Մայք Պոմպեո

Պարտության սպառնալիք ԱՄՆ-ի համար. ինչու Վաշինգտոնը կրկին պատժամիջոցներ կիրառեց Թեհրանի դեմ

34
(Թարմացված է 19:04 22.09.2020)
ԱՄՆ–ն վերականգնել է հակաիրանական պատժամիջոցները։ Պետդեպը դա բացատրել է նրանով, որ Թեհրանն իբր չի կատարում «միջուկային գործարքի» պահանջները։  Ինչի է ձգտում հասնել Սպիտակ տունը, և որն է միջազգային հանրության դիրքորոշումը՝ փորձել է պարզել ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Գալիա Իբրահիմովա, ՌԻԱ Նովոստի

Միակողմանի ճնշում

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ՄԱԿ–ի ԱԽ–ն չի երկարացրել Իրանին զենք մատակարարելու էմբարգոն։ Սակայն Միացյալ Նահանգներում ձեռքերը ծալած չեն նստել և վերականգնել են պատժամիջոցները։ Այժմ նրանք ոչ միայն Թեհրանին են դեմ, այլև բոլոր նրանց, ովքեր խախտել են էմբարգոն։ Միաժամանակ Պոմպեոն ԵՄ–ին կոչ է արել աջակցել Վաշինգտոնին։

Սակայն արձագանքը ճիշտ հակառակն էր։ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի («եվրաեռյակի») արտգործնախարարները հանդես եկան Սպիտակ տան գործողությունները դատապարտող հայտարարությամբ։

Փաշինյանը ՄԱԿ–ի ասամբլեայում խոսել է միջազգային հարաբերություններում ուժ չկիրառելու մասին

«ԱՄՆ–ն դուրս է եկել Իրանի միջուկային ծրագրի համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից (ՀԳՀԾ) 2018 թվականի մայիսի 8-ին և այլևս «գործարքի» մասնակից չի համարվում։ Դրա հետ կապված Վաշինգտոնի ցանկացած որոշում իրավական ուժ չունի»,– նշել են «եռյակի» նախարարները։

Փարիզը, Բեռլինն ու Լոնդոնը, հակառակը՝ կշարունակեն թուլացնել պատժամիջոցները։

Եվրոպական խոստումներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «գործարքից» դուրս է եկել երկու տարի առաջ՝ պատճառաբանելով, որ Թեհրանն իբրև գաղտնի միջուկային ծրագիր է զարգացնում։ Որևէ ապացույց չի ներկայացրել, սակայն պահանջել է վերադարձնել պատժամիջոցները։

Ռուսաստանը, Չինաստանն ու եվրոպացիները դատապարտել են դա՝ ընդգծելով, որ փաստաթուղթը կշարունակի գործել նաև առանց ԱՄՆ–ի։ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան նույնիսկ հատուկ օրենք ընդունեցին, որը թույլ է տալիս ընկերություններին համագործակցել Իրանի հետ։ Եվ, որպեսզի բիզնեսը չվախենա ԱՄՆ–ի ճնշումից, INSTEX անունով հատուկ ֆինանսական մեխանիզմ մշակեցին։

Ճիշտ է՝ արդյունքը սահմանափակ էր։ Ընկերությունները միևնույն է լքում էին իրանական շուկան, և ԻԻՀ–ի տնտեսությունը կտրուկ անկում ապրեց։ Թեհրանի հետ համագործակցությունը դադարեցրին նույնիսկ չինացիները, թեև Պեկինը դատապարտեց ամերիկյան պատժամիջոցները։

Իրանի իշխանությունները սպասողական դիրք գրավեցին՝ հույս ունենալով, որ եվրոպացիները կկարողանան համոզել Վաշինգտոնին չհետապնդել բիզնեսը։  Սակայն, երկիրն արտասահմանյան ընկերությունների կողմից լքելու, և Վաշինգտոնի՝ «փափկելու» հույսերի մարմանը զուգահեռ, Թեհրանը վերացնում էր միջուկային ծրագրի պատժամիջոցները։

Ինչո՞ւ են Պենտագոնի չինովնիկներն ամերիկացիներին ահաբեկում մեծ պատերազմով

ՀԳՀԾ–ն ֆորմալ առումով գործում է, սակայն «գործարքի» մասնակիցների համատեղ մեղադրանքները խաթարում են նրա նկատմամբ վստահությունը։

«Թույլ չտալ էմբարգոյի չեղարկում»

Ամենից շատ ամերիկացիները մտավախություն ունեն, որ հոկտեմբերի 18-ին կհանվի Թեհրանի նկատմամբ կիրառվող զենքի էմբարգոն։ Այդ վախերն ամրապնդում են Իրանի հարևանները։

Օգոստոսին ամերիկացիները ՄԱԿ–ի ԱԽ ներկայացրին զենքի էմբարգոն երկարաձգելու բանաձևը` դա հիմնավորելով, որ Թեհրանը Լիբանանում և Սիրիայում զինում է «Հեզբոլահին», ինչպես նաև Իրաքում շիիթական զինյալներին, որոնք բազմիցս տեղի զինվորականների հետ բախումներ են հրահրել։

Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան կիսում են ամերիկացիների մտահոգությունները, սակայն նրանց առաջարկին չեն աջակցել։ Ռուսաստանն ու Չինաստանը հասկացրին, որ այդ ուղղությամբ ԱՄՆ բոլոր ջանքերը կարգելափակեն։  Իրանն իր հերթին հայտարարեց՝ նման բանաձևը վերջնականապես խաչ կքաշի «միջուկային գործարքի» վրա։

ՄԱԿ–ի ԱԽ–ն մերժեց ամերիկյան նախագիծը։  Սակայն արդեն մեկ շաբաթ անց Պետդեպը փաստաթղթեր ներկայացրեց, որն իբր թե հաստատում է ՀԳՀԾ–ի վերաբերյալ Թեհրանի պարտավորությունների խախտումը։ Այդ փաստաթղթերում խոսքն այն մասին է, որ Իրանը գերազանցել է հարստացված ուրանի կուտակման 300 կգ սահմանաչափը։

ԱՄՆ–ն ձգտում է Մերձավոր Արևելքում հնարավորիս լայն ճակատ ստեղծել Իրանի դեմ. Պողոսյան

Մայք Պոմպեոն չէր թաքցնում, որ Վաշինգտոնն ուզում է վերականգնել պատժամիջոցները ողջ ծավալով։ ՄԱԿ–ի ԱԽ–ում հիշեցրին՝ ԱՄՆ–ն չի կարող դատել «գործարքի» կատարման մասին։ Ամերիկացիները պատասխանել են, որ առաջվա նման շարունակում են մնալ նրանց թվում, ովքեր հաստատել են 2231 բանաձևը, հետևաբար՝ պահպանում են պատժամիջոցների իրավունքը։

Եվ նշել են՝ ՀԳՀԾ համաձայն, եթե Իրանի նկատմամբ բողոք ստանալուց հետո 30 օր անց միջոցներ չձեռնարկվեն, պատժամիջոցները կվերականգնվեն։ Ժամկետն ավարտվել է սեպտեմբերի 20-ին։

Սպասողական դիվանագիտություն

Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի   միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի եվրատլանտյան անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Անդրեյ Բակլիցկին չի բացառում, որ ամերիկյան պատժամիջոցները կվախեցնեն օտարերկրյա բիզնեսին։ Եթե հոկտեմբերին չեղարկեն զենքի էմբարգոն, ոչ բոլոր ընկերությունները կցանկանան առևտուր անել Իրանի հետ։ ԱՄՆ ճնշման տակ ընկնելու սպառնալիքը կգերազանցի։

«Եվրոպական օրենսդրությունը զենքի էմբարգո է նախատեսում մինչև 2023 թվականը։ Այդ իսկ պատճառով, եթե նույնիսկ միջազգային արգելքները հանվեն, ԵՄ–ն այդ ոլորտում չի կարողանա համագործակցել Թեհրանի հետ։ Ռուսաստանի և Չինաստանի հետ իրավիճակն ավելի հետաքրքիր է։ Այդ երկրների այն ընկերությունները, որոնք պոտենցիալ առումով կարող էին զենք վաճառել Իրանին, արդեն պատժամիջոցների տակ են։ Ոչինչ չի խանգարում նրանց էմբարգոն վերացնելուց հետո Թեհրանի հետ շքեղ գործարք կնքել։ Դա չի նշանակում, որ զենքն իսկապես միանգամից կհասնի Իրան, սակայն ԱՄՆ–ի բարոյական պարտությունն ակնհայտ է»,– մտորում է Բակլիցկին։

