտաքին քաղաքականության որևէ քայլ։

Այս պահին նման «անակնկալի» կարիք երկու թեկնածուներն էլ ունեն։ Բայց վարկաբեկող նյութեր արդեն այնքան շատ են եղել, որ ոչ մի նոր նյութ արդեն սկզբունքորեն ոչինչ չի ավելացնի «վտանգավոր խելագար Թրամփի» կամ «քնած Բայդենի ու նրա կոռումպացված ընտանիքի» համբավին։ Իսկ ահա արտաքին քաղաքականությունը (թեև ամերիկացիները նախագահ ընտրելիս դրան շատ ուշադրություն չեն դարձնում) կարող է վարկանիշ ավելացնել, և այս հարցում գործող նախագահը բնականորեն առաջ է անցնում (եթե, իհարկե, նա «գերի» չի ընկել, ինչպես 1980թ․-ին Քարթերը՝ Թեհրանում ամերիկացի գերիների պատճառով)։

Նախագահը կարող է ինչ-որ բան պայմանավորվել այլ երկրների ղեկավարների հետ, օրինակ՝ խաղաղարար դառնալ։ Վերջին ամսվա ընթացքում Թրամփն արդեն երկու անգամ օգտագործել է այդ խաղաքարտը․ սկզբում արաբ-իսրայելական հաշտեցման դեպքում (հետո ի՞նչ, որ դրանք ընդամենը Պարսից ծոցի երկու պետություններ են), այնուհետև Սերբիայի և Կոսովոյի համաձայնագրի դեպքում։ Բայց այս ամենն ամերիկացի ընտրողին ոչ մի կերպ ուղղակիորեն չի դիպչում, նրա ինչի՞ն են պետք Բալկաններն ու Մերձավոր Արևելքը։

Պատերազմ սկսել Իրաքում և տանուլ տալ Ամերիկան․ ինչպե՞ս դա պատահեց

Բայց Թրամփը շտապեցնում է նաև Աֆղանստանից զորքերի դուրսբերումը, խոստանալով բոլոր ամերիկացիներին դուրս բերել այնտեղից ոչ թե մինչև գարնան վերջ, այլ մինչև Սուրբ ծննդյան տոներ։ Դա հաստատ չի ստացվի իրականացնել, Սուրբ ծնունդն էլ նոյեմբերի 3-ից հետո է։ Բայց ևս մի բան կա, որը վերաբերում է բոլոր ամերիկացիներին՝ սպառազինությունների մրցավազքը, այդ թվում՝ միջուկային։

Անվտանգություն և փող․ միջուկային պատերազմի վտանգը, թեկուզ և տեսական, և սպառազինության վրա ավելի ու ավելի շատ միջոցներ ծախսելու անհրաժեշտությունը։ Այստեղ կարելի է ցույց տալ, որ հոգ ես տանում խաղաղ երկնքի մասին, իսկ Թրամփը դա սիրում է։ Նա բազմիցս հիշեցրել է, որ միմիայն Կիմ Չեն Ընի հետ իր հանդիպումների շնորհիվ է, որ չեն պատերազմում միջուկային զենք ունեցող ԿԺԴՀ-ի հետ, իսկ այ եթե նախագահը Քլինթոնը լիներ, դժբախտություն էր լինելու։ Բայց հնարովի «կորեական վտանգն» արդեն մոռացվել է, և որպես «հոկտեմբերյան անակնկալ»`  պետք է այլ բան փնտրել։

Եվ Թրամփը կարծես թե որոշել է, որ գտել է․ նա Պուտինի հետ գործարք է ուզում։ Նույն Պուտինի, որ հետ կապերի համար նրան մեղադրում են չորս տարի շարունակ։

