ԵԱՀԿ

ԵԽԽՎ մոնիթորիգի հանձնաժողովում հրատապ դեբատ կկազմակերպվի Արցախի հարցով

167
(Թարմացված է 12:25 08.10.2020)
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի բացառում, որ դրա արդյունքում ԵԽ-ի կողմից նաև կարևոր որոշում կընդունվի:

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ԵԽԽՎ մոնիթորիգի հանձնաժողովում նախատեսվում է հրատապ դեբատ անցկացնել Արցախում տիրող իրավիճակի հարցով: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Չի բացառվում, որ դա հասնի նաև ԵԽ-ի կողմից ռեզոլյուցիայի ընդումանը»,- ասաց Մարուքյանը:

Դեբատի օրը դեռ նշանակված չէ, բայց հայտնի դառնալուն պես, պատգամավորը խոստացավ հայտնել լրատվամիջոցներին:

Մարուքյանը հայաստանյան խորհրդարանական ուժերի ու դիվանագիտության աշխատանքի արդյունք է համարում նաև երեկ ԵԽ-ում հնչած պրոարցախյան ու պրոհայկական ելույթները:

«Մեզ հաջողվել է մեր բոլոր գործընկերներին հասցնել այն տեղեկատվությունը, որ Արբեջանը ահաբեկչական ներուժ է օգտագործում, սնուցում է միջազգային ահաբեկչություն և կապված է միջազգային ահաբեկչության հետ: Կարծում եմ` սա լուրջ ձեռքբերում է ընդդեմ ահաբեկչական Ադրբեջանի»,- ասաց Մարուքյանը:

Նիդեռլանդների խորհրդարանը պահանջում է պարզել Արցախում Թուրքիայի ներկայության հարցը

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4069 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 145 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 496 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

167
թեգերը:
Ադրբեջան, Արցախ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1812)
Ըստ թեմայի
Պետք է դադարեցվի Թուրքիայի միջամտությունը. Ֆրանսիայի արտգործնախարարի կոշտ հայտարարությունը
Էրդողանը` բոլորի դեմ. Թուրքիան աշխարհաքաղաքական փորձարկում է անում
ԵԽԽՎ-ն դատապարտել է Թուրքիայի գործողությունները
Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

61
(Թարմացված է 14:22 30.10.2020)
Նշենք, որ այս հանդիպումը նախանշված էր հոկտեմբերի 29–ին, սակայն հետո հայտնի դարձավ, որ այն մեկ օրով հետաձգվել է։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում կից լուսանկարին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,–գրել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 29–ին Ժնևում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փակ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

Սակայն հետո հայտնի դարձավ, որ բանակցությունները մեկ օրով հետաձգվել են։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

61
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Արցախյան պատերազմ, Հայաստան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Զոհրաբ Մնացականյան, Ժնև
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն
Ըստ թեմայի
ԵԱՀԿ ՄԽ–ն Երևանին ու Բաքվին հորդորում է անհապաղ համաձայնեցնել վերիֆիկացիոն մեխանիզմը
Դաշնակցականները հացադուլ են հայտարարել ԱՄՆ-ում և այրել ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը. տեսանյութ
ԵԱՀԿ-ում տարածվել է Ստեփանակերտի ԲԿ–ների հարվածների վերաբերյալ Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Թբիլիս

Թուրքական բեռնատարը Վրաստանում մխրճվել է ավտոբուսի մեջ. կան զոհեր

81
(Թարմացված է 14:13 30.10.2020)
Գորիի մոտ վթարի ենթարկված միկրոավտոբուսի ուղևորները` Սաակաշվիլիի կողմնակիցները, վերադառնում էին «Միասնական ազգային շարժում» կուսակցության և «Ուժը միասնության մեջ է» դաշինքի հանրահավաքից:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 29–ի լույս 30-ի գիշերը Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե մայրուղու 77-րդ կիլոմետրում թուրքական համարանիշներով բեռնատարը բախվել է մարդատար միկրոավտոբուսին:

Վրացական ԶԼՄ-ների վերջին տվյալներով ՝ զոհվել է վեց մարդ, 10-ը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ։

Վրացական առաջին ալիքի տեղեկատվության համաձայն ՝ Գորիի մոտ վթարի ենթարկված միկրոավտոբուսի ուղեւորները Թբիլիսիից տուն էին վերադառնում «Միասնական ազգային շարժում» կուսակցության և «Ուժը միասնության մեջ է» դաշինքի հանրահավաքից (կուսակցությունները խորհրդարանական ընտրություններում պաշտպանում են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին` խմբ.):

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Գորիի (Շիդա Քարթլիի տարածաշրջան) մոտ տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին և մերձավորներին:

Քննությունն ընթանում է «Տրանսպորտային միջոցի անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում, որն իր հետ բերել է երկու և ավելի մարդու մահվան» հոդվածով:

Վրաստանում COVID-19-ի ցուցանիշների ռեկորդային աճ է գրանցվել

Իրավապահ մարմինների աշխատակիցներն արդեն ձերբակալել են բեռնատարի վարորդին ՝ Թուրքիայի քաղաքացուն։ Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։

81
թեգերը:
Միխեիլ Սաակաշվիլի, Զոհ, Թուրք, բեռնատար, ավտովթար, ավտոբուս, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Թուրքիայի սանձարձակ պահվածքը վկայում է, որ անհանգստացած են ՄԻԵԴ–ի որոշումներից
ԿԽՄԿ–ն աշխատում է Ադրբեջանում մահացած տղամարդու դին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ
Ռուսաստանում մտադիր են արյան մեջ շաքարի և խոլեստերինի քանակը հաշվարկող թևնոց ստեղծել