Արխիվային լուսանկար

2020 թվականն այնպիսին, ինչպիսին կա. գազի գներ սահմանողը փոթորիկներն ու հրոսակներն են

54
(Թարմացված է 21:41 21.09.2020)
ՌԻԱ Նովոստիի լրագրող Ալեքսանդր Սոբկոն վերլուծում է նավթի և գազի համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակը` ընդգծելով դրա պարադոքսալությունը։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Գազի շուկան աստիճանաբար վերականգնվում է. Եվրոպայի և АТР (ՀԲԳ շուկայի համար) բորսայական գները 1 խմ–ի դիմաց համապատասխանաբար 130 և 150 դոլար են։ ՌԻԱ Նովոստիի համար գրված հեղինակային նյութում նման վերուծություն է անում Ալեքսանդր Սոբկոն։

Գնաճի համար պատճառներ կան ինչպես պահանջարկի, այնպես էլ առաջարկի տեսանկյունից։

Այս տարվա ութ ամիսների ընթացքում հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ընդհանուր ներմուծումը 1,3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Հուլիսին ու օգոստոսին ՀԲԳ-ի ներմուծման կտրուկ աճ են ցուցադրում Հնդկաստանն ու Չինաստանը։

Այսինքն՝ ՀԲԳ գլոբալ պահանջարկը նախորդ տարվա մակարդակի վրա է, ընդ որում՝ խողովակաշարային գազի պահանջարկը շատ ավելի ցածր է։ Սակայն ՀԲԳ շուկայում էլ հզորության ավելցուկ կա, քանի որ նախորդ ներդրումային ալիքի գործարանների շինությունն ավարտին է հասցվել ներկայիս իրադարձությունների ֆոնին։

Այդ պատճառով գների կայունացման հարցում օգնում են նաև առաջարկի կողմից ունեցած ձախողումները․ տեխնիկական խնդիրների պատճառով չի գործում Ավստրալիայի Prelude լողացող գործարանը, նույն երկրում դադարեցվել է Gorgon LNG-ի գծերից մեկի աշխատանքը։ ԱՄՆ-ի մասին էլ արդեն շատ է խոսվել։

«Սա դեռ միայն սկիզբն է»․ ինչի՞ համար է ԱՄՆ-ն սուզանավեր տեղափոխում Ռուսաստանի ափերի մոտ

Վերջին շրջանում գերցածր գների պատճառով ՀԲԳ-ն արտադրվել է գործարանների հզորության կեսի չափով (կամ նույնիսկ կեսից էլ քիչ)։ Այժմ արտահանումն ու գլոբալ գների աճն օգնում է վերականգնվել, սակայն փոթորիկների շրջանը խանգարում է արագ վերադառնալ նորմային։ Առաջիկա ամիսներին ամերիկյան արտահանման աճը նորից ճնշում կգործադրի գների վրա։

Այսինքն՝ արժեքորոշման վերականգնումը դեռ կայուն չէ, թեև որոշ կանխատեսումների համաձայն՝ ջեռուցման շրջանը սկսվելուն պես սփոթային գներն Ասիայում լարող են գերազանցել նույնիսկ 200 դոլարը (հազար խորանարդ մետրի դիմաց)։ Այդ թվերն արդեն բոլոր արտադրողների համար ընդունելի են որպես երկարաժամկետ գներ։ Բայց կա մի «բայց»՝ գների այդ մակարդակը պետք է լինի ամբողջ տարվա միջինացված մակարդակը, որ թե «ձմեռային»։

Սակայն այս տարին անսովոր բարդ է։ Դրա հիման վրա չի կարելի երկարաժամկետ եզրակացություններ անել։ Բոլորին հեռանկարն է հետաքրքրում։ Ու այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը․ այս տարի, քսան տարվա մեջ առաջին անգամ, հեղուկացման նոր գործարանների կառուցման մասին ոչ մի նոր ներդրումային որոշում չի կայացվել։ Այս տարվա կանխատեսումներն են՝ զրոյից մեկ-երկու որոշում։

