M1A1 Abrams

Abrams տանկեր և այլ սպառազինություն․ ի՞նչ են անում ամերիկացիները Բելառուսի սահմանների մոտ

115
(Թարմացված է 23:51 15.09.2020)
Հյուսիսատլանտյան դաշինքը 2014-ից կրկնակի ավելացրել է ռազմական ակտիվությունը ռուսական սահմանների մոտ։ Իսկ թե ինչով է դա պայմանավորված՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Նիկոլայ Պրոտոպոպով, ՌԻԱ Նովոստի

Ցամաքային զորքեր, ռմբակոծիչներ, կործանիչներ և նավատորմային հարվածային խմբավորումներ՝ Պենտագոնը և ՆԱՏՕ-ն կրկին ակտիվացել են Միութենական պետության սահմանների մոտ։ Օրերս Լիտվա է հասել ԱՄՆ տանկային գումարտակը. այն կմասնակցի «Ատլանտյան վճռականություն» (Atlantic Resolve) զորավարժություններին: Ռուսաստանի օդատիեզերական ուժերն ավելի ու ավելի հաճախ են ռազմավարական ավիացիայի և օդային հետախույզների թռիչքներ գրանցում:

Մերձբալթյան «բարեկամները»

Մի քանի տասնյակ Abrams տանկեր, Bradley հետևակի մարտական մեքենաներ, զրահապատ ամենագնացներ՝ Փաբրադի հրաձգարանում մի ամբողջ մինի-բանակ է տեղակայվել, իսկ մինչ այդ ամերիկացիները Լիտվա էին տեղափոխել նաև ավիացիա՝ Apache և Black Hawk ուղղաթիռներ ։

Բելառուսի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Միութենական պետությունից ընդամենը 15 կմ հեռավորության վրա գտնվող լիտվական զորավարժարան են տեղափոխվել 500 զինծառայող, 29 տանկ և 43 հետևակի մարտական մեքենա։

Մերձբալթյան հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ ամերիկացիները լիտվացի զինծառայողների հետ համատեղ ուսումնական խնդիրների վրա են աշխատում։ Զորաշարժերը պլանային են և ուղղված չեն երրորդ երկրների դեմ։ Պետք է նշել, որ Վիլնյուսն ամերիկացիներին խնդրում է որքան հնարավոր է հաճախակի զորավարժություններ իրականացնել լիտվական զորավարժարաններում։

«Ամերիկյան զորքերի տեղաբաշխման «Ատլանտյան վճռականություն»  ծրագիրը սկսվել է դեռ Սպիտակ տան նախորդ տիրոջ օրոք», -ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշեց «Վալդայ» վերլուծական ակումբի ռազմական փորձագետ Արտյոմ Կուրեևը,- Բելառուսի իրադարձությունների հետ այն ուղղակիորեն կապված չէ։ Բայց դրա հետ մեկտեղ, հաշվի չառնելով կորոնավիրուսի համավարակը, ամերիկացի զինվորականները խստորեն պահպանում են տեղափոխման գրաֆիկը և չեն չեղարկում պլանային զորաշարժերը»։

Անառողջ ակտիվություն

Փորձագետների գնահատականներով՝ ՆԱՏՕ-ն 2014-ից կրկնակի ավելացրել է ռազմական ակտիվությունը ռուսական սահմանների մոտ։ Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ձգտում է վերադառնալ սառը պատերազմի ժամանակների դիմակայությանը. ՆԱՏՕ-ն զարգացնում է ռազմական ենթակառուցվածքը և շարունակում է հակահրթիռային պաշտպանության համակարգի ծավալումը Արևելյան Եվրոպայում։

«ՆԱՏՕ-ի խմբավորումը Մերձբալթյան երկրներում հաստատ չի նվազի,-վստահ է Կուրեևը,-այդ պետությունների վերնախավերին ԱՄՆ-ի հետ համագործակցությունն անհրաժեշտ է, որպեսզի ընտրազանգվածին ցուցադրեն պաշտպանություն «ռուսական սպառնալիքից», որին կարելի է վերագրել թե տնտեսության ձախողումները, թե նավահանգիստների թերբեռնվածութունն ու ռուսալեզու փոքրամասնության դժգոհությունը։ Ավելին, ի տարբերություն Գերմանիայի՝ Լատվիան, Էստոնիան և Լիտվան պատրաստ են իրենք կերակրել օտար բանակին և էական ծախսեր անել ամերիկյան զորքերի ենթակառուցվածքների և տեղակայման համար։

