Բուրգ լե Վալանս

«Արցախը հայկական է, հայկական էլ կմնա». ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետ

154
(Թարմացված է 14:56 29.09.2020)
Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանս քաղաքում մոտ 600 ցուցարար է մասնակցել այսօրվա հանրահավաքին, ևս մեկ ցույց երեկոյան է նախատեսված։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. Ֆրանսիական Բուրգ Լե Վալանս քաղաքում այսօր հանրահավաք է անցկացվել` ի աջակցություն Արցախի և հայ ժողովրդի։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ ավելի քան 600 մարդ է հավաքվել։ Նրանք ծածանել են Հայաստանի և Արցաի հանրապետությունների դրոշները։ Ելույթ են ունեցել հայ համայնքի, նաև քաղաքային իշխանության ներկայացուցիչները։ Քաղաքապետ Մարլեն Մուրիերն իր ելույթում լիարժեք աջակցություն է հայտնել հայ ժողովրդին։

«Ես իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում հայ ժողովրդին և նրանց կողքին եմ, ինչպես ամեն անգամ, որովհետև այս պայքարը ճշմարիտ է։ Դրա արմատներն արցախյան հողում «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի նման խորն են։ Նրանց համար, ովքեր կասկածում են`այս հողը հայկական է և հայկական էլ կմնա»,– իր ելույթում նշել է տիկին Մուրիերը։

Նշենք, որ Բուրգ Լե Վալանսում ցույց է նախատեսված նաև այսօր երեկոյան։

2014 թվականին բարեկամության հռչակագիր է ստորագրվել Բուրգ Լե Վալանսի և Արցախի Շուշիի քաղաքների միջև։ Իսկ օրեր առաջ հրապարակել էինք, որ Բուրգ Լե Վալանս քաղաքում ծածանվող Արցախի դրոշի պատճառով մի խումբ ադրբեջանցիներ մտել էին քաղաքապետարան և սպառնալիքներ հնչեցրել քաղաքապետի հասցեին` պահաջնել հանել դրոշը։ Իսկ քաղաքապետ Մարլեն Մուրիերը հրապարակում էր արել` ադրբեջանցիներին հիշեցնելով, որ սա Ադրբեջանը չէ, և այստեղ գործում են ֆրանսիական օրենքները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։

Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

154
թեգերը:
Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Փորձագետը ներկայացրել է ադրբեջանական կողմի զոհերի հերթական ցանկը, որում 80 անուն կա
Պետք է կանխվի դրսից եկող ապակայունացնող ազդեցությունը. ՌԴ դեսպան
Ադրբեջանը երկու օր շարունակ գնդակոծել է Մարտունին. տեսանյութ
Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ

«Դու հպարտ հայուհի ես»․ հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանը «շնորհավորել է» Քիմի տարեդարձը

77
(Թարմացված է 17:15 30.10.2020)
Ամուսնու արտասովոր նվերն անչափ հուզել է Քիմ Քարդաշյանին։ Հեռուստաաստղին ծննդյան 40-ամյակի առթիվ «շնորհավորել է» հանգուցյալ հայրը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն անմոռանալի նվեր է ստացել իր ամուսնուց՝ աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթից, ծննդյան 40-ամյակի կապակցությամբ։ Քանյեն արել է ամեն ինչ, որպեսզի Քիմի հանգուցյալ հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, հոլոգրաֆիայի տեսքով շնորհավորի դստեր տարեդարձը։

Ռոբերտ Քարդաշյանը «շնորհավորում է» դստերն ու նշում, որ հպարտանում է իր աղջկանով։

Նա շեշտում է, որ իր համար ամենագեղեցիկ բանն ընտանիքի, երեխաների հանդեպ Քիմի հոգատարությունն է։ Ռոբերտ Քարդաշյանը չի մոռանում նաև շնորհակալություն հայտնել դստերը՝ հայկական արմատներից չկտրվելու համար։

«Ինձ համար մեծ նշանակություն ունի, թե ինչպես ես կապված քո արմատներին և ինչպես ես աջակցում Հայաստանին։ Դու հպարտ հայուհի ես, և ես հպարտ հայր եմ»,- ասվում է Քիմի հանգուցյալ հոր խոսքում։

Քիմն անչափ հուզվում է ամուսնու անակնկալից։

Քիմ Քարդաշյանը մեկ միլիոն դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

«Հոլոգրաֆիա՝ դրախտից․ հենց իմ ծննդյան օրը Քանյեն ամենամտածված անակնկալը մատուցեց։ Այն այնքան իրական է թվում, որ ես լցված եմ էմոցիաներով ու արցունքներով։ Մենք այն նայում ենք էլի ու էլի։ Շնորհակալ եմ, Քանյե, այս հիշողությունների համար, որն ինձ հետ կմնա մի ամբողջ կյանք»,-հրապարակմանը կից գրել է Քիմը։

Հիշեցնենք, որ Քարդաշյանն իր ծննդյան 40-ամյակը նշել է հոկտեմբերի 21-ին։

Քիմն ու Քանյեն ամուսնացել են 2014 թվականին և ունեն 4 երեխա՝ Նորթը, Սեյնթը, Չիկագոն և Փսալմը։ Երեխաներից երկուսին զույգի համար լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։

