Հայկակ Արշամյան

Ուշադիր եղեք. «Հայաստան» համահայկական հիմնադրամի կեղծ էջ է ստեղծվել

591
(Թարմացված է 09:49 08.10.2020)
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կեղծ էջի առնչությամբ հիմնադրամի ղեկավարը դիմել է համապատասխան մարմիններին։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավար Հայկակ Արշամյանը տեղեկացնում է, որ ստեղծվել է հիմնադրամի կեղծ կայք:

«ԱՄՆ-ի հիմնադրամի նվիրատվության էջի կլոնի մասին խնդրում եմ այլևս ինձ մի գրեք, տեղյակ են դրա մասին ԱՄՆ-ում, դիմել են համապատասխան մարմիններին»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Արշամյանը։

Նա, միաժամանակ, հայտնում է, որ ԱՄՆ-ում նվիրատվությունների համար սկզբում պետք է այցելել www.armeniafund.org, հետո սեղմել Donate կոճակը։

Նշենք, որ հոկտեմբերի 9-ի, ժամը 9։30-ի դրությամբ հիմնադրամին փոխանցվել է ավելի քան 82 մլն դոլար։

Պետծառայողներն իրենց սոցփաթեթի փողը կկարողանան տալ Արցախին ու ՀՀ–ին օգնող հիմնադրամներին

591
թեգերը:
փող, Հայաստան, հիմնադրամ
Ըստ թեմայի
Ամեն հայ կօգնի` ինչով կարող է. Հայաստանի հավաքականի խաղացողները հիմնադրամ են ստեղծել
Օհանյանը դատապարտել է աշխարհին լռության համար ու կոչ արել օգնել «Հայաստան» հիմնադրամին
Իրանական դրոշ

Իրանը հատուկ բանագնաց կուղարկի Երևան, Բաքու և Մոսկվա

128
(Թարմացված է 15:17 27.10.2020)
Իրանը փորձում է չեզոքություն պահպանել Ղարաբաղում ընթացող պատերազմի հարցում, բայց արդեն որոշ ժամանակ է` գործողություններ են ընթանում նաև իրանական սահմանների մոտ: Հարվածի տակ են հայտնվել նաև բնակելի շրջանները։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Իրանի ԱԳ քաղաքական հարցերով փոխնախարար, Իրանի նախագահի հատուկ բանագնաց Աբբաս Արաքչին կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեին։

«Բացի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններ այցելելուց, Արաքչին այցելելու է նաև Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա», - գրված է Խատիբզադեի հայտարարության մեջ:

Նշվում է, որ Իրանի փոխարտգործնախարարը նախագահի հատուկ բանագնացի կարգավիճակում է լինելու Ղարաբաղյան հակամարտության լուծման համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

128
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
ՆԱՏՕ-ն արցախյան պատերազմով թակում է Իրանի դարպասները
Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում զորավարժություններ է անցկացրել
Հոսեյն Սալամին այցելել է Իրանի սահմանի Խուդաֆերինի հատված
Թուրքիա

Թուրքիայում ահաբեկիչների հետապնդման ժամանակ պայթյուն է որոտացել

293
(Թարմացված է 23:39 26.10.2020)
Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում պայթյունի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում հատուկջոկատայինների կողմից երկու ահաբեկիչների հետապնդման ժամանակ պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի Հաթայի նահանգի ղեկավար Ռահմի Դողանին։

«Խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան, հաջողվել է ահաբեկիչներից մեկին վնասազերծել»,- ասել է նահանգապետը։

Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել էր այդ երկրում ահաբեկչությունների վտանգի և օտարերկրացիների առևանգման մասին։

ԱՄՆ–ն իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել հատուկ զգուշություն ցուցաբերել օտարերկրյա քաղաքացիների զանգվածային կուտակման վայրերում, այդ թվում՝ գրասենյակային և առևտրային խոշոր կենտրոններում:

Անկարայի դեսպանատանը և Թուրքիայի այլ քաղաքներում գործող հյուպատոսություններում ժամանակավորապես դադարեցվել է հյուպատոսական ծառայությունների մատուցումը:

Ինչո՞ւ ահաբեկիչները չեն կռվում Արցախի հյուսիսում, կամ ինչ կանեն նրանք Իրանի հետ

293
թեգերը:
պայթյուն, Ահաբեկչություն, Թուրքիա
Ըստ թեմայի
Ադրբեջանը վարձկաններին ստիպել է ռազմական գործողություններ ձեռնարկել Հորադիզի շրջանում
«Իսկական գազաններ են»․ վարձկանների չստացված «արձակուրդը» Ղարաբաղում 
Հոգեմետ դեղերի ազդեցության տակ են. վարձկանների ներկայությունն ապացուցող տեսանյութ
Հենրիխ Մխիթարյան

«Ձեր լռությունը սպանում է մեզ»․ Մխիթարյանը կրկին դիմել է միջազգային հանրությանը

0
(Թարմացված է 15:32 27.10.2020)
Հայտնի ֆուտբոլիստն աշխարհի ուշադրությունը կրկին հրավիրել է Արցախում ընթացող թեժ մարտերի վրա և հորդորել միջազգային հանրությանը չլռել։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է աշխարհին պատմել Արցախի դեմ ընթացող պատերազմի մասին: Ֆուտբոլիստը Facebook–ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և դիմել կույր ձևացող աշխարհին։

«Ձեր լռությունը սպանում է»,-լուսանկարին կից գրել է Մխիթարյանը։

Պատերազմի առաջին օրերից Հենրիխ Մխիթարյանը իր ճանաչվածությունը դարձրեց զենք հօգուտ ճշմարտության ու հայ ժողովրդի։ Նա բազմիցս իր հրապարակումներում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։ Ֆուտբոլիստը նաև Instagram-ի իր էջում հրապարակել էր վիրավոր հայ փոքրիկի և հոր լուսանկարն ու միջազգային հանրությանը կոչ արել շտապ միջամտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիան դադարեցնելու համար։

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան էլ իր հերթին հայտնել էր, որ պատրաստ է Հենրիխ Մխիթարյանին հանգիստ տալ առաջիկա խաղերին, քանի որ նա մտքերով Արցախում է:

 

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020