Քիմ Քարդաշյան

Քարդաշյանը հորդորում է հետևել իր օրինակին. նա 1 մլն դոլար կփոխանցի «Հայաստան» հիմնադրամին

203
(Թարմացված է 01:23 11.10.2020)
Քիմ Քարդաշյանը տեսաուղերձով է հանդես եկել ու դիմել իր հետևորդներին, որպեսզի յուրաքանչյուրն իր հնարավորության չափով ինչ–որ քայլ անի։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Spurtnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեկ միլիոն դոլար կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս մասին նա տեղեկացրել է Facebook սոցցանցի իր պաշտոնական էջում տեսաուղերձի միջոցով:

Նա իր հետևորդներին հորդորում է հետևել իր օրինակին:

«Հրավիրում է ձեզ միանալ ինձ։ Անկախ նրանից, թե դուք ինչ կանեք` կիրազեկեք մարդկանց, սոցցանցերում գրառումներ կանեք կամ էլ 1 դոլար կնվիրաբերեք, յուրաքանչյուրդ էլ օգնած կլինեք»,–գրել է նա։

Քիմ Քարդաշյանը վստահեցնում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն անմիջականորեն օգնում է նրանց, ովքեր տուժել են այս ընթացքում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

 

203
թեգերը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Քիմ Քարդաշյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1554)
Ըստ թեմայի
Ստեփանակերտի հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է Մոսկվայի բանակցություններին. Պողոսյան
Սա զազրելի ագրեսիա է. Զոհրաբ Մնացականյանը` Ստեփանակերտի հրթիռակոծման մասին
Տունը վնասվել է, անասնագոմը` ամբողջությամբ այրվել. նոր տեսանյութ Ստեփանակերտից
Արցախ

Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախ հանրապետությունը

129
(Թարմացված է 00:39 24.10.2020)
ԱՄՆ կոնգրեսականի խոսքով` Ալիևին ու Էրդողանին պետք է հասկացնել, որ եթե շարունակեն պատերազմը, ապա կտեսնեն դրա հետևանքները։ Միացյալ Նահանգները «ձեռքերը ծալած» չի նստելու։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պաշտոնապես կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախ հանրապետությունը։

«Տևական ժամանակ է, ինչ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմում են Արցախի դեմ, գնդակոծում խաղաղ բնակավայրերը, եկեղեցիները` ռազմական հանցագործություններ կատարելով: Ադրբեջանի գրոհները հետ մղելիս զոհվել է ավելի քան 800 զինծառայող, ինչպես նաև տասնյակ խաղաղ բնակիչներ »,–իր կոչում նշել է Շիֆը։

Շիֆի խոսքով` ձմռան շեմին Արցախի քաղաքացիական բնակչության կեսից ավելին ստիպված է տեղափոխվել այլ քաղաք, քնել մեքենաներում կամ բաց դաշտերում ՝ ընկնող ռումբերից հեռու։

Նա նշում է, որ չեն կարող թույլ տալ, որ պատմությունը կրկնվի։ Եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատերազմել, ապա ԱՄՆ–ն, ԵԱՀԿ Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հստակ ասեն, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ցանկություններում հաջողության չեն հասնելու։
Ալիևին ու Էրդողանին պետք է հասկացնել, որ եթե շարունակեն պատերազմը, ապա կտեսնեն դրանց հետևանքները։ Միացյալ Նահանգները «ձեռքերը ծալած» չի նստելու։

Շիֆն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և Արցախին։

Ավելի վաղ` հոկտեմբերի 6-ին, Շիֆը Facebook–ի իր էջում գրել էր, որ Լոս Անջելեսը սատարում է Հայաստանի և Արցախի ժողովրդին։

Նշենք, որ Ադամ Շիֆը հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ։ Նա լավ հարաբերություններ ունի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ու հաճախ է մասնակցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումներին։

129
թեգերը:
ԱՄՆ, Ադամ Շիֆ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Միլանի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը
Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը
Վլադիմիր Պուտին, Ռեջեփ Էրդողան. արխիվային լուսանկար

Ռուսաստանը Թուրքիայի հետ խնդիրներից չի վախենում. փորձագետը` Պուտինի հայտարարության մասին

254
(Թարմացված է 21:17 23.10.2020)
«Վալդայ» ակումբի նիստի ընթացքում Պուտինը հստակ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում։ Փորձագետը վերլուծում է, թե ինչպես կանդրադառնան այս խոսքերը Անկարայի հետ հարաբերությունների վրա։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի իր ելույթում ցույց է տվել, որ Մոսկվան չի վախենում Թուրքիայի հետ հարաբերություններում ստեղծվելիք խնդիրներից, ՌԻԱ Նովոստիին ասել է ՄՀՄՊԻ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Իվան Սաֆրանչուկը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 22-ին տեսակապով մասնակցել է «Վալդայ» բանավեճերի ակումբի նիստին: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները միշտ չէ, որ համընկնում են, մասնավորապես՝ Հարավային Կովկասում, Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերաբերյալ։ Ուստի պետք է համառորեն աշխատել և ապացուցել, որ ռուսական դիրքորոշումը ճիշտ է, իսկ որտեղ մոտեցումները չեն համընկնում, պետք է փոխզիջում փնտրել:

