Նիկոլ Փաշինյան, արխիվային լուսանկար

Փաշինյանը ՄԱԿ–ի ասամբլեայում խոսել է միջազգային հարաբերություններում ուժ չկիրառելու մասին

151
(Թարմացված է 10:38 22.09.2020)
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Փաշինյանը ՄԱԿ–ի անդամներին դիմել է ավելի վաղ արված տեսագրության միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեային ուղղված իր տեսագրության մեջ նշել է կազմակերպության դերը միջազգային հարաբերություններում ուժի կիրառում թույլ չտալու հարցում։

Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ–ի  75-ամյակի առթիվ կազմակերպված հանդիպումով մեկնարկեց  մեկշաբաթյա միջոցառումների շարքը, որոնք կավարտվեն սեպտեմբերի 29-ին։ Առաջին անգամ առաջնորդների ելույթները հեռարձակվում էին տեսագրված տարբերակով՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակից դրդված։

«ՄԱԿ–ի  կարևորագույն դերակատարումներից է նաև միջազգային հարաբերություններում ուժի սպառնալիքի կամ դրա կիրառման արգելքը: Սա գլոբալ խաղաղության և անվտանգության պահպանման անկյունաքարն է, որը գլխավոր նախապայման է կայուն զարգացման համար»,– ասել է ՀՀ վարչապետը։

Նա անդրադարձել է նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքը մերժելու անթույլատրելիությանը։ Վարչապետի խոսքով`  սա արմատապես հակասում է ՄԱԿ–ի հիմնական արժեքներին և միջազգային կարգի պատմական էվոլյուցիային։

«Վերջին երկու տասնամյակների ընթացքում մի շարք նոր պետությունների ի հայտ գալը այս միտման լավագույն ապացույցն են»,– նշել է  Փաշինյանը։

ՀՀ վարչապետի կարծիքով` գլոբալ և տարածաշրջանային խնդիրները լուծելու համար անփոխարինելի է արդյունավետ բազմակողմանի մոտեցումը, որտեղ կենտրոնական դերը հատկացված է ՄԱԿ–ին։

ԱՄՆ–ն ընդդեմ ԱՄՆ-ի. Վաշինգտոնը զրկվել է Իրանի էմբարգոն երկարաձգելու իրավական լծակից

«ՄԱԿ–ը ոչ միայն 193 անդամ երկրներն են, այն ավելին է, քան ազգային շահերի ներկայացման ընդհանուր հարթակ։ Այն հիմք է, որի վրա ձևավորվում են ընդհանուր շահերը, հարթակ, որտեղ լսում են միմյանց։ Բացի այդ, ՄԱԿ–ը նաև մարդու իրավունքների և դրանց կիրառման հարցում համաչափության սկզբունքի պաշտպանն է։ Անվտանգությունն անհնար է առանց մարդու իրավունքները հարգելու»,– ընդգծել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ Հայաստանը վճռական է` միջազգային իրավունքի և ազատության ու արդարության համընդհանուր արժեքների վրա հիմնված լավագույն միջազգային կարգի հաստատմանն ուղղված ընդհանուր ուժերին աջակցելու հարցում։

151
թեգերը:
ելույթ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանը բարելավել է դիրքերը Էլեկտրոնային կառավարման զարգացման ՄԱԿ–ի սանդղակում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է Երևանին ու Բաքվին
ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները համատեղ հայտարարություն են արել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է հղել Փաշինյանին և Ալիևին
Փաշինյանն ու Միշուստինը

Փաշինյանն ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետին

67
(Թարմացված է 13:19 03.03.2021)
ՀՀ վարչապետն իր շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:

Նշենք, որ այսօր լրանում է ՌԴ վարչապետի 55-ամյակը։

 

67
թեգերը:
Միխայիլ Միշուստին, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
Ղարաբաղյան պատերազմը ևս ազդել է ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության վրա․ Միշուստին
ԵԱՏՄ երկրները պետք է ամրապնդեն միասնական շուկան. Միշուստինը` զարգացման նոր մակարդակի մասին
Ոստիկաններ, արխիվային լուսանկար

Հայ երիտասարդի սպանության հետքերով. Արա Աբրահամյանը Բելորեչենսկ է ուղարկել իր տեղակալին

149
(Թարմացված է 10:37 03.03.2021)
Ռուսաստանի հայերի միությունն ամեն ինչ անում է հայ երիտասարդի ողբերգական մահից հետո սադրանքներից խուսափելու համար:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:

Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։

«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։

Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը

Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:

«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:

Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին

 

149
թեգերը:
Արա Աբրահամյան, Սպանություն, հայ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Գյումրիում դանակահարել են շտապօգնության վարորդի. վիճակը ծանր է
Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է. 84–ամյա կնոջը սպանել է 44–ամյա տղամարդը
Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը

Ո՞ւր են հույզերդ․ Էթերի Տուտբերիձեն նախատել է Ադելիա Պետրոսյանին

0
(Թարմացված է 14:42 03.03.2021)
Ռուսաստանի գեղասահքի գավաթի խաղարկության եզրափակիչում գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երրորդ տեղն է գրավել:

Ադելիան ազատ ծրագիր է ներկայացրել` սահելով Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության տակ։ Ընդհանուր 204,22 միավորով նա երրորդ տեղն է զբաղեցրել։ Ելույթից հետո Ադելիայի մարզիչը` Էթերի Տուտբերիձեն, խոսել է թերությունների մասին։

«Վերջին մասում պետք էր հույզեր ցույց տալ։ Ո՞ւր էր այդ ծրագիրը։ Չի կարելի մի կողմ դնել այն», - ասել է Տուտբերիձեն։

Նա նշել է, որ Ադելիան սկսել է ուղղել կոշիկը, ինչը չի կարելի անել շարժման ժամանակ։ Տուտբերիձեն նախատել է նաև «ժամանակից շուտ նետած քայլերի» համար:

«Ապագա թագուհի». Ադելիա Պետրոսյանին շատ քիչ էր մնացել ոսկի նվաճելու համար

Հիշեցնենք` Պետրոսյանը փետրվարին Կրասնոյարսկում պատանեկան առաջնության արծաթե մեդալ էր նվաճել:

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթական ելույթ է ունեցել «Արցախ» ստեղծագործության ներքո

0
թեգերը:
գեղասահք, Էթերի Տուտբերիձե, Ադելիա Պետրոսյան
Ըստ թեմայի
Բաժանում և ոչ միայն. Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանն ասել է`ինչպես է պայքարում դեպրեսիայի դեմ
Ինչպիսի՞ն է գեղասահքի գեղեցիկ աշխարհի «խոհանոցը». տեսանյութ
Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանն իր մասին 5 փաստ է ներկայացրել