Էրդողանն ու Մակրոնը. արխիվային լուսանկար

«Դու դեռ շատ խնդիրներ կունենաս ինձ հետ». Էրդողանը սպառնացել է Մակրոնին

519
(Թարմացված է 20:42 12.09.2020)
Երկու երկրների ղեկավարների տարաձայնության պատճառը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքներն են։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի հետ առճակատման պատճառով բազմաթիվ խնդիրների է բախվելու։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ավելի վաղ Մակրոնն ասել էր, որ Թուրքիան Արևելյան Միջերկրական ծովում այլևս գործընկեր չէ՝ շեշտելով, որ Անկարայի վերաբերյալ Եվրոպայի ձայնը պետք է «ավելի միասնական և պարզ լինի»: Մակրոնը նաև մատնանշել էր, որ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում թուրքական հորատման մեթոդներն անընդունելի են:

«Հե՛յ, Մակրոն, ի՞նչ ես անում: Դու դեռ շատ խնդիրներ կունենաս ինձ հետ: Ավելի լավ է՝ գործ չունենաս թուրք ժողովրդի և Թուրքիայի հետ: Դու նույնիսկ Ֆրանսիայի պատմությունը չգիտես։ Դուք Ալժիրում սպանեցիք մեկ միլիոն մարդու, իսկ Ռուանդայում` 800 հազարի: Նախ սովորիր այս դասերը, նախքան դրանք մեզ սովորեցնելը», - հայտարաարել է Էրդողանը՝ Անկարայում ելույթ ունենալով 1980թ․-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման 40-ամյակի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ:

Թուրքիան Արևելյան Միջերկրական ծովում այլևս գործընկեր չէ. Մակրոնը քննադատել է Էրդողանին

Նա հավելել է, որ այդ մասին ասել է Մակրոնին իրենց անձնական հանդիպումների ժամանակ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիան վերսկսել է Միջերկրական ծովում ածխաջրածնային հանքավայրերի հորատումը: Անկարան չի ճանաչում Հունաստանի և Եգիպտոսի միջև բացառիկ տնտեսական գոտու սահմանազատման մասին համաձայնագիրը, քանի որ հավակնում է այն նույն ծովային գոտիներին, ինչ Աթենքը:

Ռուսաստանը միակ երկիրն է, որը ի վիճակի է զսպել Թուրքիայի նկրտումները. Քոչարյան

519
թեգերը:
սպառնալիք, Ֆրանսիա, Էմանուել Մակրոն, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիա
Ըստ թեմայի
Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում
Ուղիղ հարված Ռուսաստանի և Իրանի շահերին. Թուրքիան կգնա՞ ռիսկի, կդնի՞ ռազմաբազա Ադրբեջանում
Թուրքիայի արտգործնախարարը ռուսերեն է խոսել
Հենրիխ Մխիթարյան

Կոչ եմ անում դաշնակիցներին շտապ միջամտել ցեղասպանությունից խուսափելու համար․ Մխիթարյան

25
(Թարմացված է 16:01 29.09.2020)
Աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստը կրկին դիմել է միջազգային հանրությանն ու կոչ արել դաշնակիցներին շտապ միջամտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծվող ագրեսիան կանխելու համար։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան, իտալական «Ռոմա» ակումբի խաղացող Հենրիխ Մխիթարյանը Instagram-ի իր էջում հրապարակել է սոցցանցերում հայտնի դարձած վիրավոր փոքրիկի և հոր լուսանկարն ու անդրադարձել  Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։

 «Լեռնային Ղարաբաղում  դեռևս շարունակվում են ծանր ռազմական մարտերը, երկու կողմերից շատ զոհեր կան: Ռմբակոծության է ենթարկվում նաև Հայաստանի Հանրապետության տարածքը։ Սեպտեմբերի 27-ի առավոտից սկսած և քաղաքացիական բնակչության դեմ ուղղված Ադրբեջանի հարձակումը ենթակա է վճռական դատապարտման։ Բռնության և մարդկության դեմ հանցագործությունների անհապաղ դադարեցումն անհետաձգելի և կենսական նշանակություն ունի: Թուրքիան պետք է դադարեցնի այդ հարձակմանն ուղղված ցանկացած աջակցություն, ներառյալ՝ օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինների հավաքագրումը հայերի վրա հարձակվելու համար։ Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը, դաշնակիցներին շտապ միջամտել` հերթական ցեղասպանությունից խուսափելու համար»,- գրել է Մխիթարյանը։