77
թեգերը:
շնորհավորանք, Քանյե Ուեսթ, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը «սառեցնում է» սոցցանցերի անձնական էջերը. ի՞նչը նրա սրտով չէ
Քիմ Քարդաշյանի ամուսինն ու քույրը գլխավորում են աշխարհի ամենահարուստ աստղերի ցանկը
«Շատ ավելի թույն տեսք». ռուս բորտուղեկցորդուհին «ձեռնոց է նետել» Քիմ Քարդաշյանին
Спасатели и горожане у рухнувшего здания в Измире после сильного землетрясения в Эгейском море (30 октября 2020). Турция

Երկրաշարժ ու ցունամի Թուրքիայում. աղետի հետևանքով Իզմիրում շենքեր են ավերվել. տեսանյութեր

574
(Թարմացված է 17:11 30.10.2020)
Ցնցումները զգացվել են նաև Հունաստանում։ Ավերածություն է գրանցվել հունական Սամոս կղզու Սբ. Աստվածամայր եկեղեցում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Թուրքիայի Իզմիր քաղաքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։

Համացանցում արդեն հայտնվել են բնական աղետի հետևանքների մասին վկայող տեսանյութեր ու լուսանկարներ։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է 6,9 մագնիտուդ։

Նույն աղբյուրի տեղեկություններով` Իզմիրում քանդվել է առնվազն 6 շենք։

Թուրքական աղբյուրներում նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 14։51–ին։ Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում`Իզմիրի ափամերձ հատվածում, 16,5 մետր խորության վրա։

Ցնցումները տևել են շուրջ 15 վայրկյան ու զգացվել Թուրքիայի արևմտյան շրջաններում։

Ի դեպ, երկրաշարժը զգացվել է նաև Հունաստանում։ ՌԻԱ Նովոստիի տվյալներով` ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածություն է գրանցվել հունական Սամոս կղզու Սբ. Աստվածամայր եկեղեցում։

Երկրաշարժի հետևանքով զոհերի մասին տվյալներ դեռ չեն հաղորդվում։

Տեղեկություններ կան, որ երկրաշարժը նաև ցունամի է առաջացրել։ Իզմիրի փողոցները ողողված են ջրով։

 

574
թեգերը:
Զոհ, Ավերածություններ, Երկրաշարժ, Թուրքիա
Ըստ թեմայի
ԱՄՆ-ը Թուրքիայի համար արտադրված F-35 կործանիչները կտա Հունաստանին
Թուրքիան ԵՄ չհասավ, բայց ցանկանում է դառնալ աշխարհի հզորների ակումբի անդամ
Թուրքիայի սանձարձակ պահվածքը վկայում է, որ անհանգստացած են ՄԻԵԴ–ի որոշումներից
Президент Карабаха Араик Арутюнян принял делегацию Палаты представителей Бельгии во главе с депутатом Жоржем Далманом (30 октября 2020). Карабах

Բելգիացի պատգամավորները ցնցված են Արցախում տեսածից. Արայիկ Հարությունյանը ընդունել է նրանց

0
Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ միջազգային հանրության անգործությունը որևէ կերպ արդարացված չէ, և թուրք-ադրբեջանական տանդեմի նախաձեռնված պատերազմը արդեն ծավալվում է դեպի Եվրոպա:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանի գլխավորած պատվիրակությանը:  Տեղեկությունը հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բելգիացի պատգամավորին՝ արցախահայության համար պատերազմական ծանր ժամանակահատվածում Արցախ այցելելու և տեղում անձամբ իրավիճակին ծանոթանալու համար: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ շատ կարևոր է, որպեսզի քաղաքակիրթ մարդկությունը ոչ միայն տեղյակ լինի օբյեկտիվ իրականությունից, այլև կոնկրետ միջոցներ ձեռնարկի տարածաշրջանում ռազմական գործողությունները կանխելու և նախահարձակ կողմի նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ: «Ցավոք, մենք տեսնում ենք, որ Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նախաձեռնված այս պատերազմը, որտեղ ներգրավվել են նաև ահաբեկչական տարբեր խմբավորումներ, ծավալվում է արդեն դեպի Եվրոպա, և ֆրանսիական քաղաքներում օրերս տեղի ունեցած իրադարձությունները դրա վառ վկայությունն են»,- ասել է նախագահը և հավելել, որ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ միջազգային հանրության անգործությունը որևէ կերպ արդարացված չէ:

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ ցնցված է տեսածով, թե ինչ վայրագություններ են իրականացվում Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: «Հաստատումներն այն մասին, որ Ադրբեջանի կողմից ներգրավված են նաև վարձկան-ահաբեկիչներ, վկայում են, որ պաշտոնական Բաքուն ահաբեկչության նոր օջախ է փորձում ստեղծել: Եվ դա արվում է Թուրքիայի բարձր հովանավորությամբ: Սա անթույլատրելի երևույթ է, և եթե այսօր անհապաղ միջոցներ չձեռնարկվեն այդ գործողությունները զսպելու համար, մեծ մտավախություն ունեմ, որ, նրանց հաջողության դեպքում աշխարհը շատ ավելի թանկ է վճարելու»,- ասել է Ժորժ Դալմանը:

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի Մերձավոր Արևելքի հետ կապերի պատասխանատու Պետրոս Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են նաև հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

0
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Պատգամավոր, Բելգիա, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