Սամվելը

«Նա հայերեն է երգում». Ֆրանսիայում 12 տարեկան Սամվելը հուզել է «Ձայնը» նախագծի ժյուրիին

260
(Թարմացված է 23:51 15.09.2020)
Հայաստանցի տղան ազգային երգ կատարեց, որը գերեց ոչ միայն հայկական արմատներ ունեցող Պատրիկ Ֆիորիին, այլև Ջենիֆեր Բարտոլիին և գնչու երգիչ Կենջի Ժիրակին։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիական «Ձայնը» մանկական շոուի մասնակից 12-ամյա Սամվելն իր կատարմամբ հուզեց ժյուրիին ։

Տղայի ընտանիքը Ֆրանսիա է տեղափոխվել, երբ նա 6 տարեկան էր։ Այսօր նրանք Մարսելում են ապրում։

Ելույթի համար տղան ընտրել էր «Տուն իմ հայրենի» երգը, որը գրել է ազգային երգերի կատարող Արաբո Իսպիրյանը։ Ինչպես խոստովանեց Սամվելը, այս երգը նա ընտրել է ի նշան իր արմատների նկատմամբ ունեցած հարգանքի, բացի այդ նաև նրա համար, որպեսզի ժյուրիի չորս անդամներից մեկը` Պատրիկ Ֆիորին, կարողանա մտովի տեղափոխվել Հայաստան (հայտնի երգչի հայրը հայ է, իսկ մայրը` կորսիկական ծագմամբ ընտանիքից )։ Կատարման ժամանակ տեսախցիկները խոշոր պլանով ցուցադրեցին նրա զարմացած դեմքը։ «Նա հայերեն է երգում», – զարմանքով ասել է Պատրիկը։

Ֆիորին այնքան էր տարվել երգով, որ Սամվելին առաջինն ընտրեց երգչուհի Ջենիֆեր Բարտոլին։ Կամ գուցե Պատրիկն ուզում էր, որ Սամվելին սկզբում ընտրեն նրանք, ովքեր Հայաստանի հետ որևէ կապ չունեն, որովհետև նա շատ հուզիչ և լավ էր կատարում։ Այդպես էլ ստացվեց։ Ջենիֆերին արևելյան հնչյուններն ու կատարումը ևս հոգեհարազատ էին, աղջկա հայրը ալժիրցի սեֆարդ-հրեա է։

–Ես չգիտեի, որ դա հայերեն է, ես պարզապես վայելում էի երգը, որը դու կատարում էիր։ Ինչի՞ մասին է երգը, – հարցրել է Ջենիֆերը։

-Այս երգը պանդուխտի մասին է, ում սրտում է մնացել հայրենիքը, – պատասխանել է Սամվելը։

-Շատ լավ երգ է։ Ի դեպ ես նույնիսկ չգիտեի, որ Պատրիկ Ֆիորին հայ է։ Իսկ ընդհանրապես այս երգը ինձ հիշեցրեց գնչուների արևելյան երգերը, – խոստովանեց ժյուրիի մեկ այլ անդամ` Կենջի Ժիրակը (գնչուական ծագում ունեցող հայտնի ֆրանսիացի երգիչ):

-Դու հասկանո՞ւմ ես չէ ինձ, – դիմել է Կենջին Պատրիկ Ֆիորիին։

 -Իհարկե, – պատասխանել է նա։

Վերջապես արտահայտվեց նաև Պատրիկ Ֆիորին, որը, Ջենիֆերից հետո սեղմեց կարմիր կոճակը։

Հայուհին All by myself երգով փայլել է «Ավստրալիայի ձայնը» նախագծում

«Հպարտանում եմ քեզնով։ Հայաստանը մի երկիր է, որին ես առանձնակի եմ կապված։ Այն իմ արմատների մի մասն է։ Դու առանձնանում ես համեստությամբ և լավ դաստիարակությամբ», – ասաց նա Սամվելին, որը ի վերջո ընտրեց հենց նրա թիմը։

