Լոս Անջելեսը սատարում է Արցախին

Լոս Անջելեսը սատարում է Արցախին. կոնգրեսականները Արցախի դրոշի գույներով դիմակներ են դրել

195
(Թարմացված է 19:10 06.10.2020)
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ։ Նա լավ հարաբերություններ ունի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Լոս Անջելեսը սատարում է Հայաստանի և Արցախի ժողովրդին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։

Նա լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ ԱՄՆ կոնգրեսականները Արցախի դրոշի գույներով դիմակներ են դրել։

Նշենք, որ Ադամ Շիֆը հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ։ Նա լավ հարաբերություններ ունի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ու հաճախ է մասնակցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումներին։

Հիշեցնենք` ավելի վաղ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին իր թվիթերյան էջում աջակցություն էր հայտնել հայերին և Վաշինգտոնի ղեկավարությանը կոչ արել Արցախում ռազմական գործողությունների դադարեցման համար համապատասխան քայլեր ձեռնարկել։

«Լոս Անջելեսը հպարտ է հայկական ամենամեծ սփյուռքի տունը լինելու համար։ Մենք կանգնած ենք Հայաստանի ժողովրդի հետ: Կոչ ենք անում Վաշինգթոնի մեր առաջնորդներին հետևողական և խիստ դիվանագիտական քայլերը ձեռնարկել Արցախում խաղաղություն հաստատելու համար։ Թուրքիան պետք է դուրս գա պատերազմից»,- գրել էր նա:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

195
թեգերը:
Ադրբեջան, դրոշ, Արցախ, Լոս Անջելես
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1616)
Ըստ թեմայի
Թուրքական ԱԹՍ–ները կրճատեցին կորուստները. Ալիևի խոստովանությունը
Կանադան դադարեցնում է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը. Կանադայի ԱԳՆ
Կարելի է վստահաբար ասել, որ Թուրքիան ահաբեկիչներին նաև Ղարաբաղում է օգտագործում. Ասադ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիան

Փարիզն արձագանքել է իսլամական մի քանի երկրների ՝ ֆրանսիական արտադրանքը բոյկոտելու կոչերին

403
(Թարմացված է 00:45 26.10.2020)
Մակրոնը կարծում է, որ «իսլամը պետք է ազատել օտարերկրյա ազդեցությունից եւ ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը»:

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է իսլամական որոշ պետությունների այն կոչերին, թե պետք է բոյկոտել ֆրանսիական արտադրանքը։ Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունն այդպիսի կոչերն անվանել է անմարդկային և ընդգծել, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել նման գործողությունները:

«Մերձավոր Արեւելքի մի քանի երկրներում վերջին օրերին կոչեր են հնչել բոյկոտելու ֆրանսիական արտադրանքը, հատկապես՝ ագրոպարենային ապրանքները, ինչպես նաեւ ավելի ընդհանուր կոչեր են հնչել՝ ցույցեր անցկացնել Ֆրանսիայի դեմ։ Դրանք ատելության արտահայտություններով են ուղեկցվում և հրապարակվում են սոցիալական ցանցերում», — նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում նշել են, որ անհրաժեշտ է վերջ տալ «ծայրահեղական փոքրամասնության կողմից օգտագործվող» եւ Փարիզի դեմ ուղղված հարձակումներին:

Դեկտեմբերին Ֆրանսիայում կներկայացվի օրինագիծ, որն ուղղված է անջատողականության դեմ պայքարին։ Նախագահ Էմանուել Մակրոնը, հայտարարելով նախաձեռնության նախապատրաստման մասին, խոսել է երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցելու մտադրության մասին: Նրա խոսքով՝ այդ կրոնը պետք է ազատել «օտարերկրյա ազդեցությունից եւ ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը»:

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Մակրոնի հայտարարությունը, նրան խորհուրդ էր տվել հոգեբույժի մոտ գնալ։ Նա նշել էր, որ եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մուսուլմաններին, ուրեմն նա գիտակցության կորուստ ունի։

403
թեգերը:
բոյկոտ, իսլամ, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Էրդողանի խոսքերից հետո Ֆրանսիան իր դեսպանին հետ է կանչել Թուրքիայից
Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հասցեին հնչեցրած Էրդողանի վիրավորանքներին
Դոնալդ Թրամփ

Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի խաղաղ կարգավորմանն Արցախում

560
(Թարմացված է 22:32 25.10.2020)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիր նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ Արցախի մասին հայտարարություն է արել։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհասնի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը` անվանելով այն «թեթև դեպք»։ Այս մասին նա հայտարարել է Նյու Հեմփշիր նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ, որը հեռարձակվել է իր YouTube–ի ալիքով։

«Մենք կկարգավորենք այդ հարցը։ Դա կլինի... Ես դա «թեթև դեպք» եմ անվանում։ Կկարգավորենք այն։ Գնացեք և ասացեք դա ձեր ժողովրդին։ Հայաստան։ Ինչո՞ւ ոչ։ Դա հեշտ է, եթե գիտես, ինչ ես անում», – հայտարարել է Թրամփը։

Ավելի վաղ` կիրակի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «ԱՄՆ–ն մղում է Ադրբեջանի իշխանություններին ընդունել Հայաստանի հետ հրադադարի ռեժիմը, որն արդեն համաձայնել է այս առաջարկին»։

Վաշինգտոնում հոկտեմբերի 23-ին կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Երկու երկրների արտգործնախարարներն առանձին հանդիպումներ են ունեցել պետքարտուղարի հետ։ Հանդիպումը մեկնաբանելիս Մնացականյանն այն արդյունավետ էր անվանել։

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԼՂՀ հարցով բանակցություններում «շատ լավ առաջընթաց» է գրանցվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

560
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1616)
Ըստ թեմայի
Ճանաչել Արցախը, չօգնել Բաքվին ու Անկարային. ԱՄՆ Կոնգրեսը բանաձևերի նախագծեր կքննարկի
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին զգուշացրել է վտանգի մասին
ԱՄՆ–ն պետք է քայլեր ձեռնարկի և Ադրբեջանին ստիպի պահպանել հրադադարի ռեժիմը. Ֆրանկ Փալոն
Премьер-министр Армении Никол Пашинян на заседании Евразийского межправительственного совета (9 октября 2020). Еревaн

Հայկական կողմը կպահպանի հրադադարի ռեժիմը. Փաշինյան

0
(Թարմացված է 08:11 26.10.2020)

Հայկական կողմը կպահպանի հրադադարի ռեժիմը, Facebook–ի իր էջում վստահեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում` ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը»,–գրել է նա։

Նշենք, որ երեկ` հոկտեմբերի 25–ին, ԱՄՆ-ը հայտարարեց հոկտեմբերի 26-ին՝ առավոտյան ժամը 8:00-ից Լեռնային Ղարաբաղում նոր հումանիտար հրադադար հաստատելու մասին։ Սա սեպտեմբերի 27-ից ադրբեջանական լայնածավալ ագրեսիայից հետո հրադադարի երրորդ փորձն է։

Հոկտեմբերի 22-ից մեկնարկել է Մնացականյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ։ Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենի հետ:

 

 

0
թեգերը:
հրադադար, Պատերազմ, Ադրբեջան, ԱՄՆ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան