Դավիթ Գարեջի

«Դավիթ Գարեջին Վրաստանն է»․ Ադրբեջանի ու Վրաստանի սահմանին լայնածավալ ակցիա է կազմակերպվել

524
(Թարմացված է 20:04 09.10.2020)
Մարդիկ բողոքի ակցիաներ են անցկացնում, որպեսզի նախկին իշխող կուսակցությունը չմասնակցի առաջիկա ընտրություններին։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. «Վրացական երթ-ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Վրաստանի ու Ադրբեջանի սահմանին՝ Դավիթ Գարեջի վանքի մոտ։

Ակցիայի մասնակիցները 20 մեքենայով հասել են վանքի մոտ և վանկարկել. «Դավիթ Գարեջին Վրաստանն է, կեցցե Վրաստանը»։

Sputnik Գրուզիան գրում է, որ մինչ այդ կուսակցության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Միխեիլ Սաակաշվիլու նախագահության օրոք իշխող «Ազգային միացյալ շարժում» կուսակցության գրասենյակի դիմաց։ Նրանք մեղադրել են Սաակաշվիլուն Դավիթ Գարեջին վաճառելու մեջ ու պահանջել, որ նրա կուսակցությունը հանեն առաջիկա ընտրություններից։

Ակտիվիստները հայտարարել են, որ եկող շաբաթ լայնածավալ ակցիաներ են սկսվելու։

Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հայտնել էր, որ ձերբակալվել են Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացին մասնակցած երկու անձինք։ Նրանցից մեկը սահմանազատման հանձնաժողովի նախկին նախագահ Իվերի Մելաշվիլին է, մյուսը` հանձնաժողովի նախկին անդամ Նատալյա Իլյիչևան։ Այդ գործով մոտ 60 մարդ է հարցաքննվել։

ԽՍՀՄ–ի փլուզումից հետո Վրաստանի ու հարևան պետությունների սահմանային գծեր անցկացնելու անհրաժեշտություն է առաջացել։ Այդ նպատակով ստեղծվել է հատուկ կառավարական հանձնաժողով, որի խնդիրը եղել է սահմանագծում ու սահմանազատում անցկացնելը։ 1996 թվականի հունիսին Վրաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովները պայմանավորվել էին, որ սահման անցկացնելու համար հիմք են հանդիսանալու 1938 թվականին անցկացված վարչական գծերը։

Դատախազության տվյալների համաձայն՝ Մելաշվիլին ու Իլյիչևան, որոնք ղեկավարել են սահմանագծման գործընթացը, պարտավոր էին քարտեզագրման աշխատանքներ անցկացնել, քարտեզներ և այլ նյութեր գտնել, ուսումնասիրություն անցկացնել ու դրա հիման վրա վրացական սահմանների քարտեզների ալբոմ ստեղծել, բայց նրանք դա չեն արել, թեև աշխատանքի ընթացքում նրանք ձեռքի տակ ունեցել են 1937-1938 թվականների տեղագրական քարտեզի բնօրինակը ու թաքցրել են դա հանձնաժողովի մյուս անդամներից։ Այդ քարտեզը հետաքննության ընթացքում հայտնաբերվել է Իլյիչևայի աշխատասենյակում։ Ձերբակալվածները ալբոմ ստեղծելիս օգտագործել են տեղագրական նյութեր, որոնք պատմականորեն չեն համապատասխանել վրացական պետության իրական դիրքին։

Վրաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ Դավիթ-Գարեջիում տեղի ունեցած միջադեպի պատճառով

Վրաստանի դատախազությունը հայտնաբերված քարտեզի փորձաքննություն է անցկացրել։ Արդյունքում պարզվել է, որ Վրաստանի ու Ադրբեջանի միջև (ներառյալ 2007 թվականը) սահմանի համաձայնեցված տարածքները չեն համապատասխանել 1937-1938 թվականներից հրապարակված տեղագրական քարտեզին։ Տարբերությունը կազմում է մոտ 3,5 հազար հեկտար՝ ի վնաս Վրաստանի։

Ձերբակալվածներին 10-ից 15 տարի ազատազրկում է սպառնում։ Գործի քննությունը շարունակվում է։

Հիշեցնենք` Դավիթ Գարեջի VI դարի վրացական վիմափոր վանական համալիրը գտնվում է վրաց–ադրբեջանական սահմանի վրա։ Համալիրի մի մասը, որի մեջ է մտնում նաև Ուդաբնոյի վանքը, գտնվում է ադրբեջանական կողմի հսկողության տակ։ Համալիրը կազմված է 20 ժայռափոր վանքից։ Գլխավոր համալիրը Սուրբ Դավթի վանքն է։

