Կիրիակոս Միցոտակիսը

Հունաստանն ու ՆԱՏՕ-ն դատապարտել են Արցախում պատերազմ հրահրող արտաքին ուժերի միջամտությունը

263
(Թարմացված է 14:38 06.10.2020)
Հունաստանի վարչապետը հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նիստի գումարման օգտին։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Աթենքում անցկացված բանակցությունների ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծվոծ իրավիճակը և կրակը դադարեցնելու կոչ են արել։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է հենց Հունաստանաի կառավարության ղեկավարը։

«Մենք գլխավոր քարտուղարի հետո քննարկել ենք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք շարունակական արյունահեղության պատճառ են դառնում»,-ասել է Հունաստանի վարչապետը։

Նրա խոսքով` բացի մարդասիրական ճգնաժամից, Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն ապակայունացնում են իրավիճակը Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում:

«Մենք հանդես ենք գալիս ռազմական գործողությունների, ինչպես նաև դրանք դրսից հրահրող միջամտության անհապաղ դադարեցման օգտին։ Աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին՝ դադարեցնել կրակը և վերսկսել խաղաղ բանակցությունները»,-ընդգծել է Միցոտակիսը։

Հունաստանի վարչապետը նաև ասել է, որ հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նիստի գումարման օգտին։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ պատրաստ է Մոսկվայում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

263
թեգերը:
Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, ՆԱՏՕ, Հունաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1616)
Ըստ թեմայի
21 նոր զոհ. ՊԲ-ն մարտերում ընկածների անուններն է հրապարակել
Վրաստանից Հայաստան եկող բեռնափոխադրման առնչությամբ խնդիրներ չկան. դեսպանություն
«Մենք ձեզ մենակ չենք թողնի». ֆրանսիական Օվերն-Ռոն-Ալպերը 55 հազար եվրո կտրամադրի Արցախին
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիան

Փարիզն արձագանքել է իսլամական մի քանի երկրների ՝ ֆրանսիական արտադրանքը բոյկոտելու կոչերին

440
(Թարմացված է 00:45 26.10.2020)
Մակրոնը կարծում է, որ «իսլամը պետք է ազատել օտարերկրյա ազդեցությունից եւ ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը»:

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է իսլամական որոշ պետությունների այն կոչերին, թե պետք է բոյկոտել ֆրանսիական արտադրանքը։ Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունն այդպիսի կոչերն անվանել է անմարդկային և ընդգծել, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել նման գործողությունները:

«Մերձավոր Արեւելքի մի քանի երկրներում վերջին օրերին կոչեր են հնչել բոյկոտելու ֆրանսիական արտադրանքը, հատկապես՝ ագրոպարենային ապրանքները, ինչպես նաեւ ավելի ընդհանուր կոչեր են հնչել՝ ցույցեր անցկացնել Ֆրանսիայի դեմ։ Դրանք ատելության արտահայտություններով են ուղեկցվում և հրապարակվում են սոցիալական ցանցերում», — նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում նշել են, որ անհրաժեշտ է վերջ տալ «ծայրահեղական փոքրամասնության կողմից օգտագործվող» եւ Փարիզի դեմ ուղղված հարձակումներին:

Դեկտեմբերին Ֆրանսիայում կներկայացվի օրինագիծ, որն ուղղված է անջատողականության դեմ պայքարին։ Նախագահ Էմանուել Մակրոնը, հայտարարելով նախաձեռնության նախապատրաստման մասին, խոսել է երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցելու մտադրության մասին: Նրա խոսքով՝ այդ կրոնը պետք է ազատել «օտարերկրյա ազդեցությունից եւ ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը»:

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Մակրոնի հայտարարությունը, նրան խորհուրդ էր տվել հոգեբույժի մոտ գնալ։ Նա նշել էր, որ եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մուսուլմաններին, ուրեմն նա գիտակցության կորուստ ունի։

440
թեգերը:
բոյկոտ, իսլամ, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Էրդողանի խոսքերից հետո Ֆրանսիան իր դեսպանին հետ է կանչել Թուրքիայից
Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հասցեին հնչեցրած Էրդողանի վիրավորանքներին
Դոնալդ Թրամփ

Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի խաղաղ կարգավորմանն Արցախում

571
(Թարմացված է 22:32 25.10.2020)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիր նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ Արցախի մասին հայտարարություն է արել։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհասնի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը` անվանելով այն «թեթև դեպք»։ Այս մասին նա հայտարարել է Նյու Հեմփշիր նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ, որը հեռարձակվել է իր YouTube–ի ալիքով։

«Մենք կկարգավորենք այդ հարցը։ Դա կլինի... Ես դա «թեթև դեպք» եմ անվանում։ Կկարգավորենք այն։ Գնացեք և ասացեք դա ձեր ժողովրդին։ Հայաստան։ Ինչո՞ւ ոչ։ Դա հեշտ է, եթե գիտես, ինչ ես անում», – հայտարարել է Թրամփը։

Ավելի վաղ` կիրակի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «ԱՄՆ–ն մղում է Ադրբեջանի իշխանություններին ընդունել Հայաստանի հետ հրադադարի ռեժիմը, որն արդեն համաձայնել է այս առաջարկին»։

Վաշինգտոնում հոկտեմբերի 23-ին կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Երկու երկրների արտգործնախարարներն առանձին հանդիպումներ են ունեցել պետքարտուղարի հետ։ Հանդիպումը մեկնաբանելիս Մնացականյանն այն արդյունավետ էր անվանել։

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԼՂՀ հարցով բանակցություններում «շատ լավ առաջընթաց» է գրանցվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

571
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1616)
Ըստ թեմայի
Ճանաչել Արցախը, չօգնել Բաքվին ու Անկարային. ԱՄՆ Կոնգրեսը բանաձևերի նախագծեր կքննարկի
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին զգուշացրել է վտանգի մասին
ԱՄՆ–ն պետք է քայլեր ձեռնարկի և Ադրբեջանին ստիպի պահպանել հրադադարի ռեժիմը. Ֆրանկ Փալոն
Շտապօգնություն

Ավտովթար Արմավիրում. 49–ամյա վարարդը մահացել է

0
(Թարմացված է 08:36 26.10.2020)
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Արմավիրում տեղի ունեցած ավտովթարը մեկ մարդու մահվան պատճառ է դարձել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 25-ին, ժամը 20։44-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի Կարմիր կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Ford» մակնիշի ավտոքարշակը (վարորդ՝ Սեյրան Խ․) բախվել է «Daf» մակնիշի կցորդչին (վարորդ՝ Սամվել Ա․)։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, վարորդ Սեյրան Խ․-ին (ծնված 1971 թ․) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ և մահացել է:

0
թեգերը:
վարորդ, Զոհ, ավտոմեքենա, ավտովթար, Արմավիր
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Հայկական կողմը կպահպանի հրադադարի ռեժիմը. Փաշինյան
Փարիզն արձագանքել է իսլամական մի քանի երկրների ՝ ֆրանսիական արտադրանքը բոյկոտելու կոչերին
Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար