ՄԱԿ–ի շենքը

ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները համատեղ հայտարարություն են արել

96
(Թարմացված է 11:19 15.09.2020)
ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները ողջունել են հարաբերությունների ամրապնդման դրական միտումը:

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներ Ստանիսլավ Զասը և Անտոնիու Գուտերեշը մտադիր են մեծացնել երկու կազմակերպությունների միջև համագործակցության ծավալները բոլոր մակարդակներում։ Այդ մասին ասվում է երկու կազմակերպությունների գլխավոր քարտուղարների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել Է ՀԱՊԿ-ի կայքում։

Հայտարարության մեջ նշվում է, որ Զասն ու Գուտերեշը ողջունում են համագործակցության մասին համատեղ հռչակագրի ստորագրումից հետա անցած 10 տարիների ընթացքում երկու կազմակերպությունների քարտուղարությունների միջև հարաբերությունների ամրապնդման կայուն առաջընթացն ու դրական միտումը:

Նրանք հատկապես ընդգծել են համագործակցության կարևորությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, գլոբալ և տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության գործն առաջ մղելու համար։

ՀԱՊԿ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել հրաձգությունը հայ-ադրբեջանական սահմանին

Փաստաթղթում նշվում է, որ այս օրերին, երբ միջազգային հանրությունը նշում Է ՄԱԿ-ի ստեղծման 75-րդ տարեդարձը, գլխավոր քարտուղարները վերահաստատում են հաստատակամ նվիրվածությունը Համատեղ հռչակագրին և իրենց մտադրությունը՝ շարունակել մեծացնել համագործակցության մասշտաբները բոլոր մակարդակներում, այդ թվում այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են վաղ նախազգուշացումը, հակամարտությունների կանխումն ու լուծումը, խաղաղապահությունը, ահաբեկչության կանխումն ու հակազդումը:

Կողմերը պատրաստ են նաև ամրապնդել փոխգործակցությունը միջազգային հանցավորության և զենքի ապօրինի առևտրի դեմ պայքարում։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ղրղզստանը և Ղազախստանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է հղել Փաշինյանին և Ալիևին

96
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Ըստ թեմայի
ՀԱՊԿ–ը հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով հրատապ նիստ կանցկացնի
ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպին․ դեսպան Տողանյան
«Մեր նպատակը լրիվ այլ էր». Շավարշ Քոչարյանը` ՀԱՊԿ–ին դիմել–չդիմելու մասին
Совместные батальонные тактические учения военнослужащих российской военной базы ЮВО и военнослужащих ВС МО РА

«Կովկաս 2020» զորավարժությունների ժամանակ Հայաստանում ավիացիա է գործարկվել

14
(Թարմացված է 19:33 21.09.2020)
Հարավային ռազմական շրջանի ու ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պրակտիկ մարտական գործողությունների խաղարկումն անցկացվում է այս տարվա սեպտեմբերի 21-ի 26-ը հայ-ռուսական միացյալ խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանի ղեկավարության ներքո։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հարավային ռազմական շրջանի ու ՀՀ պաշտպանության նախարարության մոտ քսան միավոր ավիացիա է գործարկվել Հայաստանում կայացած «Կովկաս 2020» ռազմավարական զորավարժությունների ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՇ մամուլի ծառայությունը։  

«Ալագյազ» զորավարժարանում անցկացված զորավարժություններում գործարկվել են դեսանտային-գրոհիչ Մի-8ՄՏՎ ու հարվածային Մի-24 ուղղաթիռները։

«Բանակային ավիացիան կապահովի դեսանտի անցումն ու վայրէջքը, զորքերի հարձակման պահպանությունը, կրակային հարվածներ կհասցնի պայմանական հակառակորդի ռազմական տեխնիկայի շարասյուներին ու օբյեկտներին։ Հարավային ռազմական շրջանի ու ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պրակտիկ մարտական գործողությունների խաղարկումն անցկացվում է այս տարվա սեպտեմբերի 21-ի 26-ը հայ-ռուսական միացյալ խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանի ղեկավարության ներքո», - նշված է հաղորդագրության մեջ։

Այս զորավարժություններն առանձնահատուկ են, որովհետև կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` դրանք անցկացվում են հակահամաճարակաբանական միջոցների խիստ պահպանմամբ։

«Կովկաս-2020»-ը ՌԴ-ում. ինչպես են ընթանում վարժանքների նախապատրաստական աշխատանքները