 «Շատ, շատ բարև», – ասաց Պատրիկը։ Նա տեղից վեր կացավ և մոտեցավ ու գրկեց տղային։

260
թեգերը:
հայերեն, հայ, երգ, Պատրիկ Ֆիորի, «Ձայնը», Ֆրանսիա
Ըստ թեմայի
Ինչու են շնորհալի հայուհուն մերժել «Ձայնը» նախագծում, կամ ինչ է նա բացահայտել Հայաստանում
Ֆրանսահայ Հակոբ Ղասաբյանը «Ձայնը» նախագծի կիսաեզրափակչում է
Հաղթանակն ավելի մոտ է. Մաշա Մնջոյանը հասավ ավստրալական «Ձայնը» նախագծի կիսաեզրափակիչ փուլ
Եվգենի Պետրոսյան, Ելենա Ստեպանենկո

«Ստեպանենկոյին կյանքիցս դուրս չեմ նետել»․ Պետրոսյանը խոսել է ամուսնալուծության մասին

3
(Թարմացված է 19:39 19.09.2020)
Հոգնելով բազմաթիվ մեղադրանքներից` դերասան Եվգենի Պետրոսյանը որոշել է մեկնաբանել իր և Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծությունը։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ խոսել է նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի հետ բաժանման պատճառների մասին։

Արտիստը Instagram սոցիալական ցանցում բանավեճի մեջ է մտել իր հետևորդուհիներից մեկի հետ։ Աղջիկը Պետրոսյանին քննադատել է Ստեպանենկոյից բաժանվելու համար։

«Նորաձև է դարձել «ռեսուրսը սպառած» կանանց տախտակամածից նետելը, որոնք տարիներ շարունակ մարդու կողքին են եղել»,-գրել է նա։

Նա առաջին մարդը չէր, որվ մեղադրել է արտիստին կնոջ հետ վատ վարվելու համար։ Այս անգամ դերասանը չի դիմացել և պատասխանել է քննադատությանը։

Մասնավորապես Պետրոսյանը հայտարարել է, որ Ստեպանենկոյից բաժանվել է ոչ իր կամքով։ Նա խոստովանել է, որ բաժանման նախաձեռնությունը հենց արտիստուհունն է եղել։

«Ես Ելենա Ստեպանենկոյին կյանքիցս դուրս չեմ նետել։ Նա է արել դա, ընդ որում՝ շատ վաղուց»,-բակացած ասել է երգիծաբանը։

Մեկնաբանությունները, ըստ ամենայնի, արդեն հեռացվել են արտիստի էջից։ Սակայն այդ մասին  հայտնում է «Комсомольская правда» թերթը։

Եվգենի Պետրոսյանը վաճառում է Սոչիի իր 2 բնակարանները. հարևանները պատմել են, թե ինչու

Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսնալուծվել են 2018 թվականին` 33 տարվա ամուսնական կյանքից հետո։ 67-ամյա հեռուստահաղորդավարուհին բազմիցս հայտարարել է, որ զայրացած չէ նախկին ամուսնու վրա, նրան միմիայն երջանկություն է մաղթում։ Անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր երիտասարդ օգնականի՝ 31-ամյա Տատյանա Բրուխունովայի հետ։ Այս տարվա մարտին զույգը որդի է ունեցել։ Շատերը կարծում էին, որ ամուսիններն օգտվել են փոխնակ մոր ծառայությունից։ Սակայն այդ վարկածը կտրականապես հերքեցին սկզբում Պետրոսյանը, իսկ այնուհետև ինքը՝ Տատյանան։

«Շնորհակալ եմ կարանտինին. ոչ ոք և ոչինչ չէր շեղում ինձ նոր մարդու հետ ծանոթանալու հետաքրքրական գործընթացից։ Գարնանը մեկնեցի  շատ սպասված ճանապարհորդության, որտեղ ինձ պատասխանատու դեր էր վստահված․այսուհետ և ընդմիշտ ես մայր եմ...»,-իր անձնական բլոգում գրել է արտիստի ընտրյալը։

View this post on Instagram

A post shared by Евгений Петросян (@petrosyanevgeny) on

Որդին՝ Վահանը, Բրուխունովայի առաջին երեխան է։ Պետրոսյանն առաջին ամուսնությունից դուստր ունի՝ Վիկտորիան։

3
թեգերը:
Տատյանա Բրուխունովա, ամուսնալուծություն, Ելենա Ստեպանենկո, Եվգենի Պետրոսյան
Ըստ թեմայի
Երիտասարդացած Եվգենի Պետրոսյանը կնոջ հետ հանգստանում է Սոչիում. լուսանկարներ
Քանի՞ ամսական է երեխան. Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պատասխանել է օգտատերերի հարցերին
«Ցուրտ է, իսկ ջուրը` կեղտոտ»․ Եվգենի Պետրոսյանի կինը զայրացրել է հետևորդներին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

