Թուրքիայի արտգործնախարար

Չավուշօղլուն աշխատանքային այցով մեկնում է Ադրբեջան

154
(Թարմացված է 10:51 06.10.2020)
Չավուշօղլուին կընդունի Ալիևը, նա նաև բանակցություններ կանցկացնի ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա Ալիևի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ինչպես նաև բանակցություններ կանցկացնի ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ։

Հիշեցնենք` երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը։

Փաշինյանը զանգել է Պուտինին. քննարկվել է ԼՂ հակամարտության խնդիրը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում ասել է, որ պատրաստ է Մոսկվայում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Չի բացառվում, որ Չավուշօղլուի հրատապ այցը կապված է հենց այդ հայտարարության հետ։

Զոհվում են անմեղ մարդիկ. ՄԱԿ-ը կոչ է արել դադարեցնել կրակը ԼՂ հակամարտության գոտում

154
թեգերը:
Իլհամ Ալիև, Մևլութ Չավուշօղլու, Թուրքիա, Ադրբեջան
Ըստ թեմայի
Միջազգային հանրության կոչերից հետո սահմանին հարաբերական խաղաղ է եղել. ՊՆ
«Ստիպված էինք զենք վերցնել». հայ գնդերեցները օգնություն են տանում առաջնագիծ
Չի բացառվում, որ հակառակորդի թիրախում նաև հիվանդանոց հայտնվի. Արսեն Թորոսյան
Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

47
(Թարմացված է 14:22 30.10.2020)
Նշենք, որ այս հանդիպումը նախանշված էր հոկտեմբերի 29–ին, սակայն հետո հայտնի դարձավ, որ այն մեկ օրով հետաձգվել է։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում կից լուսանկարին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,–գրել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 29–ին Ժնևում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փակ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

Սակայն հետո հայտնի դարձավ, որ բանակցությունները մեկ օրով հետաձգվել են։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

47
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Արցախյան պատերազմ, Հայաստան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Զոհրաբ Մնացականյան, Ժնև
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն
Ըստ թեմայի
ԵԱՀԿ ՄԽ–ն Երևանին ու Բաքվին հորդորում է անհապաղ համաձայնեցնել վերիֆիկացիոն մեխանիզմը
Դաշնակցականները հացադուլ են հայտարարել ԱՄՆ-ում և այրել ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը. տեսանյութ
ԵԱՀԿ-ում տարածվել է Ստեփանակերտի ԲԿ–ների հարվածների վերաբերյալ Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Թբիլիս

Թուրքական բեռնատարը Վրաստանում մխրճվել է ավտոբուսի մեջ. կան զոհեր

63
(Թարմացված է 14:13 30.10.2020)
Գորիի մոտ վթարի ենթարկված միկրոավտոբուսի ուղևորները` Սաակաշվիլիի կողմնակիցները, վերադառնում էին «Միասնական ազգային շարժում» կուսակցության և «Ուժը միասնության մեջ է» դաշինքի հանրահավաքից:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 29–ի լույս 30-ի գիշերը Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե մայրուղու 77-րդ կիլոմետրում թուրքական համարանիշներով բեռնատարը բախվել է մարդատար միկրոավտոբուսին:

Վրացական ԶԼՄ-ների վերջին տվյալներով ՝ զոհվել է վեց մարդ, 10-ը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ։

Վրացական առաջին ալիքի տեղեկատվության համաձայն ՝ Գորիի մոտ վթարի ենթարկված միկրոավտոբուսի ուղեւորները Թբիլիսիից տուն էին վերադառնում «Միասնական ազգային շարժում» կուսակցության և «Ուժը միասնության մեջ է» դաշինքի հանրահավաքից (կուսակցությունները խորհրդարանական ընտրություններում պաշտպանում են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին` խմբ.):

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Գորիի (Շիդա Քարթլիի տարածաշրջան) մոտ տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին և մերձավորներին:

Քննությունն ընթանում է «Տրանսպորտային միջոցի անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում, որն իր հետ բերել է երկու և ավելի մարդու մահվան» հոդվածով:

Վրաստանում COVID-19-ի ցուցանիշների ռեկորդային աճ է գրանցվել

Իրավապահ մարմինների աշխատակիցներն արդեն ձերբակալել են բեռնատարի վարորդին ՝ Թուրքիայի քաղաքացուն։ Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։

63
թեգերը:
Միխեիլ Սաակաշվիլի, Զոհ, Թուրք, բեռնատար, ավտովթար, ավտոբուս, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Թուրքիայի սանձարձակ պահվածքը վկայում է, որ անհանգստացած են ՄԻԵԴ–ի որոշումներից
ԿԽՄԿ–ն աշխատում է Ադրբեջանում մահացած տղամարդու դին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ
Ռուսաստանում մտադիր են արյան մեջ շաքարի և խոլեստերինի քանակը հաշվարկող թևնոց ստեղծել