Նորվեգիան կդառնա՞ երկրորդ «Լեհաստան». ՆԱՏՕ-ի զորքերն ակտիվացել են

Արևելյան Եվրոպայում Պենտագոնի ամենախոշոր հենակետը Լեհաստանում է։ Այժմ այստեղ 4,5 հազար զինծառայող կա, շուտով կավելանա ևս հազար զինծառայող։ Վաշինգտոնն ու Վարշավան ռազմական ընդլայնված համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։

Ռուսաստանին «վախեցնելու» համար տասնյակ ինքնաթիռներ և ուղղաթիռներ են վերաբազավորել Եվրոպայում ։

Մկանների խաղ

Եվրոպայում ակտիվորեն գործում է նաև ԱՄՆ-ի ռազմավարական ավիացիան։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինի խոսքով՝ ընդամենը մեկ շաբաթում՝ օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 4-ը, ԱՄՆ-ի ռմբակոծիչ ավիացիայի ինքնաթիռները տասը անհատական և խմբակային թռիչք են կատարել Արևմտյան և Արևելյան Եվրոպայի օդային տարածքում: Տասնյակ «հետախույզներ» ամեն շաբաթ թռիչքներ են կատարում ռուսական սահմանների երկայնքով, օդատիեզերական ուժերի կործանիչները երբեմն օրվա ընթացքում մի քանի անգամ ստիպված են լինում երկինք բարձրանալ՝ դրանք «որսալու»։

Բայց, ինչպես նշում է Կուրեևը, ի տարբերություն Չինաստանի՝ Ռուսաստանը շատ ավելի հանգիստ է նայում «իր տարածքին հարվածներ հասցնելու» այդ տեսակ շարժերին՝ դրանց պատասխանելով ծրագրային զորավարժություններով։   «Պեկինը, օրինակ, այդպիսի բաներին խիստ նյարդային է արձագանքում, իսկույն փորձում է ամեն կերպ ցուցադրել սեփական ռազմական հզորությունը»,-նշեց փորձագետը։

ԱՄՆ-ը անուշադրության չի մատնում նաև ջրային տարածքը։ Նրանց նավերը հաճախակի «հյուրեր» են դարձել ոչ միայն Սև ծովում։ Ամռան վերջում Նորվեգիա տեղափոխեցին USS Seawolf ատոմային սուզանավը, իսկ դրանից ոչ շատ առաջ ՆԱՏՕ-ի նավերը գործողություններ էին մշակում Հյուսիսային Ատլանտիկայում՝ Իսլանդիայի ափերի մոտ։

Այս ամենը վկայում է ոչ միայն հյուսիսում ռազմական ներուժն ուժեղացնելու դաշինքի փորձերի, այլև Ռուսաստանի ռազմածովային ուժերի և մասնավորապես Հյուսիսային նավատորմի աճող հզորության մասին: Չէ՞ որ սառը պատերազմի ավարտից և ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ը ռուսական նավատորմը նույնիսկ չէր դիտարկում որպես լուրջ հակառակորդ։ Այժմ նրանք ստիպված են հաշվի նստել նույն այդ նավատորմի հետ։

115
թեգերը:
տանկ, Ռուսաստան, ՆԱՏՕ, Բելառուս, ԱՄՆ
Ըստ թեմայի
«Այնտեղ ամեն ինչ լուրջ է». ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն «պատերազմում» Ռուսաստանի սահմանների մոտ
Նորվեգիան կդառնա՞ երկրորդ «Լեհաստան». ՆԱՏՕ-ի զորքերն ակտիվացել են
Պատրա՞ստ է արդյոք ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգը դիմակայել ՆԱՏՕ–ի սադրանքներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

Թրամփը չի ցանկանում խառնվել Նավալնու հետ կապված «մութ պատմությանը»

9
Ամերիկյան սենատորների խումբը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծ է շրջանառության մեջ դրել Նավալնու հետ կապված միջադեպի պատճառով։ Sputnik ռադիոկայանի եթերում քաղաքագետ Վլադիմիր Մոժեգովը այդ նախաձեռնությունն «օդի տատանում» է անվանել և պարզաբանել` ինչու։

Ալեքսեյ Նավալնու հետ կապված միջադեպի պատճառով ամերիկացի սենատորների խումբը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծ է շրջանառության մեջ դրել, գրված է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյի կայքում։

Փաստաթուղթը սահմանափակումներ է ենթադրում ռուսաստանյան այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք, ըստ հեղինակների, «առնչություն ունեն միջազգային իրավունքի բացահայտ խախտման», այդ թվում՝ Նավալնու «թունավորման» հետ։