Ով է ստեղծել «Ավանգարդ» գերձայնային զենքը. Պուտինը հայտնել է գիտնականի անունը

81
(Թարմացված է 17:47 19.09.2020)
ՌԴ նախագահը տեսակոնֆերանսի ձևաչափով շփվել է նշանավոր ռուս գիտնականի հետ, որը ղեկավարում է բացառիկ համալիրի ստեղծման աշխատանքները։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է այն մարդու անունը, որի անմիջական ղեկավարությամբ ստեղծվել է «Ավանգարդ» գերձայնային մարտական բլոկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դա ռուս նշանավոր գիտնական, Մեքենաշինության գիտաարտադրական միավորման ռազմաարդյունաբերական կորպորացիայի (ВПК «НПО машиностроения») պատվավոր գլխավոր կոնստրուկտոր, Ն․ Է․ Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Հերբերտ Եֆրեմովն է։

Զինագործի օրվա առթիվ ՌԴ նախագահը գիտնականի հետ տեսահանդիպում է ունեցել։ Ինչպես նշել է նախագահը, Ռուսաստանը ստիպված է եղել գերձայնային զենք ստեղծել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ Հակահրթիռային պաշտպանության պայմանագրից։

«Մենք պետք է ստեղծեինք այդ զենքն ի պատասխան ԱՄՆ-ի կողմից հակահրթիռային պաշտպանության ռազմավարական համակարգերի ընդլայնման, որը հեռանկարում ունակ կլիներ գործնականում չեզոքացնել, զրոյացնել մեր ամբողջ միջուկային պոտենցիալը»,-ասել է նա Եֆրեմովի հետ զրույցի ընթացքում։

Պուտինն ավելացրել է, որ Եֆրեմովի և նրա թիմի շնորհիվ դա իրականություն չի դառնա։

Տեղում դոփելով․ ամերիկյան Patriot ՀՕՊ համալիրների հերթական ձախողումը

Նշենք, որ Հերբերտ Եֆրեմովը մասնակցել է «Պրոգրես», «Մալախիտ», «Վուլկան», «Օնիքս», հականավային համալիրների, «Յախոնտ» ծովային թևավոր հրթիռի, «Ալմազ» և «Ալմազ-1» ավտոմատ տիեզերակայանների, «Ստրելա» կրող հրթիռի, «Կոնդոր-Է» և «Ռուսլան» փոքր տիեզերական սարքավորումների, ինչպես նաև բազմաթիվ այլ զինատեսակների ստեղծմանը։

«Ավանգարդ» գերձայնային զենքը մարտական հերթապահության է դրվել 2019թ․-ի դեկտեմբերի վերջին։ Դա բացառիկ համալիր է և միջմայրցամաքային ռազմավարական զենքի բոլորովին նոր տեսակ։

Կառավարվող թռիչքի ընթացքում «Ավանգարդ» բլոկը 20 անգամ գերազանցում է ձայնի արագությունը։ Մասնագետների կարծիքով՝ ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանությունը «Ավանգարդի» առջև գործնականում անզոր է։

2020թ․-ի հունվարին Դաշնային Ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձում Պուտինը հայտարարել էր, որ հրթիռամիջուկային զենքի գոյության պատմության ընթացքում առաջին անգամ է, որ Ռուսաստանը չի փորձում հասնել որևէ մեկի հետևից։ Ավելին, մյուս պետությունները դեռ նոր պետք է ստեղծեն այն զենքը, որը Ռուսաստանն արդեն ունի։

81
թեգերը:
Ռուսաստան, Վլադիմիր Պուտին, Զենք
Ըստ թեմայի
Սու-57-ի փորձարկումներն ավարտված են. երբ ՌԴ ռազմաօդային ուժերը կստանան առաջին կործանիչները
Միայն Ռուսաստանը նման զենք ունի, բայց առանց լուրջ պատճառի երբեք չի գործարկի
Abrams տանկեր և այլ սպառազինություն․ ի՞նչ են անում ամերիկացիները Բելառուսի սահմանների մոտ