Աղջիկ, արխիվային լուսանկար

Ինչու են կանայք դավաճանում տղամարդկանց. 5 պատճառ, որոնք կարող են դավաճանության դրդել

313
(Թարմացված է 15:29 15.09.2020)
Զուգընկերուհու դավաճանության մասին լուրը հանկարծակիի է բերում շատ տղամարդկանց, իսկ որոշ ժամանակ անց ստիպում է նստել և մտածել․․․ ներկայացնում ենք կնոջը անհավատարմության դրդող հինգ ամենատարածված պատճառները։

Հոգեբանների մեծ մասը պնդում է, որ կանայք առավել դժվար են դիմում դավաճանության, քան տղամարդիկ։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ոչ գիտակցական մակարդակում օժտված են զուգընկերոջը հավատարիմ լինելու հատկությամբ։

Այնուամենայնիվ, գործնականում դա բավականաչափ տարածված երևույթ է։ Պարզել, թե քանի մարդ է կյանքում գոնե մեկ անգամ դավաճանել զուգընկերոջը, այնքան էլ հեշտ չէ․ հետազոտողները ստիպված են հույսը դնել բացառապես հարցվածների անկեղծության վրա։

Այդ պատճառով էլ տեղեկությունները խիստ տարբեր են։ Ընդհանուր առմամբ արևմտյան երկրներում հետևյալ պատկերն է՝ տղամարդկանց 75 տոկոսը և կանանց 68 տոկոսը գոնե մեկ անգամ դավաճանել են իրենց երկրորդ կեսին։

Զուգընկերոջ անտարբերությունը

Հոգեբանները կնոջ դավաճանության ամենատարածված պատճառներից մեկը համարում են զուգընկերոջ կողմից էմոցիոնալ ուշադրության բացակայությունը։ Հաճախ ամուսնությունից հետո սիրելի կինը վերածվում է աղախնի, իսկ սիրո խոսքերը հնչում են հազվադեպ։

Ինչ պետք է անեք ջահել ժամանակ, որ հասուն տարիքում վատ չզգաք. գիտնականների 10 խորհուրդները

Տղամարդիկ հաճախ գլխի չեն ընկնում, թե ինչ էմոցիոնալ պահանջներ ունի կինը։ Եվ անգամ երբ վերջինս փորձում է զուգընկերոջը «գլխի գցել», որ իրեն ուշադրություն, հոգածություն, ռոմանտիկ երեկոներ են հարկավոր, տղամարդը հաճախ դրան կարևորություն չեն տալիս։  Եթե կինը, որը զուգընկերոջ կողքին իրեն միայնակ է զգում, հանդիպի մարդու, որն ի վիճակի է հասկանալ և աջակցել իրեն, ապա, չնայած ներքին դիմադրությանը, նա կարող է դավաճանել, անգամ եթե դրանից հետո տանջվի մեղքի զգացողությունից։

Ճնշող կենցաղը

Մեկ այլ կարևոր պատճառ է հիասթափությունը։ Շատ կանայք վստահ են եղել, որ ընտրել են նպատակասլաց և լավ ապագա ունեցող տղամարդու, իսկ իրականում բախվել են շարքային անբանի։ Թեև դա կյանքի ուղեկցից հիասթափվելու միակ պատճառը չէ։

Այսպես երբեմն տարիներ են անցնում տղամարդու կողքին, որն ի վիճակի չէ կենցաղին վառ գույներ հաղորդել։ Հենց այդ ժամանակ էլ միապաղաղ կյանքին թարմություն հաղորդելու  ցանկություն է առաջնում։

Մեկ այլ տարբերակ էլ կա՝ երբ սեր չի եղել ի սկզբանե։ Երբեմն աղջիկներն ամուսնանում են միայն այն պատճառով, որ տղամարդը «հարմար թեկնածու» է։ Տարիների ընթացքում սխալն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, և եթե այս կամ այն պատճառով այն հնարավոր չէ ուղղել, հաճախ պատմությունն ավարտվում է հենց կողմնակի սիրավեպով։

Վրեժխնդրությունից դրդված

Զուգընկերոջից վիրավորված լինելը, միմյանց չհասկանալը, վիրավորանքների վերածվող սկանդալները, ստորացումները և երբեմն անգամ ֆիզիկական բռնությունը՝ այս ամենը վերափոխվում է դավաճանության։ Կինը վախենում է միանգամից դադարեցնել հարաբերությունները և առաջին հերթին գտնում է նրան, ի դեմս որի պաշտպան և փրկություն է տեսնում։ Երբեմն դա բողոքի յուրօրինակ ձև է, երբեմն էլ՝ ամուսնալուծության սկիզբ։

