Բողոքի ակցիա Հռոմում

Հայերն ընդդեմ ահաբեկչության. Հռոմում անցկացված ակցիային նաև իտալացիներ են մասնակցել

99
(Թարմացված է 20:58 13.10.2020)
Իտալացի գործիչը նշել է, որ հայերն են 20-–րդ դարում առաջինն ցեղասպանության սարսափը զգացել, հիմա էլ հետապնդվում են Լեռնային Ղարաբաղում։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Այսօր Իտալիայի մայրաքաղաք Հռոմում բողոքի ակցիա են անցկացրել իտալահայ համայնքի ներկայացուցիչները՝ ընդդեմ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի։ Տեղեկությունը հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։

Ցույցի մասնակիցները Հռոմ էին եկել Իտալիայի տարբեր քաղաքներից Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պետական դրոշներով և պաստառներով՝ «Հայերն ընդդեմ թուրքերի և ադրբեջանցիների ահաբեկչության», «Հայաստանը խաղաղություն է ուզում»։

Բողոքի ցույցին մասնակցում էին ոչ միայն հայեր, այլև իտալացիներ։ «Լեգա» կուսակցության առաջնորդ, սենատոր Մատեո Սալվինին դիմել է Եվրամիության երկրներին՝ կոչ անելով պաշտպանել հայերին։ Իտալիայում ՀՀ դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում ներկայացրել է Սալվինիի հայտարարությունը։

«Չպետք է մոռանանք այն տառապանքներն ու ավերածությունը, որն ապրում է մեզ մտերիմ ժողովուրդը, և որի մասին շատ քիչ է խոսվում: Այսօր Հռոմում ես իմ և Լեգայի աջակցությունն եմ հայտնում հայերի գոյության և խաղաղության իրավունքին: Նրանք առաջինը զգացին ցեղասպանության սարսափը և այժմ հետապնդվում են Լեռնային Ղարաբաղում: Եթե ԵՄ-ն իմաստ ունի, պաշտպանեք այս եղբայրներին՝ Մերձավոր Արևելքում և Կովկասում եվրոպական քաղաքակրթության ֆորպոստին»,- ասել է Սալվինին։

Глава партии Лега Матео Сальвини на акции в поддержку народа Карабаха против турецко-азербайджанской агрессии (13 октября 2020). Рим
«Լեգա» կուսակցության առաջնորդ, իտալացի քաղաքական գործիչ Մատեո Սալվինին

Նշենք, որ հայկական սփյուռքը նմանատիպ բողոքի ակցիաներ է իրականացնում աշխարհի շատ երկրներում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

99
թեգերը:
Եվրամիություն, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, հայեր, Բողոքի ակցիա, իտալացի, Իտալիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1868)
Ըստ թեմայի
Մնացականյանը վերիֆիկացիոն համակարգերի ներդրման անհրաժեշտությունը ներկայացրել է ՄԽ–ին
Փարիզը կոչ է արել կատարել ԼՂ-ում հրադադարի մասին պայմանավորվածությունները
«Ես տեղում եմ»․ Տավուշում առաջնագծի զինծառայողներին աջակցելու յուրահատուկ արշավ է սկսվել
Автомобиль скорой помощи в Лионе

Լիոնի հունական եկեղեցու մոտ կրակոցներ են հնչել. ուղղափառ եկեղեցու քահանան վիրավոր է

148
(Թարմացված է 20:57 31.10.2020)
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հորդորել է խուսափել Լիոնի այն հատվածից, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը: Կասկածյալը փախել է։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի Լիոն քաղաքի յոթերորդ թաղամասում գտնվող հունական եկեղեցու հարևանությամբ կրակոցներ են հնչել։ Տեղական Progres թերթը, վկայակոչելով ականատեսներին, գրում է, որ փրկարարները մեկ վիրավորի են տարհանել։ Խոսքը ուղղափառ եկեղեցու քահանայի մասին է։

Թաղամասում անվտանգության գոտի է գծվել, տեղում ծառայություն են իրականացնում ոստիկանության ուժեղացված ստորաբաժանումները։

Տեղական հեռուստաընկերության հաղորդմամբ՝ եկեղեցու սպասավորը փակելիս է եղել տաճարի դուռը, երբ անհայտ տղամարդը կրակ է բացել նրա ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 29-ին ֆրանսիական Լիոնի ոստիկանությունը երկաթուղային կայարանում բերման էր ենթարկել դանակով զինված մի մարդու: Դրանից մեկ օր առաջ Նիցցայի Աստվածամոր տաճարում հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով երեք մարդ էր մահացել։ Մի կնոջ գլխատել էին, եկեղեցու սպասավորի կոկորդը կտրել։ Հարձակում գործած անձին իրավապահները ձերբակալել էին։

Ահաբեկչությունը սահման չունի. Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձը՝ Էմանուել Մակրոնին

148
թեգերը:
կրակոց, քահանա, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում սպանել են ոստիկանների վրա դանակով հարձակված տղամարդուն
Ֆրանսիայում կանխել են հայերի ու թուրքերի բախումները
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը խոսել է Նիցցայում տեղի ունեցածի մասին

Մահացել է լեգենդար դերասան Շոն Քոներին

145
(Թարմացված է 17:04 31.10.2020)
Նրա դերասանական կարիերան տևել է տասնամյակներ, նկարահանվել է ավելի քան 90 գեղարվեստական ֆիլմերում։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Այսօր կյանքից հեռացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոներին։ Տեղեկությունը հայտնում են միջազգային առաջատար լրատվամիջոցները՝ հղում անելով նրա ընտանիքին։

Քոներին իր 90-ամյակը տոնել էր օգոստոսին։

Շոտլանդացի դերասանն առավել հայտնի էր գործակալ Ջեյմս Բոնդի կերպարով։ Նա Բոնդի առաջին դերակատարն էր և նկարահանվել էր ֆիլմաշարի յոթ մասերում։

Նրա դերասանական կարիերան տևել է տասնամյակներ։ Նկարահանվել է ավելի քան 90 գեղարվեստական ֆիլմում և հեռուստատեսային սերիալներում։ Բազմաթիվ հեղինակավոր մրցանակների է արժանացել՝ «Օսկար», երկու «Բաֆտա», երեք «Ոսկե գլոբուս, Բրիտանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի 5 մրցանակ և այլն։

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին 2000 թվականին ասպետի կոչում էր շնորհել նրան։

145
թեգերը:
Մահ, դերասան
Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել

56
(Թարմացված է 02:08 01.11.2020)
ՀՀ վարչապետի խոսնակը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը «Տելեգրամում» օգտահաշիվ չունի։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել ու գործում «Տելեգրամում»։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Տեղեկացնում եմ, որ վարչապետը «Տելեգրամում» հաշիվ չունի»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ից ծավալված պատերազմի ընթացքում բազմաթիվ կեղծ էջեր են բացվում սոցիալական ցանցերում։

Պետական տարբեր կառույցներ հանրությանը պարբերաբար հորդորում են զգոնություն ու աչալրջություն դրսևորել։

Հայերն Ադրբեջանի պետական փաստաթղթերի հասանելիություն են ստացել. տեսանյութ

56
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Մարտական գործողությունները մոտենում են Հայաստանի սահմանին. Փաշինյանը դիմել է Պուտինին
Փաշինյանը բացատրել է Հայաստան-Արցախ սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը
Փաշինյանն ասել է` ինչ հաջորդականությամբ կարող է լուծվել հակամարտությունը