Հիշեցնենք՝ նախորդ տարի ռեկորդային քանակությամբ ներդրումային որոշումներ են կայացվել․ դա տեղի է ունեցել երեք տարի տևած լռությունից հետո, քանի որ դրան նախորդող 2011-2015 թվականներին չափազանց շատ ներդրումներ էին արվել։

Ամերիկա-իրանյան առճակատման գերին. ԱՄՆ-ի հաղթանակներն ու պարտություններն Իրաքում

Ինչո՞ւ է այդպես լինում։ Պատասխանը պարզ է ու հասկանալի․ նավթագազային բոլոր ընկերությունները եկամտի մեծ կորուստ են ունեցել, այդ պատճառով կրճատում են իրենց ներդրումային ծրագրերը։ Սակայն հայտնի է, որ ներդրումները մեկ երրորդով են պակասել, ու դրանց ինչ-որ չափը կարծես պետք է հասած լիներ ՀԲԳ-ին։

Մի մասի պատասխանն այն է, որ ՀԲԳ-ի շուկան վերջին տարիներին պարադոքսալ կերպով է զարգանում։ Մի կողմից՝ մենք տեսնում ենք գազի ներկայիս ավելցուկն ու ապագայում ակնկալվող աճող մրցակցությունը (Կատար, ԱՄՆ, Ռուսաստան, Արևելյան Աֆրիկա), այդ ամենը չի նպաստում բարձր գներին ու նոր ծրագրերի մեջ ներդրումներ կատարելու համար բավականաչափ շուկայական ազդանշաններ չի ուղարկում։ Միաժամանակ, շուկան հեռանկարային է համարվում։ Շուկայի զարգացման խթանիչներից մեկը նավթագազային տրանսազգային ընկերություններն են, որոնք «հեռացող» գազից հետզհետե սկսել են անցնել հեռանկարային ՀԲԳ-ին։

Որպես արդյունք՝ թանկ նավթի պայմաններում նավթագազային ընկերությունները կարող էին եկամտի ընդհանուր զամբյուղից ներդրում անել հեռանկարային հեղուկացված գազի մեջ կա՛մ անմիջականորեն գործարանների մեջ ներդրում անելով, կա՛մ անուղղակիորեն՝ երկարատև պայմանագրերով իրենց պորտֆելի մեջ ՀԲԳ գնելով, ինչը ՀԲԳ շուկայի մնացած` համեմատաբար փոքր մասնակիցներին գործարան կառուցելու համար վարկեր ստանալու հնարավորություն կտար։

Իսկ հիմա, երբ նավթային գնանշումն ընկել է, նավթային տրանսազգային ընկերությունները դրա ժամանակը չունեն։ Դրան գումարած՝ որոշ ընկերություններ նյարդայնանում են ու հայտարարում իրենց ծրագրերը «կանաչելու» մասին։ Նավթային հսկաները, որոնք հավատարիմ են մնում հանածո վառելիքին, նույնպես ծանր իրավիճակում են գտնվում։ Դա երևում է ExxonMobil ընկերության օրինակի վրա, որն այժմ բարդ ֆինանսական վիճակում է։

Արքայազն և նախագահ. ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում Պուտինի և Մուհամեդի մտերմությունը

Բոլոր այս գործոնները հանգեցնում են անորոշության ու շուկայի զարգացման որոշ պարադոքսալության։ Ընդհանուր առմամբ, բնական գազն ու մասնավորապես հեղուկացված բնական գազը շատ հեռանկարային վառելիք են մնում, սակայն բարձր մրցակցություն ունեցող շուկայում, որում պահանջարկն աճելու է միայն բավականին ցածր գների պայմաններում։

Այդ ընկերությունը ՀԲԳ-ի հետ կապված երկու մեծ նախագիծ ուներ․ դա Golden Pass LNG-ն էր ԱՄՆ-ում ու Rovuma LNG-ը` Մոզամբիկում։ Երկուսն էլ այժմ անորոշ ժամանակով հետաձգվել են․ առաջինն առնվազն մեկ տարով, երկրորդը՝ մինչև 2023 թվականը։