Խոսքը չարչրկված և մի քանի ամսից ավարտվող СНВ-3 պայմանագրի մասին է, ընդ որում՝ այն արդեն  գրեթե լիովին թաղել են։ Բայց չէ՞ որ Թրամփն ինքն էր այն թաղում։ Ռուսաստանը, այո, միշտ էլ հանդես է եկել դրա երկարաձգման օգտին՝ նախատեսված 5 տարով, իսկ Վաշինգտոնում ասում էին, որ այն իրենց ձեռնտու չէ, պետք է այն նորից կազմել, լրացնել և առհասարակ դարձնել եռակողմ։

Այսինքն՝ ներառել Չինաստանը, որը ոչ մի ցանկություն չի հայտնել միանալ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրին՝ նշելով, որ այդ սպառազինություններից ավելի քիչ ունի, քան ԱՄՆ-ն և Ռուսաստանը։ Մոսկվան լիովին աջակցում էր Պեկինի այդ դիրքորոշմանը և Չինաստանի վերաբերյալ Միացյալ Նահանգների բոլոր դիտողություններին պատասխանում էր, որ չի զբաղվելու նրան բանակցություններ պարտադրելով։

Ռուսաստանը չէ․ ով է ամերիկացիների «գլուխների» իրական որսորդը

Ամերիկացիները նաև այլ պահանջներ էին ներկայացնում (արդեն երկկողմանի), որոնց մեծ մասը Ռուսաստանի համար անընդունելի էին։ СНВ-3 պայմանագիրը դանդաղ վախճանվում էր, և միայն մի քանի ամիս առաջ ամերիկացիներն «արթնացան» և սկսեցին խորհրդակցել Ռուսաստանի հետ։

Դրանից հետո որոշ ամերիկյան պարբերականներում Սպիտակ տնից և Կոնգրեսից արտահոսած տեղեկություններ հայտնվեցին․ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի մինչև ընտրությունները ստանալ ռուսական կողմի համաձայնությունը սպառազինությունների կրճատման պայմանագրի երկաձգման համար»։

Նախագահի աշխատակազմի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ որոշումներն ընդունվել են ամենաբարձր մակարդակով` Ազգային անվտանգության խորհրդում և Պետական դեպարտամենտում։

Պարբերականը նշում է, որ նախընտրական միջուկային համաձայնագրի շուրջ աշխատանքի նոր գրաֆիկը «անակնկալ է դարձել բարձրաստիճան հանրապետականների և Սպիտակ տան որոշ ներկայացուցիչների համար»։

Կրեմլը, իհարկե, զուսպ է արձագանքել։

«Աղբյուրներին չենք արձագանքի, ֆեյքերը չափազանց շատ են։ Սա թեժ թեմա է, ամերիկացիների հետ շփման մեջ այն առաջնային է մեզ համար։ Փորձագիտական մակարդակով շփումը շարունակվում է»,–ասել են Կրեմլից։

Թրամփն ակնհայտորեն անակնկալ է պատրաստում` Պուտինի հետ համաձայնագիր։ Ընդ որում. նա ստիպված չի լինի մեկնել Մոսկվա, իսկ ՌԴ նախագահը ստիպված չի լինի մեկնել Վաշինգտոն։ Գործը կսահմանափակվի երկու նախագահների համատեղ հայտարարությամբ կամ նրանով, ինչն ամերիկացի բանակցող Մարշալ Բիլինգսլին անվանում է СНВ-3-ի երկարաձգմանը նախորդող նախագահական հուշագրի ստորագրում։ Այսինքն՝ դա նախնական համաձայնագիր կլինի, որում կարձանագրվեն ապագա նոր պայմանագրի ուրվագծերը և կհայտարարվի СНВ-3-ի երկարաձգման մասին, բայց ոչ թե հինգ, այլ հնարավոր է՝ երկու կամ երեք տարով։

Մի՞թե Վաշինգտոնն իրոք պատրաստ է այդպիսի քայլի։ Չէ՞ որ երբ Բիլինգսլին հայտարարեց, թե ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ հոկտեմբերի 5-ին Հելսինկիում «կարևոր առաջընթաց» է գրանցվել և կողմերը մոտեցել են համաձայնության, Ռյաբկովը զարմացավ ամերիկյան լավատեսությունից։

