Մհեր Մարգարյան

Բաքուն նախապես պատրաստվել է Ղարաբաղի վրա հարձակմանը․ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

463
(Թարմացված է 21:09 12.10.2020)
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ասել է, որ հարձակում գործելուց մեկ շաբաթ առաջ Ադրբեջանը փակել է օդային հաղորդակցությունը, պատրաստել ռազմական ռեզերվը, բռնագրավել քաղաքացիական բեռնատարները ռազմական կարիքների համար։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը նախապես հարձակում է ծրագրել Լեռնային Ղարաբաղի վրա։ Տեղեկությունը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի Առաջին հանձնաժողովի (Զինաթափում և միջազգային անվտանգություն) նիստում։

«Նրանց հարձակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա իրականացվել է Թուրքիայի ու Թուրքիայի կողմից աջակցություն ստացող արտասահմանյան գրոհային ահաբեկիչների մասնակցությամբ, ինչը 90-ականներից ի վեր տարածաշրջանում ամենավտանգավոր իրավիճակն է ստեղծել», - ասել է Մարգարյանը։

Նա հավելել է, որ լայնածավալ հարձակման թափն ու բնույթը վկայում են, որ այն ծրագրված է եղել։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը նախապես կենտրոնացրել է հարյուրավոր մարտական տանկեր, ծանր հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մարտական ինքնաթիռներ, ուղղաթիռներ ու ԱԹՍ-ներ։

«Ադրբեջանը հարձակումից մեկ շաբաթ առաջ փակել է օդային հաղորդակցությունը, պատրաստել է ռազմական ռեզերվը, բռնագրավել է քաղաքացիական բեռնատարները ռազմական կարիքների համար», - նշել է ՀՀ մշտական ներկայացուցիչը։

Կասետային զինատեսակներ․ ինչո՞ւ են դրանք արգելված

Նա նշել է նաև, որ սեպտեմբերի 25-ին` մարտական գործողություններից երկու օր առաջ, «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մերժել է ԵԱՀԿ դիտորդների հարցումը շփման գծի երկայնքով մոնթորինգ անցկացնելու վերաբերյալ»։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 12-ի ժամը 20։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 525 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4919 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

463
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1629)
Ըստ թեմայի
Արման Թաթոյանը ՄԱԿ երկու զեկույց կուղարկի` լրագրողների և վարձկանների հարցով
Ադրբեջանը գնդակոծում է Արցախը ՄԱԿ-ի կողմից արգելված կասետային ռումբերով. տեսանյութ
Զոհվում են անմեղ մարդիկ. ՄԱԿ-ը կոչ է արել դադարեցնել կրակը ԼՂ հակամարտության գոտում
Մել Գիբսոն

Շատ խոր տխրությամբ լսեցի` ինչ է կատարվում Արցախում. Գիբսոնն աջակցություն է հայտնել հայերին

29
(Թարմացված է 13:25 26.10.2020)
Գիբսոնն իր տեսաուղերձում նշում է, որ աղոթում է հայերի համար, աղոթում է, որպեսզի պատերազմը խաղաղությամբ ավարտվի։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հոլիվուդյան հայտնի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնն անհանգստացած է Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններով։ RT–ին Twitter–ի իր էջում տեղադրել է Գիբսոնի տեսաուղերձը։

Հայերի ցավը ռուս լուսանկարչի աչքերով

«Շատ խոր տխրությամբ լսեցի, թե ինչ է կատարվում Հայաստանում և Արցախում։ Ես շատ հայ ընկերներ ունեմ ԱՄՆ–ում, որոնք պատմում են այս օրերին իրենց հարազատների կորստի մասին... Հայերին ես շատ եմ հարգում` մեծահոգի և ամուր մարդիկ են, որոնք մի շարք դժվարությունների են բախվել»,–ասում է դերասանը։

​Նա նշում է նաև, որ աղոթում է հայերի համար, աղոթում է, որպեսզի պատերազմը խաղաղությամբ ավարտվի և մեծ ուժերը միջամտեն ու լուծում տան հարցին։

Գիբսոնը հույս է հայտնում, որ խաղաղությունը կվերականգնվի։ Նա կոչ է անում հայերին ուժեղ լինել և շարունակել իրենց անելիքները։

Հայերին սպանում է Թրամփի ընկեր Էրդողանը. Շոն Փենն ամոթանք է տվել ամերիկացիներին

29
թեգերը:
Մել Գիբսոն, Պատերազմ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1629)
Ըստ թեմայի
Ինչպես տարբերել թացը չորից, կամ ինչ պետք է իմանան հայերը պատերազմի ժամանակ
Իսրայելի հայերը բողոքի ակցիա են իրականացրել Երուսաղեմի ԱԳՆ շենքի դիմաց
Հայերն ապրել են ու կապրեն Արցախում ընդմիշտ. բողոքի ակցիա` Շվեդիայում
Սերգեյ Լավրով

Համանախագահների եռյակն է այս հին հակամարտությունը կարգավորելու ճանաչված ձևաչափը. Լավրով

378
(Թարմացված է 10:51 26.10.2020)
ՌԴ ԱԳ նախարարը Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը խաղաղ կարգավորմանն աջակցելու շահերից ելնելով։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը չի թաքցնում, որ դեմ է ԼՂ խնդրի` ռազմական ճանապարհով կարգավորումը։ Այս մասին հունական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սեգեյ Լավրովը։

«Բացառապես քաղաքական լուծման օգտին են արտահայտվել Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ–ի նախագահները` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ։ Հատկապես համանախագահների եռյակն է հանդիսանում այս հին հակամարտությունը կարգավորելու համընդհանուր ճանաչված  ձևաչափը»,– ասել է Լավրովը։

ԱԳ նախարարը շեշտել է, որ ս.թ. հոկտեմբերի 10-ից ՄԽ համանախագահ երկրները` Ադրբեջանի ու Հայաստանի  մասնակցությամբ, հանգեցին կրակի դադարեցման համաձայնության` մաքսիմալ բովանդակային բանակցային գործընթացի վերսկսմամբ։

«Համոզում ենք մեր թուրք գործընկերներին, որ նպատակահարմար է օգտագործել իրենց ազդեցությունն այս ուղղությանն աջակցելու շահերից ելնելով: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մ. Չավուշօղլուի հետ անցկացրել եմ մի քանի հեռախոսային խոսակցություն Լեռնային Ղարաբաղի թեմայով»,– ասել է Լավրովը։

Նա նաև կոչ է անում բոլոր «արտաքին խաղացողներին» անել ամեն ինչ կանխելու ռազմական սցենարի հետագա զարգացումը, կողմերի հույզերը սառեցնելու, ակտիվացնելու աշխատանքը՝ խաղաղ գործընթացների վերսկսելու պայմաններ ստեղծելու համար:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, համանախագահող երկիր Ֆրասիայի միջնորդությամբ, երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել էր հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

Ղարաբաղյան հակամարտության գոտում հումանիտար հրադադարի մասին երրորդ պայմանավորվածությունը ԵԱՀԿ ՄԽ 3–րդ համանախագահ երկրի առաջնորդը հայտարարեց։ Հոկտեմբերի 25–ին Դոնալդ Թրամփը հայտարարեց հոկտեմբերի 26-ին՝ առավոտյան ժամը 8:00-ից Լեռնային Ղարաբաղում նոր հումանիտար հրադադար հաստատելու մասին։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

378
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Ռուսաստան, Սերգեյ Լավրով
թեմա:
Հրադադար Արցախում
Ըստ թեմայի
Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար
Հերթական խախտումը. թշնամին հարավարևելյան դիրքերի ուղղությամբ է հրետանի կիրառել
Մեզ համար այլընտրանք չեն թողել. Վահրամ Պողոսյանը` հրադադարի խախտման մասին