Թուրինջ

Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ թուրինջ ենք ուտում

81
(Թարմացված է 16:41 12.09.2020)
Ճարպերն այրելու հատկության շնորհիվ օրեցօր մեծանում է այս հյութեղ և անուշահոտ միրգը նախընտրողների բանակը, սակայն քչերը գիտեն, որ թուրինջը կարող է նաև վնասակար լինել առողջության համար։ Մանրամասները՝ Sputnik Արմենիայի տեսանյութում։

Վերջին տարիներին թուրինջը դարձել է ամենապահանջված մթերքներից մեկը։ Այս մրգի պահանջարկն ապահովել են կալորիաների շատ քիչ քանակությունը՝ 100 գրամում ընդամենը 42 կկալ, և նյութափոխանակությունն արագացնող նյութերը։

Համարվում է, որ թուրինջը նարինջի և պոմելոյի խառնուրդ է։ Այն անվանում են նաև «խաղողապտուղ», քանի որ ողկույզներով է աճում։

Աշխարհում գոյություն ունի այդ մրգի մոտ 20 տեսակ։ Դրանք տարբերվում են իրենց համային հատկանիշներով և պտղամսի գույնով՝ սպիտակից մինչև մուգ վարդագույն։

Համեղ են, բայց վնասակար. ո՞ր մթերքներից պետք է հրաժարվել

Թուրինջը հարուստ է մի շարք վիտամիններով, այդ թվում՝ А, РР, С, D, նաև В խմբի վիտամիններով։ Բացի այդ, այն պարունակում է կալիում, մագնեզիում, կալցիում, ֆոսֆոր և այլ օգտակար հանքանյութեր։ Պտղամիսը բջջանյութի հարուստ աղբյուր է, իսկ կեղևը եթերայուղեր է պարունակում։

Թուրինջը քայքայում է խոլեստերինը և նվազեցնում արյան մեջ շաքարի քանակությունը։ Ցուրտ եղանակին օգնում է խուսափել ավիտամինոզից և պահպանել դիմադրողականությունը։

Բնական հակադեպրեսանտ

Թուրինջի եթերայուղերն օգնում են պայքարել սթրեսի դեմ։ Աշխատունակությունն ու լավ տրամադրությունը պահպանելու համար բավական է ձեռքով կեղևահանել թարմ պտուղը։ Դրա բույրն առույգացնում և թեթևություն է պարգևում։ Փորձագետները պնդում են, որ այս մրգի բույրը կարող է նվազեցնել գլխացավը և նյարդային լարվածությունը։

Թուրինջն ընդդեմ «վատ» խոլեստերինի

Պտուղը պարունակում է պեկտին, որն օգնում է ազատվել խոլեստերինից։ Այդ նպատակով բժիշկները խորհուրդ են տալիս ուտել վարդագույն պտղամսով պտուղները, որոնք մի քանի ավելի պեկտին են պարունակում, քան բաց գույնի պտուղները։

Грейпфрут
© Sputnik / Евгений Одиноков
Թուրինջ

Ազդեցությունը սրտի և անոթների վրա

Թուրինջը մեծ քանակությամբ կալիում է պարունակում, ինչը սրտի և անոթների առողջության գլխավոր օգնականն է։ Այն խորհուրդ են տալիս աթերոսկլերոզի և սրտի անբավարարության պրոֆիլակտիկայի համար։

Լավացնում է արյան բաղադրությունը

Սակավարյունության դեպքում ժամանակակից բժշկությունը խորհուրդ է տալիս լյարդից և նռան հյութից բացի,նաև թուրինջ օգտագործել։ Այն օգնում է հակաօքսիդանտների և կարատինոիդների շնորհիվ։

Խաղողապտղի հակացուցումները

Չնայած մի շարք օգտակար հատկություններին, թուրինջը պետք է օգտագործել չափավոր և զգուշորեն։ Քչերը գիտեն, բայց որոշ դեպքերում այն կարող է մահու չափ վտանգավոր լինել։

Բանն այն է, որ այն ազդում է ամենատարբեր հիվանդությունների բուժման համար նախատեսված մոտ 50 դեղամիջոցի արդյունավետության վրա, մինչդեռ դրանց մեծ մասի դեպքում հարկավոր է ճշգրիտ չափաբաժին պահպանել։ Դրանց թվում են ստատինները՝ խոլեստերինն իջեցնող դեղերը, սրտի հաճախախփության դեմ դեղամիջոցները, ցավազրկողները, արյան ճնշումն իջեցնող հաբերը, հակաուռուցքային, անգամ հակաբեղմնավորիչ դեղամիջոցները, ինչպես նաև վիագրան։

Արդյունքում՝ կարող են առաջանալ այնպիսի կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են սրտի ռիթմի խանգարումները, սրտի հանկարծակի կանգը, թրոմբների առաջացումը, երիկամների վնասումը, ողնուղեղի վնասումը, մկանային հյուսվածքների քայքայումը։

Հիշողությունը պետք է ոչ միայն մարզել, այլև ճիշտ սնել․ 5 մթերք, որոնք կօգնեն լավացնել միտքը

Թուրինջը պարունակում է նյութեր, որոնք արգելափակում են լյարդի կողմից սպիտակուցների սինթեզը։ Այդպիսով, այն չի կարողանում կատարել իր «պարտականությունները», և դեղի ազդեցությունը մի քանի անգամ ավելանում է։ Բացի այդ, բժիշկներն զգուշացնում են, որ սննդային ռեակցիաների հակված մարդկանց 30-40 տոկոսի մոտ թուրինջից ալերգիա է առաջանում։ Այս մրգից պետք է հրաժարվեն բոլոր նրանք, ովքեր ցիտրուսից ալերգիա ունեն։

