Instagram

Facebook-ն ավելի քան 8 հազար ադրբեջանական էջ է արգելափակել Instagram-ում

133
(Թարմացված է 10:04 09.10.2020)
Այս բոլոր էջերի գործունեությունն ուղղված է եղել Ադրբեջանի կառավարության քարոզչությանը և արտաքին խնդիրների քննարկմանը։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Facebook-ը ջնջել է ադրբեջանական քարոզչություն տարածող 589 ֆեյսբուքյան հաշիվ,  ինչպես նաև 7906 էջ և 447 հաշիվ Instagram-ում: Այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ 

Մոտ 33 հազար հաշիվ հետևել է այդ էջերից մեկին կամ մի քանիսի, և մոտ 242 500 հաշիվ հետևել է Instagram-ում այդ հաշիվներից մեկին կամ մի քանիսին։ Գովազդի վրա մոտ 6600 դոլար է ծախսվել։

Հատկանշական է, որ հիմնականում էջերը գրանցված են եղել իրական օգտատերերի վրա և իրական օգտատիրոջ հաշիվ են հիշեցրել, միայն թե հնարովի անձնական տվյալներով և թեմատիկ լուսանկարներով, որոնք հնարավոր է եղել մեկնաբանել և դրանով ավելացնել կառավարության բովանդակության տարածումը։

Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածել

«Այդ ցանցը հիմնականում գործում էր ադրբեջաներեն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Նրանց մեկնաբանությունները հաճախ էին վերաբերում տեղական և տարածաշրջանային նորություններին և իրադարձություններին, քաղաքականությանը, կառավարության գործուներությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, Լեռնային Ղարաբաղում նախորդ սրացումների ընթացքում Հայաստանի գործողություններին, գովերգում էին Իլհամ Ալիևին և «Ենի Ազերբայջան»(«Նոր Ադրբեջան») կուսակցությունը, քննադատում էին ընդդիմադիր կուսակցություններն ու առաջնորդներին, մեղադրում էին նրանց պետական դավաճանության համար, ինչպես նաև ժխտում էին Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերը»,-նշվում է ընկերության հայտարարության մեջ։

Ցանցը հայտնաբերվել է տարածաշրջանում ենթադրվող կեղծ գործունեության ներքին հետաքննության ընթացքում։ Հետաքննությունը կապված է եղել «Ենի Ազերբայջան»(«Նոր Ադրբեջան» երիտասարդական միության գործունեության հետ)։

«Ադրբեջանը փորձում է իր քարոզչական մեսիջներով ազդել մեր հասարակության վրա». Էլիբեգովա

133
թեգերը:
Ադրբեջան, Instagram, Facebook, ինստագրամ
Ըստ թեմայի
«Շատ բան եք տեսնում՝ քիչ խոսեք». ԱԱԾ-ն զգուշացնում է
Չօգտվել հայկական անուններով ստեղծված ադրբեջանական կեղծ էջերից. ԱԱԾ
Facebook–ի ո՞ր էջերով են կեղծ տեղեկություններ տարածվում. ԱԱԾ–ն զգուշացնում է
Նիցցա

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը խոսել է Նիցցայում տեղի ունեցածի մասին

21
(Թարմացված է 15:04 30.10.2020)
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը կարծում է, որ Ֆրանսիան ահաբեկիչների համար եթե ոչ գլխավոր, ապա լուրջ թիրախ է։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը RTL France ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ  Ֆրանսիան, ինչպես և մի շարք այլ երկրներ, իսլամիզմի և ահաբեկչության թիրախ են հանդիսանում։ Նա չի բացառել, որ այնպիսի հարձակումները, որոնք տեղի ունեցան հոկտեմբի 29–ին Նիցցայում, կարող են կրկնվել։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք պատերազմի մեջ ենք թշնամու հետ, որը միաժամանակ ներքին և արտաքին է․․․ Ցավոք սրտի, պետք է հասկանալ, որ այս նողկալի ահաբեկչության նման այլ դեպքեր եղել են և լինելու են․․․ մենք պատերազմի մեջ ենք ընդդեմ իսլամիստական գաղափարախոսության»,-ասել է Դարմանենը։