Մնացած ամերիկյան գործարաններն էլ բնականաբար չեն շտապում նոր ներդրումային որոշումներ կայացնել, քանի որ այժմ դժվար է երկարաժամկետ պայմանագրերով երաշխավորել շինարարությունը։ Ընդհանուր առմամբ, իրավիճակն այն չէ նաև Արևելյան Աֆրիկայում։

Այս ամենից կարելի էր եզրակացնել, որ միջին հեռանկարում մենք նաև առաջարկի պակասուրդ կունենանք։ Այդպես կլիներ, եթե Կատարը միանգամից մի քանի նոր գործարանի հետ կապված ծրագրեր չունենար։ Պաշտոնապես ներդրումային որոշում դեռ չի կայացվել, սակայն արդեն նախնական աշխատանքներ են իրականացվում։ Իսկ ՀԲԳ-ի ցածր ինքնարժեքը թույլ կտա Կատարին իր գործն անել գներն առանձնապես հաշվի չառնելով։

«Ազդանշան է Ռուսաստանին»․ ինչո՞ւ է ԱՄՆ-ն գաղտնի սուզանավ ուղարկել Նորվեգիայի ափերի մոտ

Եվ վերջապես ևս մեկ գործոն, որն անորոշություն է ստեղծում՝ գնագոյացման մեխանիզմները։ Չնայած սփոթային շուկայի զարգացմանը, մինչ վերջին շրջանը նավթի հետ գնային կապվածությունը թույլ էր տալիս ՀԲԳ-ի արտադրողներին երաշխավորել փոխհատուցվելիությունը։

Թանկ նավթի ու ՀԲԳ-ի աճող մրցակցության ֆոնին վերջին տարիներին այդ կապվածության գործակիցը գնալով նվազում էր։ Այժմ նավթն էժանացել է, սակայն քիչ հավանական է, որ գնորդները կուզենան վերադառնալ հին, բարձր գործակիցներին։

45 դոլար նավթի գնի ու վերջերս սովորական դարձած կապվածության 0,11 գործակցի պայմաններում ՀԲԳ-ն կարժենա ընդամենը հինգ դոլար մեկ միլիոն բրիտանական ջերմային միավորի դիմաց, կամ մոտ 180 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց։ Միաժամանակ գնորդներն ավելի շատ հետաքրքրված են սփոթային գներով առաջարկվող գազով։

Հիշեցնենք նաև, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացող երկրները կարող են մեծ ծավալով գազ «մարսել», բայց միայն ցածր գներով, առավելագույնը 200 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, իսկ ավելի լավ է՝ ավելի ցածր։

«Արդեն շտաբներ են տեղակայում»․ ի՞նչ է ԱՄՆ-ի բանակը պատրաստում Եվրոպայի արևելքում

54
թեգերը:
Ֆոնդային բորսա, գազ, նավթ
Ըստ թեմայի
«ԱՄՆ–ն թալանում է Սիրիայի նավթի հանքատեղերը». Ասադը` պատերազմի պատճառների մասին
Նավթը՝ ջրի գնով. արդունաբերողները վճարում են, որ իրենց ապրանքը տանող լինի
Կտրուկ անկումից հետո WTI տեսակի նավթի գինը նորից բարձրացել է
Автомобиль скорой помощи в Лионе

Լիոնի հունական եկեղեցու մոտ կրակոցներ են հնչել. ուղղափառ եկեղեցու քահանան վիրավոր է

121
(Թարմացված է 20:57 31.10.2020)
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հորդորել է խուսափել Լիոնի այն հատվածից, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը: Կասկածյալը փախել է։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի Լիոն քաղաքի յոթերորդ թաղամասում գտնվող հունական եկեղեցու հարևանությամբ կրակոցներ են հնչել։ Տեղական Progres թերթը, վկայակոչելով ականատեսներին, գրում է, որ փրկարարները մեկ վիրավորի են տարհանել։ Խոսքը ուղղափառ եկեղեցու քահանայի մասին է։

