Ժան-Իվ լը Դրիանը

Պետք է դադարեցվի Թուրքիայի միջամտությունը. Ֆրանսիայի արտգործնախարարի կոշտ հայտարարությունը

215
(Թարմացված է 20:33 07.10.2020)
Բանակցային գործընթացը կմնա նույնը, Թուրքիայի միջամտությունը պետք է բացառել, իսկ նրա կողմից զենքի և վարձկանների մատակարարումը՝ դադարեցնել:

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ Ֆրանսիան չի պատրաստվում հրաժարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի գործընթացում իր դերից։ Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի միջազգային հարցերի հանձնաժողովի նիստում ելույթի ժամանակ։

Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի սկսվելուց ի վեր Թուրքիան մի քանի անգամ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափը սպառել է իրեն, և Անկարան պետք է միջնորդ դառնա բանակցություններում։

«Մենք չենք պատրաստվում հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի կարգավորման գործընթացում մեր դերից», — ընդգծել է նախարարը:

Նա նշել է, որ մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր պաշտոնակցի՝ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

«Մեր բոլորի՝ երեք միջնորդների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ՝ խմբ.) և, ի վերջո, հայերի ու ադրբեջանցիների մեղքն այն է, որ առարկայական բանակցություններ չեն եղել։ Պետք է անհապաղ ձեռնամուխ լինել տարածքի շուրջ բանակցություններին։ Քանի որ կա Լեռնային Ղարաբաղի տարածք և կա հարակից շրջանների տարածք», - հայտարարել է Դրիանը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ բանակցություններին կողմնակի ուժեր չպետք է միջամտեն։ Դրիանը նշել է, որ նկատի ունի Թուրքիային, ինչի մասին Ֆրանսիայի ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել է։

Հայերը Բրյուսելում Եվրամիության դրոշի կողքին հայկական եռագույնն են բարձրացրել

Նախարարն ընդգծել է`պետք է դադարեցվի Թուրքիայի միջամտությունը, պետք է դադարեցվեն զենքի մատակարարումներն Ադրբեջան և, մասնավորապես, պետք է հետ գնան հակամարտության գոտի տեղափոխված սիրիացի վարձկանները, որոնց մասին մենք փաստացի ապացույցներ ունենք։

«Դա լավագույն բանն է, որ մենք կարող ենք անել հակամարտության կարգավորման համար»,-եզրափակել է նա։

Իսկ այսօր Դրիանը հայտարարել էր, որ Արցախի հարցով բանակցություններ են նախատեսվում վաղը՝ հոկտեմբերի 8-ին Ժնևում և երկուշաբթի, հոկտեմբերի 12-ին, Մոսկվայում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 7-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

215
թեգերը:
Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Նախարար, Ֆրանսիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1629)
Ըստ թեմայի
«Լոխ լավա, արխային կացեք». առաջնագծում կռվող տղերքն անկոտրում են. տեսանյութ
Իրանը կարող է օգտագործել իր խողովակները հրադադար հաստատելու համար. Սարգսյան
Ադրբեջանցիները նորից թիրախավորել են Շուշին ու Ստեփանակերտը
Մել Գիբսոն

Շատ խոր տխրությամբ լսեցի` ինչ է կատարվում Արցախում. Գիբսոնն աջակցություն է հայտնել հայերին

22
(Թարմացված է 13:25 26.10.2020)
Գիբսոնն իր տեսաուղերձում նշում է, որ աղոթում է հայերի համար, աղոթում է, որպեսզի պատերազմը խաղաղությամբ ավարտվի։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հոլիվուդյան հայտնի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնն անհանգստացած է Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններով։ RT–ին Twitter–ի իր էջում տեղադրել է Գիբսոնի տեսաուղերձը։

Հայերի ցավը ռուս լուսանկարչի աչքերով

«Շատ խոր տխրությամբ լսեցի, թե ինչ է կատարվում Հայաստանում և Արցախում։ Ես շատ հայ ընկերներ ունեմ ԱՄՆ–ում, որոնք պատմում են այս օրերին իրենց հարազատների կորստի մասին... Հայերին ես շատ եմ հարգում` մեծահոգի և ամուր մարդիկ են, որոնք մի շարք դժվարությունների են բախվել»,–ասում է դերասանը։