Ամերիկացիները «ռուսական հետք» են գտել համաշխարհային ահաբեկչության մեջ. ինչ են առաջարկում

 «Բանակցությունները ցույց տվեցին, որ մոտեցումների հսկայական տարբերությունները պահպանվել է, այդ թվում՝ նման պայմանավորվածության առանցքային կետերի շուրջ։ Մենք սկզբունքորեն հնարավոր ենք համարում որոշակի նախնական պայմանավորվածությունը, որը թույլ կտար խոսել հետագա աշխատանքի հիմնական ուղղությունների և բնութագրերի որոշման մասին։ Բայց ընդամենը հնարավոր ենք համարում այդպիսի տարբերակը»,–ասաց Ռյաբկովը։

Ընդ որում, Բիլինգսլիի և Թրամփի հանդիպումը մեկ այլ հանդիպման յուրօրինակ շարունակությունն է․ հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի ունեցան ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենի բանակցությունները։

Դա առաջին անձնական հանդիպումն էր, և հենց դրա արդյունքներն են ծնել ամերիկացիների լավատեսությունը։ Կարելի է վստահաբար ենթադրել, որ այն կապված է ոչ թե Ռուսաստանի կողմից ինչ-որ զիջումների, այլ այն բանի հետ, որ СНВ-3-ի երկարաձգման նախնական փաստաթղթի ստորագրման և երկու նախագահների համատեղ հայտարարության մասին քաղաքական և սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել։

Հաջողված հարված, կամ Ամերիկայի հեղափոխությունն ընդդեմ ռուս-արաբական հզորության` ճնշված է

Դրանից հետո` արդեն Բիլինգսլիի և Ռյաբկովի բանակցություններում, ամերիկացիները սովորության համաձայն շարունակել են ճնշում գործադրելու մարտավարությունը․ մեկ էլ տեսար՝ ստացվի ռուսներից ինչ-ինչ զիջումներ ստանալ։ Չի ստացվի․ քաղաքական համաձայնություն ՌԴ-ի կողմից արդեն իսկ կա, բայց այն հստակ պայմաններով է տրված՝ ոչ մի Չինաստան։ Պայմանագիրը երկարաձգվում է այնքան ժամանակով, որքան պետք է նորը կազմելու համար։ Եթե  Թրամփը համաձայն է, մենք պատրաստ ենք օգնել նրան «հոկտեմբերյան անակնկալի» հարցում։

Մոտակա օրերին մեն կիմանանք Թրամփի պատասխանը, և ինչ-որ բան հուշում է, որ նա բաց չի թողնի Պուտինի հետ համատեղ պայմանագիր ստորագրելու հնարավորությունը, որը կօգնի նրան վերընտրվել և, հետևաբար, նրա կարիերայի վերջին համաձայնագիրը չի լինի։

2237
թեգերը:
ԱՄՆ, Ռուսաստան, Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Եվրոպան սկսում է պաշտպանվել Ամերիկայից. «անհնազանդության» շղթայական ռեակցիա
Իրականում. Աշխարհը հասկանում է հա՛մ Ամերիկայի վարքագիծը, հա՛մ Իրանի պատասխան քայլերը
Իրականում, հայ-ռուսական հարաբերություններն այնքան էլ հեշտ պատառ չեն ամերիկացիների համար
Автомобиль скорой помощи в Лионе

Լիոնի հունական եկեղեցու մոտ կրակոցներ են հնչել. ուղղափառ եկեղեցու քահանան վիրավոր է

148
(Թարմացված է 20:57 31.10.2020)
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հորդորել է խուսափել Լիոնի այն հատվածից, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը: Կասկածյալը փախել է։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի Լիոն քաղաքի յոթերորդ թաղամասում գտնվող հունական եկեղեցու հարևանությամբ կրակոցներ են հնչել։ Տեղական Progres թերթը, վկայակոչելով ականատեսներին, գրում է, որ փրկարարները մեկ վիրավորի են տարհանել։ Խոսքը ուղղափառ եկեղեցու քահանայի մասին է։