Թաղամասում անվտանգության գոտի է գծվել, տեղում ծառայություն են իրականացնում ոստիկանության ուժեղացված ստորաբաժանումները։

Տեղական հեռուստաընկերության հաղորդմամբ՝ եկեղեցու սպասավորը փակելիս է եղել տաճարի դուռը, երբ անհայտ տղամարդը կրակ է բացել նրա ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 29-ին ֆրանսիական Լիոնի ոստիկանությունը երկաթուղային կայարանում բերման էր ենթարկել դանակով զինված մի մարդու: Դրանից մեկ օր առաջ Նիցցայի Աստվածամոր տաճարում հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով երեք մարդ էր մահացել։ Մի կնոջ գլխատել էին, եկեղեցու սպասավորի կոկորդը կտրել։ Հարձակում գործած անձին իրավապահները ձերբակալել էին։

Ահաբեկչությունը սահման չունի. Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձը՝ Էմանուել Մակրոնին

121
թեգերը:
կրակոց, քահանա, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում սպանել են ոստիկանների վրա դանակով հարձակված տղամարդուն
Ֆրանսիայում կանխել են հայերի ու թուրքերի բախումները
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը խոսել է Նիցցայում տեղի ունեցածի մասին

Մահացել է լեգենդար դերասան Շոն Քոներին

136
(Թարմացված է 17:04 31.10.2020)
Նրա դերասանական կարիերան տևել է տասնամյակներ, նկարահանվել է ավելի քան 90 գեղարվեստական ֆիլմերում։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Այսօր կյանքից հեռացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոներին։ Տեղեկությունը հայտնում են միջազգային առաջատար լրատվամիջոցները՝ հղում անելով նրա ընտանիքին։

Քոներին իր 90-ամյակը տոնել էր օգոստոսին։

Շոտլանդացի դերասանն առավել հայտնի էր գործակալ Ջեյմս Բոնդի կերպարով։ Նա Բոնդի առաջին դերակատարն էր և նկարահանվել էր ֆիլմաշարի յոթ մասերում։

Նրա դերասանական կարիերան տևել է տասնամյակներ։ Նկարահանվել է ավելի քան 90 գեղարվեստական ֆիլմում և հեռուստատեսային սերիալներում։ Բազմաթիվ հեղինակավոր մրցանակների է արժանացել՝ «Օսկար», երկու «Բաֆտա», երեք «Ոսկե գլոբուս, Բրիտանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի 5 մրցանակ և այլն։

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին 2000 թվականին ասպետի կոչում էր շնորհել նրան։

136
թեգերը:
Մահ, դերասան
Թևան Պողոսյան

ՌԴ–ին պաշտոնական նամակով դիմելն ավելի կարևոր էր, քան Ժնևի հանդիպումը. Պողոսյան

0
(Թարմացված է 23:17 31.10.2020)
Թևան Պողոսյանը կարծում է, որ ժնևյան պայմանավորվածությունները «դրսի աշխարհի համար» խուսափելու տեղ թողնող ձևակերպումներ են և Ադրբեջանին թույլ են տալիս խուսանավել։
Պողոսյան. «Որևէ մեկս պատրանքներ չունեինք, որ Ադրբեջանը պահպանելու է պայմանավորվածությունները»

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը պաշտոնական նամակով Ռուսաստանի Դաշնությանը դիմելն ավելի կարևոր է համարում, քան Ժնևի հանդիպումը, որովհետև, նրա խոսքով, որևէ մեկը պատրանքներ չուներ, որ Ադրբեջանը պահպանելու է պայմանավորվածությունները։

«Հանդիպման արդյունքները նույնն էին, ինչ նախկին բոլոր քննարկումներում։ Կա ինչ–որ փաստաթուղթ, որի վրա միգուցե ապագայում պատմության մեջ կասեն` նայեք` փորձեր ենք ունեցել։ Բայց քանի որ մենք այս պահին խոսում ենք արդեն այն փաստից հետո, երբ նույն այդ հանդիպումից հետո կրակել են Ստեփանակերտի շուկայի ու Շուշիի վրա, հանդիպման արդյունքը գնահատում եմ` կրակելը Ստեփանակերտի շուկայի վրա»,– մեկնաբանելով Ժնևում կայացած Մնացականյան–Բայրամով հանդիպումը` Sputnik Արմենիային ասաց Պողոսյանը։