​Նա նշում է նաև, որ աղոթում է հայերի համար, աղոթում է, որպեսզի պատերազմը խաղաղությամբ ավարտվի և մեծ ուժերը միջամտեն ու լուծում տան հարցին։

Գիբսոնը հույս է հայտնում, որ խաղաղությունը կվերականգնվի։ Նա կոչ է անում հայերին ուժեղ լինել և շարունակել իրենց անելիքները։

Հայերին սպանում է Թրամփի ընկեր Էրդողանը. Շոն Փենն ամոթանք է տվել ամերիկացիներին

22
թեգերը:
Մել Գիբսոն, Պատերազմ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1629)
Ըստ թեմայի
Ինչպես տարբերել թացը չորից, կամ ինչ պետք է իմանան հայերը պատերազմի ժամանակ
Իսրայելի հայերը բողոքի ակցիա են իրականացրել Երուսաղեմի ԱԳՆ շենքի դիմաց
Հայերն ապրել են ու կապրեն Արցախում ընդմիշտ. բողոքի ակցիա` Շվեդիայում
Սերգեյ Լավրով

Համանախագահների եռյակն է այս հին հակամարտությունը կարգավորելու ճանաչված ձևաչափը. Լավրով

376
(Թարմացված է 10:51 26.10.2020)
ՌԴ ԱԳ նախարարը Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը խաղաղ կարգավորմանն աջակցելու շահերից ելնելով։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը չի թաքցնում, որ դեմ է ԼՂ խնդրի` ռազմական ճանապարհով կարգավորումը։ Այս մասին հունական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սեգեյ Լավրովը։

«Բացառապես քաղաքական լուծման օգտին են արտահայտվել Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ–ի նախագահները` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ։ Հատկապես համանախագահների եռյակն է հանդիսանում այս հին հակամարտությունը կարգավորելու համընդհանուր ճանաչված  ձևաչափը»,– ասել է Լավրովը։

ԱԳ նախարարը շեշտել է, որ ս.թ. հոկտեմբերի 10-ից ՄԽ համանախագահ երկրները` Ադրբեջանի ու Հայաստանի  մասնակցությամբ, հանգեցին կրակի դադարեցման համաձայնության` մաքսիմալ բովանդակային բանակցային գործընթացի վերսկսմամբ։

«Համոզում ենք մեր թուրք գործընկերներին, որ նպատակահարմար է օգտագործել իրենց ազդեցությունն այս ուղղությանն աջակցելու շահերից ելնելով: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մ. Չավուշօղլուի հետ անցկացրել եմ մի քանի հեռախոսային խոսակցություն Լեռնային Ղարաբաղի թեմայով»,– ասել է Լավրովը։

Նա նաև կոչ է անում բոլոր «արտաքին խաղացողներին» անել ամեն ինչ կանխելու ռազմական սցենարի հետագա զարգացումը, կողմերի հույզերը սառեցնելու, ակտիվացնելու աշխատանքը՝ խաղաղ գործընթացների վերսկսելու պայմաններ ստեղծելու համար:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, համանախագահող երկիր Ֆրասիայի միջնորդությամբ, երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել էր հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

Ղարաբաղյան հակամարտության գոտում հումանիտար հրադադարի մասին երրորդ պայմանավորվածությունը ԵԱՀԿ ՄԽ 3–րդ համանախագահ երկրի առաջնորդը հայտարարեց։ Հոկտեմբերի 25–ին Դոնալդ Թրամփը հայտարարեց հոկտեմբերի 26-ին՝ առավոտյան ժամը 8:00-ից Լեռնային Ղարաբաղում նոր հումանիտար հրադադար հաստատելու մասին։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

376
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Ռուսաստան, Սերգեյ Լավրով
թեմա:
Հրադադար Արցախում
Ըստ թեմայի
Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար
Հերթական խախտումը. թշնամին հարավարևելյան դիրքերի ուղղությամբ է հրետանի կիրառել
Մեզ համար այլընտրանք չեն թողել. Վահրամ Պողոսյանը` հրադադարի խախտման մասին