Չափից շատ օգտագործման դեպքում թուրինջը վնասում է ստամոքսը և ատամների էմալը։

Ի՞նչ հաճախականությամբ ուտել թուրինջը

Վնասը նվազագույնի հասցնելու և օգուտ ստանալու համար բժիշկ-սննդաբանները խորհուրդ են տալիս թուրինջը կամ դրա թարմ քամած հյութերը սննդակարգում ներառել ոչ ավել, քան շաբաթը 1-2 անգամ։ Թուրինջ ուտելու լավագույն ժամանակը կեսօրն է։ Իսկ քաղցած վիճակում հակացուցված են բոլոր ցիտրուսները։

Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ թուզ եք ուտում

81
թեգերը:
միրգ, Վիտամին D, օրգանիզմ, թուրինջ
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ սմբուկ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոշ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ ծիրան եք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ բալ եք ուտում
Գարեգին Բ

Գարեգին Բ–ն ընդհատում է իր այցն ու Իտալիայից վերադառնում հայրենիք. նա կոչով դիմել է ազգին

103
(Թարմացված է 10:53 27.09.2020)
Վեհափառը կոչ է արել մեր ժողովրդին միասնության և քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն հայրենիքի պաշտպանության կարիքների

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ն.Ս. Օ. Տ. Տ. ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ուղերձով դիմել է հայ ժողովրդին։ Նա նշել է, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը` վերստին խախտելով զինադադարը, ուխտադրուժ կերպով նախահարձակ են եղել շփման գծի ողջ երկայնքով՝ ռմբակոծելով Արցախի խաղաղ բնակավայրեր, այդ թվում և մայրաքաղաք Ստեփանակերտը։

«Արցախ հայրենի մեր երկիրը վերստին կանչում է մեզ ամենքիս՝ պաշտպանելու մեր ազգի իրավունքները, մեր սրբազան հողը, մեր ապագան ու ազգային արժանապատվությունը։

Կոչ ենք անում մեր ժողովրդին միասնության և քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն հայրենիքի պաշտպանության կարիքների»,–գրել է Վեհափառ հայրը։

Նա տեղեկացրել է, որ թեպետ այս պահին, այցով գտնվում է Իտալիայում, որի ընթացքում պետք է հանդիպում ունենար Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, ընդհատում ենք այն և անհապաղ վերադառնում Հայրենիք։

«Աստված պահապան Արցախ աշխարհին, զորավիգ ու ապավեն՝ մեր քաջազուն զինվորներին ու հրամանատարներին»,–գրել է նա։

«Պատերազմ են ուզում, պատերազմ էլ կստանան». Արցախի նախագահ

103
թեգերը:
Արցախ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն
Ըստ թեմայի
Արցախում խաղաղ բնակչության շրջանում զոհեր կան. Արցախի ՄԻՊ
Մի տարածեք ոչ պաշտոնական տեղեկություններ. ՊՆ–ն դիմել է ԶԼՄ–ներին և քաղաքացիներին
Ուղղաթիռի կորուստն ընդունեցին, ուրեմն ավելի շատ են կորուստները. Արծրուն Հովհաննիսյան
Սիրիա

Սիրիայում ականապատված ավտոմեքենա է պայթել. զոհերի թվում երեխաներ կան

22
(Թարմացված է 23:20 26.09.2020)
Դեպքը տեղի է ունեցել մի տարածքում, որը վերահսկում են Թուրքիայի հետ կապված ահաբեկչական խմբավորումները։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Սիրիայի Ալ-Հասաքա նահանգում ականապատ մեքենա է պայթել։ Տեղեկությունը հայտնում է «SANA» գործակալությունը:

Նշվում է, որ պայթյունի հետևանքով մահացել է 7 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 2 երեխա, ևս 11 մարդ վիրավորվել է:

Ականապատված ավտոմեքենան կայանված է եղել մետաղի ջարդոնի մոտ։

Սիրիայի հակամարտությունը․ ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի «ձեռքերն արյունոտ են»

Գործակալությունը հիշեցնում է, որ Ալ-Հասաքա նահանգի այդ հատվածը գտնվում է Թուրքիայի հետ կապված ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ։

Նման դեպքեր Սիրիայում շատ հաճախ են տեղի ունենում, և ականապատված մեքենաների պայթյունների հետևանքով խաղաղ բնակիչներ են մահանում։

Երկար են մնալու․ ինչից ինչ է դարձել Սիրիայում ռուսական բազան

22
թեգերը:
երեխա, Զոհ, ավտոմեքենա, պայթյուն, Սիրիա
Ըստ թեմայի
Սիրիայում իրավիճակի սրացումը կարող է ազդել Հարավային Կովկասի վրա. ԳՇ պետ
Թուրք պատգամավորները Սիրիայի պատճառով ծեծել են իրար. տեսանյութ
«Ամերիկացիները կարծում են` իրենց հողն է»․ փախած գրոհայինը` Սիրիայի Աթ Թանֆ բազայի մասին
ԼՂՀ

Մարտերը շարունակվում են. հայկական կողմը խոցել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, տանկեր. տեսանյութ

130
(Թարմացված է 11:18 27.09.2020)
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Տոնոյանը Ադրբեջանի հերթական սադրանքի մասին տեղեկացրել է Կասպշիկին

«Հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Մարտերը շարունակվում են:

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով:
Հակառակորդի կրակոցների հետևանքով մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

130
թեգերը:
Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Հայաստանում կորոնավիրուսից 2 կին և 1 տղամարդ են մահացել
Ինչ իրավիճակ է Ստեփանակերտում. տեսանյութ
ԱԱԾ-ն հորդորում է սոցիալական կայքերում կասկածելի տեղեկատվություն հանդիպելիս դիմել իրենց