Լեդի Գագան փարաջանովյան ոգով նոր տեսահոլովակ է թողարկել

Հայերեն գրություն, նուռ. Լեդի Գագան փարաջանովյան ոգով նոր տեսահոլովակ է թողարկել

1223
(Թարմացված է 23:31 18.09.2020)
Տեսահոլովակը մեծ ոգևորություն է առաջացրել երգչուհու հայ երկրպագուների շրջանում։ Շատերը շնորհակալություն են հայտնել երգչուհուն` նշելով, թե որքան հպարտ են աշխարհասփյուռ հայերը։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Էպատաժային երգչուհի Լեդի Գագան նոր տեսահոլովակ է թողարկել։ Առաջին իսկ վայրկյաններից տեսահոլովակում հայկական շունչ ես զգում, վայրկյաններ անց հասկանում, որ տեսահոլովակը ստեղծողները ոգեշնչված են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից։

«911» երգի տեսահոլովակը կարծեք Սերգեյ Փարաջանովի ֆիլմի այլընտրանքային՝ «լեդիգագային» տարբերակը լինի: Ինչպես դերասանուհի Սոֆիկո Չիաուրելին,այնպես էլ տեսահոլովակում Գագան, տարբեր ծեսերի մասնակից է դառնում, փոխում կերպարներն ու զգեստները։ Հայկական ոգու և ներշնչանքի մասին տեսահոլովակում պարբերաբար հուշող գրություններ են հայտնվում. կադրերից մեկում ֆոնային հատվածում մի քանի անգամ գրված է «զգուշություն», «Նռան գույնը» ֆիլմի պաստառն է երևում, իսկ եզրափակիչ կադրերում ցուցանակին գրված է «Armenian film festival»՝ «Հայկական կինոփառատոն»։

«Այն, ինչ ժամանակին իմ ամենօրյա իրական կյանքն էր, այժմ դարձել է ֆիլմ, իրական պատմություն, որն այժմ անցյալ է, այլ ոչ թե ներկա: Սա ցավի պոեզիա է», - ասել է երգչուհին։

Լեդի Գագայի խոսքով՝ նոր տեսահոլովակը շատ անձնական պատմություն է հոգեկան առողջության մասին և այն մասին, թե ինչպես «երազները կարող են փոխազդել և ձևավորել հերոսներ մեր ներսում ու մեր շրջապատում»: Տեսահոլովակի ռեժիսորն է  Տարսեմ Սինգհը։ Հնդիկ ռեժիսորը հայտնի է «Վանդակ», «Սպիտակաձյունիկը. թզուկների վրեժը», «Աստվածների պատերազմ. անմահները» և մի շարք այլ ֆիլմերով։

Տեսահոլովակը մեծ ոգևորություն է առաջացրել երգչուհու հայ երկրպագուների շրջանում։ Շատերն հենց առաջին րոպեներից նկատել հայկական ոգեշնչումն ու մեկնաբանություններ թողել՝ շնորհակալություն հայտնելով երգչուհուն և նշելով, թե որքան հպարտ են աշխարհասփյուռ հայերը։

Մի կյանքը չի հերիքի. վրացի ռեժիսորը փող է հավաքում Փարաջանովի մասին ֆիլմ նկարելու համար

Մեկնաբանություններն ընթերցելիս կարձանագրեք, որ Փարաջանովի և «Նռան գույնի» տարրերը տեսահոլովակում ոչ միայն հայերն են նկատել, այլև օտարազգիները։

1223
թեգերը:
Լեդի Գագա, տեսահոլովակ, հայ, Սերգեյ Փարաջանով
Ըստ թեմայի
«Նա գնաց Երևան, բայց սիրտը մնաց այստեղ». տան պատմությունը, որտեղ ապրել է Փարաջանովը
Մահացել է Սերգեյ Փարաջանովի կինը
Փարաջանովի «Նռան գույնը» ներառվել է խորհրդային կարևորագույն ֆիլմերի ցանկում
Արխիվային լուսանկար

