Դոնալդ Թրամփ

«Օբաման մրցանակը հենց այնպես է ստացել»․ Թրամփը քննադատել է նախորդ նախագահին

13
(Թարմացված է 11:53 14.09.2020)
Ամերիկայի նախագահը նշել է նաև, որ մի քանի օր առաջ իրեն երկու անգամ ներկայացրել են Նոբելյան մրցանակի։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ ԱՄՆ նախորդ նախագահ Բարաք Օբաման արժանի չէր խաղաղության Նոբելյան մրցանակին։ Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է Նևադա նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Հիշում եք մեր մեծն նախագահին, չէ՞։ Բարաք Հուսեին Օբաման, նա մրցանակ ստացավ նախագահ դառնալուց անմիջապես հետո։ Նրան հարցրին. «Ինչի՞ համար եք դուք այն ստացել»։ Եվ նա չկարողացա բացատրել, հիշո՞ւմ եք։ Իսկ հետո Բայդենն ասաց․«Իսկ ի՞նձ»։ Նրանք էլ պատասխանեցին․«Սա ո՞վ է, գրողը տանի, ի՞նչ է նա արել»։ Օբաման մրցանակը հենց այնպես է ստացել»,-ասել է Թրամփը։

Ամերիկայի նախագահը նշել է նաև, որ մի քանի օր առաջ իրեն երկու անգամ ներկայացրել են Նոբելյան մրցանակի՝ արաբա-իսրայելական և Սերբիա-Կոսովո հակամարտությունների կարգավորմանն ուղղված ակտիվ ջանքերի համար։

Օբաման խաղաղության Նոբելյան մրցանակ էր ստացել միջազգային դիվանագիտության ամրապնդման ջանքերի համար։

Կրեմլի «դավադիր» պլանը՝ կործանել Ամերիկան, փրկել Թրամփին

13
թեգերը:
Նախագահ, ԱՄՆ, Նոբելյան մրցանակ, Բարաք Օբամա, Դոնալդ Թրամփ
Ըստ թեմայի
Բա ո՞ւր է խոստացածդ «Վոլգան». ինչո՞ւ հայերը Նոբելյան մրցանակի չեն առաջադրվում
Ձեր Նոբելյան մրցանակը կախված է մի երկրում կայացած ընտրությունների արդյունքներից
Նոբելյան մրցանակակիրը հայտարարել է` կորոնավիրուսը լաբորատորիայում է ստեղծվել
Էմանուել Մակրոն

Մենք դա թույլ չենք տա. Մակրոնն անդրադարձել է Ղարաբաղի մասին Թուրքիայի ռազմատենչ կոչերին

19
(Թարմացված է 14:28 30.09.2020)
Մակրոնը թեմայի շուրջ արդեն զրուցել է իր ռուսաստանյան ու ամերիկյան գործընկերներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիան չի ընդունի Թուրքիայի հայտարարությունները՝ Ղարաբաղի գրավման մասին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռիգայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է Figaro-ն։

«Ֆրանսիան նախկինի պես խիստ մտահոգված է Թուրքիայի ռազմական կոչերով, որ հնչում են վերջին ժամերին, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրավման մասին։ Մենք դա թույլ չենք տա»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

«Ես ասում եմ Հայաստանին ու հայերին՝ Ֆրանսիան իր դերը կունենա»,-հավելել է նա։

Մակրոնն արդեն զրուցել է իր ռուսաստանյան ու ամերիկյան գործընկերներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հետ՝ Եվրոպական Միությունում իրավիճակը ներկայացնելուց առաջ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

«Արցախը հայկական է, հայկական էլ կմնա». ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետ

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 75 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

19
Դմիտրի Պեսկով

ՌԴ զինվորականները ուշիուշով հետևում են իրադրության զարգացմանը․ Պեսկով

49
(Թարմացված է 14:27 30.09.2020)
Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղարին հարցրել են` կարելի՞ է միանշանակ ասել, որ Թուրքիան աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ զինվորականներն ուշիուշով հետևում են Լեռնային Ղարաբաղի շփման գծում ընթացող իրադարձությունների զարգացումներին, տեղեկությունները մանրակրկիտ վերլուծվում են։

«Մենք մանրամասն արձանագրում ենք բոլոր հայտարարությունները, որոնք անում են միջազգային առաջնորդները բարձրագույն ու բարձր մակարդակով աշխարհի տարբեր երկրներից», - ասել է նա` պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Կրեմլի կարծիքով Անկարան աջակցում է Բաքվին։

Պեսկովին խնդրել են պարզաբանել՝ կարելի՞ է միանշանակ ասել, որ Թուրքիան որևէ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, նա պատասխանել է, որ իր ասածին ավելացնելու բան չունի։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 

Արցախա–ադրբեջանական շփման գոտում ծավալված ռազմական գործողությունների ֆոնին տեղեկություններ տարածվեցին, որ Թուրքիան գրոհայիններ է տեղափոխել Ադրբեջան։ Ընդ որում` ուղարկել է նրանց, ովքեր կռվում էին Սիրիայի օրինական կառավարության դեմ։

Սեպտեմբերի 29–ին հայտնի դարձավ, որ թուրքական F-16 կործանիչը խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն զոհվել է։

ՊԲ–ն էլ այսօր տեղեկացրեց, որ Արցախում երկու ուղղությամբ թուրքական F-16 ինքնաթիռներ են կիրառվել։ 

49
թեգերը:
Դմիտրի Պեսկով, Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան