Տալլին

Թույլ չտալ նոր սպանդ. Էստոնիայի խորհրդարանական ուժն Արցախի մասին հայտարարություն է արել

255
(Թարմացված է 20:08 12.10.2020)
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում այսօր նաև բողոքի ակցիա էր կազմակերպվել` հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը, հայերի նկատմամբ ահաբեկչությունն ու ռազմական հանցագործությունները դադարեցնելու պահանջով։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Էստոնիայի կառավարող կոալիցիայի մաս կազմող պահպանողական կուսակցությունը խորհրդարանում հանդես է եկել Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբջանի սանձազերծած պատերազմը քննադատող հայտարարությամբ։ Հայտարարությունը հնչեցրել է պատգամավոր Ուրմաս Էսպենբերգը, որը խմբակցության անունից մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի կապակցությամբ: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դադարեցնել քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծությունն ու հրետակոծությունը, ինչի պատճառով ամեն օր զոհվում և վիրավորվում են խաղաղ բնակիչներ: Մենք կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել ռազմատեխնիկական օժանդակությունն Ադրբեջանին և բացահայտ աջակցությունը՝ հարցի ռազմական ճանապարհով լուծմանը բարձրաստիճան սպայական կազմի ներգրավմամբ և դադարեցնել ջիհադիստական ահաբեկչական խմբավորումների ձևավորումն ու ուղղորդումն ադրբեջանա-ղարաբաղյան ճակատ»,– ասված է հայտարարության մեջ։

Պահպանողական կուսակցության ներկայացուցիչն անդրադարձել է նաև պատմության ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից հայերի հետապնդման փաստերին` 19-րդ դարի վերջին, 1909, 1988, 1990թթ–ին, ինչպես նաև 1915 թվականին Օսմանյան կայսրությունում կազմակերպված հայերի Ցեղասպանությանը։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նման ջարդ չկրկնվի»,– հայտարարել է պատգամավորը։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ պատմության ընթացքում հայկական տարածքը կրճատվել է 10 անգամ, և Խորհրդային Միության կազմում այն արդեն ամենափոքր հանրապետությունն էր:

Միրզոյանը Մատվիենկոյի հետ խոսել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի չպահպանման մասին

«Արարատը՝ հայերի ազգային խորհրդանիշը, որտեղ հանգրվանել է Նոյան տապանը, ժամանակին երկրի կենտրոնն էր: Հիմա հայերն այն տեսնում են միայն հորիզոնում կամ հայկական կոնյակի շշի վրա՝ որպես նշան: Նույնն էլ Վանը, որը ժամանակին Հայաստանի ներքին լիճ էր: Այս տարածքներում բնակվող հայերը տեղահանվեցին և (կամ) սպանվեցին: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նոր սպանդ չլինի: Այդ նպատակով չպետք է թույլ տալ, որ հակամարտությունը սրվի»,– ասել է Էսպենբերգը:

Խմբակցության ներկայացուցիչը հակամարտող կողմերին կոչ է արել հետևել հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) նախագահների կողմից արված համատեղ հայտարարությանը և վերադառնալ բանակցությունների սեղան, քանզի հարցի կարգավորմանը, էստոնացի քաղաքական գործիչների համոզմամբ, կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով։

Նշենք, որ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում այսօր` հոկտեմբերի 12-ին, նաև բողոքի ակցիա էր կազմակերպվել` հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը, հայերի նկատմամբ ահաբեկչությունն ու ռազմական հանցագործությունները դադարեցնելու պահանջով։

Ակցիայի մանակիցները հայտարարել են, որ ԼՂ–ում` իրենց պատմական հողի վրա բնակվող հայերն այս պահին պայքարում ամբողջ միջազգային ահաբեկչությն դեմ` հանուն իրենց գոյության ու ինքնորոշման իրավունքի։

Ակցիայի մասնակիցները կոչ են արել ճանաչել Արցախի անկախությունը` որպես այդ փոքրիկ երկրի փրկության միակ ճանապարհ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 12-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 480 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

255
թեգերը:
Բողոքի ակցիա, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, խորհրդարան, Էստոնիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1769)
Ըստ թեմայի
Ռազմական կարգավորումն ապագա չունի, դա աղետ է բոլորի համար. Մնացականյան
Արծրուն Հովհաննիսյանը ցույց է տալիս կամավորների աշխատանքն ու շնորհակալություն հայտնում
Զինվորների կարիքների անվան տակ կեղծ դրամահավաքներ են կազմակերպվում
Լուիս Ալմագրոն

Եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումները Ղարաբաղի վրա, հակամարտությունը կլուծվի. Ալմագրո

45
(Թարմացված է 14:52 29.10.2020)
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն կոչ է արել անհապաղ դադարեցնել Արցախի դեմ ագրեսիան:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն վստահ է, որ եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումները Ղարաբաղի վրա, հակամարտությունն անմիջապես կլուծվի: Այդ մասին նա գրել է իր Twitter-ի էջում։

Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա․ օդային տագնապ է հայտարարված

Նա նաև տեղադրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի թողարկած տեսանյութը, որտեղ ներկայացվում է հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտի ծննդատան վրա Ադրբեջանի զինված ուժերի կողմից հասցված հարվածների հետևանքները:

​«Արցախի դեմ ագրեսիան պետք է անմիջապես դադարեցվի։ Եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումը, հակամարտությունն անմիջապես կլուծվի», - գրել է Ալմագրոն։

Հոկտեմբերի 28-ին ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել էին Ստեփանակերտն ու Շուշին: Գնդակոծության թիրախ էին դարձել քաղաքացիական օբյեկտները. հարձակման էին ենթարկվել բժշկական հաստատություններ, այդ թվում և Ստեփանակերտի ծննդատունը: Հարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

45
թեգերը:
Ադրբեջան, Լուիս Ալմագրո, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, ԱՄՆ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1769)
Ըստ թեմայի
Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ժամանակ թուրքերը դանակահարել են երկու հայի. տեսանյութ
«Իմ բախտը պարզապես բերել է, որ ես հայ եմ ծնվել»․ Քիմ Քարդաշյան
Իլհամ Ալիևը որոշել է 2 խնդիր լուծել. ադրբեջանական հերթական կեղծիքի հետքերով
Ավելի քան հարյուր ՀՀ քաղաքացի Թուրքիայից Հայաստան են վերադարձել
Ահաբեկչություն Նիցցայում

Դանակով հարձակում Նիցցայի Աստվածամոր տաճարի մոտ․քաղաքապետը կարծում է, որ ահաբեկչություն է

76
(Թարմացված է 14:04 29.10.2020)
Նիցցայի Աստվածամոր տաճարի մոտ անհայտ տղամարդը դանակով հարձակվել է հավատացյալների վրա։ ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակման ընթացքում զոհվել է երկու մարդ, մի քանիսը վիրավորվել են։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի -Sputnik. Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հայտարարել է, որ Նիցցայի Աստվածամոր տաճարի մոտ դանակով հարձակումը նման է ահաբեկչության։

ԶԼՄ-ների տվյալներով ՝ հարձակման ընթացքում զոհվել է երկու մարդ, մի քանիսը վիրավորվել են։ Ընդ որում, որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ գլխատվել է 60-ամյա մի կին։

«Ես հաստատում եմ` սա նման է ահաբեկչության»,-Twitter - ի իր էջում գրել է Էստրոզին:

Նա հայտնել է, որ գտնվում է հանցագործության վայրում և հաստատել է, որ անհայտ տղամարդուն ձերբակալել են։

76
թեգերը:
Նիցցա, Սպանություն, տաճար, Ահաբեկչություն, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Պուտինը Էրդողանին իր մտահոգությունն է հայտնել Արցախում կռվող ահաբեկիչների վերաբերյալ
Արդբեջանցիներն առաջնագծում ահաբեկչական խմբավորումների բազաներ են ստեղծում. ԱՀ ՊՆ
Ադրբեջանը որոշ ուղղություններով վերահսկողությունը հանձնել է ահաբեկչական խմբավորումներին

«Լավաշ ենք թխում, ուղարկենք սահման»․ Տեղ գյուղում կանայք իրենց գործը լավ գիտեն

0
(Թարմացված է 15:04 29.10.2020)
Կանայք պատերազմի առաջին օրից հաց թխելու առաքելությունն են ստանձնել։ Ասում են՝ հայ զինվորի համար հացը պարտադիր է, որ ուժը տեղը լինի ու կարողանա պայքարել թշնամու դեմ։

Սյունիքի մարզի Տեղ գյուղում կանայք սահմանում կռվող տղաների համար լավաշ են թխում։ Ասում են դա էլ պայքարի իրենց եղանակն է։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է գյուղում ու զրուցել հացթուխ կանանց հետ։

«Լավաշ ենք թխում, ուղարկենք սահման մեր զինվորների, որդիների, եղբայրների համար։ Աշխարհին թող խաղաղություն լինի, բոլորը ողջ ու առողջ վերադառնան իրենց ծնողների մոտ»,-ասում է Կարին Սմբատյանը։

Հացթուխ կանանցից մյուսն էլ, շարունակելով Կարինի խոսքը, հայ զինվորին ուժ ու կորով է մաղթում։

«Ուզում եմ, որ բոլոր զինվորները, այդ թվում իմ տղան, առողջ ու անփորձանք վերադառնան իրենց ընտանիքների, իրենց մայրերի մոտ»,-ասում է Թերեզա Մեսրոպյանը։

Կանայք պատերազմի առաջին օրից հաց թխելու առաքելությունն են ստանձնել։

Ասում են՝ հայ զինվորի համար հացը պարտադիր է, որ ուժը տեղը լինի ու կարողանա պայքարել թշնամու դեմ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1769)