Օրինագիծը ամերիկյան իշխանություններից պահանջում է կոնգրեսին հաշվետվություն ներկայացնել այն մասին, թե ինչ է իրենց հայտնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա մերձավոր շրջապատի ֆինանսների մասին։ Բացի այդ, այն պարտավորեցնում է Սպիտակ տանը պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը խախտել է քիմիական և կենսաբանական զենքի կիրառումն արգելող ԱՄՆ օրենքները։

Մարկո Ռուբիոյից բացի՝ փաստաթուղթը հավանության են արժանացրել հանրապետական սենատոր Միթ Ռոմնին, ինչպես նաև դեմոկրատներ Քրիս Քունսը, Բեն Քարդինն ու Քրիս Վան Հոլենը։

Գերմանիան Նավալնուն կստիպի լռել, քանի որ նրա վերադարձը հղի է կանխատեսելի հետևանքներով

Որպեսզի օրինագիծն ընդունվի այն պետք է հաստատվի սենատի ու ներկայացուցիչների պալատի կողմից, ապա պետք է ստորագրի ԱՄՆ նախագահը։

Sputnik ռադիոկայանի եթերում քաղաքագետ Վլադիմիր Մոժեգովը մեկնաբանել է սենատորների նախաձեռնությունը։

 «Սա զուտ հրապարակային աշխատանք է։ Ինչ հաշվետվությունների մասին է խոսքը։ Դրանք բացարձակապես անիրական բաներ են։ Այդ ամենը խոսակցություններ են հօգուտ աղքատների, նախընտրական հիստերիան սրող հռետորաբանություն։ Եվ հետո. Նավալնու գործը ավելի շուտ դեմոկրատների օրակարգն է։ Հանրապետականներն դժկամությամբ են այդ ամենին միջամտել։ Եվ ինչպես ինձ է թվում՝ չեն շարունակի աջակցել դրան։ Համենայն դեպս, Թրամփը բավական զգուշորեն ու հեռավորություն պահպանելով այդ ամենը տեղ հասցրեց։ Եվ (պետքարտուղար Մայք) Պոմպեոն ասում էր, որ արձագանքել պետք է, երբ հայտնի դառնան բոլոր փաստերը, և որ դեռ այդքան էլ հայտնի չէ, ինչ է կատարվում», – ասել է Վլադիմիր Մոժեգովը։

Ըստ նրա` ամերիկացիները կարող էին գերմանացիներից Նավալնու մասին տեղեկություն ստանալ, սակայն այդպիսի հարցում չեն արել։

«Դա պատժամիջոցների համար որոշակի հիմք կլիներ, սակայն դեռ նման հարցումներ չեն ստացվել։ Այդ պատճառով ինձ թվում է, որ այդ ամենը օդի տատանում է... Ինչ–որ մութ պատմություն է, այդ պատճառով Թրամփը չի ցանկանում խառնվել, դեմոկրատների խարդախություն է, որին պարզապես խառնվելու ցանկություն չկա։ Ինչպես ինձ է թվում, դեմոկրատներն այդ օրակարգը գովազդելու են, իսկ Թրամփն այդ ամենից փոքր-ինչ հեռու կանգնած է մնալու», – կարծում է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել են նյութափոխանակության խանգարումը, որն առաջացրել է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկի անկում։ Խանգարման պատճառը դեռ պարզ չէ, բայց Նավալնու արյան և մեզի մեջ թույնի հետքեր, Օմսկի բժիշկների տվյալներով, չեն հայտնաբերվել։

Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է. նրան հոսպիտալացրել են Օմսկում

Ավելի ուշ ընդդիմադիր գործչին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:

Ընդ որում հայտնի է, որ Գերմանիայի Հետախուզության դաշնային ծառայությունը (BND) 1990-ականներից հասանելիություն է ունեցել «Նովիչոկին»։ Բացի այդ, այն ուսումնասիրել է մոտ 20 արևմտյան պետություն, այդ թվում Մեծ Բրիտանիան, ԱՄՆ–ը, Շվեդիան, Չեխիան։

Ռուսաստանը 1992 թվականի նախագահի հրամանագրի համաձայն, դադարեցրել է քիմիական զենքի ոլորտում իր մշակումները, իսկ 2017-ին ոչնչացրել նման նյութերի առկա ողջ պաշարը, ինչը հաստատել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը։

