00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուկաշենկոն ստանձնեց նախագահի պաշտոնը․ տեսանյութ և լուսանկարներ

© Пресс-служба президента Республики Беларусь / Անցնել մեդիապահոցПрезидент Белоруссии А. Лукашенко дал интервью российским журналистам
Президент Белоруссии А. Лукашенко дал интервью российским журналистам - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անկախության պալատի մոտ մեծ քանակությամբ տեխնիկա է հավաքվել, ներկա են նաև պատվո պահակախմբի զինծառայողները։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը, երդմնակալության արարողությունն ընթանում է Անկախության պալատում։ Տեղեկությունը հայտնում է «Բելտա» պետական գործակալությունը։

Հանդիսավոր արարողության անցկացումը մինչև վերջին պահը գաղտնի էր պահվում։

Լուկաշենկոն երդվեց՝ ձեռքը դնելով Սահմանադրության վրա, հետո ստորագրեց երդման ակտը։ Բելառուսի ԿԸՀ նախագահը Լուկաշենկոյին հանձնեց Բելառուսի նախագահի վկայականը։

Լուկաշենկոն իր ուղերձում նշեց, որ առանձնահատուկ հարգանքով է հավատարմության երդում տալիս հայրենիքին` հպարտություն զգալով այն բելառուսցիների համար, որոնք հաղթահարել են իրենց հայացքներին հավատարիմ մնալու փորձությունը։

«Նախագահի պաշտոնը ստանձնելու օրը մեր ընդհանուր հաղթանակի օրն է, համոզիչ ու ճակատագրական հաղթանակի։ Մենք ոչ թե պարզապես նախագահ էինք ընտրում, այլ պաշտպանում էինք մեր արժեքները, մեր խաղաղ կյանքը, ինքնավարությունն ու անկախությունը։ Այդ առումով մենք դեռ անելիք ունենք», - զգուշացրեց նա։

Լուկաշենկոյի խոսքով՝ 2020 թվականը հանրապետության պատմության մեջ կմնա որպես շատ հուզական տարի, քանի որ պետականությանը մարտահրավեր էր նետվել ինքնավար պետությունների վերացման տեխնոլոգիայի հիման վրա։

«Բայց մենք այն քչերի թվում էինք, գուցե և միակը, որտեղ «գունավոր հեղափոխություն» չկայացավ։ Եվ դա բելառուսցիների ընտրությունն էր, որոնք ոչ մի դեպքում չեն ուզում կորցնել երկիրը»,– ասաց նա։

Այնուհետև Լուկաշենկոն նշեց` Բելառուսում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ բելառուսցիների մեծ մասը սիրում է իր երկիրն ու ուզում է հանգիստ ապրել։

«Չնայած դրսի սատանայական ճնշումներին, մենք պահպանեցինք միմյանց նկատմամբ հարգանքը», - ընդգծեց Բելառուսի նախագահը։

Արարողությանը մի քանի հարյուր մարդ է մասնակցում, նրանց շարքում են բարձրաստիճան պաշտոնյաները, խորհրդարանի անդամները, պետական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ղեկավարները, գիտության, մշակույթի ու սպորտի գործիչները։

Հիշեցնենք, որ ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներն ամբողջ Բելառուսում սկսվեցին օգոստոսի 9-ին՝ նախագահական ընտրություններից հետո, երբ հայտնի դարձավ, որ հաղթել է Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն․ ԿԸՀ-ի տվյալներով` նա հավաքել էր քվեների 80,1 տոկոսը:

«Բելառուսի իրադարձությունները լուրջ դաս են». Պուտինը Սոչիում հանդիպել է Լուկաշենկոյի հետ

Օգոստոսի 16-ին Բելառուսում բողոքի լայնածավալ ակցիաներ կազմակերպվեցին։ Պաշտոնական տվյալներով` առաջին օրերի ընթացքում ավելի քան 6.7 հազար մարդ ձերբակալվեց։ Բելառուսի ՆԳՆ–ի հաղորդմամբ` անկարգությունների ընթացքում հարյուրավոր մարդիկ տուժեցին, որոնց թվում իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակից կար։ Բելառուսի իշխանությունների տվյալներով` ակցիաների ընթացքում 3 մարդ է մահացել։

Ուր է տանում Լուկաշենկոյի մաքոքային քաղաքականությունը, և երբ Մինսկում կհանդարտվեն կրքերը

Լրահոս
0