Ինչու ենք կաղում երջանկության հարցում

Եթե կինը կասկածներ ունի, որ ամուսինն իրեն դավաճանում է, նա ևս կարող է դավաճանել՝ վրեժնդիր լինելու համար։ Այս դեպքում կինը բարոյական հաճույք է ստանում դավաճանությունից։

Ինտիմ կյանքի անբավարարություն
Չգիտես ինչու ընդունված է համարել, որ տղամարդկանց սեքսն ավելի է դուր գալիս, քան կանանց, սակայն դա մոլորություն է։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծ մասը սեքսի կարիք ունեն ճիշտ նույնքան, որքան տղամարդիկ։ Եվ, եթե այդպիսի զույգերն ունեն տարբեր բնավորություններ, ապա զուգընկերներից յուրաքանչյուրը, հավանական է՝ կսկսի մտածել մտերմության պակասն այլ տեղ լրացնելու մասին։

Հրապուրանք

Լավ է դա, թե վատ, բայց միշտ էլ կան տղամարդիկ, որոնք ի վիճակի են խելքահան անել ցանկացած կնոջ։ Հաճախ «Կազանովայի» ցանցերում կարող է հայտնվել նաև սեփական զուգընկերոջ հետ բավականաչափ ամուր հարաբերություններ ունեցող կինը։ Այստեղ առանցքային դեր է խաղում հենց գայթակղող տղամարդու հմայքը։

Ժամանակին ամերիկացի կանանց շրջանում բավական հետաքրքիր հարցում են անցկացրել։ Այն հարցին, թե արդյո՞ք կդավաճանեին իրենց օրինական ամուսնուն հայտնի հոլիվուդյան դերասանի հետ, կանանց 70 տոկոսը դրական պատասխան է տվել։ Իսկ երբ նրանց հարցրել են՝ ինչու, կանայք պատասխանել են «Դա կբարձրացներ իմ ինքնագնահատականը և լավ հուշ կդառնար հետագա կյանքի համար»։

Այստեղից կարելի է եզրակացնել, որ Ամերիկայում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 70 տոկոսն իրենց ամուսինների հետ հարաբերություններից որևէ գրավիչ բան չեն կարողանում հիշել, պատրաստ են «դրայվ» փնտրել այլ մարդու գրկում։

313
թեգերը:
Հարցում, հոգեբան, Կին, տղամարդ
Ըստ թեմայի
«Թե չլիներ կինն ու...». ի՞նչն է ստիպել հաջողակ հայ հետախույզին դավաճանել հայրենիքը
Քեյթ Միդլթոնը ապշած է մտերիմ ընկերոջ դավաճանությունից
«Կարծում էիր՝ չգիտեի». փեսան հարսանիքի ժամանակ պատժել է դավաճան հարսին. տեսանյութ
Քլոե Քարդաշյանն անհավանական հուզիչ գրառում է արել փեսացուի դավաճանության մասին
Ռամզան Կադիրով

Ողջամիտ եղեք․ Կադիրովը դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը

198
(Թարմացված է 23:49 27.09.2020)
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիորովը կոչ է արել համաշխարհային հանրությանը, ՄԱԿ-ին, հարևան բոլոր երկրներին, հոգևորականությանը ներգրավվել Կովկասում խաղաղության վերականգնման գործընթացին։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ուղղակի տիտանական ջանքեր է գործադրում, որպեսզի կողմերին ստիպի վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Telegram-ի իր ալիքում այս կարծիքը հայտնել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը՝ կոչ անելով «եղբայրական ադրբեջանցի ու հայ ժողովրդին դադարեցնել անիմաստ արյունահեղությունը»։

«Այսօր կրկին տագնապալի լուրեր են ստացվում Ղարաբաղից, Ադրբեջանից ու Հայաստանից: Այս տևական հակամարտության մեջ ներգրավված բոլոր ժողովուրդները մեղադրում են միմյանց հերթական ռազմական գործողությունները սկսելու մեջ»,-գրել է Կադիրովը:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղն արնահոսող վերք է, որին որոշ ուժեր ապաքինվելու հնարավորություն չեն տալիս, իսկ այդ ցավից տառապում է ամբողջ Կովկասը, տարածաշրջանի բարեկամական բոլոր ժողովուրդները։

Կադիրովի խոսքով՝ Ռուսաստանն ուղղակի տիտանական ջանքեր է գործադրում, որպեսզի կողմերին ստիպի բանակցային սեղանի շուրջ նստել: Սակայն դրա համար անհրաժեշտ է մեկընդմիշտ դադարեցնել մարտական գործողությունները։

