00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

23–ամյա թուրքը Ֆրանսիայում դատարանի առաջ է կանգնել հայերի վրա հարձակվելու կոչ անելու համար

© STEPHANE DE SAKUTIN / AFPЗдание суда во Франции
Здание суда во Франции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հուլիսին Չեթինը ղեկավարում էր հարյուրավոր թուրք ջարդարարների, որոնք երկաթե ձողերով պատրաստվում էին հարձակվել հայերի վրա։ Բայց դատարանում նա հրաժարվեց իր բոլոր խոսքերից և հայտարարեց, որ իրեն «սխալ են հասկացել»։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Թուրք ծայրահեղական Ահմեթ Չեթինը Ֆրանսիայում դատարանի առաջ է կանգնել, գրում է Le Parisien-ը։ Գործի նյութերի համաձայն՝ Չեթինը Լիոնից ոչ հեռու գտնվող Դեսին-Շարպիե քաղաքում հայերի վրա հարձակում հրահրողներից մեկն էր։

Озеро Ван, церковь Ахтамар - Sputnik Արմենիա
Կողոպուտը նրանց ԴՆԹ-ի մեջ է․ ինչպես են թուրքերը փնտրում «հանկարծ անհետացած» հայերի գանձերը

Ինչպես բուն Լիոնում, այնպես էլ այստեղ բազմաթիվ հայեր են բնակվում։ Հուլիսի 24-ին նրանք բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ Հայաստանի սահմանին Ադրբեջանի ագրեսիայի։ Շուտով այնտեղ թուրք երիտասարդների խմբեր են հայտնվել՝ մետաղական ձողերով զինված։ Բախումից հաջողվել է խուսափել միայն Ֆրանսիայի ազգային գվարդիայի հստակ գործողությունների շնորհիվ։ Սա թե՛ Ֆրանսիայում, թե՛ Եվրոպայում առաջին դեպքն է, որ թուրք ակտիվիստները այսպիսի մասշտաբի ագրեսիա են ցուցաբերում։

Այնուհետև նույնքան հստակ աշխատեցին ֆրանսիացի քննիչները․ Չեթինին, որպես հիմնական հրահրողներից մեկի, գտան և ձերբակալեցին։

Ավելի վաղ Չեթինն Instagram-ի իր էջում գրել էր․ «Թող Թուրքիայի կառավարությունը ինձ երկու հազար եվրո տա, և ես կանեմ այն ամենը, ինչ հարկավոր է անել Ֆրանսիայի ցանկացած վայրում»։

Այդ հաղորդագրությունը հազարավոր մարդիկ են տեսել (նա մոտ 7 հազար հետևորդ ունի)։ Բացի այդ, նա իրեն անվանում էր թուրքական «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման կողմնակից, իսկ Դեսին-Շարպիեում բախումների ժամանակ ձեռքով նրանց նշանն էր ցուցադրում։

Աթաթուրքի և թուրքերենի «կնքահայրը», կամ հայը, որի մասին թուրքերը լռել չեն կարող

Երբ 23-ամյա Չեթինին ձերբակալեցին և սկսեցին հարցաքննել, նա իսկույն ևեթ ջնջեց իր հայտարարությունը և Instagram-ի հաշիվը, իսկ դատարանում փորձեց ապացուցել, որ ինքն ընտանիքի երիտասարդ հայր է և ազնվորեն հավաքարար է աշխատում։ Նա սկսեց ամեն կերպ ժխտել, որ «Գորշ գայլերի» կողմնակիցն է և ավելացրեց, որ հայերի վրա հարձակվելու կոչ երբեք չի արել։

Турецкий правозащитник греческого происхождения Янис Василис Яйлалы - Sputnik Արմենիա
Թուրք ապրած, ապա թուրքերի դեմ կռվի ելած մի հույնի պատմություն, կամ ինչով է նա նման Դինքին

Դրանով նա իրեն բավականին բարդ դրության մեջ դրեց, քանի որ հարյուրավոր վկաներ, այդ թվում Ազգային գվարդիայի զինվորականները, տեսել էին, թե ինչպես է նա գլխավորել մոտ հարյուր ջարդարարների՝ նրանց հրահանգներ տալով։

Երբ նրան հիշեցրին այդ մասին, Չեթինը սկսեց բացատրել, թե իրոք, ինքը ցույցի եկել էր, բայց միայն այն պատճառով, որ «ծանոթ թուրքերը երկար համոզում էին գալ», և ինքը չի կարողացել մերժել։ Իբրև թե հիմա շատ է զղջում, որ իր արտահայտություններն ու կոչերը «հայկական համայնքը սխալ է հասկացել»։

«Ես ոչ մի վատ բան չէի ուզում անել»,-դատավորներին է դիմել «գորշ գայլուկը»։

Նշենք, որ Չեթինն իսկապես ոչ միշտ է թուրքերին հայերի վրա հարձակվելու կոչ արել։ Սոցիալական ցանցերում պահպանվել են նրա մտավոր գործունեության ավելի բարդ օրինակներ ևս։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել չգնալ հայերի ցույցերին, եթե վերջիններս այնտեղ թվով ավելի շատ են, քան թուրքերը, և գործել բացառապես ուժերի հակառակ հարաբերակցության դեպքում։

Թուրքերը դիմավորում էին լուռ, իսկ հայերը` հիացմունքով. գեներալ Բրուսիլովի պատմությունը

Այդ հայտարարությունները նույնպես կցված են գործին։ Բայց Չեթինը շարունակել է բուռն կերպով «փոխել մաշկը»՝ հայտարարելով, որ ուզում է շարունակել ապրել որպես նորմալ մարդ, աշխատավոր և ընտանիքի հայր, ոչ մի ընդհանուր բան չունենալ քաղաքական կամ ուժային ցույցերի հետ։

Այնուամենայնիվ, նրա փաստարկները չեն համոզել դատախազությանը, որը նրա համար վեց ամիս բանտարկություն և երկու հազար եվրո տուգանք է պահանջում(ճակատագրի հեգնանքով՝ նույն այն երկու հազարը, որը մեղադրյալն իր ծառայությունների դիմաց խնդրում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից)։

Արաքսի տատի «պայմանն» Աստծո հետ, կամ նրա ցանկությունը միայն թուրքերը կարող են իրագործել

Լրահոս
0