Նավթամուղ, արխիվային լուսանկար

ԱՄՆ-ն՝ ռուսական նավթի խոշորագույն ներկրող. ինչ խաղ է սկսել Վաշինգտոնը

82
(Թարմացված է 22:17 14.09.2020)
ԱՄՆ-ի էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) տվյալներով՝ 2020 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանից Նահանգներ է տեղափոխվել ավելի քան ինը միլիոն տոննա նավթամթերք (68 միլիոն բարել), ինչը ռեկորդային է վերջին 16 տարում:

ԱՄՆ-ն պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ, մյուս կողմից՝ դարձել է ռուսական նավթի խոշորագույն ներկրողը։ Ըստ վերլուծական պարբերականներից մեկի՝ դա կեղծ դիրքորոշում է և պետք է արգելել ՌԴ-ից մատակարարումները: Բայց նման բան հնարավոր չէ: ՌԻԱ Նովոստիի հեղինակ Նատալյա Դեմբինսկայայի դիտարկմամբ՝ այդ դեպքում ծանր նավթ վերամշակող գործարանները կդադարեն գործել:

Խոշորագույն սպառողը

Կոնգրեսը պատրաստվում է սահմանափակումներ դնել «Հյուսիսային հոսք-2» նախագծի հետ կապ ունեցող եվրոպական ընկերությունների վրա։ Դա արդեն իսկ քննադատության տարափ է առաջացրել Գերմանիայում, Բեռլինը նույնիսկ հակագրոհներով է սպառնացել։

Եվ ինչպես նշում է ամերիկյան հեղինակավոր The National Interest (NI) վերլուծական պարբերականը, նման արձագանքը միանգամայն բացատրելի է. Վաշինգտոնի կեղծավորությունն ակնհայտ։ Այս տարի ԱՄՆ-ն առաջատար է ռուսական չվերամշակված նավթի ներկրողների շրջանում՝ գնելով ամբողջ արտահանման 12 տոկոսը։

«Սա դեռ միայն սկիզբն է»․ ինչի՞ համար է ԱՄՆ-ն սուզանավեր տեղափոխում Ռուսաստանի ափերի մոտ

ԱՄՆ-ի էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) տվյալներով՝ առաջին կես տարում Ռուսաստանից Նահանգներ են հասցրել ավելի քան ինը միլիոն տոննա նավթամթերք (68 միլիոն բարել), ինչը ռեկորդային է վերջին 16 տարում:

Կեղծավոր մոտեցում

Գերատեսչությունում հստակեցնում են՝ զուտ ձևական ԱՄՆ-ն երկրորդ հորիզոնականում է, քանի որ Նիդեռլանդները գնել է 12,19 մլն տոննա։ Բայց այդ երկիրը տարանցիկ հանգույց է, այնտեղից նավթամթերք են ուղարկում այլ երկրներ։ Իսկ Միացյալ Նահանգները նավթ է ձեռք բերում սեփական վերամշակման համար, և այստեղ Վաշինգտոնը մրցակցությունից դուրս է։

Պարբերականը ելքի իր տարբերակն է առաջարկում. Օրենսդրորեն արգելել ռուսական նավթի ներմուծումը։ Օրինակ՝ Կոնգրեսը կարող է ֆինանսական պատժամիջոցներ սահմանել այն ընկերությունների դեմ, որոնք ապահովում են այդ մատակարարումները։

Սակայն ամենևին հասկանալի չէ, թե ինչպես դա իրագործել գործնականում,չէ՞որ երրորդ երկրների դեմ սեփական պատժամիջոցների արդյունքում ամերիկացիները ռուսական հումքից ուղղակի կախվածության մեջ են ընկել։ Եվ դա պաշտոնապես խոստովանել են դեռ անցած տարի։

Այլընտրանք չկա

Ռուսաստանը ԱՄՆ-ին նավթ մատակարարողների շարքում ընդամենը 6-րդն էր։ Իսկ 2020-ի փետրվարին հայտնվեց երկրորդ տեղում՝ զիջելով միայն Կանադային։ Վենեսուելայի ծանր նավթից զրկված և Իրանից ներմուծման կտրուկ անկման հետ բախված ամերիկացիները ստիպված եղան հապշտապ այլընտրանքային մատակարարներ փնտրել։

Խնդիրն այն է, որ մի շարք նավթավերամշակող ձեռնարկությունների տեխնոլոգիան թույլ չի տալիս օգտագործել Պերմի ավազանի և Արևմտյան Տեխասի թեթև նավթը։ Առավել բարդ իրավիճակում են հայտնվել Մեքսիկական ծոցի և Արևելյան ափի նավթավերամշակող գործարանները։

Նույնիսկ կորոնավիրուսի նահանջից հետո ոչինչ առաջվանը չի լինի․ նավթային ցնցում է սպասվում