Այն հարցին, թե արդյո՞ք Ֆրանսիան է հանդիսանում աշխարհի իսլամիզմի և ահաբեկչության  գլխավոր թիրախը, նախարարը պատասխանել է, որ երկիրը, գուցե, ոչ գլխավոր, ապա լուրջ թիրախ է, ինչպես և բազմաթիվ այլ երկրներ։

Նիցցայում երեկ առավոտյան դանակով զինված տղամարդը Նոտր-Դամ եկեղեցում հարձակվել է մարդկանց վրա։ Զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ եկեղեցու պահակը։ Ինչպես հայտնել է Նիցցայի քաղաքապետը, հարձակվողն անդադար կրկնում էր «Ալլահ Ակբար»։ Քաղաքապետն ըդգծել է` ամեն ինչ ցույց է տալիս, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է, ընգծել է, որ հարձակման հետաքննությամբ զբաղվում է դատախազության հակաահաբեկչական բաժինը։ Քաղաք է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հարձակվողն արագ ձերբակալվել է։

Սա երկրորդ հարձակումն է Ֆրանսիայում վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Հոկտեմբերի 16-ին Փարիզի մերձակայքում՝ Կոնֆլան-Սենտ-Օնորին քաղաքում, գլխատվել էր պատմության ուսուցիչ Սամուել Պատին։ Սպանությունը տեղի էր ունեցել այն դպրոցի մոտակայքում, որտեղ նա դասավանդում էր։ Ավելի վաղ` խոսքի ազատության թեմայով դասի ընթացքում, ուսուցիչը ցուցադրել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները։

Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում սպանել են ոստիկանների վրա դանակով հարձակված տղամարդուն

Ուսուցչին հրաժեշտ տալու ազգային արարողության ժամանակ Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան շարունակելու է պաշտպանել խոսքի ազատությունը և չի հրաժարվելու ծաղրանկարներից։

21
թեգերը:
Ահաբեկչություն, ահաբեկիչ, Նիցցա, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Պուտինը Էրդողանին իր մտահոգությունն է հայտնել Արցախում կռվող ահաբեկիչների վերաբերյալ
Արդբեջանցիներն առաջնագծում ահաբեկչական խմբավորումների բազաներ են ստեղծում. ԱՀ ՊՆ
Ադրբեջանը որոշ ուղղություններով վերահսկողությունը հանձնել է ահաբեկչական խմբավորումներին
Աբաս Արաքչի

Ռոհանիի հատուկ դեսպանը մանրամասներ է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման իրանական ծրագրից

128
(Թարմացված է 14:51 30.10.2020)
Իրանի փոխարտգործնախարարը մեկնաբանել է ղարաբաղյան խնդրի լուծման Թեհրանի ծրագրի էությունը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ղարաբաղի խնդիրը կարող է կարգավորվել տարածաշրջանային մակարդակով, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի նախագահի հատուկ դեսպան, փոխարտգործնախարար Աբաս Արաքչին։

«Իրանի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ այն տարածաշրջանային մոտեցում ունի, և մենք կարող ենք պայքարել և դիմակայել այս ճգնաժամին՝ օգտագործելով տարածաշրջանային մոտեցումը և տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրների մասնակցությունը։ Բնականաբար, Ռուսաստանն այդ երկրների շարքում կարևորագույններից մեկն է, ինչպես և Թուրքիան»,-ասել է Արաքչին։

Իրանի նախագահի հատուկ դեսպանն արդեն այցելել է Բաքու, Մոսկվա և Երևան, որտեղ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 29-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

128
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Իրանի նախագահի բանագնացը Ղարաբաղի հարցով խորհրդակցություններ է անցկացրել Մոսկվայում
Իրանն ու Ռուսաստանը նմանատիպ մոտեցումներ ունեն Ղարաբաղյան հակամարտության հարցում. Արաքչի
Իրանի փոխարտգործնախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ խնդիրը
Շուշի

Արցախի բնակավայրերում հարաբերական հանգիստ է

0
Երեկ օրվա ընթացքում արցախյան խաղաղ բնակավայրերը եղել են թշնամական հրետակոծությունների թիրախում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Արցախի խաղաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ է։ Տեղեկությունը հաղորդում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։

«Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ երեկ օրվա ընթացքում արցախյան խաղաղ բնակավայրերը եղել են թշնամական հրետակոծությունների թիրախում։

0
թեգերը:
Շուշի, Ստեփանակերտ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