Վրաստանն ու Ադրբեջանը 446 կիլոմետր երկարությամբ ընդհանուր պետական սահման ունեն, որի մեկ երրորդը սահմանազատված չէ։ Պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկկողմանի վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է 1996 թվականին։

Վրաց-ադրբեջանական սկանդալ. Դավիթ Գարեջիից ադրբեջանցի սահմանապահները սրբապատկերներ են հանել

524
թեգերը:
Բողոքի ակցիա, Ադրբեջան, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Թշնամու կերպարի անթույլատրելի ապամարդկայնացում. Սոլովյովը` Սաադաթ Կադիրովայի քայլի մասին
Սուրբ Ղազանչեցոցում արյան հետքեր են. ի՞նչ վիճակում է եկեղեցին 2–րդ հրթիռակոծությունից հետո
Շուշիի եկեղեցու հրետակոծումն արդարացրած Կադիրովային չեն ազատել ՏԱՍՍ-ում զբաղեցրած պաշտոնից
Արցախ

Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախ հանրապետությունը

129
(Թարմացված է 00:39 24.10.2020)
ԱՄՆ կոնգրեսականի խոսքով` Ալիևին ու Էրդողանին պետք է հասկացնել, որ եթե շարունակեն պատերազմը, ապա կտեսնեն դրա հետևանքները։ Միացյալ Նահանգները «ձեռքերը ծալած» չի նստելու։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պաշտոնապես կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախ հանրապետությունը։

«Տևական ժամանակ է, ինչ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմում են Արցախի դեմ, գնդակոծում խաղաղ բնակավայրերը, եկեղեցիները` ռազմական հանցագործություններ կատարելով: Ադրբեջանի գրոհները հետ մղելիս զոհվել է ավելի քան 800 զինծառայող, ինչպես նաև տասնյակ խաղաղ բնակիչներ »,–իր կոչում նշել է Շիֆը։

Շիֆի խոսքով` ձմռան շեմին Արցախի քաղաքացիական բնակչության կեսից ավելին ստիպված է տեղափոխվել այլ քաղաք, քնել մեքենաներում կամ բաց դաշտերում ՝ ընկնող ռումբերից հեռու։

Նա նշում է, որ չեն կարող թույլ տալ, որ պատմությունը կրկնվի։ Եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատերազմել, ապա ԱՄՆ–ն, ԵԱՀԿ Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հստակ ասեն, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ցանկություններում հաջողության չեն հասնելու։
Ալիևին ու Էրդողանին պետք է հասկացնել, որ եթե շարունակեն պատերազմը, ապա կտեսնեն դրանց հետևանքները։ Միացյալ Նահանգները «ձեռքերը ծալած» չի նստելու։

Շիֆն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և Արցախին։

Ավելի վաղ` հոկտեմբերի 6-ին, Շիֆը Facebook–ի իր էջում գրել էր, որ Լոս Անջելեսը սատարում է Հայաստանի և Արցախի ժողովրդին։

Նշենք, որ Ադամ Շիֆը հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ։ Նա լավ հարաբերություններ ունի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ու հաճախ է մասնակցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումներին։

129
թեգերը:
ԱՄՆ, Ադամ Շիֆ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Միլանի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը
Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը
Վլադիմիր Պուտին, Ռեջեփ Էրդողան. արխիվային լուսանկար

Ռուսաստանը Թուրքիայի հետ խնդիրներից չի վախենում. փորձագետը` Պուտինի հայտարարության մասին

254
(Թարմացված է 21:17 23.10.2020)
«Վալդայ» ակումբի նիստի ընթացքում Պուտինը հստակ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում։ Փորձագետը վերլուծում է, թե ինչպես կանդրադառնան այս խոսքերը Անկարայի հետ հարաբերությունների վրա։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի իր ելույթում ցույց է տվել, որ Մոսկվան չի վախենում Թուրքիայի հետ հարաբերություններում ստեղծվելիք խնդիրներից, ՌԻԱ Նովոստիին ասել է ՄՀՄՊԻ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Իվան Սաֆրանչուկը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 22-ին տեսակապով մասնակցել է «Վալդայ» բանավեճերի ակումբի նիստին: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները միշտ չէ, որ համընկնում են, մասնավորապես՝ Հարավային Կովկասում, Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերաբերյալ։ Ուստի պետք է համառորեն աշխատել և ապացուցել, որ ռուսական դիրքորոշումը ճիշտ է, իսկ որտեղ մոտեցումները չեն համընկնում, պետք է փոխզիջում փնտրել:

Ի պատասխան հարցին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկին Օսմանյան կայսրության սահմանները գծելու և ընդլայնելու քաղաքականություն է վարում, ՌԴ նախագահն ասել է. «Ռուսաստանը ոչնչից չի վախենում։ Այսօր մենք, փառք Աստծո, այն վիճակում չենք, որ պետք է ինչ-որ բանից վախենանք։ Ես չգիտեմ, թե ինչ է ծրագրում նախագահ Էրդողանը, ինչպես է վերաբերում օսմանյան ժառանգությունը։ Այդ մասին իրենից հարցրեք»։ Հարցուպատասխանի ընթացքում Պուտինը նաև հիշեցրել է 1915թ․-ին Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության մասին։ «Մենք հաստատ չենք կարող մոռանալ այն է, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի, հայ ազգի հետ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Հայ ժողովրդի համար դա մեծ ողբերգություն է»։

Սակայն Պուտինը չի մոռացել նաև Անկարայի հետ համագործակցությունը, այդ թվում՝ սպառազինության վաճառքի, ռազմատեխնիկական կապերի ոլորտում և «Թուրքական հոսք» նախագծի իրականացման հարցում՝ ի հեճուկս «ինչ-որ ճվճվոցների»։ «Ինչ վերաբերում է ինչ-ինչ ձգտումներին՝ Ղրիմի վերաբերյալ, ես այդ մասին չգիտեմ, ինձ հետաքրքիր չէ։ Քանի որ Ռուսաստանի շահերը հուսալիորեն պաշտպանված են, և դրանում կարող եք ոչ մի վայրկյան չկասկածել»,-ասել է նախագահը։

Արայիկ Հարությունյանը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին

Սրա հետ կապված Սաֆարչուկը նշել է, որ զանազան ձևակերպումները, որոնք այսօր օգտագործվում են թուրքական քաղաքագիտության մեջ`անդրադառնում են Օսմանյան կայսրությանը, Թուրքիայի տարածաշրջանային ազդեցությանը, և շատերին թվում է, որ այդ պատճառով Ռուսաստանը պետք է զգուշանա, և որ դա պետք է խանգարի Թուրքիայի հետ համագործակցությանը։

«Հետաքրքիր է, որ նախագահը շեշտը հենց այդպես դրեց, որ գլխավորն այն է, որ Թուրքիան ինքնուրույն խաղացող է։ Դա ինչ-ինչ վերապահումներ ունի, անդրադառնում է պատմական հայեցակարգերին, որոնք Ռուսաստանին այնքան էլ ձեռնտու չեն և կարող են Թուրքիայի հետ հակասությունների հանգեցնել»,-ասել է փորձագետը։

Վերլուծաբանն ուշադրության արժանի է համարել այն փաստը, որ Ռուսաստանի համար ամենակարևորը երկրի ինքնուրույնությունն է, իսկ դրա տհաճ վերապահումներից Մոսկվան չի վախենում։

«Ես նախագահի պատասխանն այսպես կմեկնաբանեմ․ Ռուսաստանի համար գործընկերոջ անկախությունը, ինքնուրույնությունը կարևոր են բոլոր ոչ շահավետ կողմերից»,-ընդգծել է քաղաքագետը։

Հիշեցնենք՝ «Վալդայ» ակումբի նիստի ընթացքում Պուտինը հստակ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում։ «Օրինակ` ինչպես հասկանում եմ, Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի հարցում մեր դիրքորոշումները, այնուամենայնիվ, չեն համընկնում։ Քանի որ մենք կարծում ենք, որ նմանատիպ վիճելի հարցերն ամեն դեպքում պետք է լուծել ոչ թե ուժի կիրառմամբ, ոչ թե զենքի օգնությամբ, այլ դիվանագիտորեն, բանակցությունների սեղանի շուրջ։ Իհարկե, կարելի է ասել, թե արդեն 30 տարի է՝ այդ բանակցություններն ընթանում են, իսկ արդյունք չկա։ Բայց, իմ կարծիքով, դա չի նշանակում, որ պետք է սկսել կրակել»,-նշել է Ռուսաստանի նախագահը։

254
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Թուրքիա, Հայոց ցեղասպանություն, Ռուսաստան, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
ՀՕՊ ստորաբաժանումները Հայաստանի ուղղությամբ խոցել են թշնամու ԱԹՍ. լուսանկարներ
Ինչո՞ւ են որոշ ապրանքներ թանկացել, ու ինչ անել առանց թուրքական արտադրանքի
Մարտունին ու Ստեփանակերտը ռմբակոծվում են