Այդ գործարանները նախագծված են ծծմբային տեսակների համար,այդ պատճառով թեթև նավթը պետք է խառնել ծանր նավթի հետ, որը նախկինում գնում էին Վենեսուելայից։ Սակայն անցյալ տարվա հունվարին Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ սահմանեց Կարակասի դեմ։ Արդյունքում՝ վենեսուելական արտահանումը նվազեց 32 տոկոսով՝ օրական մինչև 1,001 մլն բարել։

Ամերիկյան նավթավերամշակող գործարաններին սկսել է սպառնալ հումքի պակասի պատճառով կանգ առնելու հեռանկարը։ Աղետից խուսափելու համար ամերիկացիներն անցել են մեր Urals-ին և սկսել են ակտիվորեն ռուսական մազութ գնել։

82
թեգերը:
Նիդեռլանդներ, ԱՄՆ, Ռուսաստան, նավթ
Ըստ թեմայի
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում նավթի գները նորից աճում են
Կարանտինի թուլացման ֆոնին նավթի համաշխարհային գներն աճում են
«Հազար դոլար` մեկ բարելի դիմաց». ամերիկյան ծրագիրն ապշեցնում է նավթի շուկային
Ինչն է ավելի վտանգավոր Ադրբեջանի համար` կորոնավիրո՞ւսը, թե՞ նավթային դարաշրջանի ավարտը
Արխիվային լուսանկար

Ադրբեջանի կառավարությունը մի շարք հակահայկական կայքեր ու սոցցանցեր է ֆինանսավորում

3
Նշված բոլոր կայքերը և էջերը կենտրոնանում են բացառապես հակահայկական տեղեկատվության տարածման վրա։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. Ադրբեջանի կառավարական էլեկտրոնային փոստերից «Մոնթե Մելքոնյան» կիբեռ բանակը հանել է մի շարք կարևոր տվյալներ և Facebook–ի պաշտոնական էջում տեղեկացնում է ուշագրավ բացահայտման մասին։

«Ձեռք բերված փաստաթղթերն ուղղակիորեն վկայում են, որ ադրբեջանական մի շարք կայքեր և սոցիալական ցանցային էջեր ֆինանսավորվում և կառավարվում են Ադրբեջանի կառավարության կողմից։ Նշված բոլոր կայքերը և էջերը կենտրոնանում են բացառապես հակահայկական տեղեկատվության տարածման վրա, ինչպես նաև առանձնանում են հատուկենտ հայատյաց կոչերով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կիբեռ բանակը մատնանշում է`սա ադրբեջանական ագրեսիայի հերթական ապացույցն է։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում շարունակում են արգելափակված մնալ գրեթե բոլոր սոցիալական ցանցերը, այդ թվում` Facebook, WhatsApp, Telegram, Twitter և այլն։

Նոր տեսանյութ. ինչպես է հայկական կողմը խոցում Ադրբեջանի զրահատեխնիկան

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա» ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել

Հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը նաև զինտեխնիկայի մեծ կորուստներ ունի։

Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք արձագանք է խոստանում

3
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ

Արմեն Գրիգորյանը Նիկոլայ Պատրուշևին է ներկայացրել Ադրբեջանի վտանգավոր միտումները

47
(Թարմացված է 14:17 29.09.2020)
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը խորը մտահոգություն է հայտնել ստեղված իրավիճակի առնչությամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Տեղեկությունը հայտնում են ԱԽ մամուլի ծառայությունից։

«ԱԽ քարտուղարն անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, ընդգծել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, այդ թվում նաև Ադրբեջանի կողմից հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու միտումների և խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստերին»,–ասված է հաղորդագրության մեջ:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Արցախի Պաշտպանության բանակը ռազմաճակատի ողջ երկայնքով, ինչպես նաև ՀՀ զինված ուժերը երկրի սահմաններն անառիկ պահելու առումով փայլուն կերպով կատարում են իրենց առջև դրված բոլոր մարտական առաջադրանքները և իրավիճակը պահում են լիակատար վերահսկողության տակ: Արմեն Գրիգորյանն նշել է նաև տարածաշրջանային անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող Թուրքիայի ապակայունացնող դիրքորոշման հանգամանքը:

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը խորը մտահոգություն է հայտնել ստեղված իրավիճակի առնչությամբ և զարգացումներով՝ ընդգծելով հակամարտության միմիայն խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Զինվորների մասին տեղեկություն հավաքելու փորձերից պետք է զերծ մնալ. ԱԱԾ

Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլաով» հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել։

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

 

47
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, հեռախոսազրույց, Նիկոլայ Պատրուշև, Արմեն Գրիգորյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք արձագանք է խոստանում
Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ
Վիրավոր զինվորներին հուզող միակ հարցը պաշտպանությանը վերադառնալն է. Զարուհի Բաթոյան