«Կովկասն այն տարածքն է, որտեղ ապրում են հին մշակույթ ունեցող բազում ժողովուրդներ։ Բոլորը կապված են պատմական ու մշակութային արմատներով։ Այդ պատճառով ցանկացած կովկասցու համար հարևանի դժբախտությունը խորթ չէ, այն նաև իրեն է վերաբերում», - գրել է Կադիրովը։

Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան ոտնահարում է նաև Իրանի անվտանգային շահերը. Ոսկանյան

«Նա ընդգծել է, որ կովկասյան սովորություն է լինել «զուսպ, իմաստուն, չնայած ունեցած կորուստների ցավին»։ Նա նշել է, որ կովկասցի հայրերն ու պապերը միշտ իմաստուն լուծումներ են գտել կարծես թե անելանելի իրավիճակներից, քանի որ հիմնվել են հենց ավանդույթների վրա, որոնք նախապատվությունը տալիս են հարգանքի, հավասարության, եղբայրության, պատվի ու արիության կանոններին։

«Կոչ եմ անում եղբայրական ադրբեջանցի և հայ ժողովուրդներին դադարեցնել անիմաստ արյունահեղությունը, որը ավելի ու ավելի է հեռացնում հակամարտությունը  ողջամիտ ժամկետներում լուծելու հնարավորությունից։ Այս իրավիճակում պետք չէ մեղավորներ փնտրել հակառակ կողմում կամ փնտրել, թե ով է առաջինը կրակել», - նշել է նա։

Չեչնիայի Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ չեչեն ժողովուրդը, որը շատ լավ գիտի պատերազմի ու խաղաղության գինը, կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին «զայրույթը փոխարինել ողջամտությամբ, հանդարտեցնել զայրույթն ու հայրերին ու մայրերին իրենց երեխաներին ողջ-առողջ տեսնելու հնարավորություն տալ»։

 «Ես առաջարկում են միջազգային հանրությանը ՄԱԿ-ին, բոլոր հարևան պետություններին, հոգևոր առաջնորդներին ներգրավվել Կովկասում խաղաղության վերականգնման գործընթացին», - ամփոփել է Կադիրովը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։

Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրովոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

198
թեգերը:
Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Չեչնիա, Ռամզան Կադիրով
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
ՀՀ տեղափոխված վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նոր տվյալներ
Զգուշացրեք Թուրքիային` դադարեցնի զենք և մարտիկներ ուղարկել Բաքու. Քարդաշյանի կոչը ԱՄՆ–ին
Արցախի ՊՆ–ն հրապարակեց զոհված զինծառայողների անունները. նրանցից մեկը կին է
Անտոնիո Գուտերեշ

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել մարտերը

72
(Թարմացված է 23:29 27.09.2020)
Անտոնիո Գուտերեշը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անհապաղ վերսկսել առանց նախապայմանների երկխոսությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը չափազանց մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների վերսկսմամբ: Այս մասին հայտարություն է տարածված ՄԱԿ–ի պաշտոնական կայքէջում։

Գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի փոխանցմամբ` նա դատապարտում է ուժի գործադրումը և ցավում է մարդկային կորուստների համար։

«Գլխավոր քարտուղարը խստորեն կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել մարտերը, թուլացնել լարվածությունը և առանց հապաղելու վերադառնալ բանակցություններին: Նա կխոսի ինչպես Ադրբեջանի նախագահի, այնպես էլ Հայաստանի վարչապետի հետ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերակատարմանը և հորդորում կողմերին սերտորեն համագործակցել նրանց հետ `առանց նախապայմանների երկխոսության հրատապ վերսկսման համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրովոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

 

72
թեգերը:
Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Անտոնիո Գուտերեշ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին
Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան ոտնահարում է նաև Իրանի անվտանգային շահերը. Ոսկանյան
Զգուշացրեք Թուրքիային` դադարեցնի զենք և մարտիկներ ուղարկել Բաքու. Քարդաշյանի կոչը ԱՄՆ–ին

Ոստիկաններն էլ մեկնեցին առաջնագիծ. տեսանյութ

0
(Թարմացված է 01:14 28.09.2020)
Ոստիկաններին Արցախ տանող ավտոբուսը ճանապարհ է ընկել։ Առաջնագիծ մեկնողներին ճանապարհել են ծափերով։

ՀՀ ոստիկանության աշխատակիցները նույնպես մեկնեցին առաջնագիծ` կանգնելու զինվորների կողքին։ Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ճանապարհում ոստիկաններին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախ են մեկնել Երևանի պետական բժշկական համալսարանի և համալսարանական հիվանդանոցների բժիշկները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

0
թեգերը:
ոստիկան, Արցախ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել
Արցախում խափանվել է հեռախոսային ու ինտերնետային կապը
Հիվանդանոցները միայն անհետաձգելի բուժօգնություն կտրամադրեն . Թորոսյանը հրաման է ստորագրել