ԱՄՆ–ում բնակվող միջազգային հարաբերությունների մասնագետ Ռաֆայել Սատարովն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Թեհրանը ԱՄՆ միակողմանի պատժամիջոցներին զուսպ արձագանքեց։ Նրա խոսքով` Իրանի իշխանությունները չեն ցանկանում սրել իրավիճակը մինչև Ամերիկայում նախագահական ընտրությունների ավարտը։

«Իրանը հասկանում է, որ ԱՄՆ հասցեին ցանկացած կտրուկ արտահայտություն միայն կվնասի։ Թրամփն անմիջապես կշրջի Իրանի հետ հերթական ճգնաժամն իր օգտին և կուժեղացնի ճնշումը ռեժիմի նկատմամբ։ Բացի այդ, այսօր Եվրոպան, Ռուսաստանը, Չինաստանը, ՄԱԿ–ը Իրանի կողմից են։ Լեզվակռվի իմաստ չկա։ Իսկ միակողմանի պատժամիջոցները միջազգայնորեն ճանաչված օրինական ուժ չունեն»,– կարծում է Սատարովը։

Հարցվածները համակարծիք են, եթե ԱՄՆ հաջորդ նախագահը դառնա Ջո Բայդենը, ամերիկացիները կարող են վերադառնալ ՀԳՀԾ։ Սակայն Թրամփի նախագահության տարիներին Իրանի շուրջ իրավիճակը փոխվել է։ Այդ պատճառով «գործարքին» վերադառնալու գործընթացը հեշտ չի լինի։

34
թեգերը:
պատժամիջոցներ, Զենք, Իրանի Իսլամական Հանրապետություն, Վաշինգտոն, ԱՄՆ, Մայք Պոմպեո
Ըստ թեմայի
Ինչ են անում ԱՄՆ-ի զինվորականները Լեհաստանում
«Դոկտրինը լի է ագրեսիայով»․ ԱՄՆ զինվորականները մտադիր են գրավել Երկրի ուղեծիրը
Ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում ռուսական Սու-57-ի «բարելավումը»
Համացանցում է հայտնվել ՌԴ–ի ու ԱՄՆ–ի զինվորականների հետ տեղի ունեցած միջադեպի տեսանյութը
Փաշինյանն ու Միշուստինը

Փաշինյանն ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետին

68
(Թարմացված է 13:19 03.03.2021)
ՀՀ վարչապետն իր շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:

Նշենք, որ այսօր լրանում է ՌԴ վարչապետի 55-ամյակը։

 

68
թեգերը:
Միխայիլ Միշուստին, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
Ղարաբաղյան պատերազմը ևս ազդել է ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության վրա․ Միշուստին
ԵԱՏՄ երկրները պետք է ամրապնդեն միասնական շուկան. Միշուստինը` զարգացման նոր մակարդակի մասին
Ոստիկաններ, արխիվային լուսանկար

Հայ երիտասարդի սպանության հետքերով. Արա Աբրահամյանը Բելորեչենսկ է ուղարկել իր տեղակալին

150
(Թարմացված է 10:37 03.03.2021)
Ռուսաստանի հայերի միությունն ամեն ինչ անում է հայ երիտասարդի ողբերգական մահից հետո սադրանքներից խուսափելու համար:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:

Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։

«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։

Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը

Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:

«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:

Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին

 

150
թեգերը:
Արա Աբրահամյան, Սպանություն, հայ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Գյումրիում դանակահարել են շտապօգնության վարորդի. վիճակը ծանր է
Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է. 84–ամյա կնոջը սպանել է 44–ամյա տղամարդը
Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը
Репетиция оркестра WCIT перед концертом

Մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահար Մեդեա Աբրահամյանը

0
(Թարմացված է 14:50 03.03.2021)
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:

Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում,  Կանադայում,  Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։

Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`

  • Պրահայի Հ. Վիհանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի դափնեկիր (երկրորդ մրցանակ), 1955
  • Հայաստանի երիտասարդության առաջին փառատոնի դափնեկիր (առաջին մրցանակ), 1957
  • Մոսկվայի երաժիշտ-կատարողների համամիութենական մրցույթի դափնեկիր (առաջին մրցանակ), 1961
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1963
  • Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացի, 1968  
  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1973
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1980
  • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1983
  • ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից «Աշխատանքի վետերան» մեդալ, 1987
  • Հայ արվեստի ասպետ, 2007
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2012
  • ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալ, 2016
  • «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գլխավոր մրցանակ «Դասական լարային նվագարաններ» անվանակարգում, 2017[6]
  • Հայաստանի երաժշտական ընկերության «Կոմիտաս» հուշամեդալ, 2018

1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։

0