Թաղամասում անվտանգության գոտի է գծվել, տեղում ծառայություն են իրականացնում ոստիկանության ուժեղացված ստորաբաժանումները։

Տեղական հեռուստաընկերության հաղորդմամբ՝ եկեղեցու սպասավորը փակելիս է եղել տաճարի դուռը, երբ անհայտ տղամարդը կրակ է բացել նրա ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 29-ին ֆրանսիական Լիոնի ոստիկանությունը երկաթուղային կայարանում բերման էր ենթարկել դանակով զինված մի մարդու: Դրանից մեկ օր առաջ Նիցցայի Աստվածամոր տաճարում հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով երեք մարդ էր մահացել։ Մի կնոջ գլխատել էին, եկեղեցու սպասավորի կոկորդը կտրել։ Հարձակում գործած անձին իրավապահները ձերբակալել էին։

Ահաբեկչությունը սահման չունի. Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձը՝ Էմանուել Մակրոնին

148
թեգերը:
կրակոց, քահանա, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում սպանել են ոստիկանների վրա դանակով հարձակված տղամարդուն
Ֆրանսիայում կանխել են հայերի ու թուրքերի բախումները
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը խոսել է Նիցցայում տեղի ունեցածի մասին

Մահացել է լեգենդար դերասան Շոն Քոներին

145
(Թարմացված է 17:04 31.10.2020)
Նրա դերասանական կարիերան տևել է տասնամյակներ, նկարահանվել է ավելի քան 90 գեղարվեստական ֆիլմերում։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Այսօր կյանքից հեռացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոներին։ Տեղեկությունը հայտնում են միջազգային առաջատար լրատվամիջոցները՝ հղում անելով նրա ընտանիքին։

Քոներին իր 90-ամյակը տոնել էր օգոստոսին։

Շոտլանդացի դերասանն առավել հայտնի էր գործակալ Ջեյմս Բոնդի կերպարով։ Նա Բոնդի առաջին դերակատարն էր և նկարահանվել էր ֆիլմաշարի յոթ մասերում։

Նրա դերասանական կարիերան տևել է տասնամյակներ։ Նկարահանվել է ավելի քան 90 գեղարվեստական ֆիլմում և հեռուստատեսային սերիալներում։ Բազմաթիվ հեղինակավոր մրցանակների է արժանացել՝ «Օսկար», երկու «Բաֆտա», երեք «Ոսկե գլոբուս, Բրիտանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի 5 մրցանակ և այլն։

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին 2000 թվականին ասպետի կոչում էր շնորհել նրան։

145
թեգերը:
Մահ, դերասան
Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել

56
(Թարմացված է 02:08 01.11.2020)
ՀՀ վարչապետի խոսնակը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը «Տելեգրամում» օգտահաշիվ չունի։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել ու գործում «Տելեգրամում»։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Տեղեկացնում եմ, որ վարչապետը «Տելեգրամում» հաշիվ չունի»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ից ծավալված պատերազմի ընթացքում բազմաթիվ կեղծ էջեր են բացվում սոցիալական ցանցերում։

Պետական տարբեր կառույցներ հանրությանը պարբերաբար հորդորում են զգոնություն ու աչալրջություն դրսևորել։

Հայերն Ադրբեջանի պետական փաստաթղթերի հասանելիություն են ստացել. տեսանյութ

56
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Մարտական գործողությունները մոտենում են Հայաստանի սահմանին. Փաշինյանը դիմել է Պուտինին
Փաշինյանը բացատրել է Հայաստան-Արցախ սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը
Փաշինյանն ասել է` ինչ հաջորդականությամբ կարող է լուծվել հակամարտությունը