Ի պատասխան հարցին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկին Օսմանյան կայսրության սահմանները գծելու և ընդլայնելու քաղաքականություն է վարում, ՌԴ նախագահն ասել է. «Ռուսաստանը ոչնչից չի վախենում։ Այսօր մենք, փառք Աստծո, այն վիճակում չենք, որ պետք է ինչ-որ բանից վախենանք։ Ես չգիտեմ, թե ինչ է ծրագրում նախագահ Էրդողանը, ինչպես է վերաբերում օսմանյան ժառանգությունը։ Այդ մասին իրենից հարցրեք»։ Հարցուպատասխանի ընթացքում Պուտինը նաև հիշեցրել է 1915թ․-ին Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության մասին։ «Մենք հաստատ չենք կարող մոռանալ այն է, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի, հայ ազգի հետ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Հայ ժողովրդի համար դա մեծ ողբերգություն է»։

Սակայն Պուտինը չի մոռացել նաև Անկարայի հետ համագործակցությունը, այդ թվում՝ սպառազինության վաճառքի, ռազմատեխնիկական կապերի ոլորտում և «Թուրքական հոսք» նախագծի իրականացման հարցում՝ ի հեճուկս «ինչ-որ ճվճվոցների»։ «Ինչ վերաբերում է ինչ-ինչ ձգտումներին՝ Ղրիմի վերաբերյալ, ես այդ մասին չգիտեմ, ինձ հետաքրքիր չէ։ Քանի որ Ռուսաստանի շահերը հուսալիորեն պաշտպանված են, և դրանում կարող եք ոչ մի վայրկյան չկասկածել»,-ասել է նախագահը։

Արայիկ Հարությունյանը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին

Սրա հետ կապված Սաֆարչուկը նշել է, որ զանազան ձևակերպումները, որոնք այսօր օգտագործվում են թուրքական քաղաքագիտության մեջ`անդրադառնում են Օսմանյան կայսրությանը, Թուրքիայի տարածաշրջանային ազդեցությանը, և շատերին թվում է, որ այդ պատճառով Ռուսաստանը պետք է զգուշանա, և որ դա պետք է խանգարի Թուրքիայի հետ համագործակցությանը։

«Հետաքրքիր է, որ նախագահը շեշտը հենց այդպես դրեց, որ գլխավորն այն է, որ Թուրքիան ինքնուրույն խաղացող է։ Դա ինչ-ինչ վերապահումներ ունի, անդրադառնում է պատմական հայեցակարգերին, որոնք Ռուսաստանին այնքան էլ ձեռնտու չեն և կարող են Թուրքիայի հետ հակասությունների հանգեցնել»,-ասել է փորձագետը։

Վերլուծաբանն ուշադրության արժանի է համարել այն փաստը, որ Ռուսաստանի համար ամենակարևորը երկրի ինքնուրույնությունն է, իսկ դրա տհաճ վերապահումներից Մոսկվան չի վախենում։

«Ես նախագահի պատասխանն այսպես կմեկնաբանեմ․ Ռուսաստանի համար գործընկերոջ անկախությունը, ինքնուրույնությունը կարևոր են բոլոր ոչ շահավետ կողմերից»,-ընդգծել է քաղաքագետը։

Հիշեցնենք՝ «Վալդայ» ակումբի նիստի ընթացքում Պուտինը հստակ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում։ «Օրինակ` ինչպես հասկանում եմ, Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի հարցում մեր դիրքորոշումները, այնուամենայնիվ, չեն համընկնում։ Քանի որ մենք կարծում ենք, որ նմանատիպ վիճելի հարցերն ամեն դեպքում պետք է լուծել ոչ թե ուժի կիրառմամբ, ոչ թե զենքի օգնությամբ, այլ դիվանագիտորեն, բանակցությունների սեղանի շուրջ։ Իհարկե, կարելի է ասել, թե արդեն 30 տարի է՝ այդ բանակցություններն ընթանում են, իսկ արդյունք չկա։ Բայց, իմ կարծիքով, դա չի նշանակում, որ պետք է սկսել կրակել»,-նշել է Ռուսաստանի նախագահը։

254
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Թուրքիա, Հայոց ցեղասպանություն, Ռուսաստան, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
ՀՕՊ ստորաբաժանումները Հայաստանի ուղղությամբ խոցել են թշնամու ԱԹՍ. լուսանկարներ
Ինչո՞ւ են որոշ ապրանքներ թանկացել, ու ինչ անել առանց թուրքական արտադրանքի
Մարտունին ու Ստեփանակերտը ռմբակոծվում են