9
թեգերը:
Նովիչոկ, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ սենատ, ԱՄՆ, Ալեքսեյ Նավալնի
Ըստ թեմայի
«Նավալնու գործն» ու Եվրոպայի քայլերը. Արևմուտքը հայտնվել է թակարդում
«Բեռլինը բլեֆ է անում». Զախարովան մեկնաբանել է Նավալնու գործը
ՌԴ–ն ապակառուցողական է համարում Նավալնու գործի վերաբերյալ Գերմանիայի մոտեցումը
Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը (կենտրոնում) և Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը «Charlie Hebdo» ամսագրի նախկին գրասենյակի մոտ դանակով զինված տղամարդու հարձակումից հետո: Սեպտեմբերի 25, Փարիզ

Փարիզում անհայտ անձինք հարձակվել են անցորդների վրա, կան տուժածներ. տեսանյութ

35
(Թարմացված է 18:28 25.09.2020)
Քաղաքի այն շրջանը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, շրջափակված է, տեղում աշխատում են իրավապահները։ Կան ձերբակալվածներ։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Փարիզում`«Charlie Hebdo» ամսագրի նախկին խմբագրության մոտ, անհայտ անձինք հարձակվել են անցորդների վրա, կա 4 տուժած, երկուսի վիճակը ծանր է։

Տարածքը շրջափակված է, տեղում աշխատում են ոստիկանները։ Ձերբակալվել են հարձակման մեջ կասկածվող երկու անձինք։

ԱԴԾ հատուկ գործողությունը. Ռուսաստանում ահաբեկիչների խումբ են ձերբակալել. տեսանյութ

Ինչպես հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները, հետաքննություն է սկսվել ահաբեկչության և ահաբեկչական կազմակերպության հետ կապված մահափորձի գործով:

«Գորշ գայլեր» խմբավորման 4 անդամները ձերբակալված են. մանրամասներ Դեսինի անկարգություններից

Հիշեցնենք` 2015-ի հունվարին ահաբեկիչները հարձակվել էին «Charlie Hebdo»–ի խմբագրության վրա։ Հարձակման հետևանքով 17 մարդ էր մահացել, այդ թվում ՝ երեք ոստիկան ։ Դրանից հետո խմբագրությունը տեղափոխվել էր։

Հարձակումներ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում․ կա 1 զոհ և 7 վիրավոր

35
թեգերը:
Փարիզ, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Ինչպես են Ռուսաստանում կանխել ահաբեկչությունը. ձերբակալման կադրերը հայտնվել են համացանցում
ԱԴԾ–ն Աստրախանում մի տղամարդու է ձերբակալել, որը պատրաստվում էր ահաբեկչություն իրագործել
Ամերիկացիները «ռուսական հետք» են գտել համաշխարհային ահաբեկչության մեջ. ինչ են առաջարկում
Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել. տեսանյութ
Երևանում ԱՄՆ դեսպանատուն. արխիվային լուսանկար

Արցախ չգնալ, խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց. կոչ ԱՄՆ քաղաքացիներին

86
(Թարմացված է 00:46 26.09.2020)
ԱՄՆ քաղաքացիներին Հայաստանում և Ադրբեջանում գործող դեսպանությունները հորդորում են ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունները կոչ են անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց։

Երևանում ԱՄՆ դեսպանությունն իր կայքում հրապարակված զգուշացման մեջ կոչ է անում պահպանել զգոնություն պահպանել և ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում խուսափել այցելություններից շփման գծի և սահմանի մոտակայքով, այդ թվում Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներով և մինչև Վրաստանի սահման գնալուց:

Դեսպանությունը կոչ է անում նաև չայցելել Լեռնային Ղարաբաղ։

Երևանում ԱՄՆ դեսպանությունն իր երկրի քաղաքացիներին հետևյալ ցուցումներն է տալիս`

  • Հետևեք տեղական լրատվամիջոցների թարմացումներին 
  • Խուսափեք մարդկանց բազմությունից 
  • Խուսափեք ցույցերից 
  • Տեղեկացրեք ձեր անվտանգության մասին ընկերներին և ընտանիքին 
  • Տեղեկացված եղեք ձեր շրջակայքի մասին:

Իսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել Թովուզի և Ղազախի շրջաններ այցելություններից:

Հայաստանը սահմանին զորքեր չի կուտակում. ՊՆ–ն պատասխանում է ադրբեջանական ապատեղեկատվությանը

86
թեգերը:
Սահման, Ադրբեջան, Արցախ, դեսպանատուն, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ադրբեջանը պետք է հրաժարվի ռազմական շանտաժի քաղաքականությունից. Արցախի ԱԳՆ-ն՝ Ալիևին
Բլե՞ֆ, թե՞ պատերազմի նախապատրաստություն. Ադրբեջանում զորահավաքներ են
Ադրբեջանի գործելաոճն անարգանք է ՍԾՏՀ կազմակերպության հանդեպ. ԱԳ նախարար