Ավելի վաղ՝ Մխիթարյանը  կոչ էր արել  միջազգային հանրությանը շտապ ոտքի կանգնել և օգնել դադարեցնել ռազմական գործողությունները։  Նա նշել էր, որ մենք ունենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք՝ առանց էքզիստենցիալ սպառնալիքի: Իսկ մեր երեխաներն իրավունք ունեն ապրելու խաղաղ, այլ ոչ թե թաքնվելու ապաստարաններում:

Աղոթում եմ Հայաստանի համար. Քանյե Ուեսթը գրառում է արել

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ադրբեջանի կառավարությունը մի շարք հակահայկական կայքեր ու սոցցանցեր է ֆինանսավորում

Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա» ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել

Հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը նաև զինտեխնիկայի մեծ կորուստներ ունի։

25
թեգերը:
Ցեղասպանություն, ֆուտբոլիստ, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Արցախը հայկական է, հայկական էլ կմնա». ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետ
Ադրբեջանը երկու օր շարունակ գնդակոծել է Մարտունին. տեսանյութ
Զգուշացրեք Թուրքիային` դադարեցնի զենք և մարտիկներ ուղարկել Բաքու. Քարդաշյանի կոչը ԱՄՆ–ին
«Կհանդիպենք»․ Հենրիխ Մխիթարյանն Իտալիայում ողջունել է ռուս գործընկերոջը
Դմիտրի Պեսկով

Ղարաբաղյան էսկալացիան ՀԱՊԿ-ի շրջանակում խորությամբ վերլուծելու թեմա է. Պեսկով

113
(Թարմացված է 15:55 29.09.2020)
ՌԴ նախագահի խոսնակը մեկնաբանել է Ղարաբաղում տիրող իրավիճակը և այդ հարցը ՀԱՊԿ շրջանակում լուծելու հնարավորությունը:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել Է, որ Լեռնային Ղարաբաղի իրադրության սրացումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում վերլուծելու և քննարկելու թեմա է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Շփման գծում տիրող ներկայիս իրավիճակն ու ռազմական գործողությունները կազմակերպության ներսում խորությամբ վերլուծելու և քննարկելու թեմաներ են: Մնացած դեպքերում ես ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանությունից՝ բացառապես ելնելով այն հանգամանքից, որ դա չափազանց զգայուն հարց է»,-ասել Է Պեսկովը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա» ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել

Հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը նաև զինտեխնիկայի մեծ կորուստներ ունի։

Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք արձագանք է խոստանում

113
թեգերը:
Դմիտրի Պեսկով, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Լեռնային Ղարաբաղ
Ըստ թեմայի
Պետք է կանխվի դրսից եկող ապակայունացնող ազդեցությունը. ՌԴ դեսպան
Թուրքիան բացառապես ուժի լեզուն է հասկանում. ինչ սպասել ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներից
Պետդուման Ղարաբաղի իրադրության վերաբերյալ հայտարարություն ընդունեց

Ահա թե ինչ է մնացել ադրբեջանցիների հերթական ԱԹՍ–ից. տեսանյութ

0
Այս պահին հայտնի տվյալներով` հակառակորդը 5 տասնյակից ավելի անօդաչու թռչող սարք է կորցրել։

Արցախի ՊԲ զինծառայողները հակառակորդի հերթական անօդաչու թռչող սարքն են կործանել։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է ԱՀ պաշտպանության բանակի նկարահանած կադրերը։ Դրանցում ՊԲ–ի խոցած ադրբեջանական ԱԹՍ–ից միայն բեկորներ են մնացել. մնացորդներն այս ու այն կողմ են ցրված։

Հակառակորդի զինտեխնիկայի կորուստների մասին տեղեկություններն անընդհատ փոփոխվում ու լրացվում են։ Այս պահին հայտնի տվյալներով` հակառակորդը 5 տասնյակից ավելի ԱԹՍ է կորցրել։

Նորակերտ գյուղում ՀՀ զինված ուժերը երկու ԱԹՍ են խոցել. լուսանկարներ

 

0
թեգերը:
տեսանյութ, անօդաչու թռչող սարք, անօդաչու
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020