Նշենք, որ Ժնևում կողմերը պայմանավորվել են միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան միտումնավոր հարձակումներ չգործել քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա։

Ըստ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարի` այդ պայմանավորվածությունները «դրսի աշխարհի համար» խուսափելու տեղ թողնող ձևակերպումներ են և Ադրբեջանին թույլ են տալիս խուսանավել։

«Եթե կպնի` պատահաբար է կպել, դա կոնկրետ թիրախավորած չէր։ Որ հարցնես, ադրբեջանցիներն ասելու են` դե, ուզում էինք ուրիշ տեղ կպնել, այդտեղ կպանք, ներողություն։ Մոտավորապես այսպիսի մի բան։ Կամ եթե վաղը մերոնք էլ կրակեն, նույն կերպ կարող են պատասխանել` դուք մեզ հարցնում եք` նպատակաուղղված թիրախավորե՞լ եք, մենք ասում ենք` ո՛չ, պատահաբար է ստացվել, ու թեման փակվում է»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ նշված էր նաև, որ համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ՝ փորձելով գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ։

«Ես շատ ուրախ կլինեի նման աշխատանքի համար, երբ Ստեփանակերտի շուկայի վրա առաջին իսկ կրակոցից հետո, լուսանկարների հրապարակումից նույնիսկ մեկ րոպե չանցած իրենց օգնականները արթնացնեին մարդկանց տարբեր ժամային գոտիներում և ասեին` դե, հիմա հայտարարություն արեք։ Ես կհասկանայի, որ իրենք շատ ակտիվ աշխատում են։ Այլ պարագայում ակտիվ աշխատանքներն ի՞նչ է` սկանդինավյան խաղաղապահներին բերելու խնդիրն է, որ քննարկվում է, թե ինչ–որ այլ բաներ... Կան գործիքակազմեր, որոնցով իրենք կարող են ազդել»,– ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով` ոնց որ թե բոլորն էլ գիտեն, որ այնտեղ կան միջազգային ահաբեկիչներ` ոչ մի բան չեն անում, բոլորը գիտեն, որ դա Թուրքիայի ներգրավվածությունն է` ոչ մի պատժամիջոց, ոչ մի հայտարարություն Թուրքիայի դեմ։

«Դեռ հակառակը` թուրքերն են վախեցնում, հրաման են տալիս, գնում, եկեղեցում մարդու վիզ են կտրում Եվրոպայի մեջտեղը քսանմեկերորդ դարում»,– նշեց Պողոսյանը։

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարն այս պարագայում մատնանշում է դիվանագիտական դաշտում պատերազմի յուրահատկությունների հանգամանքը։ «Այո՛, նրանք աշխատում են իրենց շահերից, կարողություններից ելնելով, բայց խնդիրն այն է, որ այսօր մեր հայրենիքում պատերազմ է, մենք մեր Հայրենական պատերազմը պետք է տանենք։ Եվ ինձ համար, օրինակ, շատ ավելի հետաքրքիր ու կարևոր լուր էր, որ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական նամակով դիմեց Ռուսաստանի Դաշնությանը։

Պողոսյանի խոսքով` Ռուսաստանին պաշտոնական նամակով դիմելը ավելի կարևոր էր, քան Ժնևի հանդիպումը։

0
թեգերը:
Թևան Պողոսյան, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի ժնևյան հանդիպումը 6 ժամ է տևել
Հայկական զինված ուժերը մշակում են հրադադարի վերֆիկացիայի առաջարկներ. Արծրուն Հովհաննիսյան
«Ադրբեջանը ջրից չոր դուրս գալու անհաջող ճիգեր է անում». ՀՀ Պն խոսնակի արձագանքը