Եթե ռազմական բախումները տեղափոխվեն ՀՀ տարածք, ՌԴ–ն կօգնի. Փաշինյանի նամակի պատասխանը

779
(Թարմացված է 13:05 31.10.2020)
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը հաստատում է հավատարմությունը Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին։ Նման հայտարարությամբ է եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը` արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին։

Հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, Փաշինյանը նամակով դիմել էր Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի պայմանագիրը։

«Համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք»,–նշված է ՌԴ ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Ռուսաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին՝ հիմք ընդունելով նաև երկու երկրների միջև 1997 թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագիրը: ՌԴ ԱԳՆ–ն հիշեցնում է, որ վերոհիշյալ պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են կոնկրետ գործողություններ զինված հարձակման սպառնալիքի կամ միմյանց տարածքի դեմ ագրեսիայի դեպքում:

Ռուսաստանի ԱԳՆ–ն կրկին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, պահպանել լարվածության թուլացումը և վերադառնալ բանակցություններին ՝ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործերի նախարարների ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։

Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

779
թեգերը:
Արցախ, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
«Նախ պետք է դադարեցնել մարտական գործողությունները». Պուտինը` Ղարաբաղի մասին
Ինչու է Էրդողանը խուճապի մատնվում Պուտինի հետ խոսակցությունների ժամանակ
Պուտինը Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել է Անվտանգության խորհրդի անդամների հետ
Последствия землетрясения в турецком Измире

Թուրքիայի երկրաշարժից հետո ավելի քան 400 հետցնցում է եղել

105
(Թարմացված է 13:06 31.10.2020)
Թուրքիայում երկրաշարժից հետո գրանցված հետցնցումներից 33-ն ավելի քան չորս բալ ուժգնություն են ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի արևմուտքում ուժեղ երկրաշարժից հետո 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների գործակալությանը։

Նշվում է, որ երեկ` հոկտեմբերի 30–ին, Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո սա ամենաուժեղ հետցնցումն էր։ Ընդհանուր առմամբ` ավելի քան 410 հետցնցում է գրանցվել, դրանցից 33-ն ավելի քան չորս բալ ուժգնություն են ունեցել։

ՌԻԱ Նովոստիի` տարերային աղետի գոտում գտնվող թղթակցի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումը զգալի է եղել, սակայն Իզմիրի բնակչության շրջանում խուճապ չի առաջացրել։

Նշենք, որ 6․6 մագնիտուդով երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև մոտակա հունական կղզիներում։ Ըստ լուրերի` Սամոս կղզում 2 երեխա է մահացել, կա 20 վիրավոր։

Երկրաշարժ ու ցունամի Թուրքիայում. աղետի հետևանքով Իզմիրում շենքեր են ավերվել. տեսանյութեր

Հիշեցնենք, որ երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 30–ին` տեղական ժամանակով 14։51–ին։ Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում`Իզմիրի ափամերձ հատվածում, 16,5 մետր խորության վրա։

Ցնցումները տևել են շուրջ 15 վայրկյան ու զգացվել Թուրքիայի արևմտյան շրջաններում։

Զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորներինը՝ 804-ի։

Հունաստանում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

105
թեգերը:
Զոհ, Երկրաշարժ, Թուրքիա
Ըստ թեմայի
Վրաստանի արևմուտքում երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Ստեփանակերտում
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի. հունական կղզում նույնպես զոհեր կան
Շուշի

Շուշին այս պահին հայտնվել է թշնամու հրթիռային կայանքների թիրախում

0
(Թարմացված է 14:46 31.10.2020)
Առավոտյան Ստեփանակերտն է հրթիռակոծվել, կեսօրին` Մարտունի և Մարտակերտ քաղաքները։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այս պահին Շուշին  հայտնվել է թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։

«Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են»«–նշված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, ծառայությւոնը հայտնում է, որ Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։
Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունի և Մարտակերտ քաղաքներն են հրթիռակոծվել։

0
թեգերը:
Շուշի
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020