Ընդհանուր առմամբ «Կովկաս 2020» զորավարժություններին Հայաստանում մասնակցում է ավելի քան 1,5 հազար մարդ, 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում նաև երկու երկրների օպերատիվ-մարտավարական, բանակային ու անօդաչու ավիացիան։

«Կովկաս 2020» զորավարժությունը կանցկացվի Հարվային ռազմական շրջանի տարածքում 2020 թվականի 21-ից 26 –ը ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ղեկավարության ներքո ու կլինի Ռուսաստանի Զինված Ուժերի օպերատիվ (մարտական) պատրաստականության համալիր միջոցառումների վերջին փուլը։

14
թեգերը:
Ռուսաստան, Զորավարժություններ, Հայաստան, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն
Ըստ թեմայի
Հայաստանը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությունների ցամաքային մասին
Հայաստանում ՀԱՊԿ երկու զորավարժություն կանցկացվի. ինչ խնդիր է դրված
Հայաստանը Բելառուսում կմասնակցի ՀԱՊԿ–ի խաղաղապահ զորավարժություններին
Ջենիֆեր Լոպես

«Այ սա մարմին է». Ջենիֆեր Լոպեսի նոր լուսանկարը հիացրել է երկրպագուներին

25
(Թարմացված է 18:41 21.09.2020)
Նոր լուսանկարում 51-ամյա աստղը թաց մազերով է, կիսով չափ ջրի մեջ, ինչն էլ ավելի խորհրդավորություն է հաղորդում նրա կերպարին։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հերթական անգամ իր բաժանորդներին հիացրել է գեղեցիկ ու սեքսուալ լուսանկար հրապարակելով   Instagram-ում։

«Ոչ, չեմ զղջում». ինչպես համշենահայը դարձավ դիզայներ ու հիմա ուզում է աշխատել Լոպեսի հետ

Նոր լուսանկարում 51-ամյա աստղը թաց մազերով է, կիսով չափ ջրի մեջ, ինչն էլ ավելի խորհրդավորություն է  հաղորդում նրա կերպարին։

«Արձակուրդային տրամադրություն», - մակագրել է նա նկարը, որն արդեն ավելի քան 4 մլն «լայք» ունի:

View this post on Instagram

Vacation vibes 🏝🌊 #SummerNights #SummerSunset 📸: @lacarba

A post shared by Jennifer Lopez (@jlo) on

Լոպեսի անթերի կազմվածքը կշարժի անգամ շատ ավելի երիտասարդների նախանձը։ Չնայած նա նաև ոգեշնչել է շատերին։ Շատ երկրպագուներ հաճոյախոսություններ են շռայլել սիրելի աստղին։

««Աստված, այ սա մարմին է», «Վաղն էլ կսկսեմ մարզվել», «Ինչպես կարող է նա 51 տարեկան լինել», «Իմ ոգեշնչման աղբյուրը»,–գրել են նրանք մեկնաբանություններում։

Ջենիֆեր Լոպեսն իր նորաձև կերպարով հիացրել է երկրպագուներին. լուսանկար

Նշենք, որ Ջեյ Լոն իսկապես լրջորեն մարզվում է և ճիշտ խնամում իր մարմինը։ Նա մարզադահլիճում օրական մի քանի ժամ է անցկացնում, ինչպես նաև հետևում է իր սննդակարգին:

25
թեգերը:
Instagram, Լողազգեստ, Լուսանկար, Ջենիֆեր Լոպես

Երևանի Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

0
(Թարմացված է 20:01 21.09.2020)
Բնակարանի հրդեհը մեկուսացնելուց հետո այն մարելու համար փրկարարներից շուրջ կես ժամ է պահանջվել։

Սեպտեմբերի 21-ին, ժամը 16։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի 2/2 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ըստ ԱԻՆ հաղորդագրության` դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։27-ին, մարվել՝ 18։00-ին։

Վտանգավոր իրավիճակ. Աբովյանի ստորգետնյա գազապահեստի մոտ հրդեհ է բռնկվել

0
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), բնակարան, Երևան, հրդեհ
Ըստ թեմայի
Գազի արտահոսք և հրդեհ Ավան Առինջի շենքերից մեկի 7–րդ հարկում. կա տուժած
Նուբարաշենի աղբավայրը հրդեհի ճիրաններում է հայտնվել. տեսանյութ
Հրդեհ Տավուշում. մեկ մարդ այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել