Верховный представитель Евросоюза по иностранным делам и политике безопасности Жозеп Боррель

Եվրամիությունում քննարկվել է ԼՂ-ում կրակի դադարեցմանն աջակցելու հնարավորությունը

365
(Թարմացված է 20:08 12.10.2020)
Ավելի վաղ Եվրամիությունը հակամարտության կողմերին կոչ էր արել խստորեն պահպանել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը:

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Եվրամիության անդամ երկրների ԱԳ ղեկավարների խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանն աջակցելու հնարավորությունը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Մենք քննարկել ենք, թե ինչպես անենք, որ աջակցենք կրակի դադարեցման հարցում», - ասել է Բորելը:

Ավելի վաղ Եվրամիությունը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ էր արել խստորեն պահպանել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, ինչպես նաև անհապաղ ձեռնամուխ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո առանց նախապայմանների և համաձայնեցված սկզբունքների հիման վրա առարկայական  բանակցություններին վերսկսմանը:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Չնայած դրան, ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը` թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 12-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 480 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

365
թեգերը:
Եվրամիություն, Ադրբեջան, հրադադար, Պատերազմ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1769)
Ըստ թեմայի
Խաղաղ ակցիա Երևանի փողոցներում. պահանջը Արցախի միջազգային ճանաչումն է. տեսանյութ
Թուրքիայի ակտիվ դերն արտահայտվում է ահաբեկիչների առկայությամբ. Մնացականյան
Միրզոյանը Մատվիենկոյի հետ խոսել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի չպահպանման մասին
Լուիս Ալմագրոն

Եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումները Ղարաբաղի վրա, հակամարտությունը կլուծվի. Ալմագրո

41
(Թարմացված է 14:52 29.10.2020)
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն կոչ է արել անհապաղ դադարեցնել Արցախի դեմ ագրեսիան:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն վստահ է, որ եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումները Ղարաբաղի վրա, հակամարտությունն անմիջապես կլուծվի: Այդ մասին նա գրել է իր Twitter-ի էջում։

Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա․ օդային տագնապ է հայտարարված

Նա նաև տեղադրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի թողարկած տեսանյութը, որտեղ ներկայացվում է հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտի ծննդատան վրա Ադրբեջանի զինված ուժերի կողմից հասցված հարվածների հետևանքները:

​«Արցախի դեմ ագրեսիան պետք է անմիջապես դադարեցվի։ Եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումը, հակամարտությունն անմիջապես կլուծվի», - գրել է Ալմագրոն։

Հոկտեմբերի 28-ին ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել էին Ստեփանակերտն ու Շուշին: Գնդակոծության թիրախ էին դարձել քաղաքացիական օբյեկտները. հարձակման էին ենթարկվել բժշկական հաստատություններ, այդ թվում և Ստեփանակերտի ծննդատունը: Հարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

41
թեգերը:
Ադրբեջան, Լուիս Ալմագրո, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, ԱՄՆ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1769)
Ըստ թեմայի
Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ժամանակ թուրքերը դանակահարել են երկու հայի. տեսանյութ
«Իմ բախտը պարզապես բերել է, որ ես հայ եմ ծնվել»․ Քիմ Քարդաշյան
Իլհամ Ալիևը որոշել է 2 խնդիր լուծել. ադրբեջանական հերթական կեղծիքի հետքերով
Ավելի քան հարյուր ՀՀ քաղաքացի Թուրքիայից Հայաստան են վերադարձել
Ահաբեկչություն Նիցցայում

Դանակով հարձակում Նիցցայի Աստվածամոր տաճարի մոտ․քաղաքապետը կարծում է, որ ահաբեկչություն է

75
(Թարմացված է 14:04 29.10.2020)
Նիցցայի Աստվածամոր տաճարի մոտ անհայտ տղամարդը դանակով հարձակվել է հավատացյալների վրա։ ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակման ընթացքում զոհվել է երկու մարդ, մի քանիսը վիրավորվել են։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի -Sputnik. Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հայտարարել է, որ Նիցցայի Աստվածամոր տաճարի մոտ դանակով հարձակումը նման է ահաբեկչության։

ԶԼՄ-ների տվյալներով ՝ հարձակման ընթացքում զոհվել է երկու մարդ, մի քանիսը վիրավորվել են։ Ընդ որում, որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ գլխատվել է 60-ամյա մի կին։

«Ես հաստատում եմ` սա նման է ահաբեկչության»,-Twitter - ի իր էջում գրել է Էստրոզին:

Նա հայտնել է, որ գտնվում է հանցագործության վայրում և հաստատել է, որ անհայտ տղամարդուն ձերբակալել են։

75
թեգերը:
Նիցցա, Սպանություն, տաճար, Ահաբեկչություն, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Պուտինը Էրդողանին իր մտահոգությունն է հայտնել Արցախում կռվող ահաբեկիչների վերաբերյալ
Արդբեջանցիներն առաջնագծում ահաբեկչական խմբավորումների բազաներ են ստեղծում. ԱՀ ՊՆ
Ադրբեջանը որոշ ուղղություններով վերահսկողությունը հանձնել է ահաբեկչական խմբավորումներին

«Լավաշ ենք թխում, ուղարկենք սահման»․ Տեղ գյուղում կանայք իրենց գործը լավ գիտեն

0
Կանայք պատերազմի առաջին օրից հաց թխելու առաքելությունն են ստանձնել։ Ասում են՝ հայ զինվորի համար հացը պարտադիր է, որ ուժը տեղը լինի ու կարողանա պայքարել թշնամու դեմ։

Սյունիքի մարզի Տեղ գյուղում կանայք սահմանում կռվող տղաների համար լավաշ են թխում։ Ասում են դա էլ պայքարի իրենց եղանակն է։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է գյուղում ու զրուցել հացթուխ կանանց հետ։

«Լավաշ ենք թխում ուղարկենք սահման մեր զինվորների,որդիների, եղբայրների համար։ Աշխարհին թող խաղաղություն լինի, բոլորը ողջ ու առողջ վերադառնան իրենց ծնողների մոտ»,-ասում է Կարին Սմբատյանը։

Հացթուխ կանանցից մյուսն էլ, շարունակելով Կարինի խոսքը, հայ զինվորին ուժ ու կորով է մաղթում։

«Ուզում եմ, որ բոլոր զինվորները, այդ թվում իմ տղան, առողջ ու անփրձանք վերադառնան իրենց ընտանիքների, իրենց մայրերի մոտ»,-ասում է Թերեզա Մեսրոպյանը։

Կանայք պատերազմի առաջին օրից հաց թխելու առաքելությունն են ստանձնել։

Ասում են՝ հայ զինվորի համար հացը պարտադիր է, որ ուժը տեղը լինի ու կարողանա պայքարել թշնամու դեմ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1769)